TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+25.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Ջեյմս Քեմերոնը համեմատել է «Ավատար 2» և Marvel ֆիլմերի հատուկ էֆեկտները

08:05 14.12.2022

Կանադացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը համեմատել է «Ավատար. ջրի ճանապարհը» և Marvel ֆիլմերի հատուկ էֆեկտները։ Այս մասին հայտնում է The News International-ը՝ ComicBook-ին հղումով։ Նրա խոսքով, սուպերհերոսների մարտական ​​խաղերը հզոր խթան են տվել վիզուալ էֆեկտների զարգացմանը։ Նա նշել է, որ աճող պահանջարկը և ծրագրերի բյուջեի ավելացումը օգնել են արդյունաբերության աճին: Քեմերոնը ընդգծել է, որ դրա շնորհիվ […]

̰
«Քաղաքի արտիստը»․ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո Գյումրի թատրոնում

18:23 12.12.2022

Գյումրիի դրամատիկական թատրոնը նշեց դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր,  Գյումրիի Մտորումների թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակը: Հեբելյանական երեկոյին ներկա էին վաստակավոր արտիստի խաղընկերները, ուսանողները, արվեստի ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ ու այն գյումրեցիները, որոնք արժևորում ու բարձր են գնահատում Գյումրիի կոլորիտային գույներից մեկի ՝ Վարպետ Հովոյի արվեստն ու բեմական գործունեությունը: «Իմ օրը […]

̰
Ժան Կլոդ Վան Դամը գաղտնի այցելել է Ուկրաինայի Ուժգորոդի կլինիկա

21:14 10.12.2022

Բելգիական ծագումով ամերիկացի դերասան Ժան Կլոդ Վան Դամին տեսել են Ուկրաինայի արևմտյան Ուժգորոդ քաղաքի կլինիկայում, հայտնում է ուկրաինական «Strana» հրատարակությունը։ «Հոլիվուդյան դերասան Ժան-Կլոդ վան Դամն այցելել է Ուժգորոդ: Նա չի գովազդել իր ճանապարհորդությունը, սակայն դա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նրա հետ համատեղ լուսանկարը հրապարակել է սոցիալական ցանցերում տեղի բժիշկը, որն աշխատում է […]

̰
Արարատ և Արտաշատ համայնքներում վերանորոգվում են մշակութային տները

19:54 10.12.2022

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով մարզի Արարատ և Արտաշատ համայնքներում վերանորոգվում են մշակութային տները։ Արարատ քաղաքի մշակույթի տան հիմնանորոգումն արդեն ավարտական փուլում է։ Վերանորոգվում է շենքը, բարեկարգվում է կրթօջախի հարակից տարածքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 94,5 միլիոն դրամ է։ Արտաշատ համայնքում էլ վերանորոգվում են Մխչյան, Բերքանուշ, Մրգավան, Վերին Արտաշատ բնակավայրերի […]

̰
Էլթոն Ջոնը հայտարարել է Twitter-ից հեռանալու մասին

08:10 10.12.2022

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը հայտարարել է, որ դադարեցնում է Twitter-ի օգտագործումը։ Այս մասին նա դեկտեմբերի 9-ին հայտնել է սոցցանցում։  «Իմ ամբողջ կյանքում ես փորձել եմ օգտագործել երաժշտությունը մարդկանց համախմբելու համար: Եվ այնուամենայնիվ, ինձ տխրեցնում է, երբ տեսնում եմ, թե ինչպես է այժմ ապատեղեկատվությունն օգտագործվում մեր աշխարհը բաժանելու համար: Ես որոշել եմ այլևս չօգտվել Twitter-ից՝ հաշվի […]

̰
Բրազիլիայում գողացել են հյուրախաղերով ժամանած երգիչ Հարի Սթայլսի մեքենան

00:07 10.12.2022

Բրազիլիայում հյուրախաղերի ժամանակ գողացել են  Բրիտանացի երգիչ Հարի Սթայլսի մեքենան։ Այս մասին դեկտեմբերի 9-ին հայտնել է Daily Mail-ը։ Մեքենան շարժվում էր դեպի Կուրիտիբա, որտեղ երգչի համերգը նախատեսված է դեկտեմբերի 10-ին, սակայն այն կանգնեցրել են երեք տղամարդ, որոնցից երկուսը զինված են եղել։ Սկզբում հաղորդվում էր, որ կողոպտիչները տիրացել են երաժշտական ​​գործիքներին, սակայն ոստիկանությունը հերքել է այս […]

̰
Սելին Դիոնի անբուժելի հիվանդությունը. ինչու է երգչուհին չեղարկել իր եվրոպական շրջագայությունը

13:15 09.12.2022

Կանադացի երգչուհի Սելին Դիոնը հայտնել է, որ իր մոտ հազվագյուտ նյարդաբանական հիվանդություն է ախտորոշվել և ստիպված է չեղարկել հաջորդ տարի Եվրոպայում նախատեսված համերգները։ Instagram-ում երկրպագուներին ուղղված տեսաուղերձում 54-ամյա երգչուհին խոստովանել է, որ իր մոտ վերջերս ախտորոշվել է մկանային ձգվածության համախտանիշ՝ քիչ ուսումնասիրված պրոգրեսիվ հիվանդություն, որի ժամանակ մարմնի տարբեր մասերում սկսում են մկանային սպազմներ առաջանալ։ Սա […]

̰
ՌԴ ոստիկանությունը ցուցադրել է Պաստեռնակի գրքի գողության տեսագրությունը

09:41 09.12.2022

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է Պետրոզավոդսկի Կարելիայի Հանրապետության ազգային գրադարանից բանաստեղծ Բորիս Պաստեռնակի հազվագյուտ 1948 թվականի հրատարակության գողության տեսագրությունը։ Այս մասին դեկտեմբերի 9-ին հայտնել է MIA Media Telegram ալիքը։ Իրավապահների խոսքով՝ այցելուներից մեկը խնդրել է ընթերցասրահ բերել Պաստեռնակի արժեքավոր գիրքը։ Ստանալով հրատարակությունը՝ կինը գրքի հետ դուրս է եկել գրադարանից։ Այնուհետեւ կասկածյալը տաքսիով հեռացել է […]

̰
18 մանրանկարչական գործեր նվեր Գյումրիին՝ քույր քաղաք Տվերից․ դրանք կպահվեն «Կումայրի» արգելոց- թանգարանի ֆոնդում

21:00 08.12.2022

Գյումրիի քաղաքապետարանի ցուցասրահում այսօր բացվել է  Տվերի հանրային պալատի անդամ, Ռուսաստանի ժողովրդական նկարչուհի Լյուդմիլա  Յուգայի նկարների ցուցահանդեսը, որը նվիրված է ռուս գրող, Տվերի վաճառական Աֆանասի Նիկիտինի ճամփորդությանը և կրում է «Նավարկություն 3 ծովերով» խորագիրը: Ցուցասրահում ներկայացված մանրանկարչական ժանրի գործերը Գյումրիի քույր քաղաք Տվերի  նվերն է «Կումայրի» արգելոց  թանգարանին։ Հավաքածուն բաղկացած է 18 մանրանկարներից։ Վաճառական Աֆանասի […]

̰
Գյումրեցի գորգագործների աշխատանքները ցուցադրության են ներկայացվել ԱՄՆ-ում

20:00 07.12.2022

Գյումրիի ծայրամասային՝ Բուլվարային և Մուշ թաղամասերի մեջտեղում, ամայի ու լքված տարածքը, որտեղ անգամ ճանապարհ չկա, տանում է դեպի մի կառույց, որն անգույն ու ամայի տարածքի ճիշտ հակադրությունն է։ Այստեղ միայն գույներ են ու ստեղծագործ միտք։ Գորգագործության փոքրիկ արտադրամասում գյումրեցի գորգագործ վարպետների պատկերացումներն են իրականություն դառնում։ 2020 թվականին, երբ աշխարհը համընդհանուր լոքդաունի մեջ էր, արտադրամասի բացումը […]

̰
Կյանքից հեռացել է հոլիվուդյան դերասանուհի Քիրստի Էլլին

10:23 06.12.2022

72 տարեկան հասակում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Քիրստի Էլլին։ Այս մասին երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ին, հայտնել են դերասանուհու երեխաները Twitter-ի իր էջում։ «Ցավով տեղեկացնում ենք, որ մեր արտասովոր, ուժեղ և սիրող մայրը մահացել է քաղցկեղի դեմ պայքարելուց հետո, որը միայն վերջերս էր ախտորոշվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշում է Daily Mail-ը, դերասանուհին բուժվել է Ֆլորիդայի […]

̰
«Դասարվեստ» ծրագրի շրջանակում Ազգային պատկերասրահում պահվող կտավները ցուցադրվել են ՀՀ մարզերում. զրույց փոխնախարարի հետ

20:45 05.12.2022

Այս տարվա մայիսին մեկնարկեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ֆինանսավորվող «Դասարվեստ» կրթամշակութային ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահի բարձրարվեստ ստեղծագործությունները ներկայացվեցին Հայաստանի Հանրապետության 10 մարզերում: Այս ծրագրի մանրամասներին է «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: «Գաղափարը, որքան որ ես գիտեմ, տվել է վարչապետը ժամանակին և հետագայում շատ հետևողական կերպով ամեն հանդիպման ժամանակ բարձրացնում էր այս […]

̰
Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժինն աջակցում է Արցախի հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությանը

10:38 05.12.2022

Զալցբուրգի Փարիզ-Լոդրոնի (Ավստրիա) համալսարանի Քրիստոնյա արևելքի հետազոտությունների կենտրոնը, որը 2013 թվականից հայագիտության հետազոտությունների նպատակով ֆինանսավորում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հայագետ Յասմին Դում-Թրագուտի ղեկավարությամբ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությանը նվիրված դրամաշնորհային առաջին մրցույթի շրջանակում հետազոտական հինգ դրամաշնորհ է տրամադրել երիտասարդ գիտնականներին։ Դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորում է Զալցբուրգի արքեպիսկոպոսական թեմը: Կարճաժամկետ դրամաշնորհների այս ծրագիրը նպատակ […]

̰
Մայրաքաղաքի ո՞ր փողոցները կփակվեն այսօր ժամը 15:00-ից հետո

09:41 05.12.2022

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով․ Մասնավորապես, փակ են լինելու Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի […]

̰
Շիրակի մարզային գրադարանում բացվել է իտալական գրականության բաժին

19:27 04.12.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի, դեսպանության և մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր ներկա է գտնվել Շիրակի մարզային գրադարանի իտալական գրականության բաժնի բացմանը։ Ողջունելով ներկաներին` մարզպետը նշել է, որ կարևորում է համագործակցությունը և ուրախալի համարել, որ գործակցությունը գործնական բնույթ է կրում. «Ուրախալի է, որ մարզային գրադարանի հիմնադրման հոբելյանական […]

̰
Դեկտեմբերի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական փառատոնը

18:33 02.12.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը։ Բացման համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա թավջութակահար Սևակ Ավանեսյանը։ Համերգը նվիրված է թավջութակահար Մեդեա Աբրահամյանի ծննդյան 90-ամյակին։ Երեկոյի ընթացքում կհնչի Սերգեյ Պրոկոֆևի Սիմֆոնիա-կոնցերտը թավջութակի և նվագախմբի համար, Միխայիլ Գլինկայի Իսպանական նախերգանք թիվ 1 «Capriccio Brnillate» արագոնական խոտայի թեմայով, Ալեքսանդր […]

̰
Ժամանակակից ինովացիոն տեխնոլոգիաներ ու եզակի ցուցանմուշներ. Գյումրիի  ․ Իսահակյանի հուշատուն- թանգարանը ներկայանում է նորովի

18:39 01.12.2022

Վարպետի հուշատուն-թանգարանում էքսպոզիցիոն փոփոխությունը կատարվել էր 20 տարի առաջ, այցելուներին թանգարանում ցուցադրվում էին Վարպետի գրական ու ստեղծագործական ժառանգությամբ, ինչպես նաև մեմորիալ հատվածով, որտեղ Ավետիք Իսահակյանի ընտանիքին պատկանող գույքն ու կահ-կարասին է: Այժմ հուշատուն-թանգարանը ներկայանում է նոր ցուցադրությամբ ու նոր վիդեո-ձայնային տեխնիկական հագեցվածությամբ: Ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային միջոցներով, իսկ սրահների վերանորոգման համար գումար է […]

̰
ՀՀ նախագահն ու Հակոբ Հակոբյանի ընտանիքի անդամները քննարկել են գեղանկարչի մշտական ցուցադրության ցուցասրահ-թանգարան ունենալու հարցը

12:15 01.12.2022

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի ընտանիքին, զրուցել նրա այրու՝ Մարի Հակոբյանի և դստեր՝ Նորա Հակոբյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, թեյի սեղանի շուրջ անմիջական մթնոլորտում գեղանկարչի ընտանիքի անդամները նախագահին են ներկայացրել հաջորդ տարի Հակոբ Հակոբյանի հարյուրամյակին նվիրված միջոցառումների ծրագրերը: […]

̰
Հայաստանում կանցկացվի «Հնագիտական ապակի. ճանաչում, պահպանում և վերականգնում» խորագրով գիտագործնական դասընթաց

18:43 29.11.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը կանցկացնի «Հնագիտական ապակի. ճանաչում, պահպանում և վերականգնում» խորագրով գիտագործնական դասընթաց: Դասընթացը նախատեսված է հնագիտական ապակե ժառանգության վերականգնում իրականացնող հայաստանյան մասնագետների համար: Վերականգնողների բնագավառը Հայաստանում ունի զարգացման, կանոնակարգման, իսկ առանձին մասնագիտացումների գծով նաև համալրումների կարիք։ Օրինակ՝ ապակե, փայտե, մետաղյա գտածոների կամ […]

̰
Հաջորդ տարի Գյումրիում կկայանա աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի և ՌԴ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 35-ամյա տարելիցին

17:42 29.11.2022

Այսօր Գյումրիի դրամատիկական թատրոնում կայացավ աշխարհահռչակ ռուս դիրիժոր, հայ ժողովրդի բարեկամ Վլադիմիր Սպիվակովի և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը։ Արդեն երրորդ օրն է՝ մաեստրոն և իր ղեկավարած նվագախումբը հանդես են գալիս հայ հանդիսականի համար։ Այս անգամ ևս Վլադիմիր Սպիվակովի այցը Հայաստան բարեգործական էր. երեք համերգներից առաջինը «Զինվորի տանը» բուժվող վիրավոր զինվորների համար էր, որի հասույթն […]

̰
Բացվել է Եղիշե Չարենցի հիշատակը հավերժացնող հուշատախտակը

17:55 28.11.2022

Նոյեմբերի 28-ին Մաշտոցի 17 բնակելի շենքի առաջնապատին (Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ) բացվել է Ե. Չարենցի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, Չարենց ընտանիքի անդամները: Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի նշմամբ՝ տարին չարենցյան է, որի […]

̰
Պետական աջակցությամբ նկարահանված «Ավրորայի լուսաբացը» և «Զուլալի» ֆիլմերն արժանացել են միջազգային մրցանակների

17:11 28.11.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Տալլինի «Սև գիշերներ» (Tallinn Black Nights) միջազգային կինոփառատոնի «Baltic» մրցութային ծրագրում արժանացել է «Համարտադրության համար Բալթյան լավագույն արտադրող» մրցանակին: «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն-վավերագրությունը Հայաստան-Գերմանիա-Լիտվա համատեղ արտադրություն է։ Այն աջակցություն է ստացել նաև եվրոպական ամենախոշոր կինոֆոնդից՝ ԵՎՐԻՄԱԺ-ից (Հայաստանը՝ որպես մեծամասնական համարտադրող): Արտադրող ընկերություններն են՝ «Բարս մեդիա», «Gebrueder […]

̰
Ռոզա Լինը ելույթ է ունեցել իտալական X factor-ում

16:12 27.11.2022

Եվրատեսիլ-2022-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը՝ որպես հատուկ հյուր, այս անգամ ելույթ է ունեցել իտալական X factor նախագծում , կատարելով  է Snap երգը, որով նա ներկայացնում էր Հայաստանը Եվրատեսիլ-2022 երգի մրցույթում։ Ելույթն ուղեկցվել է յուրահատուկ պարային բեմադրությամբ: Նրա ելույթի տեսագրությունը հրապարակվել է իտալական «X Factor»–ի յութուբյան ալիքում։ Ավելի վաղ Ռոզան նաեւ հրավիրվել էր մասնակցելու Ջեյմս Քորդենի հանրահայտ […]

̰
Կյանքից հեռացել է ամերիկացի երգչուհի և դերասանուհի Այրին Կարան

21:50 26.11.2022

63 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգչուհի և դերասանուհի Այրին Կարան։ Այդ մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 26-ին, հայտնել է նրա գործակալ Ջուդիթ Մուսը նկարչի Twitter-ի էջում։ Նա մահացել է Ֆլորիդայի իր տանը։ «Խոր վշտով հայտնում եմ Իրեն Կարայի մահվան մասին իր ընտանիքի անունից»,- ասված է գրառման մեջ։ Երգչուհու մահվան պատճառներն ու մանրամասները չեն նշվում։ «Օսկար», […]

̰
«Ազգային երգիչը» վերադառնում է․ «Շանթի» նոր անակնկալը՝ նոր տաղանդներով, նոր բացահայտումներով

20:40 26.11.2022

Կենդանի հնչողությամբ ժողովրդական և ազգային երգեր, նոր կատարողներով, նոր տաղանդներով, նոր բացահայտումներով, երաժշտական նոր ձևավորումներով: Մեկնարկում է «Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծի 2-րդ եթերաշրջանը: «Ազգային երգիչը» եթեր կհեռարձակվի վաղվանից՝ նոյեմբերի 27-ից ու ամեն կիրակի, ժամը 20:00-ին: Ինչ նոր գաղափարներով ու ասելիքով է գալիս նոր «Ազգային երգիչը»: Այն տարբերվելու է նախորդից: Խոսքը նոր չափանիշների, բովանդակության, ոճերի, […]

̰
«Իմ սիմֆոնիկը» մեծ արձագանք է ստացել ուսանողների շրջանում

14:46 25.11.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացնում է «Իմ սիմֆոնիկը» երիտասարդական կրթամշակութային ծրագիրը։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաև նվագախմբի այլ ներկայացուցիչներ հանդիպումներ են ունենում ուսանողների հետ, ներկայացնում են նվագախումբը, դասական երաժշտության թեմաներով հանդես գալիս դասախոսություններով, ուսանողները նաև հրավիրվում են համերգների: Ծրագրի շրջանակում ավելի քան […]

̰
Բելառուսում ներկայացվել է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության փորձը

18:09 24.11.2022

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվել է «ԱՊՀ երկրների ոչ նյութական ժառանգության պահպանումը գլոբալ մարտահրավերների համատեքստում» միջազգային գիտագործնական սեմինարը, որին մասնակցել են նաև ՀՀ ներկայացուցիչները: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, սեմինարին զեկույցներով հանդես են եկել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ոլորտի գիտահետազոտական կազմակերպությունների, մշակութային և կրթական հաստատությունների մասնագետները՝ ներկայացնելով […]

̰
Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանը ներկայացել է տաղավարով և պատանի երաժիշտների համերգներով

17:27 24.11.2022

Թունիսի Ջերբա քաղաքում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գա­գաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագա­հութ­յունը փոխանցել է Թունիսին: Գագաթնաժողովի շրջանակում Թունիսի Ջերբայ քաղաքում գործել է Ֆրանկոֆոնիայի ավան, որին Հայաստանը ներկայացել է «Մշակույթ և տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով, որի ձևավորման առանցքում հայկական հարուստ գորգագործական մշակույթն էր: Տաղավարում ներկայացվել են գորգ (բուրդ, մետաքս), ժողովրդական […]

̰
Էստոնիայում կապամոնտաժեն խորհրդային շրջանի 244 հուշարձան

09:39 24.11.2022

Էստոնիայի իշխանությունները որոշել են ապամոնտաժել խորհրդային շրջանի 244 հուշարձան։ Այս մասին հայտնում է էստոնական ERR ազգային հեռուստառադիոընկերությունը։ Նշվում է, որ արդեն 56 հուշարձան է հանվել։ Ընդհանուր առմամբ քարտեզագրվել է 322 հուշարձան։ Դրանցից 244-ը ենթակա է քանդման կամ փոխարինման: Աշխատանքային խումբը չեզոք է գնահատել 74 կառույց։ Եվս չորս հուշարձան, ըստ մասնագետների, հատուկ ուշադրություն է պահանջում։ Ավելի […]

̰
Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կազմակերպվել է Շուշիի գորգերի ցուցադրություն

19:52 23.11.2022

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կազմակերպված Շուշիի գորգերի ցուցադրությանը, ներկայացվել են 2020թ.-ի 44-օրյա պատերազմի ընթացքում ոչնչացումից փրկված մշակութային ժառանգության յուրօրինակ նմուշները։ Ցուցադրությանը ներկա է գտնվել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը։ Ցուցադրությունը կազմակերպվել է թանգարանի տնօրեն Արմինե Ավդալյանի և Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր-տնօրեն Վարդան Ասծատրյանի նախաձեռնությամբ և համատեղ աշխատանքի արդյունքում։ Թանգարանն իր հարկի տակ համախմբել էր Լոռու մարզի […]

̰
BACK_TO_TOP