10:48 21.11.2023
Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնի շրջանակում նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ին‚ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ջութակահարուհի Ստելլա Չենի համերգը։ Ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և Թիվ 2՝ «Զանգով սիմֆոնիան»։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը կազմակերպվել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ […]
23:22 20.11.2023
Ադրբեջանի իշխանությունները վերջնականապես մերժել են կազմակերպել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական այցը Արցախ: Հիշեցնենք՝ պատմական հուշարձանների վիճակին ծանոթանալու համար դիտորդական առաքելութուն գործուղելու հարցը օրակարգում է արդեն 3 տարի: Պաշտոնապես հաստատո՞ւմ են, որ արգելել են: Թեմային «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «3 տարի շարունակ ակնհայտորեն Ադրբեջանն էր խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական այցի կայացումը, և այդ մասին 2021թ.-ի աշնանը ստիպված […]
17:30 20.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև այսօր ստորագրվել է հուշաթերթ՝ Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով։ Ըստ հուշաթերթի՝ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը» 175 հազար դոլար կհատկացնի Երերույքի տաճարում (4-5-րդ դար) պահպանության աշխատանքների իրականացման նպատակով։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի կողմից […]
22:22 18.11.2023
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը X սոցիալական ցանցում հայտնել է Հնդկաստանում ունեցած հանդիպումների մասին: «Մտքերի արդյունավետ փոխանակում Հնդկաստանի արտաքին գործերի և մշակույթի պետական նախարար Մեենակաշի Լեխրիի հետ՝ մշակութային ոլորտում Հայաստան- Հնդկաստան փոխշահավետ օրակարգով առաջ շարժվելու վերաբերյալ։ Համառոտ ներկայացվել է Հայաստանի «Ակադեմիական քաղաք» նախագիծը»,-նշել է նա: Սաֆարյանը մեկ այլ գրառմամբ հայտնել է, որ արդյունավետ բանակցություններ […]
22:54 17.11.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել նախորդ տարի Հայաստանում անցկացված «STARMUS VI» փառատոնին նվիրված ֆիլմի պրեմիերային: Վերջինիս ներկա են եղել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Կառավարության, խորհրդարանի այլ անդամներ: Ֆիլմի պրոդյուսերներն են՝ աստղաֆիզիկոս, փառատոնի համահիմնդաիր Գարիկ Իսրայելյանը, աշխարհահռչակ […]
21:52 16.11.2023
Գաֆէսճեան թանգարանում կայացել է գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդեսը, որին ներկա է եղել ինքը՝ Վարպետը։ Գիրքը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական ծրագրերի շրջանակում: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, […]
21:21 16.11.2023
«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին: Անդրադարձ է եղել ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությանը, որը հաստատվել էր Կառավարության վերջին նիստերից մեկում: Որո՞նք են դրա հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները: Փոխնախարարը խոսել է հուշարձանների, թանգարանների, ոչ նյութական մշակութային ժառանգության և գրադարանների հետ կապված ծրագրային ուղղություններից: […]
18:24 16.11.2023
Մատենադարանի արխիվային հավաքածուն համալրվել է Ալին Էլմայանի մեծարժեք արխիվով: Այս մասին հայտնում են Մատենադարանից: Ալին Էլմայանը (1930-2020) արևմտահայ գրականության նշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Զարուհի Պահրիի (1880-1956) ժառանգներից է, որը 1915 թ. եղեռնից հետո տեղափոխվել էր Փարիզ: Ալինը երիտասարդ տարիներից աշխատակցել է ֆրանսիական մշակութային մամուլին՝ որպես գեղարվեստական խմբագիր և ձևավորող: Դեռևս 1949 թվականին Օլիվիե Պերինում աշխատանքի ընդունվելով […]
11:23 16.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով Կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշումը, 2023 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2024 թվականի հունվարի 22-ը ներառյալ ընդունում է մշակութային արժեքների փորձագետների հավատարմագրման վկայական տրամադրելու հայտեր: Հայտերն ընդունվում են ներքոհիշյալ փորձաքննության ոլորտների համար` 1) հնէաբանություն և հնէակենսաբանություն, 2) մարդաբանություն, 3) քարեդարյան և պղնձեքարեդարյան մշակույթ (հնագույն […]
12:59 15.11.2023
ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում մասնակցել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմակերպած «Համայնքային հուշարձանապահպանություն» ծրագրին: Աշխատաժողովին ներկա էին նաև համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը և վարչական շրջանների ղեկավարները: ՊՈԱԿ-ի մասնագետները ներկայացրել են ոլորտի օրենսդրությունն ու իրավական կարգավորումները, համայնքի պարտականություններն ու լիազորությունները: Կարևորվել են համայնքի […]
11:45 15.11.2023
Նոյեմբերի 16-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը։ Այն կազմակերպվել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ։ Փառատոնի անցկացմանն աջակցում են ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը։ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյակին։ Մեծ կոմպոզիտորի անունը կրող փառատոնը կշարունակվի մինչև դեկտեմբերի 16-ը։ […]
22:20 14.11.2023
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանի վերաբացման և «Երեք քաղաք՝ Պոլիս, Փարիզ, Երևան. Տիգրան և Զաբել Եսայաններ» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը, Դանիել Դանիելյանը, «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը և մշակութասերներ։ Արվեստանոց-թանգարանը […]
17:31 14.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը ժամանակակից արվեստի ոլորտում: Փոխնախարարը նշել է՝ ռազմավարությունն այն հիմնարար փաստաթուղթն է, որով պետք է առաջնորդվել առաջիկա տարիներին մշակույթի ոլորտում գործունեություն իրականացնելիս: Ըստ Դանիել Դանիելյանի՝ մշակույթի ռազմավարությունը կառուցված է մեկը […]
17:22 14.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանն ու Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել են լրագրողների հետ և ներկայացրել ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, որն ավելի վաղ հաստատվել էր Կառավարության նիստում: Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ ռազմավարությունը կառուցված է մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի […]
11:51 14.11.2023
Ռազմավարությունը կառուցված է մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի բնագավառների համընդգրկուն վերլուծություններին ուղղված գործիքակազմի և մշակույթի՝ որպես կայուն զարգացման ռեսուրսի դիտարկման և օգտագործման համար անհրաժեշտ միջոցառումների առաջարկների հենքի վրա: Ռազմավարությունը սահմանում է Հայաստանի Հարապետության կառավարության առաջնահերթություններից և ստանձնած միջազգային պարտավորություններից բխող` մշակույթի ոլորտի զարգացման գերակայությունները, որոնց համաձայն ապահովվելու է․ •Մշակութային ժառանգության պահպանությունը և անխաթար փոխանցումը սերունդներին […]
18:36 13.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանում նոյեմբերի 12-ին 4-րդ անգամ անցկացվել է լատինամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցաշարին 33 երկրի 59 պարային զույգ է մասնակցել: Հայաստանից լավագույն արդյունքը ցույց է տվել Նիկիտա Զեմլյանոյ-Կսենիա Արսենտիեվա պարային զույգը՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Սպորտային պարերի աշխարհի երիտասարդական առաջնությանը հանդես է […]
11:32 13.11.2023
Սույն թվականի նոյեմբերի 9-ին Երևանի «Զանգակ» գրատանն անվանի գիտնական, բյուրեղագետ, քիմիկոս, նյութագետ Արտեմ Օհանովը ներկայացրեց իր նոր «Քիմիան Արտեմ Օհանովի հետ» գիրքը։ Հանդիպումը վարեց ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը։ «Ես վարում եմ այս հանդիպումը, որովհետև պատիվ ունեմ լինել Արտեմ Օհանովի ընկերը։ Ես երբեք չեմ հանդիպել ավելի էմոցիոնալ ինտելեկտուալի, […]
22:45 11.11.2023
Բրիտանական թագավորական արվեստի հավաքածուի մասնագետները պարզել են, որ գերմանացի հայտնի նկարիչ Հանս Հոլբայնը վերամշակել է իր հաճախորդների դիմանկարները՝ դրանք ավելի գրավիչ դարձնելու համար։ Դա պարզվել է գերմանացի վաճառական Դերիխ Բորնի՝ Հոլբայնի նկարի ուսումնասիրության ժամանակ, գրում է Daily Mail-ը։ Ռենտգեն և ինֆրակարմիր սկանավորումները ցույց են տվել, թե ինչպես նկարիչը սկզբում պատկերել է հաճախորդի իրական դեմքը՝ բավականին […]
21:52 11.11.2023
Ալլա Պուգաչովան պատասխանել է իր մասին բացասաբար արտահայտվողներին՝ նշելով, որ այժմ արտիստի ճակատագիրը տնօրինում է տիեզերքը, և նրա վրա այլևս հնարավոր չէ ազդել, նրանք դժվար թե իր երկրպագուներին շեղեն երգչուհուց, նրա ձայնը դեռևս գրավում է ունկնդիրների, այդ թվում՝ «նախանձողների» սրտերը։ «Զվարճալի և տխուր է դիտել կատաղած անմիտների, նախանձողների ու զրպարտիչների խմբին: Դուք ինձ հասցեագրված ձեր […]
13:30 11.11.2023
Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը հյուրընկալել են Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններ Պետր Պիրունչիկին, Բոլատ Իմանբաևին, Պավել Չեպլակին։ Դիվանագիտական առաքելության առաջնորդները Մատենադարանի տնօրինության ուղեկցությամբ շրջել են թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, եղել են Վերականգնման բաժնում և արխիվային վավերագրերի պահոցում։ Քննարկվել են […]
22:19 10.11.2023
Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր արձագանքել է Հայաստանի արտգործնախարարի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված կոչին: Հիշեցնենք, որ Արարատ Միրզյոյանն առաջարկել էր կազմակերպությանը դիտորդական առաքելություն ուղարկել Արցախ` այնտեղ հայկական պատմական ժառանգության հուշարձանների վիճակին ծանոթանալու համար: Ի՞նչ դիրքորոշում է ցուցաբերել Բաքուն այդ առաջարկի վերաբերյալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Երեկ Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսում, ունեցած ելույթում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն […]
22:16 09.11.2023
Այսօր ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելություն ուղարկելու կարևորությունը և հրատապությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
16:53 09.11.2023
Կառավարությունը հաստատել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը: Ռազմավարությամբ նախատեսում է ազգային ինքնության և արժեքների հենքի վրա ստեղծված մշակույթի պահպանումը, զարգացումը, տարածումն ու հանրահռչակումը, ազգային և համամարդկային արժեքների հետ զուգորդումը և հաղորդակցումը, համընդհանուր ներառականության ապահովումը, մշակույթի և արվեստի հասանելիությունը, ստեղծարարության, փորձարարական ու նորարարական ձևերի խրախուսումը, […]
12:36 09.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նոյեմբերի 12-21-ը համերգներով հանդես կգա Հունաստանում, ԱՄՆ-ում և Կանադայում: Հյուրախաղերը նվիրված են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին: Համերգները կանցկացվեն հեղինակավոր համերգասրահներում. նոյեմբերի 12-ին կկայանա Աթենքի «Megaron» համերգասրահում, նոյեմբերի 13-ին՝ Սալոնիկի համերգասրահում, նոյեմբերի 15-ին՝ […]
10:07 09.11.2023
Պաբլո Պիկասոյի «Ժամացույցով կինը» (Femme à la montre) կտավը աճուրդում վաճառվել է 139,4 միլիոն դոլարով՝ դառնալով նկարչի երկրորդ ամենաթանկ կտավը, ասել է Sotheby’s-ը: «Պաբլո Պիկասոյի «Femme à la montre» (1932 թ.) գլուխգործոցը վաճառվել է 139,4 միլիոն դոլարով՝ դառնալով նկարչի երկրորդ ամենաթանկ գործը, որը երբևէ վաճառվել է աճուրդում, նաև ամենաարժեքավորն այս տարի», – ասվում է աճուրդի […]
15:55 08.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է անվանի դաշնակահար Հենրի Զիգֆրիդսոնին (Ֆինլանդիա, Գերմանիա) և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկին: Պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը նախարարի տեղակալին է ներկայացրել հյուրին՝ նշելով, որ Հենրի Զիգֆրիդսոնը եվրոպական կատարողական արվեստի ոլորտում ամենապահանջված մենակատարներից և կամերային երաժիշտներից է: Նրա տեղեկացմամբ՝ անվանի դաշնակահարը նոյեմբերի 6-9-ը Երևանի […]
17:06 07.11.2023
ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատվել են 2023 թվականի «Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման» ծրագրի ընթացակարգը և ներգրավված թանգարանների ու թատրոնների ցանկը: Ծրագրի շահառուներն են ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները: Ծրագրի հիմքում կրթության և մշակույթի համադրումն է, որի նպատակն է՝ ապահովել դպրոցականների մշակութային հաղորդակցության առաջնային իրավունքը՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ մշակույթի հասանելիության և մատչելիության համար: Ծրագիրը կնպաստի […]
16:37 06.11.2023
Մոսկվայի Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում բացվել է «Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը․ Ուրաշտու–Հարմինուա–Արմինա» խորագրով ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Խորագրում ներառվել են Իրանում գտնվող հայտնի Աքեմենյան շրջանին պատկանող Բեհիսթունյան արձանագրության երեք լեզուներում զուգահեռաբար օգտագործված հին Հայաստանի անվանումները՝ Ուրաշտու-Հարմինուա-Արմինա։ Հատուկ ձևավորմամբ շուրջ 400 ցուցանմուշներն այցելուներին թույլ են տալիս ոչ միայն բացահայտել […]
13:18 06.11.2023
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում 68 մլն 242 հազար դրամ գումարի շրջանակում: Գումարն ուղղվել է «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին անհրաժեշտ բալետային հատակի ձեռքբերմանը: Համաձայն հիմնավորման՝ թատրոնի բալետային թատերախմբի բնականոն գործունեության ապահովման համար կարևոր է որակյալ բալետային հատակի ապահովումը փորձասենյակներում […]
11:44 06.11.2023
Ամփոփվեցին «ԿԱՄՔ Վ. Սարգսյան գրական մրցույթի» արդյունքները։ Արցախյան պատերազմներին նվիրված Վազգեն Սարգսյանի անվան գրական մրցույթն ուղղված է արժևորելու, լսելի և տեսանելի դարձնելու բազում անհատական պատմություններ ու մի ամբողջ ազգի ճակատագրի բեկումնային պահերն ու ցույց տալու այդ նույն անհատների ու ազգի անսասան կամքը` քայլելու առաջ, շարունակելու ապրել և արարել` հիշելով անցյալը, դրա դասերն ու իրական հերոսներին: […]