Պատանիների կուռք Զաք Էֆրոնը մահաբեր վարակ է ձեռք բերել ջունգլիներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+27.09 oC

Պատանիների կուռք Զաք Էֆրոնը մահաբեր վարակ է ձեռք բերել ջունգլիներում

17:00 02.01.2020

Ամերիկացի հայտնի 32-ամյա դերասան Զաք Էֆրոնի կյանքի համար պայքարում են ավստրալացի բժիշկները: Եվ նրանք հաղթեցին: Սերիալների աստղը Սուրբ Ծնունդը նշել է Լոս Անջելեսում գտնվող իր տանը:

Էֆրոնը հիվանդացել էր Պապուա-Նոր Գվինեայում իր նոր ցուցադրության նկարահանումների ժամանակ: 32-ամյա աստղը վայրի անտառներում վտանգավոր վարակով էր վարակվել, որը նման էր տիֆոիդ տենդի ախտանիշներին, հայտնում է «Days.ru»-ն:

Դեկտեմբերի սկզբին հիվանդությունը թույլ չէր տվել նրան շարունակել նկարահանումները: Կյանքի համար վտանգավոր վիճակում փրկարարները Զաք Էֆրոնին տեղափոխել էին Ավստրալիայի ռազմական հիվանդանոց, որտեղ նա ստացել է բուժում, իսկ Սուրբ Ծննդյան օրը նրան վերջապես դուրս են գրել և տուն ուղարկել:

Ըստ տաբլոիդների՝ աստղի վիճակը գնահատվում է կայուն: Անցած շաբաթվա վերջին դերասանը Instagram-ում գրառում էր արել, որտեղ նշել էր, որ լիովին ապաքինվել է և շնորհակալություն էր հայտնել երկրպագուներին աջակցության համար:

«Ես հիվանդացա Պապուա-Նոր Գվինեայում, բայց արագ վերադարձա նորմալ վիճակի: Հիմա ես արձակուրդում եմ, տանը, ընկերների և ընտանիքի հետ: Շնորհակալ եմ սիրո և հոգածության համար »,- գրել էր նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը կայցելի Երևան

14:32 19.05.2025

Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը կայցելի Երևան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը աշխատանքային այցով կայցելի Երևան։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։ «Մայիսի 20-21-ը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կայցելի Երևան։ Նախատեսվում են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարար Միրզոյանի, ինչպես նաև զրույցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ», – հայտնել […] ...

Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած

14:28 19.05.2025

Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած

Մայիսի 19-ին, ժամը 09:25-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան-Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ջրատարը․ կա տուժած։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Շահումյան-Տափերական ավտոճանապարհի 1-ին կմ-ին «VAZ» մակնիշ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Պեսկով. Թրամփի հետ զրույցում հաշվի կառնվեն Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները

14:25 19.05.2025

Պեսկով. Թրամփի հետ զրույցում հաշվի կառնվեն Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի ժամանակ հաշվի կառնվեն Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները։ «Զրույցը կարևոր է՝ հաշվի առնելով Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունները։ Մենք արդեն ասել ենք այն ամենը, ինչ կարող էինք բանակցությունների, հիմնական դիրքորոշման կետերի մասին», – ասել է Պեսկովը։ […] ...

«Բարսելոնան» յուրատեսակ ցուցանիշ է գրանցել

14:18 19.05.2025

«Բարսելոնան» յուրատեսակ ցուցանիշ է գրանցել

«Բարսելոնան» յուրատեսակ ցուցանիշ է գրանցել: Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը լիգայի պատմության մեջ առաջինն է, որը մրցաշրջանի ընթացքում 6 միավորի առավելություն է ունեցել երկրորդ տեղում ընթացող թիմի նկատմամբ, իսկ հետո կարողացել է հաղթահարել 7 միավորի տարբերությունն ու դարձել է չեմպիոն: «Բարսելոնան» արտագնա խաղում տարած հաղթանակից հետո ժամանակից շուտ նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը: ...

Մարդկանց 75-80%-ը պարտաճանաչ կերպով վճարում է․ Ավինյանը՝ տոմսային համակարգի մասին

14:10 19.05.2025

Մարդկանց 75-80%-ը պարտաճանաչ կերպով վճարում է․ Ավինյանը՝ տոմսային համակարգի մասին

Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը տրոլեյբուսներում եղել է 87 հազար 282, մետրոպոլիտենում՝ 524 հազար 433, ավտոբուսներում՝ 1 մլն 835 հազար 5626: Դրական տարբերությունը՝ 133 հազար 895: Անդրադառնալով հանրային տրանսպորտի ոլորտում մոտ 2.3 մլրդ թերհավաքագրմանը՝  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատել է, որ մարդկանց 75-80%-ը պարտաճանաչ կերպով վճարում է: «Երևանցիները հիմնականում վճարում են նույնիսկ […] ...

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ազնավուրի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

14:02 19.05.2025

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ազնավուրի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման և տեղադրման գործընթացը շարունակվում է, և հուլիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի կունենա արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ ...

BACK_TO_TOP