15:48 08.12.2020
«Պուտրա» մրցույթում Ա․ Գրիգորյան և Ա․ Պուչինյան դուետն արժանացել է 1-ին մրցանակի: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից: ?Միջազգային առցանց մրցույթն անցկացվել է նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 2-ը: ?Արթուր Գրիգորյան և Արմեն Պուչինյան դուետը «Դաշնամուրային դուետ» անվանակարգում արժանացել է 1-ին մրցանակին, ?Էլեն Խաչիկյանը (դաշնամուր) «Intermediate» անվանակարգում՝ 2-րդ մրցանակին, ?Վարդան Գյոդակյանը (դաշնամուր) «Artist» անվանակարգում՝ 3-րդ մրցանակին, ?Նանե Խալաթյանն […]
20:58 05.12.2020
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի նկարիչների միությունը իրականացնում է «Առածանի» արտ-նախագծի խմբակային ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացվում են 100 հայկական ասացվածքների՝ 100 հայ նկարիչների պատկերազարդումները: Ցուցադրության բացումը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 5-ին, նկարիչների միության մեծ դահլիճում և կգործի մինչև դեկտեմբերի 10-ը: «Սարեր» մշակութային ՀԿ-ի նախագահ-համահիմնադիր, «Առածանի» արտ-նախագծի հեղինակ Էռնա Ռևազովայի խոսքով՝ «Առածանին» հայոց աշխարհի բոլոր ծայրերից […]
19:05 05.12.2020
Բուլղարական ՛՛Вместе в 21 веке“ 15-րդ միջազգային փառատոնի շրջանակում Երևանի պետական կամերային երգչախումբը և կոմպոզիտոր Վիլլի Վայները արժանացել են մրցանակների: Այս տարի իրադարձությունն անցկացվել է առցանց ձևաչափով, մասնակցել են ավելի քան 39 երկրի ներկայացուցիչներ: Փառատոնի ամենաբարձր՝ Գրան պրի մրցանակին արժանացել է Երևանի պետական կամերային երգչախումբը և կոմպոզիտոր Վիլլի Վայները:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է […]
17:18 04.12.2020
Թուրքիայի արևելքում գտնվող Վանա լճի մակարդակի նվազման արդյունքում հայտնաբերվել են Արարատյան թագավորության (Ուրարտու) պատմական կառույցների ավերակներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Gazete Duvar լրատվական կայքը, Անկարայի պատգամավոր Լևենտ Գյոքը խորհրդարանում հարց է բարձրացրել Վանա լճի ափին հայտնաբերված պատմական նավահանգստի և պատմական այլ ավերակների մասին, որոնք ակնկալվում է, որ պետք է պաշտպանության տակ անցնեն։ «Վերջին […]
23:30 03.12.2020
Միացյալ Նահանգների և Արաբական Միացյալ Էմիրությունների գիտնականները հայտարարել են, որ հայտնի «պալեոլիթի Վեներաները» ոչ միայն պտղաբերության և սերնդի շարունակության սիմվոլներ են, այլ արտացոլում են հին մարդկանց պատկերացումները կնոջ իդեալական կազմվածքի մասին: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Obesity ամսագրում: Նշվում է, որ գեր կանանց պատկերող բազմաթիվ արձանիկներ են հանդիպում ողջ Եվրասիայում: Այսպես կոչված «պալեոլիթի Վեներաները» մարդու ձեռքերով […]
14:44 03.12.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպումներ է ունեցել Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են ուսումնական հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանը և թափուր պաշտոնի համար նախատեսված մրցույթի անցկացմանն առնչվող հարցերը։ Աշխատանքային քննարկումներին ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի […]
19:40 02.12.2020
Մշակույթն ու արվեստն այն փրկօղակն են, որոնք կարող են օգնել հետպատերազմյան շրջանում, համախմբել ու հուսադրել նորից արարելու, ստեղծագործելու համար: Այս տրամաբանությամբ է Գյումրիի Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը վերսկսում ներկայացումները: Նախ՝ համավարակով, ապա ռազմական դրությամբ պայմանավորված թատրոնը աշխատեց ընդհատումներով: Այդուհանդերձ, տարվա ընթացքում 4 նոր ներկայացում են բեմադրել, խաղացել են անգամ պատերազմի օրերին: Իսկ հիմա՝ հետպատերազմյան շրջանում, […]
14:47 01.12.2020
«Թայմ» ամսագրի կինոքննադատ Սթեֆանի Մարիկը, որը 2015 թ. ընդգրկվել է Պուլիտցերովյան մրցանակաբաշխության ցուցակում, հրապարակել է հեռացող 2020 թվականի լավագույն ֆիլմերի ցուցակը: Նրա խոսքերով՝ անցած 12 ամիսները, կորոնավիրուսային համավարակի պատճառով, տարօրինակ են եղել կինոյի և կինեմատոգրաֆի համար: 10-րդ տեղ՝ «Բիլ և Թեդ» (Bill and Ted Face the Music) 9-րդ տեղ՝ «Միսս Ազատություն» (Miss Juneteenth) 8-րդ տեղ՝ […]
08:42 30.11.2020
Մանկական «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի հաղթող է դարձել Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինան (Valentina)՝ J’imagine երգով: Մասնակիցը ստացել է 200 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Ղազախստանի և Իսպանիայի ներկայացուցիչները։ Վրաստանի ներկայացուցիչ Սանդրա Գադելիան 111 միավորով զբաղեցրել է վեցերրորդ տեղը: Եզրափակիչը կայացել է Լեհաստանում՝ պանդեմիայի պատճառով հեռուստակամրջի ձևաչափով։ Եզրափակչում հանդես է եկել 12 երկրի մասնակից՝ Ուկրաինայից, […]
15:33 28.11.2020
Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, բողոքի ակցիա են անցկացնում հայ արվեստագետները: Ինչպես նրանք են հայտարարել, նպատակն է լսելի դարձնել անհետ կորածների ու գերիների, ինչպես նաև այն զոհված զինվորների ծնողների բողոքի ձայնը, որոնց դիակները դեռ չեն հանձնվել: Կազմակերպիչները նշել են, որ իրենց ակցիան չունի որևէ քաղաքական ուղղվածություն, հետևաբար որևէ քաղաքական գործիչ հարթակ չի բարձրանա: Ելույթներում […]
13:31 28.11.2020
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, Երվանդ Քոչարի թանգարանում կբացվի «Քոչարի Արփենիկը» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև դեկտեմբերի 10-ը: Ցուցահանդեսում կներկայացվեն Երվանդ Քոչարի առաջին սիրուն՝ Արփենիկ Հովսեփյանին նվիրված ստեղծագործությունները: Այս տարի լրանում է Քոչարի թանգարանում ներկայացված «Արփենիկի դիմանկարը» գեղանկարի 100 տարին, ինչն էլ այս ցուցադրության կազմակերպման առիթն է հանդիսացել: Այս գեղանկարի և […]
15:28 27.11.2020
«Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» և «Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը» ֆիլմերի ռեժիսոր Քրիս Կոլումբուսը բացահայտել է, թե ինչից է վախեցել ֆրանշիզայի առաջին մասի նկարահանումների ժամանակ, հաղորդել է Collider-ը: Հրատարակությանը տված հարցազրույցում նա խոստովանել է, որ մշտապես զգացել է իր հսկայական պատասխանատվությունը: Նրան սպասում էր դերասանների ընտրություն, մտածել, թե էկրանի վրա ինչպիսին կլինի Ջոան Ռոուլինգի […]
18:16 26.11.2020
The New York Times-ի կինոքննադատները կազմել են 21-րդ դարի լավագույն դերասանների ցուցակը: Ինչպես նշել են Մանոլա Դարգիսը և Էնթոնի Սքոթը, որոնք աշխատել են վարկանիշի վրա, ներկայացված լավագույն 25-ը սուբյեկտիվ է և սկանդալային՝ «որոշ բացթողումների պատճառով»: Առաջին տեղը զբաղեցրել է Դենզել Վաշինգտոնը («Մեծ հավասարիչը»), որին լրագրողները անվանում էին «էկրանի տիտան»: «Նա մրցակցությունից վեր է: Էկրանի տիտան […]
15:10 25.11.2020
ԱՄՆ արվեստների և ձայնագրման տեխնիկայի ազգային ակադեմիան հայտարարել է 2021 թվականի «Գրեմմի» երաժշտական մրցանակի հավակնորդների անունները։ 83 անվանակարգերում մրցանակի բոլոր դիմորդները հրապարակված են ակադեմիայի կայքում: «Գրեմմի» 63-րդ մրցանակաբաշխությունը նշանակված է 2021 թվականի հունվարի 31-ին: Այս պահին հայտնի չէ, թե ինչ ձևաչափով է անցկացվելու միջոցառումը: Այն վարելու է Թրեվոր Նոյը: Առաջադրումների քանակով առաջատարը դարձել է Բեյոնսեն: […]
12:53 23.11.2020
Մոսկվայի դրամատիկական թատրոնի կոլեկտիվը ընդհանուր ժողովի ժամանակ որոշում է կայացրել դիմել մայրաքաղաքի մշակույթի դեպարտամենտին՝ թատրոնը Արմեն Ջիգարխանյանի անունով կոչելու խնդրանքով:Այդ մասին հայտնում է РОССИЙСКАЯ ГАЗЕТА-ն։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և տնօրեն Արմեն Ջիգարխանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 14-ի լուսաբացին՝ կյանքի 86-րդ տարում: Թատերախումբը Մոսկվայի մշակույթի դեպարտամենտին խնդրել է թատրոնի գեղարվեստական […]
20:03 20.11.2020
ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային օբյեկտների պահպանման հարցում և նախատեսում է այնտեղ ուղարկել մասնագետների խումբ: Այս մասին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն: Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումները տեղի են ունեցել նոյեմբերի 18-ին:
18:25 19.11.2020
Փրկել, պահպանել ու ներկայացնել ազգային երգն ու երաժշտությունը… Այսպիսին է մշակութային ծրագրի առաքելությունը, որն իրականացնում է Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը: «Հայ երգը դարերից» կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ իրականացվող դրամաշնորհային նախագծի շրջանակներում նկարահանվում են հինգ ֆիլմեր, որոնք հեռուստադիտողին կպատմեն հայ երգի, ալեքպոլյան աշուղական դպրոցի ստեղծման, շիրակյան ժողովրդական երգերի ու Անդրկովկասի մշակութային կենտրոնների […]
19:46 18.11.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երգի պետական թատրոն և Կամերային երաժշտության ազգային կենտրոն։ Նախարարին ներկայացվել են մշակութային հաստատություններում իրականացված և ընթացիկ շինարարական և այլ բնույթի աշխատանքները։ Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը նշել է, որ մեկ տարում թատրոնում կատարված աշխատանքները երևում են մուտքից սկսած։ Տնօրենի ներկայացմամբ՝ առաջին հարկը ամբողջովին վերանորոգվել է, հետնամասային […]
16:36 18.11.2020
Երգչուհի Իվետա Մուկուչյանը, որն իր պարտքն է համարում աշխարհին պատմել Արցախի, հայերի առաջ ծառացած խնդիրների մասին, օրեր առաջ մեկնել է Արցախ, շրջել այնտեղ, զրուցել բնակիչների հետ և փոքր ռեպորտաժ նկարահանել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռեպորտաժը, որը գերմաներեն է, Մուկուչյանը զետեղել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում և գրել, որ պետք է իր ձայնն օգտագործի աշխարհին իր ազգի մասին պատմելու […]
14:43 18.11.2020
Shazam երաժշտության որոնման հավելվածը կազմել է բոլոր ժամանակների ամենահայտնի երգերի վարկանիշը: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է ավստրալացի երգչուհի Tones and I-ի «Dance Monkey» կոմպոզիցիան: Օգտատերերը փորձել են ավելի քան 33 մլն անգամ ճանաչել մեղեդին: Երկրորդ տեղում է գերմանացի Ռոբին Շուլցի և ֆրանսիական Lilly Wood & the Prick խմբի «Prayer in C» երգը, երրորդում՝ բրիտանացի կատարող Passenger-ի […]
15:13 17.11.2020
Ռուսաստանը հրաժեշտ է տալիս լեգենդար դերասան և ռեժիսոր Արմեն Բորիսի Ջիգարխանյանին: Նա կյանքից հեռացել է շաբաթ երեկոյան, 86 տարեկան հասակում: Հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում Մոսկվայի դրամատիկական թատրոնում, որը ստեղծել և ղեկավարել է Արմեն Ջիգարխանյանը: Նրա նախկին գործընկերները, ընկերներն ու երկրպագուները եկել են հարգանքի տուրք մատուցելու մեծ արտիստի հիշատակին: Ներկաների թվում են Մարկ Ռուդինշտեյնը, Բեդրոս […]
23:37 15.11.2020
Արևմտյան Օնտարիոյի և Հյուսթոնի համալսարանների գիտնականները հրապարակել են տոմսարկղերի մուտքերի վրա սփոյլերների ազդեցության մասին հետազոտություն: Շատ ռեժիսորներ վախենում են, որ հանդիսատեսը չի գնա կինոթատրոն, եթե իրեն նախապես պատմեն սյուժետային զարգացումների մասին: Պարզվել է, որ դա ոչ միշտ է այդպես: Հետազոտողներն օգտագործել են 2013-2017թթ.-ին ԱՄՆ-ում վարձույթի դուրս եկած ֆիլմերի տոմսարկղերի ամենօրյա տվյալները և դրանց դիտումները IMDb- […]
22:42 14.11.2020
Մոսկվայի իշխանությունների թույլտվությամբ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի վերջին հրաժեշտը կանցկացվի բաց ձևաչափով ՝ անվտանգության անհրաժեշտ միջոցների պահպանմամբ, ՌԻԱ «Նովոստիին» պատմել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը: «Այո, իշխանությունները թույլատրել են բաց ձևաչափով հրաժեշտ տալ ՝ պահպանելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։ Ցանկացողները կարող են երեքշաբթի հրաժեշտ տալ նրան»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ կյանքի 86-րդ տարում […]
20:32 14.11.2020
Արմեն Ջիգարխանյանի նախկին կին Վալենտինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան արձագանքել է արտիստի մահվան հանգամանքին: «Ես արդեն պարզաբանել եմ այս իրավիճակը, որ նրան երեք տարի առաջ խլեցին ինձանից, որ նա այլևս երբեք ինձ հետ չկապվի, և նրա գլուխն ամեն տեսակ անհեթեթություններ մտցրին»,- ասել է նա «Газета.Ru»-ին: Նրա կարծիքով՝ նախկին ամուսինը 3 տարի վատ վիճակում էր, գրեթե անգիտակից: «Եթե ես […]
13:56 13.11.2020
Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախի համար, նշված է Rolling Stone-ի Twitter-ում կատարած հրապարակման մեջ: Խումբը 15 տարվա դադարից հետո վերջերս երկու նոր երգ էր թողարկել՝ Protect The Land և Genocidal Humanoidz խորագրերով՝ հումանիտար ճգնաժամի, Արցախում Ադրբեջանի վայրագությունների մասին իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Խումբը հասույթն ուղղել է Արցախին […]
15:08 12.11.2020
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունից հետո անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մշակութային ժառանգության պահպանման հարցին: «Համոզված եմ, որ այժմ, երբ ռազմական գործողությունների դադարեցումից հետո մենք գալիս ենք խաղաղ կարգավորման, հայերի և ադրբեջանցիների, այս երկրների տարածքում բնակվող այլ խմբերի մշակութային ժառանգության հարցին պետք է հատուկ ուշադրություն դարձվի: Ընդհանրապես շատ […]
15:02 10.11.2020
Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական և հոգեբանական աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու և ջանքերը մեկտեղելու նպատակով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համագործակցում է մի շարք հասարակական կազմակերպությունների, զարգացման ու ռեսուրս-կենտրոնների, գրադարանների և այլ կառույցների հետ։ Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ-ից։ Ցանկը՝ ստորև. «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամ Արցախից ժամանած երեխաների համար կրթական ռեսուրսների տրամադրում […]
22:41 09.11.2020
Ֆիլհարմոնիկը հանում է իր գանձերը։ Բացառիկ վաճառք, որի հասույթը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին։ «Ձայնասկավառակի արժեքը ՝ սկսած 10.000 ՀՀ դրամից (Ցանկության դեպքում կարող եք նվիրաբերել ավելին): Ձայնասկավառակը ձեռք բերելու համար կատարեք փոխանցում՝ Բանկ՝ «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ) Հաշվեհամար՝ 19300990622600 AMD 19300978429201 USD Գումարը կուղղվի ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ Առաքումը Երևանում՝ անվճար 1. Դիրիժոր Էդուարդ […]
16:00 09.11.2020
Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը և հայ և օտարերկրացի մշակութային գործիչներ ստորագրահավաք են սկսել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից զրկելու համար։ Ստորագրահավաքը տեղադրված է Change.org կայքում։ Արսինե Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է նաև հայ և օտարերկրացի մշակութային գործիչների բաց նամակն՝ ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին: Նամակում ևս ներկայացված է Մեհրիբան […]