TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+25.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

«Չարենցն ու իր ժամանակաշրջանը». գիտաժողով՝ նվիրված Եղիշե Չարենցի 125-ամյակին

17:57 23.11.2022

2022 թ. նշվում է մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը: Հոբելյանական տարվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ե. Չարենցի տուն թանգարանի, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի համագործակցությամբ նոյեմբերի 23-25-ն անցկացվում է «Չարենցն ու իր ժամանակաշրջանը» խորագրով հանրապետական գիտաժողովը: Գիտաժողովի բացումը տեղի է ունեցել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության դահլիճում: […]

̰
Վաստակավոր արտիստն առաջ է քաշել դերասան Ստարոստինին կյանքից զրկելու քրեական վարկածը

09:32 23.11.2022

Խորհրդային և ռուս դերասան Ալեքսանդր Ստարոստինի մահը կարող է քրեական հետք ունենալ, հայտնում է Հինգերորդ ալիքը՝ վկայակոչելով ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ Նինա Պոպովային։ Ալեքսանդր Ստարոստինը մահացել է նոյեմբերի 21-ին 72 տարեկան հասակում։ Դերասանին հանդիսատեսը հիշում է «Արշալույսներն այստեղ հանգիստ են» ֆիլմում և «Փորձագետները հետաքննում են» հեռուստասերիալում խաղացած դերերով։ Նրան նկատել են նաև «Դուք կգտնեք ճակատամարտում», «Ինչու՞ […]

̰
«Դրվագներ ինքնության. գորգ» ցուցադրությամբ կներկայացվեն հայկական գորգերի եզակի օրինակներ

16:47 22.11.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ նոյեմբերի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Դրվագներ ինքնության. գորգ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում ներառված է Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության ֆոնդում պահվող գորգերից մի արժեքավոր ընտրանի։ Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, ցուցադրությանը կներկայացվեն գորգերի, կարպետների, աղամանների, անկողնապարկերի, խուրջինների և այլ իրերի մի քանի տասնյակ եզակի օրինակներ։ Հավաքածուում ներառված գորգերի և կարպետների ժամանակագրությունն […]

̰
Կյանքից հեռացել է «Կնքահայրը» ֆիլմի պրոդյուսեր Գրեյ Ֆրեդերիկսոնը

10:20 22.11.2022

ԱՄՆ-ում 85 տարեկան հասակում մահացել է կինոպրոդյուսեր Գրեյ Ֆրեդերիկսոնը։ Այս մասին նոյեմբերի 21-ին հայտնել է The Hollywood Reporter ամսագիրը։ Պրոդյուսերը մահացել է կիրակի օրը՝ նոյեմբերի 20-ին, Օկլահոմայի իր տանը՝ շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարից հետո: Ֆրեդերիկսոնի մահվան մասին հրատարակությանը հայտնել է նրա կինը։ Ֆրեդերիկսոնն աշխատել է ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի հետ «Կնքահայրը» ֆիլմաշարի, ինչպես նաև «Ապոկալիպսիսն […]

̰
«Մինասի գույներով». Գյումրիում անցկացվել է երիտասարդ նկարիչների պլեներ

20:00 21.11.2022

Նոյեմբերի 17-21-ը Շիրակի մարզում անցկացվում է«Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների 9-րդ պլեները, որին մասնակցում են 25 նկարիչներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից ու Վրաստանից։ Պլեները Շիրակի մարզում անցկացվում է 2012 թվականից և ի սկզբանե ավելի շատ մասնակցում էին սկսնակ նկարիչներ։ Այս անգամ մշակութային միջոցառումը համախմբել է պրոֆեսիոնալ և սկսնակ նկարիչներին։ Այս տարի պլեները աշնանային է։ Նկարիչները կտավին են […]

̰
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը

17:25 21.11.2022

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցույթն իրականացվում է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ և միտված է միավորելու տաղանդավոր կոմպոզիտորներին աշխարհի բոլոր ծայրերից` ստեղծելով յուրահատուկ հարթակ, որտեղ կմիաձուլվեն երաժշտությունն ու գրականությունը: Մրցույթի նպատակը տաղանդավոր երաժիշտների բացահայտումն է, արդի պոեզիայի հանրահռչակումը, հայ գրի, խոսքի արժևորումն աշխարհին ամենահասանելի լեզվի՝ երաժշտության […]

̰
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Անդրեաս Օտտենզամերի ղեկավարությամբ

12:34 21.11.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ Անդրեաս Օտտենզամերի ղեկավարությամբ: Համերգային ծրագրում ընդգրկված են՝ Ֆելիքս Մենդելսոնի երկու մաս «Փառաբանության հիմն» թիվ 2 Սիմֆոնիայից, Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավքը» սյուիտը (1919 թ․ տարբերակ), Յոհաննես Բրամսի Թիվ 1 Սիմֆոնիան։ Անդրեաս Օտտենզամերը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ […]

̰
Նաումբուրգ քաղաքի Սուրբ Վենցելի տաճարում տեղի է ունեցել հայ-գերմանական հարաբերություններին նվիրված համերգային երեկո

13:22 19.11.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Նաումբուրգ քաղաքի Սուրբ Վենցելի տաճարում տեղի է ունեցել հայ-գերմանական հարաբերություններին նվիրված համերգային երեկո՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի, ջութակահար Նիկոլայ Մադոյանի և երգեհոնահար Նիկոլաս Բերնդտի մասնակցությամբ, դիրիժոր՝ Ֆիլիպ Ամելունգ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարարի տեղեկալ Արա Խզմալյանը: Ներկա էին Նաումբուրգի քաղաքապետ Արմին […]

̰
Կյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Վլադիմիր Մուսատովը

09:22 18.11.2022

78 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վլադիմիր Մուսատովը, այս մասին հայտնել են Ա.Կ.Տոլստոյի անվան Բրյանսկի շրջանային դրամատիկական թատրոնում։ «Մահացել է հրաշալի մարդ, ում շատերը ճանաչում, սիրում և հարգում էին: Վլադիմիր Անդրեևիչի վառ հիշատակը հավերժ կմնա հարազատների, ընկերների, գործընկերների և երախտապարտ հանդիսատեսի սրտերում»,- ասվում է մահախոսականում: Վլադիմիր Մուսատովի ողջ աշխատանքային գործունեությունը կապված էր թատրոններում […]

̰
53-ամյա Տատյանա Բուլանովան նշել է իր տարիքից երիտասարդ երևալու գաղտնիքը

08:54 18.11.2022

Ռուս երգչուհի Տատյանա Բուլանովան պատմել է, որ առանց վիրահատության գեղեցկությունը պահպանելու համար պարբերաբար օգտվում է կոսմետոլոգի ծառայություններից։ Տարիքից երիտասարդ երևալու միջոցները նա հայտնել է «Телепрограмма»-ի լրագրողին: «My Clear Light» հիթի 53-ամյա կատարողը խոստովանել է, որ դեմ է պլաստիկ վիրահատություններին, իսկ երիտասարդությունը պահպանելու գաղտնիքը համարում է ներարկումներն ու լազերային պրոցեդուրաները։ Բուլանովայի խոսքով՝ ինքը վեց ամիսը մեկ […]

̰
Չեռնովցիում ապամոնտաժվել է Պուշկինի հուշարձանը

23:31 17.11.2022

Ուկրաինայի արևմուտքում գտնվող Չեռնովցի քաղաքում ապամոնտաժվել է Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը։ Այս մասին հինգշաբթի՝ նոյեմբերի 17-ին, Հանրային հեռուստառադիոընկերությանը հայտնել է քաղաքային խորհրդի խոսնակ Անաստասիա Կոկոյաչուկը, փոխանցում է Իզվեստիա-ն: Քաղաքային խորհրդի խոսնակի խոսքով՝ հուշարձանը պատմամշակութային արժեք չունի։ Կոկոյաչուկը մանրամասնել է, որ քաղաքում մնացել են մեկ այլ կիսանդրի և Պուշկինի մեկ հուշարձան։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 9-ին, Խարկովում ապամոնտաժվել […]

̰
Ասլամազյան քույրերի պատկերասրահի պատշգամբի վերանորոգման նախագիծը վերանայվել է․ այս տարվա սուբվենցիոն ծրագիրը կշարունակվի 2023-ին

21:00 17.11.2022

Աբովյան ճեմափողոցի պատմական շենքերից այս մեկը, որը 80-ականներին միայն վերածվեց Ասլամազյան քույրերի պատկերասրահի, պատկանել է մեծահարուստ Քեշիշյան ընտանիքին: Ալեքպոլյան ոճով կառուցված երկհարկանի շենքում մինչև 1912 թվականը գործել է Օլգինյան պրոգիմնազիան, ապա ազգայնացվել է ու օգտագործվել է որպես բնակելի շենք, հետո ընդգրկվել «Կումայրի» արգելոց թանգարանի կազմում և վերցվել է հատուկ պահպանության: Արխիվային լուսանկարներից երևում է, որ […]

̰
Պլետնյով և Ֆեդոսեև. լեգենդները կհանդիպեն երևանյան բեմում

18:29 16.11.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հանդես կգան լեգենդար երաժիշտներ՝ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը և դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևը: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, համերգային ծրագրում կհնչեն Չայկովսկու դաշնամուրի թիվ 1 կոնցերտը և սիմֆոնիա թիվ 5-ը: Երաժշտագետները հաճախ են նշում, որ […]

̰
ԱՄՆ-ում ներկայացվել են «Գրեմմի»-ի հավակնորդների անունները

09:29 16.11.2022

ԱՄՆ-ում հրապարակվել են «Գրեմմի»-ի հավակնորդների անունները. Ցուցակը հրապարակված է միջոցառման պաշտոնական կայքում։ Ընդհանուր առմամբ, հավակնորդները ներկայացված են 91 անվանակարգերում։ Անվանակարգերի քանակով առաջատարը երգչուհի Բեյոնսեն է՝ ներկայացված ինը անվանակարգերում։ Ռեփեր Քենդրիկ Լամարը ներկայացված է ութ անվանակարգերում, կատարող Ադելը` յոթում: Գրեմմիի 65-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 5-ին Լոս Անջելեսում, Կալիֆորնիա: Հունիսին հայտնի դարձավ, որ Գրեմմի […]

̰
Գյումրիի թատրոնը հայ- ֆրանսիական մշակութային համագործակցության հարթակ․ կայացավ «Սպասում» ներկայացման առաջնախաղը

19:40 14.11.2022

Նոյեմբերի 12-ին և 13-ին Գյումրիի դրամատիկական թատրոնում հերթական պրեմիերան կայացավ։ Թատրոնի մեծ բեմում «Սպասում»  ներկայացումն էր՝ ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ժոել Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը» պիեսի  հիման վրա: Բեմադրությունը  ֆրանսաբնակ ռեժիսոր Սաթէ Խաչատրյանինն է, իսկ նախաձեռնությունը՝ հայ-ֆրանսիական «Սաթե-աթղը» թատերական միությանը։ Թատերական համագործակցության նպատակը ֆրանսիայում՝ հայկական, իսկ Հայաստանում ֆրանսիական մշակույթի տարածումն է: ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ժոել Պոմրայի […]

̰
Վանաձորի տիկնիկային թատրոնը նշել է հիմնադրման 30-ամյակը

17:55 14.11.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Վանաձորի համայնքապետարանի աջակցությամբ հանդիսավորությամբ նշվել է Վանաձորի տիկնիկային թատրոնի հիմնադրման 30-ամյակը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Թատրոնի հոբելյանին նվիրված միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Երևանի պետական տիկնիկային թատրոնի անձնակազմի ներկայացուցիչներ, […]

̰
Լավագույն անիմացիոն ֆիլմ. «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացել է մրցանակի

15:40 14.11.2022

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմը «Ասիա-խաղաղօվկիանոսյան էկրանավորման» մրցանակաբաշխության («Asia Pacific Screen Award») «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում արժանացել է մրցանակի: «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցել է 5 ֆիլմ: Այս չափազանց բարձրակարգ կինոստուգատեսն Ասիա-Խաղաղoվկիանոսյան տարածաշրջանում «Օսկարին» համարժեք մրցանակաբաշխություն է, որտեղ ընտրվում և մրցանակի են արժանանում լավագույն ֆիլմերը: «Արշալույսի լուսաբացը» ֆիլմը վավերագրում է Արշալույս Մարտիկյանի (Ավրորա Մարդիգանյան) կյանքի ոդիսականը. Հայոց […]

̰
Սյունիքի Շիկահող գյուղում անցկացվել է «Կորկոտի փառատոն»

21:18 13.11.2022

Նոյեմբերի 13-ին Սյունիքի մարզպետի տեղակալներ Հայկ Հարությունյանն ու Նարե Ղազարյանը Կապան համայնքի Շիկահող գյուղում մասնակցել են արդեն երրորդ տարին անցկացվող «Կորկոտի փառատոնին», այս մասին տեղեկացնում են մարզպետարանից: Փառատոնը նպատակ ունի տարածաշրջանի ավանդական կորկոտը կապանյան խոհանոցի այցեքարտը դարձնել։ Նախաձեռնողն ու կազմակերպիչը Կապանի համայնքապետարանն է։ Համայնքի գյուղական բնակավայրերն ու նախադպրոցական ուսումնական հաստատությունները ներկայացել էին ազգային ուտեստներով լի […]

̰
Վան Գոգի կտավը վաճառվել է ռեկորդային գնով

20:39 13.11.2022

Հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ վան Գոգի «Մրգի այգի՝ շրջապատված կիպարիսներով» կտավը Նյու Յորքի Christie’s աճուրդում վաճառվել է 117 մլն դոլարով։ Նոր սեփականատիրոջ անունը դեռ հայտնի չէ, սակայն փորձագետները ենթադրում են, որ նա ասիական ծագում ունի։ Կտավը ամերիկացի գործարար, Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենի (1953-2018) հավաքածուից է: Ինչպես նշվում է Christie’s-ի կայքում, սա արվեստի պատմության մեջ ամենամեծ […]

̰
75-ամյա Սիլվեստր Ստալոնեն խոստովանել է, որ չի ցանկանում ծերանալ

10:34 12.11.2022

Ամերիկացի դերասան Սիլվեստր Ստալոնեն, ով հայտնի է դարձել Rocky, Rambo և The Expendables ֆիլմերում իր գլխավոր դերերով, խոստովանել է, որ չի ցանկանում ծերանալ. նա վստահ է, որ ծերության մեջ ոչ մի լավ բան չկա։ Այդ մասին նա պատմել է The Hollywood Reporter-ին։ 75-ամյա արվեստագետը պատմել է, որ իրեն միշտ դուր չեն եկել նրբագեղ ծերանալու և […]

̰
Կյանքից հեռացել է «Բեթմեն»-ին հնչյունավորող դերասան Քևին Քոնրոյը

00:00 12.11.2022

Ամերիկացի դերասան Քևին Քոնրոյը, ով շուրջ երեք տասնամյակ հնչյունավորել է Բեթմենի մասին անիմացիոն սերիալներն և տեսախաղերը, մահացել է 66 տարեկան հասակում։ Այդ մասին հաղորդվում է TMZ-ի նոյեմբերի 11-ի համարում` վկայակոչելով դերասանի ներկայացուցչին, փոխանցում է Իզվեստիա-ն: Աղբյուրի համաձայն՝ դերասանը քաղցկեղ ուներ։ Առաջին անգամ նա դարձավ Բեթմենի ձայնը համանուն անիմացիոն սերիալում, որը ցուցադրվեց 1992-1995 թվականներին, որից հետո […]

̰
Պետությունը համարժեք գնահատում է ուսուցչի աշխատանքը. կան մինչև 450.000 դրամ ստացողներ. ԿԳՄՍ փոխնախարար

23:39 11.11.2022

ԱԺ-ում 2023-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետը նշեց, որ կրթության ոլորտին հատկացումը այս տարվա համեմատ կլինի 12 տոկոսով ավելին և կկազմի 209 միլիարդ դրամ: Սա վերաբերում է նախարարության համակարգման տակ գտնվող բոլոր ոլորտների՞ն, թե՞ միայն կրթությանը:«Հորիզոնի» տաղավարում,  այս և կրթության ոլորտի այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը զրուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի […]

̰
Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը 25 տարեկան է

17:14 11.11.2022

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը նշում է հիմնադրման 25-ամյա հոբելյանը։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, տոնական միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, մարզային ու քաղաքային իշխանության, մշակույթի և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր: Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի բակում բարձրացվել են Հայաստանի Հանրապետության […]

̰
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Թունիսին

14:10 11.11.2022

Նոյեմբերի 19-20-ը Թունիսի Ջերբա քաղաքում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գա­գաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագա­հութ­յունը փոխանցելու է Թունիսին: Գագաթնաժողովի շրջանակում նոյեմբերի 13-20-ը Ջերբա քաղաքում գործելու է Ֆրանկոֆոնիայի ավան։ Մասնակից երկրները, ՖՄԿ գործըն­կերներն ու գործակալությունները հնարավորություն կունենան ցու­ցադրել իրենց երկրների մշակութային բազմազանությունը. ձեռագործ աշխատանք­ների ցուցահանդես-վաճառք, մասնակից պետությունների զբոսա­շրջային հնարա­վորությունների, արվեստի ու […]

̰
Կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Գերմանիայում

17:48 10.11.2022

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը՝ Գերմանիայում կայանալիք հյուրախաղերին ընդառաջ։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, համերգի ընթացքում նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հանդես է եկել գերմանացի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի ղեկավարությամբ, որի հրավերով նվագախումբը մեկնել է Գերմանիա։ Որպես մենակատար հանդես է եկել Գինեսի ռեկորդակիր, ճանաչված ջութակահար Նիկոլայ […]

̰
Վերանորոգվում է Գյումրիի «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» պատշգամբը

19:36 09.11.2022

2022թ.-ի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» պատշգամբի վերանորոգման աշխատանքները։ Աշխատանքների մեկնարկին հետևել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։ Շինարարի հետ տեղում քննարկվել են ընթացիկ աշխատանքներին առնչվող բազմաթիվ հարցեր։ Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են այս տարվա սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Համայնք-կառավարություն (55-45% հարաբերակցությամբ) սուբվենցիոն ծրագրով պատշգամբի վերանորոգման համար հատկացվել է մոտ 12 […]

̰
Վ. Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնին հանդես են եկել հայ և արտերկրի անվանի երաժիշտները

18:30 09.11.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ 2022 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին անցկացվել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի փակման գալա համերգը: Մասնակցել են երգեհոնահարներ Արմեն Աղաջանյանը, Լուսինե Հարությունյանը, Լուսին Սառաջյանը, Աննա Բակունցը, Կոնստանտին Վոլոստնովը (Ռուսաստան), Հարություն […]

̰
Արտասովոր ասիմպտոմատիկ հիվանդությունը երաժշտին թողել է առանց ձայնի

08:29 09.11.2022

Դիսֆոնիայի պատճառով ամերիկացի քանթրի երաժիշտ Դևին Դոուսոնը կորցրել է ձայնը։ SiriusXM ռադիոյին տված հարցազրույցում նա խոսել է արտասովոր ասիմպտոմատիկ հիվանդության մասին, որը արտիստին թողել է առանց իր սովորական ձայնի։ 33-ամյա Դոուսոնն ասել է, որ զգացել է, որ իր ձայնը փոխվել է 2021 թվականի դեկտեմբերին կայացած համերգի ժամանակ: «Իմ դիապազոնի միջից մինչև վերջ կային որոշակի նոտաներ, […]

̰
Ռոզա Լինի եվրատեսիլյան Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել

15:54 08.11.2022

«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի Snap ստեղծագործությունը պլատինե երգի կարգավիճակ է ստացել: Այս մասին գրում է Sony Music Italy-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Snap երգը մրցույթի պատմության մեջ ամենալսված հինգ երգերից մեկն է դարձել: Snap երգի հեղինակներն են կոմպոզիտորներ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, […]

̰
Էմինեմը, Լայոնել Ռիչին և Դուրան Դյուրանը ընդգրկվել են ռոքնռոլլի փառքի սրահում

08:17 07.11.2022

Լոս Անջելեսում տեղի է ունեցել ռոքնռոլլի փառքի սրահի 37-րդ արարողությունը։ Այս մասին հայտնում է NBC News-ը։ Այս տարի կուլտային մրցանակը ստացել են Էմինեմը, Լայոնել Ռիչին, Դոլլի Պարթոնը, ինչպես նաև Դյուրան Դյուրանը և The Eurythmics։ Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը, Duran Duran-ի նախկին կիթառահար Էնդի Թեյլորը չի կարողացել մասնակցել արարողությանը քաղցկեղի պատճառով։ Ռոքնռոլլի փառքի սրահի […]

̰
BACK_TO_TOP