TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+25.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

«Օհան Դուրյանի երրորդ վերադարձը». Ազատության հրապարակում բացվեց կոմպոզիտորի արձանը

21:31 04.11.2022

Մինչև կյանքի վերջին շունչը հանուն ժողովրդի մշտապես պայքարի դուրս եկած կոմպոզիտորը, համաժողովրդական շարժման դիրիժորն ու ազատության ջատագովը՝ Օհան Դուրյանն այլևս կմնա Ազատության հրապարակում: Տիկինը՝ Ալիսա Դուրյանն ու կոմպոզիտորի արվեստը գնահատող ու նրա գործին քաջատեղյակ Վահան Վարդապետյանը արձանը ծածկող սպիտակ սավանը հեռացնելով՝ ազատատենչ դիրիժորի առաջ բացում են նրա սիրելի վայրի՝ Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի տեսարանը: Երուսաղեմում […]

̰
Պարզվել է՝ կտավը, որը հարյուր տարի կրկնօրինակ է համարվել, նկարել է հայտնի նկարիչը

08:40 04.11.2022

Հաագայի Բրեդիուսի թանգարանը հայտնաբերել է, որ իր հավաքածուի «Խաչի վեհացումը» 100-ամյա կտավը նկարել է հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտ Հարմենս վան Ռեյնը, հայտնում է Նիդերլանդների հեռարձակման կորպորացիան (NOS): Հաագայի թանգարանի տնօրեն Աբրահամ Բրեդուիսը ձեռք է բերել յուղաներկ նկարը գրեթե մեկ դար առաջ՝ կարծելով, որ դա Ռեմբրանդտի նկար է: Սակայն 1969 թվականին եզրակացություն արվեց, որ հոլանդացի վարպետը հեղինակը […]

̰
Գյումրեցի վարպետների քարի ու ջրի համադրության մշակույթը․Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում պահպանվում է 140 տարվա վաղեմության քանդակազարդ աղբյուր

21:00 03.11.2022

Գյումրիի Շիրազի ու Ջիվանի փողոցների խաչմերուկում գտնվող ու արտաքինից մյուս պատմաճարտարապետական արժեք ներկայացնող տներից տարբերվող կառույցը Խալաթովենց համալիր տունն է։ Հայտնի է, որ Խալաթովները հայտնի առևտրականներ են եղել։ Կտորեղենի առևտրով են զբաղվել ոչ միայն Ալեքպոլում, այլև Կարսում ու Թիֆլիսում։ Ժամանակին ամենահարուստ ու շքեղ առանձնատներից մեկն էլ նրանց է պատկանել։ Ուրույն ճարտարապետական լուծումներով տունը կառուցել են […]

̰
Ադրբեջանն ինքը ոչնչացնողն է էթնիկ հիշողության և համաքրիստոնեական մշակութային մի շերտի, և սա գիտի աշխարհը․ Արայիկ Խզմալյան

18:53 03.11.2022

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը Գյումրիիի դրամատիկական թատրոնում ներկա է գտնվել «Միզերի» ներկայացմանը։ Այն Գյումրիի թատրոնի և Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հետ համատեղ թատերական նախագծերից մեկն է, որը կյանքի է կոչվել ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։  Նախարարի տեղակալը ներկայացումից հետո, SHANTNEWS-ի թղթակցի հետ հարցազրույցում, անդրադարձել է նաև  Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդրին։ Նա նշել է , որ […]

̰
Մահացել է դերասանուհի Սվետլանա Սպիրիդոնովան

09:14 02.11.2022

Մահացել է խորհրդային, ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի Սվետլանա Սպիրիդոնովան, այս մասին հաղորդվում է Յարոսլավլի Ֆյոդոր Վոլկովի անվան դրամատիկական թատրոնի VKontakte-ի պաշտոնական էջում։ «Ավելի քան 30 տարի Սվետլանա Վլադիմիրովնան բեմ է դուրս եկել Առաջին ռուսական թատրոնի ներկայացումներում, նրա հերոսուհիները բաց ու անպաշտպան էին, միամիտ ու պարզամիտ»,- ասվում է մահախոսականում։ Մահվան պատճառը չի նշվում, սակայն հայտնի […]

̰
Ընթանում է Ալեքսանդր Սկրյաբինի 150-ամյակին նվիրված Հայկ Մելիքյանի մենահամերգի առցանց պրեմիերան. Ուղիղ

23:16 01.11.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Ալեքսանդր Սկրյաբինի 150-ամյակին նվիրված Հայկ Մելիքյանի մենահամերգի առցանց պրեմիերան: Հրապարակմանը կից գրված է. «Աշնան երրորդ ամիսը բացենք խաղաղությամբ ու դասական երաժշտությամբ»:

̰
15-ամյա պատանի ռեժիսորի պարտավորեցնող մրցանակը․ Գյումրիի Մտորումների թատրոնում Սերգեյ Եղիկյանը նոր բեմադրության է պատրաստվում

19:57 01.11.2022

15- ամյա ռեժիսորի առաջին հաջողությունը բեմական կյանքում․ Սերգեյ Եղիկյանը Գյումրիի Մտորումների թատրոնի սան է, որպես բեմադրիչ իր առաջին քայլն արեց՝ բեմադրելով Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմը։ Ներկայացումը այս տարվա «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան փառատոնում առաջին հաջողությունն է գրանցել՝ «Ինքնատիպ ռեժիսորական լուծում» անվանակարգում արժանանալով մրցանակի: Փառատոնի մասնակից 6 մարզային թատերախմբերից Գյումրիի Մտորումների թատրոնը միակն էր, որ […]

̰
Ռոզա Լինը Ջեյմս Քորդենի շոուին Snap երգը հայկական մեկնաբանությամբ է կատարել

14:30 01.11.2022

«Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը  հյուրընկալվել է ամերիկյան վարկանիշային The Late late Show with James Gorden հաղորդմանը: Նա Snap երգը հանդիսատեսին է ներկայացրել հայկական ժողովրդական գործիքների կիրառմամբ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վահե Շահվերդյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 2-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

19:05 31.10.2022

ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 2-ին՝ ժամը 17:30-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Տեղեկացնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։ Վերջին հրաժեշտը՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 11:00-14:00-ը, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

̰
Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը նվիրված էր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին

17:54 31.10.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 8-ից հոկտեմբերի 30-ն անցկացվել է մեծանուն երաժիշտ և դիրիժոր, մեծ մտավորական ու քաղաքացի Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Օրերս տեղի է ունեցել փառատոնի փակման համերգը, որը նշանավորվել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Կռիլովի ելույթով: Անվանի ջութակահարի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել է Մ. Բրուխի […]

̰
Առաջին անգամ կանցկացվի Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ

16:51 31.10.2022

Առաջին անգամ կանցկացվի Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ, որի հիմքում հայ պոեզիայի վերհանումն է, վերածնունդն է և հասարակության, երաժիշտների վերաբերմունքը դեպի հայոց լեզուն: Ըստ կազմակերպիչների՝ միջազգային մրցույթի միջավայրը լինելու է ոչ միայն հայկական. արտերկրից ևս ներգրավվելու են կոմպոզիտորներ: Վստահ են, որ այդ փոխադարձ շփումներն էլ հնարավորություն են ընձեռելու հարստացնելու մեր ներքին միջավայրը և Հայաստանից […]

̰
Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը հաղթել է Operalia 2022 միջազգային մրցույթում

15:48 31.10.2022

Լատվիայի ազգային թատրոնում Պլասիդո Դոմինգոյի հովանու ներքո անցկացվող «Operalia-2022» համաշխարհային մրցույթում Հայաստանը ներկայացնող սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճել է առաջին մրցանակը: Օպերային արվեստի ամենահեղինակավոր մրցույթում տաղանդաշատ երգչուհին արժանացել է նաև «Ռոլեքս» ընկերության «Rolex Prize of the Audience» հանդիսատեսի մրցանակին: Հոկտեմբերի 30-ին կայացած մրցույթին մասնակցել են բազմաթիվ տաղանդավոր երիտասարդ երգիչներ՝ աշխարհի տասնյակ երկրներից։ Ջուլիանա Գրիգորյանն Ա. Սպենդիարյանի անվան […]

̰
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը

09:36 31.10.2022

77 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահե Շահվերդյանը։ Այս մասին տեղեկանում ենք նրա որդու՝ Սուրեն շահվերդյանի ֆեյսբուքյան էջից: Նա հոր հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Կներես, որ այս կյանքում չհասցրի խոսել քեզ հետ, այնքան, որքան պիտի խոսեի։ Կներես, որ չհասցրի ասել այն, […]

̰
«Ջրաներկի հմայքը». 28 տարի անց «Ասլամազյան քույրեր»-ի պատկերասրահում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի ցուցահանդեսը

19:13 29.10.2022

«Ասլամազյան քույրեր» պատկերասրահում տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի «Ջրաներկի հմայքը» խորագրով ցուցահանդեսի բացումը, որին ներկա է եղել նաև Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։ Ներկաներին փոխանցելով Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի ողջույնի և շնորհավորանքի խոսքը՝ Լիլիթ Թովմասյանը կարևորել է Սամվել Լաճիկյանի վերադարձը հայրենի քաղաք և մասնակցությունը՝ քաղաքի ցուցահանդեսային […]

̰
Մեկնարկել են Թալինի 7-րդ դարի Կաթողիկե եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները

18:01 29.10.2022

Մեկնարկել են ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Կաթողիկե եկեղեցու (7-րդ դար) մեծ տաճարի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները։ Վերականգնողական աշխատանքները՝ որմնանկարների պահպանությանը զուգահեռ, նախատեսվում են ավարտին հասցնել 2024 թվականին։ Եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների գիտանախագծային փաստաթղթերը բարերարների՝ Բադալյան եղբայրների կողմից 2021 թվականին պատվիրվել և ըստ սահմանված կարգի ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության համաձայնեցմանը։ Նախարարությանը […]

̰
Օդեսայի շրջանի Իզմայիլի քաղաքային խորհուրդը որոշել է տեղափոխել Սուվորովի հուշարձանը

08:09 29.10.2022

Օդեսայի շրջանի Իզմայիլի քաղաքային խորհուրդը որոշել է տեղափոխել ռուս հրամանատար Ալեքսանդր Սուվորովի հուշարձանը, հայտնում է ուկրաինական «Ուկրինֆորմ» պարբերականը։ «Իզմայիլի քաղաքային խորհուրդը որոշել է տեղափոխել ռուս հրամանատար Ալեքսանդր Սուվորովի հուշարձանը: Քաղաքի հանրային տարածքից հուշարձանը տեղափոխելու թույլտվությունը քաղաքային իշխանություններին տրվել է Նախարարների կաբինետի կողմից»,- ասվում է հրատարակության կայքում։ Հրատարակությունը հայտնում է, որ որոշումը պաշտպանել են 27 պատգամավորներ, […]

̰
«Այսօր մենք կրկին վկան ենք Կլոդ Արմեն Մութաֆյանի հերթական մեծ աշխատանքի ներկայացմանը». Վահրամ Դումանյան

18:28 28.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր մասնակցել է անվանի հայագետ, պատմաբան Կլոդ Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդեսին: Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (Մատենադարան) տեղի ունեցած միջոցառմանը ԿԳՄՍ նախարարը կատարած աշխատանքի համար առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Կլոդ Արմեն Մութաֆյանին, նաև շնորհավորել ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: «Պարո՛ն Արմեն Մութաֆյան, թեև […]

̰
Հայտնի է` ով է ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին

14:38 28.10.2022

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը: Ինչպես փոխանցում է Առաջին ալիքը՝ Նարեն ընտրվել է նախապես հայտարարված բաց մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել Հայաստանից և տարբեր երկրներից: Նարեն նշում է, որ իր գլխավոր երազանքը մեծ բեմում երգելն է և այն արդեն իրականություն է դառնում. «Երգը, պարը իմ օրվա […]

̰
Իսլանդիայի վարչապետը պատմել է, որ քրեական վեպ է գրել COVID-19 համաճարակի ժամանակ

12:34 28.10.2022

Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրն ասել է, որ կորոնավիրուսային համաճարակը իրեն թույլ է տվել ժամանակ հատկացնել իր հոբբիին և գրել քրեական վեպ: Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 25-ին Իսլանդիայում լույս է տեսել «Ռեյկյավիկ» վեպ-թրիլլերը, որը Յակոբսդոտիրը գրել է դետեկտիվ պատմվածքների հայտնի իսլանդացի հեղինակ, «Մութ Իսլանդիա» բեսթսելլերի հեղինակ Ռագնար Յոնասոնի հետ միասին։ «Ակնհայտ է, որ ես չէի կարծում, […]

̰
Հաագայում վանդալները փորձել են վնասել «Մարգարտե ականջօղով աղջիկը» հայտնի կտավը

18:45 27.10.2022

Հաագայի ոստիկանությունը ձերբակալել է իրենց էկոակտիվսիտներ համարող երեք վանդալների, ովքեր փորձել են վնասել Յան Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավը։ Նրանցից մեկը գլխով սոսնձվել է կտավին, իսկ երկրորդը պահածոյացված ապուրը լցրել է նրա վրա: Ավելի ուշ Mauritshuis թագավորական պատկերասրահի ներկայացուցիչները, որտեղ պահվում է 17-րդ դարի նշված կտավը, հայտարարել են, որ ցուցանմուշը չի վնասվել, քանի որ այն […]

̰
Պլաստիկ վիրաբույժը նշել է ամենագրավիչ «տգեղ» դերասաններին

23:22 26.10.2022

Իտալացի դերասան Ադրիանո Չելենտանոն շարունակում է մնալ ամենագրավիչը «տգեղ» դերասանների շարքում, ասել է պլաստիկ վիրաբույժ Վիկտորյա Բլինովան։ Նա News.ru-ին տված հարցազրույցում նշել է ոչ սովորական արտաքինով ամենագեղեցիկ տգեղ դերասաններին և արտիստներին: Բլինովան հիշել է, որ Չելենտանոն նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմում։ «Դերասանին հաճախ ըստ տեսակի համեմատում էին շիմպանզեի հետ, բայց դա նրան ոչ մի […]

̰
Ռոզա Լինը կհյուրընկալվի Ջեյմս Քորդենի հայտնի շոուին

16:59 26.10.2022

«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը ներկայացրած երգչուհի Ռոզա Լինը հոկտեմբերի 31-ին կհյուրընկալվի The Late late Show with James Corden հաղորդմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին երգչուհին տեղեկացրել է սոցիալական հարթակներում: Նա գրել է՝ չափազանց հուզված է հոկտեմբերի 31-ին ելույթ ունենալու կապակցությամբ: The Late late Show with James Corden ռեյտինգային հաղորդմանը հյուրընկալվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք […]

̰
Netflix-ը չի հեռացնի Քանյե Ուեսթի ֆիլմը

22:59 25.10.2022

Netflix-ը չի հեռացնի Քանյե Ուեսթի «Jeen-Yuhs» վավերագրական ֆիլմը, չնայած երաժշտի հայտարարությունների պատճառով նրա հասցեին հնչած քննադատությունների ալիքին, հայտնում է TMZ-ը: Ռեփերի կյանքի մասին եռագրությունը հասանելի կմնա դիտման համար, քանի որ Քանյեն ինքը չի մասնակցել դրա ստեղծմանը և չի պարունակում հակասեմական հայտարարություններ, հայտնել են տեսածառայությունից։ «Jeen-Yuhs»-ը թողարկվել է Netflix-ում 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին և ստացել մի […]

̰
Հայ հրատարակիչը դարեր շարունակ կորած համարվող գրքի լույս ընծայման համար Հռոմի պապից մեդալի է արժանացել

11:02 24.10.2022

«Անկյունաքար» հրատարակչությունը 1999 թվականից ի վեր հրատարակում, թարգմանում և աշխարհում տարածում է հայ քրիստոնեական գրականությունը՝ փորձելով ճանաչելի դարձնել հայ եկեղեցու ավանդույթներն ու առանձնահատկությունները: Իսկ հայոց լեզուն զարգացնելու նպատակով լույս է ընծայում բառարաններ, զրուցարաններ, գեղարվեստական և այլ գրականություն: Ամիսներ առաջ հրատարակչության տնօրեն, թարգմանիչ և խմբագիր Խաչիկ Գրիգորյանը Կյուրեղ Ալեքսանդրացու «Մեկնութիւն Եբրայեցւոց թղթոյն» բացառիկ գիրքն ուղարկել է […]

̰
Անջելինա Ջոլին կմարմնավորի 20-րդ դարի մեծագույն օպերային երգչուհիներից մեկին

19:55 22.10.2022

  Անջելինա Ջոլին չիլիացի ռեժիսոր Պաբլո Լարեյնի նոր դրամայում կմարմնավորի օպերային երգչուհի Մարիա Կալլասին։ Դրամայում կցուցադրվի մեծագույն օպերային երգչուհու բուռն կյանքն ու ողբերգական ճակատագիրը։ Ռեժիսոր Պաբլո Լարենն արդեն մի քանի կենսագրական դրամա է նկարահանել՝ «Սպենսերը» արքայադուստր Դիանայի մասին և «Ջեքին»՝ Ժակլին Քենեդու մասին։ Ազգությամբ՝ հույն, ամերիկյան օպերայի երգչուհին ծնվելով Նյու Յորքում և դաստիարակվելով հրամայական հատկություններ ունեցող մոր […]

̰
Ալեն Սիմոնյանը Հայկոյի հուշամեդալը հանձնել է երգչի եղբորը

14:29 21.10.2022

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի (Հայկո) պարգեւը` հետմահու հուշամեդալը, հանձնել է երգչի եղբայր Վահե Հակոբյանին: Շնորհակալություն հայտնելով Ալեն Սիմոնյանին` Վահե Հակոբյանը նշել է, որ հուշամեդալն իր պատվավոր տեղը կունենա Հայկոյի ստուդիայի հատուկ անկյունում: Նա նշել է, որ ստուդիան Հայկոյի մահից հետո վերածվել է թանգարանի, որտեղ այցելում […]

̰
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները հաղթել են միջազգային մրցույթներում

12:20 21.10.2022

Օրերս տեղի ունեցած «BTHVN Wien» և «AMADEUS» միջազգային երաժշտական մրցույթներում Հայաստանը ներկայացնող «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները գրանցել են հերթական մեծ հաջողությունները, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը: Մասնավորապես՝ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամներ Դավիթ Բաբայանը «AMADEUS» մրցույթում զբաղեցրել է 1-ին տեղը, իսկ «BTHVN Wien» մրցույթում՝ 2-րդ տեղը, Աիդա Ավանեսյանը «BTHVN Wien» մրցույթում՝ […]

̰
Ուրարտական ժամանակաշրջանում կառուցված Կարմիր բլուրում մի շարք ծրագրեր են մեկնարկել

10:51 21.10.2022

Երևանյան հնավայրերի պահպանման ու հանրահռչակման նպատակով համայնքը միջազգային ու տեղական գործընկերների հետ տարբեր նախագծեր է ձեռնարկել, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Մայրաքաղաքի հազարամյակների պատմությունը վկայող Ուրարտական ժամանակաշրջանում կառուցված Կարմիր բլուրում ևս մի շարք ծրագրեր են մեկնարկել: Հնավայր այցելած Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը նախաձեռնություններին ծանոթանում է տեղում:

̰
Թուրքիայում հայտնաբերվել է Սուրբ Նիկոլայի գերեզմանը

19:17 20.10.2022

Թուրքիայի Դեմրե քաղաքում հնագետները հայտնաբերել են Սուրբ Նիկոլայի գերեզմանը, գրում է The Sun-ը։ Սրբի աճյունը հայտնաբերվել է 6-րդ դարի հնագույն եկեղեցու տակ գտնվող դամբարանում։ Ենթադրվում է, որ նա մահացել է ավելի քան 1600 տարի առաջ (343 թ.): Եկեղեցու մարմարե հատակի տակ, 1,5 մետր խորության վրա, հնագետները գերեզման են հայտնաբերել։ Նրանք վստահ են, որ դամբարանը երկրաշարժիհետևանքով […]

̰
Բուլղարիան չեղարկել է Եվրատեսիլ 2023-ի մասնակցությունը փողի բացակայության պատճառով

22:33 19.10.2022

Բուլղարիան չի մասնակցի 2023 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին, քանի որ BNT ազգային հանրային հեռարձակողը չունի բավարար միջոցներ։ Այս մասին հոկտեմբերի 19-ին հայտնել է 24chasa պորտալը։ Մրցույթին մասնակցելու որոշումը կայացնում է հեռուստաալիքի խորհուրդը։ Զեկույցում նշվում է, որ մերժման պատճառը զուտ ֆինանսական բնույթ ունի: Ինչպես նշվում է, մրցույթին մասնակցության արժեքը բարձրացել է մի շարք մասնակիցների դուրս […]

̰
BACK_TO_TOP