TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

«Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնի շրջանակում անդրադարձ կկատարվի հոբելյանը նշող կոմպոզիտորներին

15:25 29.04.2021

«Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնի շրջանակում անդրադարձ կկատարվի հոբելյանը նշող կոմպոզիտորներին։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 4-22-ը կանցկացնի «Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդրի լայն շրջանակներում, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների […]

̰
Վահրամ Դումանյանն ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա առիթով

12:54 29.04.2021

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա առիթով: «Պարարվեստի հարգարժան ներկայացուցիչներ, ազգային պարարվեստի սիրելի’ գործիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Պարի միջազգային օրվա կապակցությամբ: Այսօր հրաշալի առիթ է ընձեռված մեզ մեկ անգամ ևս արժևորելու հայկական պարարվեստի նվիրյալների երախտիքն ու վաստակը, շնորհավորելու ու անկեղծ բարեմաղթանքներ հղելու պարարվեստի բոլոր […]

̰
Խորհրդային կինոյի ազդագրերը Մեծ Հայրենականի հուշերի վավերագրություն․բնօրինակ աֆիշների ցուցադրություն Գյումրիում

19:10 28.04.2021

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին ընդառաջ, Գյումրիում ցուցադրության են հանվել Մեծ հայրենականի հաղթական ընթացքը, նրա մասնակիցների կյանքի պատմություններն ու պատերազմական գործողություններում ունեցած նշանակալի դերերն արձանագրած ֆիլմերի ազդագրերի բնօրինակները։  Ցուցասրահում ավագ սերունդը սիրելի ֆիլմերի ազդագրերն էր փնտրում, երիտասարդները՝ ծանոթանում  իրենց համար անհայտ հին կինոյի հետ։ Գուրգեն Տարախչյանը հիշում է՝ իրենց սերնդի երիտասարդ տարիներին այս […]

̰
Գյումրիում բացվել է ինքնատիպ գրքերի ցուցադրություն

18:38 28.04.2021

Այսօր Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում կազմակերպվել էր գրքերի յուրօրինակ ցուցադրություն, որտեղ, ձեռակերտ գրքերից բացի, ներկայացված էին տարբեր տեխնոլոգիաներով և մոտեցումներով պատրաստված, կրկնօրինակված գրքեր։ Ժամանակակից թվային տեխնոլոգիաների ու համացանցի ներխուժումը մեր իրականություն ինչ-որ չափով փոխեց վերաբերմունքը գրքի հանդեպ, ինչ-որ չափով ընթերցանությունը մղվեց երկրորդ պլան, անգամ գրախանութներում հայտնվեցին լազերային պատկերազարդումներով ժամանակակից գրքեր, բայց միևնույն է՝ […]

̰
«Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողով է անցկացվել Մատենադարանում

18:45 27.04.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ին Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի դահլիճում կազմակերպել է «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։ Համաժողովից առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և […]

̰
«Օսկար 2021»-ի ամենավառ հագուստներն ու զույգերը

23:48 26.04.2021

Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա մրցանակաբաշխությունը հնարավորություն է տվել հյուրերին ցուցադրել իրենց  շքեղ զգեստները Կարմիր գորգի վրա: Շատերը լուսանկարվել են իրենց սիրելիների հետ: Հիշարժան էր Քերրի Մալլիգանի ոսկեգույն զգեստը Valentino-ից: Նրան ուղեկցել է երգիչ Մարկուս Մամֆորդը: Հոլլի Բերրին հիացրել է Dolce & Gabbana-ի մանուշակագույն մետաքսե զգեստով:  Նրան ուղեկցել է դերասան Նիկոլետ  Ռոբինսոսնը:

̰
Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց մայր տաճարի հրեշտակների քանդակները

19:45 26.04.2021

Ադրբեջանցիները տեսանյութ են տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են շարունակում պղծել հայ մշակութային ժառանգությունը։ Քանդել են Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու դարպասների սյուներին  գտնվող հրեշտակների քանդակները և դարպասի խաչը։ A video posted by Azerbaijani sources showcases another act of #AzerbaijaniVandalism. Statues of angles on the gates of Ghazanchetsots Cathedral of Shushi were destroyed. […]

̰
Գյումրիի «Մտորումների թատրոնի» նոր խաղացանկը․ նորաստեղծ թատրոնում կայացել է հերթական պրեմիերան

19:30 26.04.2021

Գյումրիի «Մտորումների թատրոնում» հերթական պրեմիերան է կայացել՝ նորավարտ ու դեռ ուսանող դերասանական կազմով։ Բեմում հայ դասական՝ Դերենիկ Դեմիրճյանի հայտնի «Ավելորդը» պատմվածքն էր: Փոքր բեմում՝ մեծ պիես բեմադրելու մասին ռեժիսորը՝ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը երկար է մտածել, թե դեպքերի և գործողությունների զարգացումը դերասանական մեծ կազմով, ինչպես հնարավոր կլինի խաղալ փոքր բեմում։ Թատրոնի ունեցած փոքր  հնարավորությունները, ամեն […]

̰
Պարի միջազգային օրվա շրջանակում պարային կազմակերպությունները Հայաստանում և Արցախում հանդես կգան համերգային ծրագրերով

17:39 26.04.2021

Ապրիլի 29-ին աշխարհում նշում են Պարի միջազգային օրը, որը 1982 թվականին նախաձեռնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհուրդը: Օրվան ընդառաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստեր Ռուբեն Մուրադյանը, Հայաստանի […]

̰
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Ազգային գրադարանը ցուցադրել է մի շարք ֆրանսալեզու հնատիպ գրքեր

17:26 26.04.2021

Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի Հայ գրքի ուսումնասիրման ենթաբաժնում պահպանվում է մեծ թվով այլալեզու հնատիպ գրականություն։ Ֆրանսերեն լեզվով գրականությունը կազմում է 2691 միավոր, որից մի փոքր մաս այսօր ցուցադրված էր Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Անձեռնմխելի գրականության բաժնի կազմակերպած ֆրանսերեն հնատիպ գրականության ցուցադրությանը։ Հավաքածուում մեծ թիվ են կազմում բառարանները, հանրագիտարանները պատմական և ճանապարհորդական աշխատություններ: Հավաքածուում պահպանվող […]

̰
Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա Կամերային նվագախմբի հետ

15:57 26.04.2021

Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ապրիլի 30-ին՝ ժամը 19։00-ին, ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Համերգը, որը ղեկավարելու է Իսպանիայից ժամանած դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսը, տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հնչելու են Պ. Ի. Չայկովսկու, Է. Վիլա Լոբոսի, Խ. Տուրինայի, Դ. Պոպերի ստեղծագործությունները: Նարեկ Հախնազարյանը առինքնող արտիստ է, իսկական վիրտուոզ՝ օժտված բնածին երաժշտականությամբ […]

̰
«Քոչվորների երկիրը»՝ տարվա լավագույն ֆիլմ․ ՕՍԿԱՐ-2021

08:22 26.04.2021

Լոս Անջելեսի Dolby կինոթատրոնում կայացել է Ամերիկյան կինոակադեմիայի 93-րդ մրցանակաբաշխությունը։ «Քոչվորների երկիրը» (Nomadland) ամերիկյան ֆիլմն Օսկար մրցանակ է նվաճել գլխավոր՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Կինոնկարի ստեղծող, չինուհի Քլոե Չժաոն ճանաչվել է որպես լավագույն ռեժիսոր։ Նա ծնվել է Չինաստանում, սակայն ապրում և աշխատում է ԱՄՆ-ում։ Նա դարձել է ռեժիսորական Օսկար ստացած երկրորդ կինը։ Առաջինը 2010 թվականին […]

̰
Սյուզաննա Մելքոնյանը՝ «Ну-ка, все вместе!» նախագծի հաղթող

22:16 25.04.2021

Այսօր կայացել է «Ну-ка, все вместе!» նախագծի եզրափակիչը։ Ժյուրիի անդամները 17 ուժեղագույններից ընտրել են լավագույնին։ 28-ամյա Սյուզաննա Մելքոնյանը Երևանից նվաճել է նախագծի գավաթը, հաղթողի պատվավոր կոչումը և ստացել մեկ միլիոն ռուբլի: Սյուզաննա Մելքոնյանի ելույթը՝ այստեղ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ну-ка, все вместе!» հաղորդման շրջանակում երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը կատարել էր «Roxette» խմբի «It Must Have Been […]

̰
Կենտրոնական Ամերիկայի խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսն այցելել է Մատենադարան

12:55 25.04.2021

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կենտրոնական Ամերիկայի խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային մասնաշենքում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը։ Հայտնում է Մատենադարանի ֆեյսբուքյան էջը։  

̰
Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Ռուսաստանի ազգային նվագախումբը

13:19 23.04.2021

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ապրիլի 21-ին ղեկավարել է Ռուսաստանի ազգային նվագախումբը։ Համերգը կայացել է Մոսկվայի Չայկովսկու անվան համերգային դահլիճում։ Նվագախմբի հետ ելույթ է ունեցել ջութակահար Մարկ Բուշկովը։ Բազմաթիվ երաժշտական քննադատների գնահատմամբ՝ Ռուսաստանի ազգային նվագախումբը Ռուսաստանի Դաշնության լավագույն սիմֆոնիկ կոլեկտիվներից է։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը Միխայիլ Պլետնյովն […]

̰
Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի ժյուրին կղեկավարի Հովհաննես Չեքիջյանը

15:27 21.04.2021

Հունիսի 6-12-ը Երևանում անցկացվելիք Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի ժյուրին կնախագահի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար‚ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը։ Հիշեցնենք‚ որ մրցույթն այս տարի իր պատմության ընթացքում երկրորդ անգամ անցկացվելու է դիրիժորություն մասնագիտությամբ։ Հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային այս ստուգատեսը մեծ հեղինակություն է վայելում երաժշտական աշխարհում։ Ամեն տարի մրցույթին մասնակցում […]

̰
ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը 80-ամյակի առիթով պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով

19:40 20.04.2021

Այսօր լրացավ գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, Նկարիչների միության անդամ Ֆերդինանդ Մանուկյանի ծննդյան 80-ամյակը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն այցելել են մեծանուն գեղանկարչին՝ շնորհավորելու հոբելյանի առթիվ: Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նախարար Վահրամ Դումանյանի և իր անունից շնորհավորել է Ֆերդինանդ Մանուկյանին 80-ամյա հոբելյանի կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով մշակույթի ոլորտում […]

̰
Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը կանցկացվի մայիսին

15:35 20.04.2021

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-13-ը կկայանա մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը, որն այս տարի կանցկացվի 8-րդ անգամ: Մրցույթն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ: Մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը, որը մայիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, տեղի կունենա «Արամ […]

̰
Շիրազի հուշատուն-թանգարանում ցուցադրվում են Գյումրիում վերարտադրված հայկական տարազներն ու զարդերը

20:59 19.04.2021

Գյումրիի Վարպետաց փողոցի  թանգարանային ժառանգությունը նոր նմուշներով է համալրվում։ Այս մի ձեռնարկն էլ ուղղված է մշակութային, ազգային շերտերի բացահայտմանն ու պահպանմանը։ Շիրազի հուշատուն-թանգարանում ստեղծվել է «Զանան» մշակույթի տունը , որտեղ վերարտադրում ու քաղաքի հյուրերին են ներկայացնում տարբեր ժամանակների  հայկական տարազները։ Գյումրեցի ընտանիքների ավանդական հագուստներից բացի,«Զանան»-ում ներկայացված են Արևմտյան Հայաստանի գավառների տարազները։Դրանք կարում են մշակույթի տան […]

̰
Գյումրիի ժողովրդական ճարտարապետության բացառիկությունը․ հին քաղաքը ռուս ճարտարապետի գիտական ուսումնասիրության թեմա

18:15 19.04.2021

Ռուս ճարտարապետ, ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր, ուրբանիստ Անդրեյ Իվանովը հայ հասարակությանն ու արվեստասերներին է ներկայացրել իր՝ «Գյումրի՝ սև տուֆի վերնակուլյարը» գիրքը։ Գյումրի 20/25 հիմնադրամի աջակցությամբ հրատարակված գիրքը գրված է ռուսերենով։ Հեղինակը լուսանկարների ու վերլուծական տեքստերի միջոցով ներկայացրել է Ալեքսանդրապոլ – Լենինական – Գյումրի ժամանակաշրջանների ճարտարապետությունը, քաղաքին հատուկ ուրույն շինարարական ոճն ու պատմական միջուկի սև-կարմիր քարերի […]

̰
«Հարյուրամյա հայկական գրաֆիկա»․150 հայ նկարիչների գործեր են ներկայացվել Գյումրիում կազմակերպված ցուցադրությանը

19:57 17.04.2021

Գյումրիի «Սթիլ» գրաֆիկայի թանգարանում այսօր կազմակերպվել է «Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով ցուցահանդեսի  եզրափակիչ ցուցադրությունը, որին մասնակցել են Հայաստանի և աշխարհի 15 երկրների 150 հայ նկարիչներ։ Ցուցադրությունը բացվել էր նախորդ տարի սեպտեմբերի 5-ին, բայց համավարակի, ապա պատերազմի պատճառով աշխատանքները  հիմնականում ցուցադրվում էին վիրտուալ տիրույթում։ «Էս ցուցադրության ամբողջ ընթացքում եղավ պատերազմ, եղավ համավարակ։Բավականին դժվար օրեր ունեցանք: Չկար […]

̰
«Կինոգործիչը տիեզերագնաց է». Ֆրանսիացի ռեժիսորի ֆիլմը համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի մասին

18:45 17.04.2021

Ֆրանսիացի ռեժիսոր Վենսան Սորելը ուսանողական տարիներին ռեժիսուրայի վարպետության պրակտիկայում առաջին անգամ լսել է  «Դիստանցիոն մոնտաժի կամ դիստանցիայի տեսության» մասին, հետո ուսումնասիրություններն ու ծանոթացումը այս արվեստի հետ նոր գաղտիքներ բացեց նրա համար, այն է՝ կինոարվեստի տարածական մոնտաժի զարգացման պատմությունն ուղղակի կապ ունի հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ, ում անվանում են համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական, դիստանցիոն մոնտաժի հսկա։ […]

̰
«Սասնա ծռեր» հայկական  էպոսի երաժշտական բեմադրություն՝ ֆրանսերենով․ֆրանսիական թատերախումբն այցելել է Գյումրի

20:57 16.04.2021

Հյուրախաղերով, ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում, Հայաստանում է «Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերական միությունը: «Սաթէ-Աթղը» 8 տարի առաջ է հիմնվել Վիեն քաղաքում, հիմնադիրները Սաթէ Խաչատրյան և Էդգար Մանուկյան ամուսիններն են։ Հայկական արժեքներն ու մշակույթը օտար երկրում տարածելն է թատերական միության գործունեության հիմքում։ Թատերախումբը երեկ Գյումրիի «Տիրամայր Հայաստան» արհեստի դպրոցի դահլիճում խաղացել է «Սասնա ծռեր» հայկական ժողովրդական էպոսի հիման վրա […]

̰
Կինոն նաև մշակութային քաղաքականության կարևոր օղակ է․ ԿԳՄՍ նախարար

16:15 16.04.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կինոյի օրվա առթիվ․ «Հարգելի՛ կինոգործիչներ Կինեմատոգրաֆիան մեր կյանքի ոչ միայն արտապատկերումն է, այլև իմաստավորումը: Կինոգործչի բարդ ու հետաքրքիր մասնագիտությունը հանդիսատեսին բազմաթիվ հարցերի պատասխաններ գտնելու, միաժամանակ նոր հարցեր ձևակերպելու հնարավորություն է տալիս: Անկախության` հատկապես կինոարտադրության համար չափազանց դժվարին տարիները հայաստանցի կինոգործչից բազմապատիկ եռանդ ու նվիրում են պահանջել: […]

̰
World Press Photo-ի «Գլխավոր նորություններ/պատմություններ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Վալերի Մելնիկովի «Կորսված դրախտ» շարքը Արցախյան պատերազմից

23:22 15.04.2021

Ամենահեղինակավոր լուսանկարչական մրցանակաբաշխության՝ World Press Photo-ի «Գլխավոր նորություններ/պատմություններ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել լՌԻԱ «Նովոստի»-ի հատուկ ֆոտոթղթակից Վալերի Մելնիկովի շարքը: Այդ կատեգորիայում ոսկի նվաճած «Կորսված դրախտ» (Paradise Lost) լուսանկարչական պատմությունը Մելնիկովը նկարահանել է Լեռնային Ղարաբաղում 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած զինված հակամարտության ընթացքում:  

̰
Ապրիլի 16-ը պաշտոնապես հայտարարված է «Հայ կինոյի օր»

15:44 14.04.2021

2019 թվականին ՀՀ Ազգային ժողովը հունիսի 19-ի նիստում ընդունել է ապրիլի 16-ը «Հայ կինոյի օր» սահմանելու մասին օրենքի նախագիծը և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը լրացվել է 4․1-րդ հոդվածով՝ «Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի 16-ին»: Հայ կինոյի օրը նշանավորելու նպատակով դեռևս 2020 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախատեսել էր միջոցառումների համալիր ծրագիր, սակայն […]

̰
Հայտնի է դարձել, թե ովքեր են վարելու «Օսկար-2021» մրցանակաբաշխությունը

15:37 13.04.2021

«Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչները սոցցանցերում հրապարակել են աստղերի անունները, որոնք վարելու են 93-րդ մրցանակաբաշխության արարողությունը: Հյուրերին կզվարճացնեն ու դափնեկիրների անունները կհայտարարեն Բրեդ Փիթը, Ռիզ Ուիզերսփունը, Հոակին Ֆենիքսը, Զենդայան, Հարիսոն Ֆորդը, Լորա Դերնը և այլք: Պրոդյուսերները խոստացել են ավելացնել անվանացանկը:    

̰
Google-ը նոր դուդլ է նվիրել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանին

13:25 13.04.2021

Google-ն ապրիլի 13-ին նոր դուդլ է նվիրել Նյու Յորքում գտնվող հանրահայտ «Մետրոպոլիտեն» թանգարանին, որը 151 տարեկան է դարձել: Դուդլի վրա պատկերված է թանգարանի շենքը, նաև 18 ամենահայտնի ցուցանմուշները: The Metropolitan Museum of Art-ը աշխարհի խոշորագույն թանգարաններից է: Այցելությունների թվով այն զբաղեցնում է 4-րդ տեղը: Թանգարանը հիմնվել է 1870 թվականին՝ ամերիկացի գործարարների ու տնտեսագետների, նաև հեղինակավոր […]

̰
Սյուզաննա Մելքոնյանի կատարումը ոտքի է հանել «Ну-ка, все вместе!» հաղորդման ժյուրիի 100-ից 99 անդամին

21:05 12.04.2021

Ռուսական «Ну-ка, все вместе!» հաղորդման շրջանակում երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը կատարել է «Roxette» խմբի «It Must Have Been Love» երգը: Երգչուհու կատարումը ոտքի է հանել ժյուրիի 100-ից 99 անդամին:

̰
Մաեստրո Տիգրան Մանսուրյանի նվերը՝ Գյումրիի նորաստեղծ «Մանսուրյան» աշակերտական կամերային նվագախմբին 

18:10 12.04.2021

Երեկ Գյումրիի դրամատիկական թատրոնում մանսուրյանական երեկո  էր: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են մաեստրոյի հայտնի կինոերաժշտությունները՝ նոր գործիքավորմամբ: Մեծանուն կոմպոզիտորը  երեկոյին ներկա չէր, իսկ Սերգեյ Սմբատյանի նվագախումբը ղեկավարել է Ազգային օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը: Մինչ համերգային երեկոն, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Գյումրիի 4-րդ երաժշտական դպրոցում մասնակցել է նորաստեղծ «Մանսուրյան» աշակերտական կամերային […]

̰
BACK_TO_TOP