TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+24.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Բելգիայի կառնավալը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկից հանվել է հակասեմիթականության պատճառով

18:33 14.12.2019

Բելգիական Ալստ քաղաքի փողոցային ավանդական կառնավալը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանել է Համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկից: Որոշումը կայացվել է Բոգոտայում՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստում. պատճառը հակասեմիթականության դրսևորումներն են: Այդ մասին հաղորդել են կազմակերպությունից: «Ռասիզմ ու հակասեմիթականություն պարունակող ներկայացումները պարբերաբար կրկնելը անհամատեղելի է  Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հիմնարար սկզբունքների հետ»,- ասվում […]

̰
Ամերիկյան բալետի դերասանուհին ռուսական «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ

14:55 14.12.2019

Ամերիկյան թատրոնի պրիմա բալետապարուհի Միստի Կոուլենդը մեղադրել է Մոսկվայի «Մեծ թատրոնին» ռասիզմի մեջ: Դերասանուհու զարմանքն է առաջացրել Баядерка բալետում օգտագործվող գրիմը: Այդ մասին պարուհին գրել է իր ինստագրամյան էջում: Նա կարծում է, որ շագանակագույն գրիմը ռասիզմի դրսևորում է: https://www.instagram.com/p/B5zGh5cjbmI/?utm_source=ig_web_copy_link https://www.instagram.com/p/B6CDi3UDxHI/?utm_source=ig_web_copy_link

̰
«Վաղվա քաղաքը» շարժական ցուցահանդեսը կշարժվի դեպի Երևան

11:49 14.12.2019

Պողոսյան հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանն իր ֆեսյբուքյան էջում գրել է, որ Մոսկվայի Նոր Տրետյակովյանում (նախկինում՝ Նկարչի կենտրոնական տուն) դեկտեմբերի 19-ին կբացվի Գյոթե ինստիտուտի նախաձեռնած և սովետական մոդեռնիզմին նվիրված «Վաղվա քաղաքը» շարժական ցուցահանդեսը։ Այն այնտեղ կգործի մինչև հունվարի 20-ը։ Այնուհետ ցուցահանդեսը կշարժվի դեպի սովետական մոդեռնիզմի մյուս հինգ վայրերը՝ Երևան, Մինսկ, Նովոսիբիրսկ, Կիև […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայկական տառարվեստի մասին պատմող տեսահոլովակ է պատրաստել

21:00 13.12.2019

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայկական տառարվեստի մասին պատմող տեսահոլովակ է պատրաստել: Տեսահոլովակը պատմում է հայկական տառերի զարգացման պատմությունը:

̰
Հայտնի է 2019 թվականի լավագույն ֆիլմը

19:10 13.12.2019

The Hollywood Reporter պարբերականի կինոքննադատ Թոդդ Մակքարտնին կազմել է 2019 թվականի լավագույն ֆիլմերի վարկանշային աղյուսակը: Աղյուսակը գլխավորել է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Լեոնարդո դի Կապրիոն և Բրեդ Փիթը: Կինոնկարը մեծ էկրան էր բարձրացել 2019-ի ամռանը: Երկրորդ հորիզոնականում Բեն և Ջոշ Սաֆդիների կրիմինալ թրեյլերն է: Երրորդ հորիզոնականում ռեժիսոր Գրետա Գերվիգի […]

̰
Հովհաննես Այվազովսկու պապին թուրք են անվանել

20:50 12.12.2019

Ռուս լրագրող, բլոգեր Աբաս Ջուման իր Telegram-ում հրապարակել է «Այվազովսկի. հոգեբանական թողարկում » սքրինը, գրում է Комсомольская правда-ն 2016-ին: Ռուս լրագրողը նշել է, որ գրքում Այվազովսկու պապին թուրք են անվանել: Գրքում գրված է, որ Հովհաննես Գայվազովսկին (այդպիսին է նկարչի իրական անունը) ծնվել է 1817թ. հուլիսի 17-ին  Թեոդոսիայում՝ Կոնստանտին Գայվազովսկու ընտանիքում: Նկարչի հայրը շուտ է կորցրել […]

̰
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովին

17:40 12.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և անվանի երաժշտի համատեղ ելույթով դեկտեմբերի 14-ին կմեկնարկի Արամ Խաչատրյանի միջազգային 7-րդ փառատոնը: Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է, որ […]

̰
Թողարկվել է «Նոր պապը» ֆիլմի թրեյլերը

19:15 11.12.2019

Համացանցում հայտնվել է HBO հեռուստաընկերության «Նոր պապը» սերիալի թրեյլերը: Ֆիլմի ռեժիսորը Պաոլո Սորենտինոն է: Սերիալի առաջին սերիան կհեռարձակվի 2020թ. հունվարի 13-ին:  

̰
Ամանորի ծախսերը վերջին 2 տարիներին չեն ավելացել. Տիգրան Վիրաբյան

11:34 11.12.2019

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ամանորյա միջոցառումների համար ծախսվող միջոցներին։ Նա շեշտել է, որ Ամանորի ծախսերը վերջին 2 տարիներին չեն ավելացել։ 2017 թվականին ծախսվել է 199 միլիոն 46 հազար դրամ, 2018-ին ծախսվել է 167 միլիոն 860 հազար դրամ, իսկ 2019-ին` 158 միլիոն 512 հազար դրամ։ Ըստ Վիրաբյանի` այլ հարց է, […]

̰
Խորանաշատ վանքը և կարասը` «Եվրոպա Նոստրա. 7 ամենավտանգված հուշարձան»-ի ցանկում

17:46 10.12.2019

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հրապարակվել է 2020 թվականի եվրոպական մշակութային ժառանգության 7 ամենավտանգված հուշարձան ծրագրի հավակնորդների նախնական ցանկը, որում տեղ է գտել 2 առաջադրում Հայաստանից` Տավուշի մարզի Խորանաշատ վանքը և կարասը` որպես գինու պատրաստման համար օգտագործվող հայկական ավանդական տարա: Եվրոպայի ամենավտանգված ժառանգության վերջնական յոթնյակը կհրապարակվի 2020թ. մարտին: «Եվրոպա Նոստրան» Եվրոպայի մշակութային և բնության ժառանգության […]

̰
Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր

14:34 10.12.2019

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը 2019 թ. դեկտեմբերի 8-10-ը մասնակցել է Բրեստ քաղաքում (Բելառուս) կայացած Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) և Հումանիտար համագործակցության խորհրդի միացյալ նիստին, ինչպես նաև «Բրեստ-Համագործակցության՝ 2019 թ. մշակութային մայրաքաղաք» միջոցառման փակման արարողությանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Արայիկ Խզմալյանը որպես խորհրդի անդամ […]

̰
Հայազգի Սթիվեն Զաիլյանն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի

23:12 09.12.2019

Հայազգի սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանը առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա առաջադրվել է «Լավագույն ադապտացված սցենարի համար» անվանակարգում։ 2019 թ-ին հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն Զաիլյանի սցենարով նկարահանել է «Իռլանդացին» ֆիլմը Netflix-ի պատվերով։ Ֆիլմը առաջադրվել է մի քանի անվանակարգում՝ այդ թվում որպես լավագույն ֆիլմ։ Ֆիլմում նկարահանվել են Ալ Պաչինոն, Ռոբերտ դե Նիրոն և […]

̰
Իմ հայերեն անունը Միքայել է. Պիոտրովսկին ռուսական «Առաջին ալիքով» ցույց է տվել Երևանը

19:15 09.12.2019

Ռուսաստանի «Առաջին ալիքը» վավերագրական ֆիլմ է պատրաստել պետական «Էրմիտաժի» գլխավոր տնօրեն Միխայիլ Պյոտրովսկու մասին, որը դեկտեմբերի 9-ին դարձել է 75 տարեկան: «Պահապանը» («Хранитель») ֆիլմի նկարահանման մի մասը տեղի է ունեցել Երևանում, որտեղ 1944թ. ծնվել է անվանի ակադեմիկոսը: Ֆիլմում Պիոտրովսկին ցուցադրել է իր ծննդավայրը հին Երևանում: Նա խոսել է իր ընտանիքի մասին, որում միանգամից մի քանի […]

̰
Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր երիտասարդ օգնականի հետ

17:30 09.12.2019

Комсомольская правда-ն հայտնում է, որ երգիծաբան Եվգենի Պետրոսյանը դեկտեմբերի սկզբին ամուսնացել է իր օգնական Տատյանա Բրուխունովայի հետ: 74-ամյա Պետրոսյանի և 30-ամյա Բրուխունովայի ամուսնության մասին հայտնել են զույգի շրջապատից: Պետրոսյանն ու Բրուխունովան հանդիպել են մի քանի տարի առաջ: Տուլայից եկած աղջիկը նախ` զբաղվում էր Պետրոսյանի նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի կայքով, իսկ հետո, հանդիպելով Պետրոսյանին, նա ​​կայքի […]

̰
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել իսրայելցի ջազ կոնտրաբասահար Ավիշայ Քոենի և դաշնակահար Վահագն Հայրապետյանի համերգին

22:56 08.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենի և դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի համերգին։ Համերգի շրջանակում հանրահայտ երաժիշտներին նվագակցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Նիկոլ Փաշինյանը և Աննա […]

̰
Ինչ էլ նկարում եմ` Հայաստան է դուրս գալիս. ԿԳՄՍ-ը հիշեցրել է Մ. Սարյանի խոսքերը

21:05 08.12.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցրել է, որ այսօր նկարչի միջազգային օրն է: «Մարտիրոս Սարյան. «Ինչ էլ նկարում եմ` Հայաստան է դուրս գալիս»: Իսկ ո՞վ է Ձեր սիրելի նկարիչը»,-նշված է ԿԳՄՍ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ:

̰
Թբիլիսիում կկայանա Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված երեք գրքերի շնորհանդես

19:44 08.12.2019

Թբիլիսիում  դեկտեմբերի 11-ին կկայանա Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված երեք՝ «Տասը հեքիաթ», «Թումանյան-150» և «Թումանյան լուսեղեն» գրքերի շնորհանդեսը, հայտնում է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամլո և լրատվության ծառայությունը։ «2019 թվականին լրացավ  հայ մեծ բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի և երգահան Կոմիտաս Վարդապետի 150-ամյակները: Միջոցառումները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում: Հովհաննես Թումանյանն ապրել և […]

̰
Գտնվել է Վեներայի 23 հազար տարեկան արձանիկը

15:18 08.12.2019

Հին քարե դարի կանացի կերպարանքով արձանիկ է (40-12 հազար տարի մ.թ.ա.) գտնվել Ամյեն քաղաքում (Ֆրանսիայի հյուսիս): Այդ մասին հայտնում է Հնագիտական նախնական հետազոտությունների ազգային ինստիտուտի (INRAP)-ը պաշտոնական հաղորդագրությունը: Ըստ գիտնականների՝ խոսքը բացառիկ գտածոյի մասին է, քանի որ արձանիկը հիանալի վիճակում է։ «Չորս սանտիմետր բարձրությամբ արձանիկն առնչվում է հին քարե դարին։ Այն 23 հազար տարեկան է»,-  […]

̰
Նիկոլ Փաշինյանը Չեքիջյանի 91-ամյա հոբելյանին նվիրված համերգին ունկնդրել է հանրահայտ «Ադիեմուսը»՝ մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ

12:38 08.12.2019

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 91-ամյա հոբելյանին նվիրված համերգին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարել են Կառլ Ջենկինսի հանրահայտ «Ադիեմուսը»՝ մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ:

̰
2020-ին նախատեսվում է բարձրացնել մարզամշակութային կենտրոնների շուրջ 5000 աշխատակիցների աշխատավարձը

22:09 07.12.2019

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 2020թ. նախատեսվում է բարձրացնել մարզամշակութային կենտրոնների շուրջ 5000 աշխատակիցների աշխատավարձը. ✅ Երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ՝ մինչև 25 % ✅ Մարզադպրոցներ՝ շուրջ 56 % ✅ Աշխատակիցները կունենան նաև առողջապահության ապահովագրություն:

̰
Համացանցում քննարկում են Սվետլանա Լոբոդայի «վեցերորդ» մատը

20:00 07.12.2019

Համացանցում հայտնվել է երգչուհի Սվետլանա Լոբոդայի ինստագրամյան լուսանկարը, որտեղ օգտատերերը նկատել են նրա «վեցերորդ» մատը: Երգչուհին հրապարակել է «Նոր Հռոմ» երգի շապիկը, որտեղ ձեռքով բռնել է աջ ձեռքը: Մարդիկ մեկնաբանություններում կասկած են հայտնել` արդյո՞ք իրենց տեսողությունը իրենց դավաճանել է, թե՞ ոչ: Մի խումբ օգտատերեր քննադատել են այն մարդկանց, ովքեր «վեցերորդ» մատ են տեսնում, ոմանք նշում […]

̰
Քըրքի արձանն իմ նվերն ու երախտագիտությունն է նրան. Լևոն Թոքմաջյան

12:36 07.12.2019

Սպիտակ քաղաքում բացվել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի արձանը՝ ստեղծված քանդակագործ Լևոն Թոքմաջյանի նախաձեռնությամբ ու հենց նրա ձեռամբ: Հեղինակը պատմել է, որ տարիներ շարունակ ինքը մտածել է Քըրքի արձանը քանդակելու մասին, նույնիսկ ստեղծել է նրա գիպսե քանդակը, որը հետագայում բարերարը տարել է: «Այս քանդակը իմ նվերն է և միաժամանակ իմ երախտագիտությունն է այդ մարդուն»,- ասել […]

̰
Նիկոլ Փաշինյանը ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Չեքիջյանի հոբելյանին նվիրված համերգին

21:21 06.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 91-ամյա հոբելյանին նվիրված համերգին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարել են Կառլ Ջենկինսի հանրահայտ «Ադիեմուսը»՝ մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ: Վարչապետը և տիկին Հակոբյանը շնորհավորել են Հովհաննես Չեքիջյանին ծննդյան օրվա առթիվ և մաղթել քաջառողջություն […]

̰
91-ամյա Հովհաննես Չեքիջյանը` դիրիժորական վահանակի մոտ. Փաշինյան

19:42 06.12.2019

91-ամյա Հովհաննես Չեքիջյանը՝ դիրիժորական վահանակի մոտ: Լեգենդար մարդ, լեգենդար գործունեություն, անզուգական երաժշտություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից համերգից հատված հրապարակել։

̰
Փարաջանովի նամակներն աճուրդի կհանվեն

16:26 06.12.2019

Դեկտեմբերի 11-ին աճուրդի կհանվեն 20-րդ դարի մեծագույն կինոռեժիսորներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի նամակներից մի քանիսը: Ինչպես հաղորդում է «12-րդ աթոռ» աճուրդի տունը, աճուրդի կհանվեն Փարաջանովի այն նամակները, որոնք գրվել են 1974-1978 թթ., երբ նա անազատության մեջ էր: Նամակներն ուղղված են Փարաջանովի քրոջը, զարմիկին, դրանց մեջ են նաև ռեժիսորի արած նկարներն ու լուսանկարները: Ռեժիսորը խիստ ռեժիմի ճամբարում […]

̰
Որքա՞ն է Գորան Բրեգովիչի հոնորարը Ամանորի գիշերը Երևանում համերգ տալու համար. Հռիփսիմե Առաքելյան

12:14 06.12.2019

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն այսօր դիմեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին՝ հետաքրքրվելով, թե պետբյուջեից որքա՞ն գումար է հատկացվել Գորան Բրեգովիչին Երևան հրավիրելու համար: «Քաղաքապետարանի բյուջեին 271 մլն Կառավարությունն է տրամադրում, 54 մլն՝ ընթացիկ բյուջեով է հատկացված եղել: Որքա՞ն է հոնորարը, ինչպե՞ս եք որոշել, որ Ամանորի գիշերը պետք է հյուրընկալվեր հենց նա: Չհաշված այն, […]

̰
Հայաստանում համերգով հանդես կգա իսրայելցի կոմպոզիտոր, երգիչ Ավիշայ Քոենը

19:15 05.12.2019

Իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենը ելույթ կունենա Հայաստանում: Դեկտեմբերի 8-ին` ժամը 19։30-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Քոենի համերգը դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) նվագակցությամբ: Երեկոն նվիրվում է  կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-ամյակին: Ավիշայ Քոենը […]

̰
Գրողների միությունը պետք է ոչ միայն զգա ժամանակի զարկերակը, այլև ժամանակից առաջ ընկնի. նախագահի ուղերձը

18:51 05.12.2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյակի առթիվ: Ստորև ներկայացնենք այն. «Հայաստանի գրողների միության հարգելի անդամներ, Խոսքի ու գրի վարպետներ, Տիկնայք և պարոնայք, Նախ թույլ տվեք բոլորիդ շնորհավորել Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյա հոբելյանի առթիվ։ Մինչև Գրողների միության ստեղծումն էլ եղել են գրողներին համախմբող կառույցներ։ Հիշենք թեկուզ 19-րդ դարի վերջին […]

̰
Ես ճանապարհին հազվադեպ եմ հանդիպում հանճարների. փողոցում հայը Սուկաչովին երգ է նվիրել

22:44 04.12.2019

Հայտնի ռուս ռոք երաժիշտ, բանաստեղծ և կոմպոզիտոր Գարիկ Սուկաչևը, որ վերջերս նշել է իր ծննդյան 60-ամյակը, խոսել է իր մեջ ծնվող նոր երգերի հետ կապված հետաքրքիր դեպքերի մասին: Նման կոմպոզիցիաներից մեկը երգչի «246» նոր ալբոմից էր: Սուկաչևը այն ձայնագրել է հայերի հետ փողոցում պատահական հանդիպումից հետո: «Երգի մասին նշված է, որ հեղինակն անհայտ է: Իրոք […]

̰
Այս բացատրությունը գլխիվայր շրջեց իմ պատկերացումները ջազի մասին․ Փաշինյան

21:22 03.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 1-ին «Երևան ջազ ֆեստ-2019» փառատոնի փակման համերգին նստած էի Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցի կողքին: Բեմի վրա Վահագն Հայրապետյանն էր, Գրանտ Սթյուարթը (սաքսոֆոն), Սիմոն Դոլմազյանը (կոնտրաբաս), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ): Երգում էր Լյուսի Եղիազարյանը: Ջոն Մարշալը այդ պահին իր շեփորով կանգնած էր բեմի […]

̰
BACK_TO_TOP