TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+18.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

16-ամյա հայ տղան Ну-ка, все вместе! շոուի ժամանակ ոտքի է հանել ժյուրիի բոլոր 100 անդամներին

14:17 02.03.2021

Россия1 հեռուստաալիքով մեկնարկած Ну-ка, все вместе! շոուի նոր եթերաշրջանի առաջին թողարկման ժամանակ ժյուրիի բոլոր 100 անդամները 16-ամյա Գարիկ Զաբելյանի ելույթի ժամանակ ոտքի են կանգնել: Ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարևը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ելույթի տեսանյութը և գրել. «Հենց առաջին եթերի ժամանակ 16-ամյա Գարիկ Զաբելյանն իր հիասքանչ ձայնով և Ուիթնի Հյուսթոնի ստեղծագործության անիրական կատարմամբ ոտքի կանգնեցրեց […]

̰
Լույս է տեսել «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային գիրքը

16:41 01.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ «Ժողովրդական հոգևոր և կանոնական երգատեսակների կենցաղավարումն ու փոխակերպումները Ջավախքի հայոց մշակույթում» ծրագրի շրջանակում լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի վարիչ, Ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Զավեն Թագակչյանի «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային […]

̰
Վան Գոգի երբևէ չցուցադրված կտավը կներկայացվի Sotheby’s աճուրդում՝ 5-8 միլիոն եվրո նախնական արժեքով

20:15 28.02.2021

Վինսենթ վան Գոգի երբևէ  չցուցադրված նկարը աճուրդի է դրվելու Փարիզի Sotheby’s աճուրդում ։Նախապես այն հանրության համար ցուցադրության կդրվի Փարիզում , ինչպես նաև Ամստերդամում և Հոնկոնգում ։ Այս մասին գրում է  ARTnews- ը: «Փողոցային տեսարան Մոնմարտրում» կտավը  Վինսենթ վան Գոգը նկարել է  1887 թվականին, երբ նա եղբոր՝ Թեոյի հետ, ապրում էր Փարիզում: Կտավում պատկերված է Մոնմարտրի […]

̰
Ավստրալիայում թվագրվել է ամենահին ժայռապատկերը

19:35 28.02.2021

Ավստրալիայում հայտնաբերված ամենահին ժայռապատկերը 17 հազար տարվա վաղեմության է: Ժայռապատկերի ռադիոածխածնային թվագրության մեթոդով ուսումնասիրությունից հետո նման   եզրակացության են եկել գիտնականները: Ժայռապատկերի վրայի կենդանին  նման է կենգուրուի: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Nature Human Behavior ամսագրում: Այդպիսի ժայռապատկերները Ավստրալիայում շատ են: Մեծ մասի վրա պատկերված են կենդանիներ կամ որսի տեսարաններ: Ժայռապատկերների թվագրությունը բավական բարդ է,քանի որ ներկերի […]

̰
Միջերկրական ծովում բացվել է ստորջրյա արվեստի թանգարան

16:45 27.02.2021

Ֆրանսիական Կաննում բացվել է ստորջրյա արվեստի նոր թանգարան, որի նպատակն է պաշտպանել և ապաստան տալ ծովի բնակիչներին: Այս մասին ուրբաթ, փետրվարի 26-ին, հայտնել է Lonely Planet-ը: Այն գտնվում է Սենթ Մարգերիտ կղզու մոտակայքում, կազմված է դիմակավորված դեմքերի վեց քանդակներից, որոնցից յուրաքանչյուրը ունի ավելի քան երկու մետր բարձրություն և կշռում է մոտ 12 տոննա: Այն տեղակայված […]

̰
Վլադիլեն Բալյանին հանձնվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն ու հուշամեդալը

22:11 26.02.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի տանը և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն ու հուշամեդալը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ Ավագանու որոշմամբ՝ կոչումն ականավոր կոմպոզիտորին էր շնորհվել դեռևս 2020թ. գարնանը, սակայն, հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը, հանդիպումը հետաձգվել էր: Շնորհավորելով և ընդգծելով հայկական երաժշտարվեստի զարգացման գործում ու մայրաքաղաքի […]

̰
Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակին վերադարձ է պահանջում Հունաստանը

19:40 24.02.2021

Ստամբուլի Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարին պետք է կրկին վերադարձնել թանգարանի կարգավիճակը: Այս մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի ժամանակ ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը: Հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Բոլոր պետությունները, անկախ քաղաքական, տնտեսական, մշակութային համակարգերից, պարտավոր են զերծ մնալ մշակութային հուշարձանների կարգավիճակի փոփոխություններից»,- ասել է Դենդիասը: Նրա խոսքերով՝ […]

̰
Լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին եզակի համերգով հանդես կգա Ֆիլհարմոնիկի հետ

17:30 23.02.2021

Լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին փետրվարի 28-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Համերգը կղեկավարի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Համերգի ընթացքում կհնչեն Չայկովսկու նոկտյուրնը՝ գրված թավջութակի և նվագախմբի համար, Բրուխ՝ Kol Nidrei, Սեն-Սանսի թիվ 1 թավջութակի կոնցերտը և Բեթհովենի […]

̰
Թումանյանի ծննդյան օրն ու գիրք նվիրելու տոնը Թբիլիսիում

20:35 19.02.2021

«Թումանյանի տուն» գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ Թբիլիսիի հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոնում մեծ բանաստեղծի ծննդյան օրվան նվիրված` հարգանքի ու հիշատակի միջոցառում է արվել: Հաղորդում է  ALIQ.MEDIA-ն։ Վիրահայոց թեմի հոգևոր դասի կողմից կատարվել է  հոգեհանգստի կարգ, ապա ելույթներից հետո ավանդական դարձած գիրք նվիրելու-ստանալու արարողություն է անցկացվել, որը Թբիլիսի է բերել վաղամեռիկ թբիլիսահայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական […]

̰
ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ

18:28 19.02.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ՝ տեղում ծանոթանալու ընթացող շինարարական ու վերանորոգման աշխատանքներին: Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ներկայացրել է օդափոխության և ջերմախոնավային համակարգի տեղադրման աշխատանքները և նշել, որ նոր համակարգի գործարկումը թանգարանի համար մի շարք խնդիրներ կլուծի: Դ. Պողոսյանը նաև ներկայացրել […]

̰
Հայ լուսանկարչության պատմության ալեքպոլյան էջը․ Փալանջյան լուսանկարչատան եզակի նմուշները Գյումրիի պատմության թանգարանում են

16:29 19.02.2021

19-րդ դարի հայտնագործություն՝ լուսանկարչական արվեստը 20-ական թվականներին արդեն տարածում է գտնում Հայաստանում, լուսանկարչատներ են բացվում արվեստի ու արհեստի կենտրոն համարվող քաղաքներում։ Հայ լուսանկարչության պատմությունն են ստեղծել հայ լուսանկարիչները, որոնք աշխարհին են հայտնի։ Հայ լուսանկարչության լավագույն ավանդույթներն են շարունակվել նաև Ալեքպոլում, որտեղ գործել են մի քանի հայտնի լուսանկարչատներ և դարձել են քաղաքի մշակութային կոլորիտի մի մասը։ […]

̰
Ամփոփվել է հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը. ԿԳՄՍՆ

18:11 18.02.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագիրն ունի երեք տարվա շարունակականություն: Այն ուղղված է լարային և փողային (շվի, դուդուկ, զուռնա, սրինգ) և ժողովրդական-լարային (թառ, քանոն, քամանչա, ուդ) նվագարանների պատրաստման գիտելիքների և ունակությունների ձեռքբերմանը։ Ծրագրի շրջանակում փորձառու վարպետ նվագարանագործներ Միխայիլ և Սերգեյ […]

̰
ԿԳՄՍՆ-ում քննարկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկը

17:12 18.02.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Այն վարել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ մշակութային քաղաքականությունը չի կարող տարանջատված լինել արտաքին քաղաքականությունից. «Ամեն ինչ պետք է անենք միջազգային տեղեկատվական ինքնամեկուսացման մեջ չհայտնվելու, կապը չխզելու համար. մեզ […]

̰
Հայկական ջերմությունը ՌԴ-ում Հայաստանի դեսպանության պատմական շենքում

16:48 17.02.2021

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Հայկական ջերմությունը ՌԴ-ում Հայաստանի դեսպանության պատմական շենքում` Մոսկվայի Հայկական նրբանցքում»:

̰
«Բալետից գեղեցիկ ոչինչ չկա». բալետմայստեր Վիլեն Գալստյանն այսօր դարձավ 80 տարեկան

19:30 12.02.2021

ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանն այսօր նշում է ծննդյան 80-ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ շնորհավորելու Վարպետին հոբելյանի առթիվ: Նախարար Վ. Դումանյանը, շնորհավորելով և քաջառողջություն մաղթելով […]

̰
Սիրո տոն Ֆիլհարմոնիկում. ԿԳՄՍՆ

18:50 12.02.2021

Փետրվարի 13-ին և 14-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ֆիլհարմոնիկ նվագախումբը հրավիրում է բացառիկ համերգային երեկոյի: Գալա համերգին մասնակցելու են միջազգային ճանաչում ունեցող օպերային երգիչներ Լիանա Ալեքսանյանը (սոպրանո), Նինա Մինասյանը (սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն): Համերգը կղեկավարի հատուկ այդ երեկոյի համար Գերմանիայից հրավիրված դիրիժոր Օլիվեր Վեդերը: Ծրագրում կհնչեն հայտնի դասական ստեղծագործություններից մինչև Ազնավուրի, […]

̰
Մահացել է լեգենդար ջազ դաշնակահար Չիկ Կորեան

15:58 12.02.2021

ԱՄՆ-ում 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ջազ դաշնակահար և կոմպոզիտոր, Գրեմմիի 23 մրցանակների դափնեկիր Չիկ Կորեան: Ամերիկացի երաժշտի կարիերան տևել է ավելի քան հինգ տասնամյակ: Նրա վերջին ալբոմը թողարկվել է 2020 թվականին: 1968-ին Կորեան ելույթ է ունեցել Miles Davis խմբի հետ, իսկ մեծ ժողովրդականություն է սկսել վայելել այն բանից հետո, երբ 1972 թվականին […]

̰
Երաժշտական նոր գործիքները գործարկվել են պետական կամերային նվագախմբի համերգով

15:10 12.02.2021

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 11-ին կայացած համերգ-շնորհանդեսի ընթացքում առաջին անգամ ներկայացվել են Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված Yamaha երաժշտական նոր գործիքները՝ ռոյալ, գոսեր, մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային համակարգ: Շնորհանդես-համերգին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ և դաշնակահար […]

̰
Իրանում հայտնաբերվել են Մեծ Կյուրոսի լեգենդար դարպասները

09:33 11.02.2021

Իրանի հարավում միջազգային հնագիտական խումբը հնագույն Պերսեպոլիս քաղաքից ոչ հեռու հայտնաբերել է դարպասների մնացորդներ, որոնց մասին հիշատակվում է Մեծ Կյուրոս արքայի մասին լեգենդներում, հայտնում է Tehran Times-ը։ Դարպասների՝ լավ պահպանված մնացորդները հայտնաբերվել են Պերսեպոլիսից մոտ 3 կմ հեռավորությամբ։ Նշենք, որ իրանցի հնագետների հետ համատեղ առաքելություն են իրականացնում իտալացի մասնագետները։ Գիտնականները հայտնագործության մասին բարձրաձայնել են միայն […]

̰
Փետրվարի 9-ից մեկնարկում է «Դասարան+Դասական» մշակութային կրթական ծրագրի հեռարձակումը

16:25 09.02.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2020 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը պատրաստել է «Դասարան+Դասական» կրթական ծրագրի մարզային տարբերակը՝ առցանց ձևաչափով։ Ծրագրի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ մարզերի և Արցախի թատրոններին. Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն (Լոռի), Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն (Շիրակ), Գյումրու Ստեփան […]

̰
Հայկական կողմն ակնկալում է ՄԱԿ-ի աջակցությունը Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման գործում

15:17 09.02.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչներ Դնիս Սումփֆը և Արևիկ Անափիոսյանը: Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է Միավորված ազգերի կազմակերպության աջակցությամբ […]

̰
Նշվել են 2020 թվականի լավագույն ֆիլմերն ու սերիալները

21:42 07.02.2021

Ամերիկյան կինոընկերության ինստիտուտը (AFI) նշել է 2020 թվականի լավագույն ֆիլմերն ու հեռուստասերիալները: AFI մրցանակների դափնեկիրների ցուցակները հրապարակվել են կազմակերպության կայքում: 2020-ի լավագույն ֆիլմերի ցանկում են Սպայկ Լիի Da 5 Bloods, Շաքի Քինգի «Հուդան և Սև մեսիան», Ջորջ Վոլֆի Ma Rainey’s Black Bottom, Դեվիդ Ֆինչերի «Մունկը», Լի Իսահակ Չունի «Մինարի», Քլոե Չժաոյի «Երկրի քոչվորները», Ռեգինա Քինգի […]

̰
Գյումրիում կայացել է «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերան

12:24 07.02.2021

Երեկ Գյումրիում կայացել է «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերան: Մինչ ցուցադրությունը ֆիլմի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը խոսել է ֆիլմի նկարահանման աշխատանքների մասին ու նշել, որ արցախյան երկրորդ պատերազմից հետո չէր համարձակվի ստանձնել ժողովրդի համար զգացմունքային այս ներկայացման նկարահանման աշխատանքները: «Վստահաբար կարող եմ ասել, որ ես չէի կարողանա նկարել, որովհետև նկարահանման հրապարակում հուզվել եմ. նույնիսկ եթե 11 դուբլ […]

̰
Դպրոցականները մշակութային օջախներ կարող են այցելել 2020 թ.-ին բաշխված տոմսերով. ԿԳՄՍՆ

13:27 06.02.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ «Դպրոցական բաժանորդային համակարգի» (աբոնեմենտային) ծրագիրը շարունակվում է նաև 2021 թ.-ին: Այս տարի հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտները մշակութային օջախներ կարող են այցելել 2020 թ.-ին բաշխված, սակայն COVID-19 համավարակով պայմանավորված՝ դեռևս չկիրառված բաժանորդային տոմսերով: Դպրոցականներին 2021 թ.-ին նոր տոմսեր չեն տրամադրվի: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում աշակերտներին հնարավորություն է ընձեռվում մինչև հրամանով […]

̰
Գյումրիի «Մտորումների թատրոնը» դարձել է էքսպերիմենտալ հարթակ երիտասարդների համար 

20:57 05.02.2021

Գյումրիի թատերական արվեստի երիտասարդ ներուժը էքսպերիմենտալ նոր հարթակ է ձեռք բերել: Պրոֆեսիոնալ բեմը նոր սերնդի համար հասանելի է նաև  դրամատիկական և տիկնիկային թատրոններում, որոնց կողքին երրորդ թատրոնի գոյությունը այլընտրանք է նոր գաղափարներ իրականացնելու համար։ Գյումրիի «Մտորումների թատրոնը»  ստեղծել է  ակադեմիական ստանդարտներից դուրս՝  սեփական պատկերացումները հանդիսատեսին ներկայացնելու համար բոլորովին  նոր միջավայր.  Գյումրիի Աբովյան փողոցի շենքերից մեկի […]

̰
«Մեր հարևան Իրանը» խորագրով ցուցահանդեսը հայ-իրանական մշակութային հարաբերություններին նոր լիցքեր կհաղորդի. ԿԳՄՍՆ

19:20 05.02.2021

Փետրվարի 5-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել «Մեր հարևան Իրանը» խորագրով նկարչական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Նկարչական մրցույթին մասնակցել են Երևան քաղաքի և ՀՀ մարզերի պարսկերենի ուսուցմամբ կրթօջախների 12-15 տարեկան սաները: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի համագործակցությամբ անցկացրել էր «Մեր հարևան Իրանը» խորագրով նկարչական մրցույթ, որը նվիրված […]

̰
Մոսկվան հույս ունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը մոտ ժամանակներս կժամանի ԼՂ․ Զախարովա

19:25 04.02.2021

«Մենք հույս ունենք, որ այդ ուղևորությունը կկայանա մոտ ժամանակներս և կնպաստի տարածաշրջանում փոխադարձ վստահության ուժեղացմանը», – ասել է Զախարովան։

̰
Կանադայում բացվել է հեքիաթային սառցե հյուրանոց

23:12 03.02.2021

Քվեբեկի շրջակայքում գտնվող Սեն-Գաբրիել-դե-Վալկարտյե գյուղում իր դռներն է բացել Hotel de Glace` մոտ 2800 մետր տարածք ունեցող Հյուսիսային Ամերիկայի համար եզակի հյուրանոցը: Այս տարի հյուրանոցի թեման է «Քվեբեկի հեքիաթները և լեգենդները»: Հյուրանոցն իր մեջ ներառում է մեծ սրահ, մատուռ, որտեղ կարելի է անցկացնել հարսանեկան արարողություն, 15 թեմատիկ լյուքս համարներ, վեց համար, սառցե բար: Hotel de […]

̰
Հայկական և անգլալեզու օրորոցային երգերի ոճական առանձնահատկությունները․ Հասմիկ Մատիկյանի  նոր աշխատությունը՝ մեկ ժողովածուում

20:25 03.02.2021

Օրորոցային երգերը, որոնք կատարվել են հայկական  գավառներում, ունեցել են նիստ ու կացին բնորոշ բարբառային առանձնահատկություններ։Դրանք  սերնդեսերունդ փոխանցվելով՝  հասել են մեր օրեր: Այսօր էլ շատ մայրիկներ օրորոցային երգերով են երեխաներին քնեցնում։ Օրորոցայինները ժողովրդական բանավոր ստեղծագործության տեսակ են և  հեղինակներ չունեն: Որտեղ եղել է հայի ծնունդ  և օրորոց, այնտեղ  հնչել է օրորոցային երգը:   «Օրորոցայինն ինձ համար […]

̰
Կհարստացվեն արցախյան թեմաներով հետազոտությունները. ՀԲԸՄ-ն հայտարարում է դրամաշնորհային մրցույթ

17:08 03.02.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ արցախյան վերջին պատերազմից հետո հաշվի առնելով գիտական հետազոտությունների և վերլուծության անժխտելի հրամայականը՝ ՀԲԸՄ-ն հայտարարում է Արցախի վերաբերյալ հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին: Նախաձեռնության նպատակն է հանրության շրջանում բարձրացնել իրազեկվածությունը և իմացությունն Արցախի մասին՝ ընդլայնելով տարածաշրջանի պատմության, մշակույթի ու ներկա իրավիճակի մասին տեղեկատվության ինչպես ընթացիկ, այնպես էլ գիտական հասանելիությունը: ՀԲԸՄ […]

̰
BACK_TO_TOP