20:07 16.01.2024
Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է այն պնդումները, թե Ստամբուլի Սուրբ Սոֆիայի մզկիթը կրկին թանգարանի է վերածվում, նման հարց չի բարձրացվում։
Ստամբուլի Սուրբ Սոֆիայի մզկիթի մուտքը հունվարի 15-ից վճարովի է դարձել օտարերկրյա զբոսաշրջիկների համար, սակայն Թուրքիայի քաղաքացիների համար մուտքը մնում է անվճար, ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը։ Նախարարի խոսքով՝ որոշումը հիմնված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկության վրա՝ կազմակերպությունը խնդրել է մշակել Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայրի «այցելությունների կառավարման պլան»: Զբոսաշրջության նպատակով այն այցելող օտարերկրացիների համար պատմական մզկիթի մուտքը կարժենա 25 եվրո:
«Այա Սոֆիա մզկիթ այցելողներին մշակութային նպատակներով այցելողներից տարանջատելու և մուտքերի խտությունը կանխելու նպատակով սկսված աշխատանքները ավարտվել են, և համաձայնագիրը կյանքի է կոչվել հունվարի 15-ից։ Պայմանագրերի շրջանակներում մզկիթը թանգարանի վերածելու հարցը չի դրվում։ Ծառայություններ կատարելու համար մզկիթ այցելողների համար վճար չի գանձվում։ Վճարը կգանձվի միայն օտարերկրյա զբոսաշրջիկներից, ովքեր ցանկանում են մզկիթ այցելել մշակութային նպատակներով», – ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների վարչությանն առընթեր ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարությունում։
Զբոսաշրջության երթուղու երկայնքով պաշտպանական միջոցառումներ են ձեռնարկվել մզկիթ մուտք գործողների համար: Բացի այդ, QR կոդով հավելվածով ականջակալների համակարգի շնորհիվ այցելուները հանգիստ միջավայրում կկարողանան տեղեկատվություն ստանալ 23 լեզվով՝ առանց անհանգստացնելու հավատացյալներին՝ օգտագործելով իրենց բջջային հեռախոսի ականջակալները կամ մեկանգամյա օգտագործման ականջակալները, որոնք կտրամադրվեն, նշվում է հաղորդագրության մեջ։
2020 թվականի հուլիսին Թուրքիայի Պետական խորհուրդը չեղյալ հայտարարեց Այա Սոֆիայի տաճարը թանգարանի վերածելու 1934 թվականի որոշումը։ Դրանից անմիջապես հետո երկրի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու և այնտեղ մուսուլմանական արարողություններ սկսելու մասին։ Առաջին աղոթքը կատարվել է Այա Սոֆիայում 2020 թվականի հուլիսի 24-ին։ Դրանից հետո մզկիթի մուտքն անվճար դարձավ բոլոր այցելուների, այդ թվում՝ զբոսաշրջիկների համար։ Մինչ այդ, զբոսաշրջիկները կարող էին մզկիթ հասնել թանգարանի բաժանորդագրությամբ կամ տոմս գնելով տոմսարկղից:
Սուրբ Սոֆիայի տաճարը հիմնադրվել է բյուզանդական քրիստոնյա կայսր Հուստինիանոս I-ի կողմից և բացվել է 537 թվականի դեկտեմբերի 27-ին։ Մայր տաճարը քրիստոնեական աշխարհի ամենամեծ տաճարն էր մոտ հազար տարի: Օսմանցիների կողմից Կոստանդնուպոլիսի գրավումից և Բյուզանդական կայսրության անկումից հետո 1453 թվականին տաճարը վերածվել է մզկիթի, սակայն 1934 թվականից ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հրամանագրով այն դարձել է թանգարան և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
23:59 29.07.2025
Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետԸնտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...
23:57 29.07.2025
Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսըՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։ «Կարող եք հիմնել՝ փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ միջին՝ 12 տոննա խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։ Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։ Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։ Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ […] ...
23:55 29.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներՇարունակում ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Շուտով կավարտվի նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 29.07.2025
Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ ԱվինյանԵրևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։ Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան […] ...
23:43 29.07.2025
Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի ԼալասԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը: «Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի […] ...
23:36 29.07.2025
Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 29-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց, բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Մոտոցիկլավարը, ում առաջին օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...