17:58 25.01.2021
Հունվարի 21-ին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ում հայ-իրանական մշակութային համագործակցության շրջանակում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում վերաստորագրվել է կինեմատոգրաֆիայի ոլորտում հայ-իրանական համագործակցության համաձայնագիրը (գործում է 2017 թվականից): Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային, «Ֆարաբի» կինոհիմնադրամի […]
15:17 25.01.2021
Ամերիկյան Disney+ ստրիմինգային ծառայությունը արգելափակել է «Դամբո», «Փիթեր Փեն», «Արիստոկրատ կատուները» և «Ռոբինզոնների շվեյցարական ընտանիքը» մուլտֆիլմերի դիտումը 7 տարեկանից ցածր երեխաների համար՝ դրանց մեջ առկա ռասսայական կարծրատիպերի պատճառով, հաղորդում է Daily Mail-ը: Ըստ թերթի՝ «Փիթեր Փեն» մուլտֆիլմը, ամենայն հավանականությամբ, արգելափակվել է, քանի որ դրանում պատկերված է հնդկացիների մի ցեղ, որին անվանում են «կարմրամաշկներ»: «Արիստոկրատ կատուները» […]
21:28 24.01.2021
ՀՀ Արարատի մարզպետարանը «ֆեյսբուք» Պարույր Սևակին նվիրված գրառում է արել։ «1924 թ-ի այս օրը Արարատի մարզի Զանգակատուն համայնքում ծնվել է հայ մեծանուն գրող, հանճարեղ բանաստեղծ Պարույր Սևակը. այսօր նա կդառնար 97 տարեկան: Ձևավորված ավանդույթի համաձայն` պոետի ծննդավայրում նշվել է նրա ծննդյան տարեդարձը, կազմակերպվել է փոքրիկ հուշ-ցերեկույթ, որին ներկա է եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Ցերեկույթին […]
13:20 23.01.2021
Հայ սիրված դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ բեմի կատակերգու Կարպ Խաչվանքյանն այսօր կդառնար 98 տարեկան: Կարպ (իսկական անունը՝ Կարապետ) Խաչվանքյանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին։ 1928 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս: 1941-1944 թվականներին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։ 1944-1998 թվականներին աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 1984-1988 թվականներին Խաչվանքյանը նաև […]
16:20 21.01.2021
Հունվարի 22-ին նշվում է մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը: Այդ կապակցությամբ ստեղծվելու է տարվա ընթացքում հոբելյանական միջոցառումները համակարգող կառավարական հանձնաժողով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հոբելյանի առիթով հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ) ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները և երաժշտասերները հարգանքի տուրք կմատուցեն […]
16:10 21.01.2021
Հունվարի 22-ը Երվանդ Քոչարի հիշատակի օրն է: Հունվարի 22-26-ը` ժամը 18:00-20:00-ն, Քոչարի թանգարանում կցուցադրվի տեսաֆիլմ, որը ներկայացնում է Քոչարի բազմանիստ տաղանդի դրսևորումներից ևս մեկը՝ նրա գրական-գեղարվեստական ժառանգության մաս կազմող խոհափիլիսոփայական գրառումների ընտրանին: Քոչարն ինքը դրանց ամբողջությունն անվանել է ՓՇՐԱՆՔՆԵՐ… «Իսկ ինչու փշրանքներ և ոչ թե հաց… Քանզի կյանքը կրծել է հացը, և մնացել են փշրանքները […]
18:47 20.01.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում ԵՄ-ի աջակցությամբ և գործընկերությամբ իրականացվող ծրագրերը: Անդրադառնալով արցախյան վերջին պատերազմին՝ նախարարը փաստել է, որ դրա […]
14:21 20.01.2021
Մահացել է գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան Ստեփան Թոփչյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Ստեփան Թոփչյանը ծնվել է 1937 թ. Երևանում: Ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1959 թ. աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում, 1960-1966 թթ.՝ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Մ․ Աբեղյանի անվան գրականության […]
20:30 13.01.2021
Երբ հինը նաև արդիական է։Մշակութային իրադարձությունների հանրայնացման միջոց հին աֆիշներն այսօր համարվում են ցուցադրության արժանի եզակի էքսպոնատներ։ Ազդագրային հին ձևաչափը թեև փոխարինվել է ինտերակտիվ՝ համացանցային գովազդներով, բայց միևնույն է, մշակութային կյանքն առանց աֆիշների անհնար է պատկերացնել ։ Հին ֆիլմերի ազդագրերի եզակի հավաքածու է ստեղծել «Ստիլ» թանգարանի տնօրեն Արտուշ Մկրտչյանը։ Ֆոնդերում պահում է 1930-ից մինչև […]
17:25 13.01.2021
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում է նոր նախագիծ՝ «Հայ երգը դարերից»: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Նախագծի առաջին հաղորդումը կհեռարձակվի «Շանթ» հեռուստաընկերությամբ՝ հունվարի 17-ին՝ ժամը 16:50 և ԿԳՄՍ նախարարության ու Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի ֆեյսբուքյան էջերում՝ ժամը 19:00-ին:
15:38 12.01.2021
Այսօր մեծանուն արվեստագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի 80-ամյակն է։ «Անգնահատելի են սիրելի երգչի մեծ փորձն ու անմնացորդ նվիրումը հայ երգարվեստի զարգացման և հանրահռչակման գործում: Նրա անզուգական կատարումներն ու երգարվեստի նկատմամբ յուրօրինակ մոտեցումը տարիներ շարունակ նոր շունչ են հաղորդել հայկական ժողովրդական երգացանկին: Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ հնչող աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգերն ու ռոմանսները բոլոր […]
14:31 09.01.2021
«Ես չունեմ ո՛չ պաշտոնական գիտելիքներ, և ո՛չ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում՝ Թիֆլիսում՝ իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին». Միտքը հայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովինն է, ով […]
13:45 06.01.2021
Ձայնագրման արվեստի և տեխնոլոգիայի ԱՄՆ ազգային ակադեմիան հետաձգել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը` Կալիֆոռնիայում տիրող ահավոր համաճարակի ֆոնին: Այս մասին իր կայքում հայտնում է Rolling Stone ամսագիրը ՝ վկայակոչելով աղբյուրներ: Ի սկզբանե նախատեսված էր, որ 63-րդ Գրեմմին տեղի կունենա հունվարի 31-ին: Այնուամենայնիվ, ըստ հրատարակության, Կալիֆոռնիայում նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված սրվող իրավիճակի ֆոնին կազմակերպիչները որոշել են հետաձգել […]
15:45 04.01.2021
Այսօր մեծանուն արվեստագետ, ՀՀ ժողովրդական արտիստ, պարարվեստի վարպետ, Հայաստանի պարավեստի «Բարեկամություն» պետական համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի 80-ամյակն է։ «Անգնահատելի են սիրելի վարպետի մեծ փորձն ու անմնացորդ նվիրումը, գիտելիքն ու իմաստությունը, որոնք զարդարել են պարավեստի աշխարհը և երկար տարիներ սերունդներ կրթել։ Լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում ենք պարոն Մեհրաբյանին և ցանկանում անսպառ ուժ ու եռանդ, […]
16:56 30.12.2020
Ամանորի տոնական օրերին` հունվարի 2-4-ը՝ ժամը 12:00-18:00, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններն իրենց դռները կբացեն այցելուների առջև: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ Կից ներկայացնում ենք տոնական օրերին աշխատող թանգարանների ցանկը. 1. «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ 2. «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ /Մասնաճյուղեր/ 3. «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ 4. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի […]
17:07 27.12.2020
Նոր Զելանդիայում ավարտվել են Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկինի վեպերի շարքի հիման վրա նկարահանված «Մատանիների տիրակալը» սերիալի նկարահանումները, հայտնում է The Independent- ը: «Բառեր չեմ գտնում, որ շնորհակալություն հայտնեմ այս անհավատալի երկրին և այստեղի հրաշալի մարդկանց այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել այստեղ վերջին մեկուկես տարվա ընթացքում», – ասել է սերիալի ռեժիսոր Խուան Անտոնիո Բայոնան: […]
19:00 26.12.2020
Դեկտեմբերի 26-ին 90 տարեկանում կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Սուրեն Մուրադյանը։Տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի գրողի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և նրա ընթերցողներին: Սուրեն Մուրադյանն անգնահատելի ավանդ ունի հայ գրականության մեջ, նրա թողած ժառանգությամբ սերունդներ են կրթվել։ Սիրելի […]
17:40 25.12.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի է ունեցել Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 7-րդ մրցույթ-փառատոնի լավագույն տասը մասնակիցների պարգևատրման արարողությունը: Պատվոգրերը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը: Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, շնորհավորելով պատանի կոմպոզիտորներին, նշել է, որ, չնայած […]
18:10 24.12.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի է ունեցել Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված շնորհանդես-միջոցառում: Շնորհանդեսի շրջանակում ներկայացվել են նախարարության աջակցությամբ և Վենետիկի Մխիթարյան միաբան, Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի ուսումնասիրությամբ հրատարակված Ղևոնդ Ալիշանի նամակների առաջին հատորը և նախարարության դրամաշնորհային ծրագրով Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայ մատենագրութեան թուանշանային գրադարան» հիմնադրամի կողմից իրականացված Ղևոնդ Ալիշանի գիտական, գրական, պատմաաշխարհագրական ամբողջապես […]
17:31 24.12.2020
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա բարեգործական համերգ վիրավոր զինվորներին աջակցելու նպատակով. «Յուրաքանչյուրիս օգնությունը կարևոր է Արցախյան պատերազմում ծանր վիրավորված զինծառայողներին զորակցելու համար։ Կամերային երաժշտության երեկոյի ընթացքում ելույթ կունենան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանողներ Լարիսա Խալաթյանը, Գայանե Բաղդասարյանը, Միլենա Բեգլարյանը, Լիանա Սիմոնյանը, Անուշ Մարտիրոսյանը, […]
18:10 23.12.2020
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Երվանդ Քոչարի թանգարանն այս օրերին ներկայացնում է «Մահ իմացեալի սլացքը» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված Երվանդ Քոչարի «Վարդան Մամիկոնյան» պղնձակոփ ձիարձանին: «Այն մաեստրոյի վերջին մոնումենտալ նվաճումն է, որի մեջ խտացած է մի ամբողջ ճակատամարտի զգացողություն: «Վարդանն իր մարտիրոսությամբ ուզում է ընկճել, կոտրել թշնամու այն սխալ համոզումը, թե զենքով կարելի է ջնջել ժողովրդի ազատատենչ […]
17:46 22.12.2020
Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի և «Հայ երգչախմբային դիրիժորների» ասոցիացիայի համագործակցությամբ տեղի է ունեցել համերգ` նվիրված Երգչախմբային արվեստի միջազգային օրվան և Արցախյան պատերազմի հերոսներին: Համերգին մասնակցել են Հայաստանի և 7 այլ երկրների երգչախմբեր: Երգչախմբային արվեստի միջազգային օրը 1990 թվականից նշվում է […]
17:56 21.12.2020
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են. • Լույս է տեսել Արամ Խաչատրյան, Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից (դաշնամուրի համար) նոտաների գիրքը (Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 2020): Ընդգրկված են «Վալս», «Մազուրկա», «Ռոմանս», «Գալոպ» ստեղծագործությունների փոխադրումները: Հրատարակությունը նվիրված է Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար Արամ Խաչատրյանի երաժշտության ստեղծման 80-ամյակին: Կազմող` Արմինե Գրիգորյան, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի, պրոֆեսոր • Lույս […]
12:50 21.12.2020
Երաժիշտ Փոլ Մաքքարթնին ՝ The Beatles– ի հիմնադիրներից մեկը, թողարկել է իր նոր՝ «McCartney III» ալբոմը: Ալբոմը ձայնագրվել է տնային ստուդիայում կարանտինի ընթացքում: Find My Way երգի տեսահոլովակը հրապարակվել է նրա YouTube ալիքում: Այն նույնպես ձայնագրվել է տնային ստուդիայում: Ալբոմում կա 11 երգ: Երաժիշտը շեշտել է, որ անում է այն, ինչ իրեն դուր է գալիս: […]
16:10 20.12.2020
Համլետը Երևանի թիվ 100 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ է: Բարի, ընկերասեր, համեստ, պայծառ ու ժպտերես. այսպես են բնութագրում Համլետին թե՛ դասընկերները, թե՛ մանկավարժները: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ «Համլետը շատ բարի է ու հարուստ ներաշխարհ ունի. դա երևում է երաժշտության նկատմամբ նրա հակումներից»,- ընկերոջն այսպես է բնութագրում Արմանը: Դպրոցի հատուկ մանկավարժ Սեդա Գալստյանը պատմում է, որ […]
16:34 19.12.2020
Բեռլինի ամենամյա միջազային կինոփառատոնը, որն ավանդաբար տեղի է ունենում փետրվարի վերջին, համավարակի պատճառով կանցկացվի երկու հարթակում՝ առցանց և կենդանի: 2021-ի մարտին օնլայն ձևաչափով տեղի կունենա փառատոնի ինդուստրիալ հատվածը, իսկ հունիսին ֆիլմերի բաց ցուցադրություններ կլինեն հանրության լայն շրջանակի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է զետեղվել փառատոնի պաշտոնական կայքէջում: Մրցութային ֆիլմերի ընտրության ընթացիկ գործընթացը շարունակվելու է: […]
15:46 19.12.2020
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը դեկտեմբերի 22-ից 28-ը հյուրախաղերով հանդես կգա Արցախի տարբեր քաղաքներում՝ փոքրիկ արցախցիներին նվիրելով Ամանորյա հեքիաթ և ժպիտներ: Արցախցի փոքրիկների համար նախատեսված է «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» սիրված հեքիաթի բեմադրությունը:
13:52 19.12.2020
Հանրահայտ օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն ասել է, որ Պապյանը գեղարվեստական ղեկավարի պարտականությունները ստանձնել է հոկտեմբերից:
10:13 19.12.2020
Վրաստանաբնակ հանրաճանաչ գրող Վալերիան Մարկարովը դարձել է Խաղաղության միջազգային գրական մրցանակի դափնեկիր (Internationaler Friedenspreis in der Literutur): Աշխարհահռչակ հեղինակն ապրում և ստեղծագործում է Թբիլիսիում: Նրա գրքերը հրապարակվել են Վրաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Հունաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլ երկրներում: Վալերիան Մարկարովը պատմաբան է և գրող: Նա «Ամեն ինչի համար ժամանակ կա», «Հանճարները նույնպես մարդիկ են … Լեոնարդո […]