Սերգեյ Փարաջանովի հոբելյանի առթիվ կազմակերպվեցին տոնական միջոցառումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Սերգեյ Փարաջանովի հոբելյանի առթիվ կազմակերպվեցին տոնական միջոցառումներ

20:37 09.01.2024

Կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը նշանավորվեց մի շարք տոնական միջոցառումների անցկացմամբ։ Միջոցառումների մեկնարկին մշակութային գործիչներն ու պետական այրերն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն՝ ծաղիկների խոնարհելու։ Այնուհետև, հոբելյանական միջոցառումները շարունակվեցին Երևանի Կինոյի տանը՝ Փարաջանովի արձանի բացմամբ (քանդակագործ՝ Արա Ալեքյան):

«Շատ կարևոր օր է մեզ համար, քանի որ նշում ենք Մաեստրոյի 100-ամյակը: 2023-24 թթ. առհասարակ այնպես է համընկել, որ մեր երեք մեծերի՝ Արամ Խաչատրյանի, Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի հոբելյաններն են. մարդիկ, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը ներկայանում և ճանաչելի է դառնում ամբողջ աշխարհին, որոնց անուններն անմիջապես ասոցացվում են Հայաստանի և հայ ժողովրդի հետ»,- ողջույնի խոսքում նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Տարվա ընթացքում սպասվում են մի շարք հրաշալի իրադարձություններ՝ արժևորելու այն մեծագույն արվեստը, որը շարունակում է ապրել, ապրեցնել ու ոգեշնչել բազմաթիվ երիտասարդների: Նախորդ տարի Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում ևս բազմաթիվ միջոցառումներ ենք անցկացրել: Հայ կինոյի 100-ամյակի ամփոփումը, Սերգեյ Փարաջանովի հոբելյանական միջոցառումների շարունակությամբ, ցույց է տալիս կինոյի ոլորտում զարգացման միտումները, որը կարևոր է պետական քաղաքականության տեսանկյունից»,- նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա տեղեկացրեց, որ նախատեսվում է Կինոյի տան հրապարակում Աստղային պուրակ հիմնել, իսկ Կինոյի տան դիմացի հրապարակն անվանակոչել «Նռան գույնի հրապարակ», որի առաջարկն ուղարկվել է Երևանի քաղաքապետարան: Նույն հրապարակում նախատեսվում է տեղադրել նաև Փարաջանովի արձանը, որն այս պահին տեղադրված է Կինոյի տան նախասրահում:

«Արձանի գաղափարը Փարաջանովի թանգարանի հիմնադիր-տնօրեն երջանկահիշատակ Զավեն Սարգսյանինն էր: Նա տարիներ շարունակ երազում էր, որ քաղաքի որևէ հատվածում կանգնեցվի Փարաջանովի արձանը։ Ուրախ եմ, որ հայկական կինոն այնքան էլ հետ չի մնացել Փարաջանովի երազած կինոյից, քանի որ այն ներկայացվում է ամբողջ աշխարհում ու հետաքրքրություն առաջացնում»,-իր խոսքում նշեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։

Արձանի բացմանը հաջորդեց Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսը։ Հյուրերը դիտեցին ստեղծագործություններ Սերգեյ Փարաջանովի «Մի քանի դրվագ Ջոկոնդայի կյանքից» շարքից, ինչպես նաև այդ շարքից ոգեշնչված արվեստագետ Դավիթ Գալստյանի աշխատանքները՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։

Բացի այդ, «Մոսկվա» կինոթատրոնին հարող տարածքում գործեց ֆոտոտաղավար, անցկացվեց հարիսայի հյուրասիրություն, շարժական ինստալյացիա/պերֆորմանս՝ Երևանի կենտրոնական փողոցներով՝ կեսօրին և երեկոյան ժամերին:

Կինոյի տանը անցկացվեցին նաև կինոդիտումներ․ ցուցադրվեցինՍերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», «Աշուղ Ղարիբը», «Կիևյան որմնանկարներ», «Հակոբ Հովնաթանյան», «Արաբեսկներ Փիրոսմանի թեմաներով», «Մոռացված նախնիների ստվերները», «Սուրամի ամրոցի լեգենդը» ֆիլմերը և Սերժ Ավետիքյանի ու Ալյոնա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը:

Միջոցառումներն ամփոփվեցին Փարաջանովի թանգարանում՝ «Գյուրջիև» և «Բարեկամություն» համույթների ելույթներով։

Հավելենք, որ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որոնք հաստատվել են կառավարական հանձնաժողովի կողմից, անցկացվելու են ամբողջ տարվա ընթացքում՝ թե՛ ՀՀ տարածքում, թե՛ արտերկրում, մասնավորապես Վրաստանում և Ֆրանսիայում, որտեղ արդեն իսկ նախանշված միջոցառումներ կան: Հոբելյանական միջոցառումների շրջանակում կառավարական հանձնաժողովի կողմից հաստատվել է ավելի քան 30 ծրագիր:

 

 

 

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP