TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+14.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Ֆրանսիայի մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Ժառանգության ազգային ինստիտուտի (ԺԱԻ) տնօրենն այցելել է Մատենադարան

16:08 03.02.2021

Փետրվարի 2-ին մաշտոցյան Մատենադարան է այցելել Ֆրանսիայի մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Ժառանգության ազգային ինստիտուտի (ԺԱԻ) տնօրեն Շառլ Պերսոնազի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել հայ ձեռագրական ժառանգությանը: Այցի շրջանակներում եղել են նաև Մատենադարանի վերականգնման բաժնում, ծանոթացել ձեռագրերի վերականգնման աշխատանքներին: Շրջայցի ավարտին պատվիրակությունը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ քննարկել է գիտական ու գիտատեխնիկական […]

̰
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Արա Հարությունյան. Կոմիտասից Կոմիտաս» ժամանակավոր ցուցադրությունը. ԿԳՄՍՆ

16:18 02.02.2021

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Արա Հարությունյան. Կոմիտասից Կոմիտաս» ժամանակավոր ցուցադրությունը, որը կգործի մինչև հունիսի 1-ը։ Քանդակագործ-մոնումենտալիստ, գծանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՌԴ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Արա Հարությունյանը մոնումենտալ արվեստում իր ճանապարհը սկսել և ավարտել է Կոմիտասով: Ներկայացված աշխատանքների մեծ մասն անծանոթ է արվեստասերներին. դրանք ստեղծվել են տասնամյակների ընթացքում և տարիներ շարունակ կողք կողքի «ապրել» […]

̰
Ա. Խաչատրյանի տուն-թանգարան. «Լեզուներ և մշակույթ» նոր կրթական  ծրագիր

17:22 01.02.2021

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը մշակույթն ու լեզուների ուսուցումը համատեղելու և անկաշկանդ մթնոլորտում անգլերենի իմացության մակարդակը բարելավելու հիանալի հնարավորություն է ընձեռում: Փետրվարի 5-ին՝ ժամը 18:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կանցկացվի յուրօրինակ թեյախմության միջոցառում, որի ընթացքում տեղի կունենան ֆիլմի դիտում և քննարկում, ինտերակտիվ դերային խաղեր, վիկտորինաներ, և այդ ամենը՝ անգլերեն: Կրթական ծրագիրը միտված է մշակույթն ու լեզուների ուսուցումը համատեղելուն […]

̰
Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կենսունակ ժառանգություն» պարբերականում

16:48 01.02.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ լույս է տեսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի (Սոֆիայի կենտրոն) 2021 թ. պարբերականը, որում ընդգրկված են նաև հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված հոդվածներ։ Մասնավորապես հրապարակվել են «Այրոգի» ստվերների թատրոնի ղեկավար Արմեն Կիրակոսյանի «Հայկական ստվերների թատրոնի պատմությունից» և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի […]

̰
Արմատներով արցախցի, միջազգային համբավ ունեցող դաշնակահարն առաջին անգամ ելույթ կունենա Ֆիլհարմոնիկի հետ

15:04 01.02.2021

Աշոտ Խաչատուրյանն իր սերնդի լավագույն դաշնակահարներից է: Արմատներով արցախցի բելգիաբնակ մեր հայրենակիցը, փետրվարի 4-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Մինչ այդ, Աշոտ Խաչատուրյանն ընկերների հետ փետրվարի 2-ին հանդես կգա կամերային բարեգործական համերգով, որի հասույթով ձեռք կբերվի ռոյալ Ստեփանակերտի ռմբակոծված երաժշտական դպրոցի համար: Փետրվարի 4-ին, սիմֆոնիկ համերգի ընթացքում, կհնչի Բեթհովենի Դաշնամուրի թիվ […]

̰
«Թատրոնն էկրանին». Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի նոր նախագիծը

15:30 31.01.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնն իրականացնում է «Թատրոնն էկրանին» նախագիծը, որի շրջանակում ստեղծվել են 15 կարճամետրաժ վավերագրական-խաղարկային ֆիլմեր, որոնք թատրոնը բացահայտում են ներսից: Ծրագրի նպատակն է սերտացնել թատրոն-հանդիսատես կապը, հանրությանը ներկայացնել թատրոնի ստեղծագործական կազմի, ադմինիստրատիվ անձնակազմի, թատրոնի շենքի պատմությունը, թատերասեր հանրությանը հնարավորություն ընձեռել բեմից դուրս տեսնել սիրելի դերասաններին, ռեժիսորներին, […]

̰
Շուշիում մնացած Շիրակի գույները․Գոհար Պետրոսյանի գեղանկարչական 5 գործերը Շուշիի կերպարվեստի թանգարանում են

19:59 30.01.2021

Նկարչուհի Գոհար Պետրոսյանը տարիներ առաջ նկարած ջրաներկի իր շարքն է ցուցադրում։ Նկարներում տեսարաններ են Շիրակի մարզի Հացիկ ու Կարմրաքար գյուղերից։ Շարքն ամբողջական չէ։ Կարմրաքարի ու Հացիկի տեսարաններից 5-ը Շուշիի կերպարվեստի թանգարանում են մնացել։ Հիմա իր սիրելի գեղանկարների միայն լուսանկարներն են հասանելի Գոհարին։    Նկարչուհու միակ սիրած աշխատանքը չէ, որ թողել է Շուշիում։ Խոսքերի փոխարեն Գոհարի  […]

̰
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանին

19:00 29.01.2021

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունն առանձնակի տեղ ունի հայ-ռուսական հարաբերություններում: Ըստ նախարարի՝ համատեղ ծրագրերի ընդլայնումը և փորձի փոխանակումն իրավամբ […]

̰
Կոտայքի մարզպետարանն ու Խ. Աբովյանի տուն-թանգարանը կրթական մի շարք ծրագրերով կհամագործակցեն

17:27 29.01.2021

Կոտայքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանին և թանգարանի հանրահռչակման բաժնի վարիչ Արևիկ Ստամբոլցյանին։ Վերջիններս մարզպետարանի հետ համագործակցությամբ մարզում մի շարք կրթական ծրագրեր իրականացնելու նախագծեր ունեն։ Սյուզաննա Խոջամիրյանի ներկայացմամբ՝ Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցներում նախատեսում են անցկացնել աբովյանական թեմատիկայով օլիմպիադաներ, կազմակերպել աշակերտների ամենամյա այցելություն […]

̰
ԿԳՄՍ նախարարը հարգանքի տուրք է մատուցել օպերային երգիչ և բեմադրիչ Գեղամ Գրիգորյանի հիշատակին

16:46 29.01.2021

Այսօր՝ հունվարի 29-ին, լրացավ հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 70-ամյակը: Հոբելյանի առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մտավորականների, արվեստագետների, երաժշտասեր հանրության հետ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն և հարգանքի տուրք մատուցել անվանի արվեստագետի հիշատակին: Վահրամ Դումանյանը մաեստրոյի ընտանիքի անդամների, գերատեսչության […]

̰
Գեղարվեստական ֆիլմ հայրենիքի համար զոհված իրական հերոսների մասին․ կայացել է «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերան

23:43 28.01.2021

Ժամեր առաջ կայացել է «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերան: 2018թ-ին  Ապրիլյան պատերազմից հետո Գյումրու դրամատիկական թատրոնում բեմադրված ու լուրջ հաջողության հասած ներկայացումը, որը բեմ էր բարձրացել ավելի քան 65 անգամ, այսօր մեծ էկրաններին է: Ֆիլմն ու ներկայացումը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում Թալիշում զոհված գյումրեցի Հրաչ Գալստյանի մասին է: Ֆիլմի առաջին ցուցադրությունը ևս տեղի է ունեցել լեփ-լեցուն […]

̰
Մինասի թանգարանում ջեռուցման բացակայության պատճառով ցուցադրությունից հանվել են կտավները

21:00 27.01.2021

Եղանակային պայմանները Մինասի թանգարանում փոխում են ցուցադրությունը: Մինաս Ավետիսյանի Ջաջուռի թանգարանը, որը գործում է 2005-ից ջեռուցում չունի: Սա վտանգում է կտավների պահպանությունը: Ձմռանը Մինասի բնօրինակ գեղանկարները հանվում են ցուցադրությունից: Ցուցասրահներում մնում են կրկնօրինակները, որմնանկարները,Մինասի գրաֆիկական աշխատանքները: Ջեռուցման հարցերը թանգարանում չեն լուծվում, քանի որ գյուղը գազաֆիկացված չէ: Առայժմ քննարկման փուլում է նաև թանգարանում արևային էներգիայով ջեռուցում […]

̰
Իրանի արտգործնախարարի տիկինը այցելել է Մատենադարան

16:44 27.01.2021

Մատենադարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Հունվարի 27-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Իրանի արտգործնախարարի տիկին Մարիամ Իմանիեի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը։ Արվեստաբան Իվեթ Թաջարյանը ներկայացրեց Մատենադարանում պահվող պարսկական ձեռագրերը և իրանահայ հայր ու որդի արվեստագետներ լուսանկարիչ Անթուան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի աշխատանքները»։

̰
Վրացի ալպինիստը ստացել է «Սպորտի ասպետ» կոչումը

23:07 26.01.2021

Վրաստանի լեռնագնաց Լադո Գուրչիանին արժանացել է սպորտի ոլորտում բարձրագույն՝ «Սպորտի ասպետ»կոչմանը ՝ վրացական լեռնագնացության և ժայռամագլցման զարգացման գործում ներդրած ավանդի համար: Այդ մասին հայտնել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը: Լադո Գուրչիանին լեռնագնացության և ժայռամագլցման սպորտի վաստակավոր վարպետ է, սպորտով զբաղվում է 1964 թվականից: Նա եղել է լեգենդար վրացի լեռնագնաց Միխայիլ […]

̰
Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին հայկական պատմական ժառանգության ոչնչացման կապակցությամբ

18:46 26.01.2021

Հունվարի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից այդ երկրի օկուպացիայի տակ գտնվող Արցախի Հանրապետության տարածքներում հայկական մշակութային ժառանգության սիստեմատիկորեն և դիտավորյալ ոչնչացման կապակցությամբ, ինչը միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում է։ Նամակներում մանրամասն փաստեր են ներկայացվում Ադրբեջանի իշխանությունների […]

̰
Նոր հեռանկարներ հայ-իրանական մշակութային համագործակցության ուղղությամբ

17:58 25.01.2021

Հունվարի 21-ին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ում հայ-իրանական մշակութային համագործակցության շրջանակում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում վերաստորագրվել է կինեմատոգրաֆիայի ոլորտում հայ-իրանական համագործակցության համաձայնագիրը (գործում է 2017 թվականից): Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային, «Ֆարաբի» կինոհիմնադրամի […]

̰
Disney+-ի որոշ մուլտֆիլմեր արգելափակել են

15:17 25.01.2021

Ամերիկյան Disney+ ստրիմինգային ծառայությունը արգելափակել է «Դամբո», «Փիթեր Փեն», «Արիստոկրատ ​​կատուները» և «Ռոբինզոնների շվեյցարական ընտանիքը» մուլտֆիլմերի դիտումը 7 տարեկանից ցածր երեխաների համար՝ դրանց մեջ առկա ռասսայական կարծրատիպերի պատճառով, հաղորդում է Daily Mail-ը: Ըստ թերթի՝ «Փիթեր Փեն» մուլտֆիլմը, ամենայն հավանականությամբ, արգելափակվել է, քանի որ դրանում պատկերված է հնդկացիների մի ցեղ, որին անվանում են «կարմրամաշկներ»: «Արիստոկրատ ​​կատուները» […]

̰
Պարույր Սևակն այսօր կդառնար 97 տարեկան

21:28 24.01.2021

ՀՀ Արարատի մարզպետարանը «ֆեյսբուք» Պարույր Սևակին նվիրված գրառում է արել։ «1924 թ-ի այս օրը Արարատի մարզի Զանգակատուն համայնքում ծնվել է հայ մեծանուն գրող, հանճարեղ բանաստեղծ Պարույր Սևակը. այսօր նա կդառնար 97 տարեկան: Ձևավորված ավանդույթի համաձայն` պոետի ծննդավայրում նշվել է նրա ծննդյան տարեդարձը, կազմակերպվել է փոքրիկ հուշ-ցերեկույթ, որին ներկա է եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Ցերեկույթին […]

̰
Այսօր հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է

13:20 23.01.2021

Հայ սիրված դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ բեմի կատակերգու Կարպ Խաչվանքյանն այսօր կդառնար 98 տարեկան: Կարպ (իսկական անունը՝ Կարապետ) Խաչվանքյանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին։ 1928 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս: 1941-1944 թվականներին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։ 1944-1998 թվականներին աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 1984-1988 թվականներին Խաչվանքյանը նաև […]

̰
Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին

16:20 21.01.2021

Հունվարի 22-ին նշվում է մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը: Այդ կապակցությամբ ստեղծվելու է տարվա ընթացքում հոբելյանական միջոցառումները համակարգող կառավարական հանձնաժողով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հոբելյանի առիթով հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ) ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները և երաժշտասերները հարգանքի տուրք կմատուցեն […]

̰
Փշրանքներ. Քոչարի թանգարանում կցուցադրվի մեծ արվեստագետի ուղերձներով ստեղծված տեսաֆիլմ

16:10 21.01.2021

Հունվարի 22-ը Երվանդ Քոչարի հիշատակի օրն է: Հունվարի 22-26-ը` ժամը 18:00-20:00-ն, Քոչարի թանգարանում կցուցադրվի տեսաֆիլմ, որը ներկայացնում է Քոչարի բազմանիստ տաղանդի դրսևորումներից ևս մեկը՝ նրա գրական-գեղարվեստական ժառանգության մաս կազմող խոհափիլիսոփայական գրառումների ընտրանին: Քոչարն ինքը դրանց ամբողջությունն անվանել է ՓՇՐԱՆՔՆԵՐ… «Իսկ ինչու փշրանքներ և ոչ թե հաց… Քանզի կյանքը կրծել է հացը, և մնացել են փշրանքները […]

̰
ԵՄ-ն կիսում է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ԵՄ դեսպան

18:47 20.01.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում ԵՄ-ի աջակցությամբ և գործընկերությամբ իրականացվող ծրագրերը: Անդրադառնալով արցախյան վերջին պատերազմին՝ նախարարը փաստել է, որ դրա […]

̰
Մահացել է գրականագետ, արվեստաբան Ստեփան Թոփչյանը

14:21 20.01.2021

Մահացել է գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան Ստեփան Թոփչյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Ստեփան Թոփչյանը ծնվել է 1937 թ. Երևանում: Ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1959 թ. աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում, 1960-1966 թթ.՝ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Մ․ Աբեղյանի անվան գրականության […]

̰
Խորհրդային կինոարտադրության «ոսկե ֆոնդի» ֆիլմերի  600 բնօրինակ ազդագրերը  գյումրեցի Արտուշ Մկրտչյանի  հավաքածուում են

20:30 13.01.2021

Երբ հինը նաև արդիական է։Մշակութային իրադարձությունների հանրայնացման միջոց հին աֆիշներն այսօր համարվում են   ցուցադրության արժանի  եզակի  էքսպոնատներ։ Ազդագրային հին ձևաչափը թեև փոխարինվել է ինտերակտիվ՝ համացանցային գովազդներով, բայց միևնույն է, մշակութային կյանքն առանց աֆիշների անհնար է պատկերացնել ։   Հին ֆիլմերի ազդագրերի   եզակի  հավաքածու է ստեղծել  «Ստիլ» թանգարանի տնօրեն Արտուշ Մկրտչյանը։ Ֆոնդերում  պահում է 1930-ից մինչև  […]

̰
Մեկնարկում է «Հայ երգը դարերից» նոր նախագիծը. առաջին հաղորդումը կհեռարձակվի «Շանթ» հեռուստաընկերությամբ

17:25 13.01.2021

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում է նոր նախագիծ՝ «Հայ երգը դարերից»: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Նախագծի առաջին հաղորդումը կհեռարձակվի «Շանթ» հեռուստաընկերությամբ՝ հունվարի 17-ին՝ ժամը 16:50 և ԿԳՄՍ նախարարության ու Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի ֆեյսբուքյան էջերում՝ ժամը 19:00-ին:

̰
Ռուբեն Մաթևոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը

15:38 12.01.2021

Այսօր մեծանուն արվեստագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի 80-ամյակն է։ «Անգնահատելի են սիրելի երգչի մեծ փորձն ու անմնացորդ նվիրումը հայ երգարվեստի զարգացման և հանրահռչակման գործում: Նրա անզուգական կատարումներն ու երգարվեստի նկատմամբ յուրօրինակ մոտեցումը տարիներ շարունակ նոր շունչ են հաղորդել հայկական ժողովրդական երգացանկին: Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ հնչող աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգերն ու ռոմանսները բոլոր […]

̰
Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 97-ամյակն է

14:31 09.01.2021

«Ես չունեմ ո՛չ պաշտոնական գիտելիքներ, և ո՛չ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում՝ Թիֆլիսում՝ իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին». Միտքը հայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովինն է, ով […]

̰
Գրեմմիի մրցանակաբաշխությունը հետաձգվեց

13:45 06.01.2021

Ձայնագրման արվեստի և տեխնոլոգիայի ԱՄՆ ազգային ակադեմիան հետաձգել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը` Կալիֆոռնիայում տիրող ահավոր համաճարակի ֆոնին: Այս մասին  իր կայքում հայտնում է Rolling Stone ամսագիրը ՝ վկայակոչելով աղբյուրներ: Ի սկզբանե նախատեսված էր, որ 63-րդ Գրեմմին տեղի կունենա հունվարի 31-ին: Այնուամենայնիվ, ըստ հրատարակության, Կալիֆոռնիայում նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված սրվող իրավիճակի ֆոնին կազմակերպիչները որոշել են հետաձգել […]

̰
Նորայր Մեհրաբյանը նշում է իր 80-ամյակը

15:45 04.01.2021

Այսօր մեծանուն արվեստագետ, ՀՀ ժողովրդական արտիստ, պարարվեստի վարպետ, Հայաստանի պարավեստի «Բարեկամություն» պետական համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի 80-ամյակն է։ «Անգնահատելի են սիրելի վարպետի մեծ փորձն ու անմնացորդ նվիրումը, գիտելիքն ու իմաստությունը, որոնք զարդարել են պարավեստի աշխարհը և երկար տարիներ սերունդներ կրթել։ Լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում ենք պարոն Մեհրաբյանին և ցանկանում անսպառ ուժ ու եռանդ, […]

̰
Արցախցի փոքրիկները Երևանի պետական տիկնիկային թատրոնի հյուրն էին

19:30 30.12.2020

Երևանի տիկնիկային թատրոնն այսօր հյուրընկալել է արցախցի փոքրիկներին, զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների երեխաներին։ Նրանք դիտել են «Նվերների աշխարհ» ամանորյա ներկայացումը։ Այս մասին տեղեկացնում է կառավարության ֆեյսբուքյան էջը և կից լուսանկարներ հրապարակել։    

̰
BACK_TO_TOP