16:36 18.11.2020
Երգչուհի Իվետա Մուկուչյանը, որն իր պարտքն է համարում աշխարհին պատմել Արցախի, հայերի առաջ ծառացած խնդիրների մասին, օրեր առաջ մեկնել է Արցախ, շրջել այնտեղ, զրուցել բնակիչների հետ և փոքր ռեպորտաժ նկարահանել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռեպորտաժը, որը գերմաներեն է, Մուկուչյանը զետեղել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում և գրել, որ պետք է իր ձայնն օգտագործի աշխարհին իր ազգի մասին պատմելու […]
14:43 18.11.2020
Shazam երաժշտության որոնման հավելվածը կազմել է բոլոր ժամանակների ամենահայտնի երգերի վարկանիշը: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է ավստրալացի երգչուհի Tones and I-ի «Dance Monkey» կոմպոզիցիան: Օգտատերերը փորձել են ավելի քան 33 մլն անգամ ճանաչել մեղեդին: Երկրորդ տեղում է գերմանացի Ռոբին Շուլցի և ֆրանսիական Lilly Wood & the Prick խմբի «Prayer in C» երգը, երրորդում՝ բրիտանացի կատարող Passenger-ի […]
15:13 17.11.2020
Ռուսաստանը հրաժեշտ է տալիս լեգենդար դերասան և ռեժիսոր Արմեն Բորիսի Ջիգարխանյանին: Նա կյանքից հեռացել է շաբաթ երեկոյան, 86 տարեկան հասակում: Հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում Մոսկվայի դրամատիկական թատրոնում, որը ստեղծել և ղեկավարել է Արմեն Ջիգարխանյանը: Նրա նախկին գործընկերները, ընկերներն ու երկրպագուները եկել են հարգանքի տուրք մատուցելու մեծ արտիստի հիշատակին: Ներկաների թվում են Մարկ Ռուդինշտեյնը, Բեդրոս […]
23:37 15.11.2020
Արևմտյան Օնտարիոյի և Հյուսթոնի համալսարանների գիտնականները հրապարակել են տոմսարկղերի մուտքերի վրա սփոյլերների ազդեցության մասին հետազոտություն: Շատ ռեժիսորներ վախենում են, որ հանդիսատեսը չի գնա կինոթատրոն, եթե իրեն նախապես պատմեն սյուժետային զարգացումների մասին: Պարզվել է, որ դա ոչ միշտ է այդպես: Հետազոտողներն օգտագործել են 2013-2017թթ.-ին ԱՄՆ-ում վարձույթի դուրս եկած ֆիլմերի տոմսարկղերի ամենօրյա տվյալները և դրանց դիտումները IMDb- […]
22:42 14.11.2020
Մոսկվայի իշխանությունների թույլտվությամբ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի վերջին հրաժեշտը կանցկացվի բաց ձևաչափով ՝ անվտանգության անհրաժեշտ միջոցների պահպանմամբ, ՌԻԱ «Նովոստիին» պատմել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը: «Այո, իշխանությունները թույլատրել են բաց ձևաչափով հրաժեշտ տալ ՝ պահպանելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։ Ցանկացողները կարող են երեքշաբթի հրաժեշտ տալ նրան»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ կյանքի 86-րդ տարում […]
20:32 14.11.2020
Արմեն Ջիգարխանյանի նախկին կին Վալենտինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան արձագանքել է արտիստի մահվան հանգամանքին: «Ես արդեն պարզաբանել եմ այս իրավիճակը, որ նրան երեք տարի առաջ խլեցին ինձանից, որ նա այլևս երբեք ինձ հետ չկապվի, և նրա գլուխն ամեն տեսակ անհեթեթություններ մտցրին»,- ասել է նա «Газета.Ru»-ին: Նրա կարծիքով՝ նախկին ամուսինը 3 տարի վատ վիճակում էր, գրեթե անգիտակից: «Եթե ես […]
13:56 13.11.2020
Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախի համար, նշված է Rolling Stone-ի Twitter-ում կատարած հրապարակման մեջ: Խումբը 15 տարվա դադարից հետո վերջերս երկու նոր երգ էր թողարկել՝ Protect The Land և Genocidal Humanoidz խորագրերով՝ հումանիտար ճգնաժամի, Արցախում Ադրբեջանի վայրագությունների մասին իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Խումբը հասույթն ուղղել է Արցախին […]
15:08 12.11.2020
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունից հետո անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մշակութային ժառանգության պահպանման հարցին: «Համոզված եմ, որ այժմ, երբ ռազմական գործողությունների դադարեցումից հետո մենք գալիս ենք խաղաղ կարգավորման, հայերի և ադրբեջանցիների, այս երկրների տարածքում բնակվող այլ խմբերի մշակութային ժառանգության հարցին պետք է հատուկ ուշադրություն դարձվի: Ընդհանրապես շատ […]
15:02 10.11.2020
Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական և հոգեբանական աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու և ջանքերը մեկտեղելու նպատակով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համագործակցում է մի շարք հասարակական կազմակերպությունների, զարգացման ու ռեսուրս-կենտրոնների, գրադարանների և այլ կառույցների հետ։ Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ-ից։ Ցանկը՝ ստորև. «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամ Արցախից ժամանած երեխաների համար կրթական ռեսուրսների տրամադրում […]
22:41 09.11.2020
Ֆիլհարմոնիկը հանում է իր գանձերը։ Բացառիկ վաճառք, որի հասույթը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին։ «Ձայնասկավառակի արժեքը ՝ սկսած 10.000 ՀՀ դրամից (Ցանկության դեպքում կարող եք նվիրաբերել ավելին): Ձայնասկավառակը ձեռք բերելու համար կատարեք փոխանցում՝ Բանկ՝ «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ) Հաշվեհամար՝ 19300990622600 AMD 19300978429201 USD Գումարը կուղղվի ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ Առաքումը Երևանում՝ անվճար 1. Դիրիժոր Էդուարդ […]
16:00 09.11.2020
Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը և հայ և օտարերկրացի մշակութային գործիչներ ստորագրահավաք են սկսել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից զրկելու համար։ Ստորագրահավաքը տեղադրված է Change.org կայքում։ Արսինե Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է նաև հայ և օտարերկրացի մշակութային գործիչների բաց նամակն՝ ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին: Նամակում ևս ներկայացված է Մեհրիբան […]
23:38 06.11.2020
Այս անգամ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել և հրետակոծել են Տիգրանակերտի հնագիտական ճամբարը: Այս մասին գրառում է արվել ԿԳՄՍՆ-ի ֆեյսբուքյան էջում։ «Այս քայլով Ադրբեջանը մեկ անգամ ևս կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրոպայի Խորհրդի շրջանակներում իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները: Ընդգծելով, որ մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն […]
12:37 02.11.2020
Ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերն այս օրերին Հայաստանում է, աջակցում է հայությանը։ Նա երգ է պատրաստել Արցախի հերոսների մասին։ «Տեսանկարահանումը հաջող է անցել։ «Շատ շուտով. նոր երգ Արցախի հերոսների մասին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա՝ օգտագործելով «Ճանաչիր Արցախը» հեշթեգը։
17:40 31.10.2020
90 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրիտանացի դերասան Շոն Քոններին, ով համաշխարհային ճանաչում ձեռք բերեց բրիտանական հետախուզական գործակալ Ջեյմս Բոնդի դերով: Այս մասին հայտնել է BBC Broadcasting Corporation-ը՝ դերասանի հարազատներին հղումով: Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում արտիստը նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում, այդ թվում ՝ 007 գործակալի մասին:
21:43 30.10.2020
Գլենդել քաղաքում բնակվող հայ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը որոշել է հայրենիքին օգնել նկարելով։ Նա 12 կտավ է վաճառել և հասույթը՝ 33 հազար դոլարը, փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Բոլոր նկարներս պատրաստ եմ տալ, միայն թե մի բանով կարողանամ օգտակար լինել իմ երկրին։ Ցուցահանդեսը կազմակերպել ենք 4 օրում, հրավիրել էինք համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներին», – «Հայերն այսօրի» հետ զրույցում […]
17:41 30.10.2020
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ այս օրերին տեղի են ունենում բացօթյա բարեգործական համերգներ‚ որոնցից ստացված հասույթը փոխանցվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Առաջին համերգը կայացավ այսօր։ Մոտ 30 րոպե տևողությամբ համերգային ծրագրում հնչել են ՀՀ ազգային օրհներգը‚ Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր, հայրենի»‚ Ռուբեն Ալթունյանի «Քոչարի» և «Բերդ պար»‚ Էդգար Հովհաննիսյանի «Սարդարապատի քաջեր»‚ Շառլ Ազնավուրի «Քեզ […]
13:35 30.10.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցներին տրամադրվել են երաժշտական գործիքներ: Երաժշտական գործիքների բաշխումը հիմնված է հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում մի շարք առաջատար մասնագետների իրականացրած լսումների արդյունքների, ինչպես նաև մարզերում մշակութային կրթության համաչափության ապահովման սկզբունքի վրա: Երաժշտական գործիքները տրամադրվում են արվեստի […]
01:06 29.10.2020
Աշխարհի հայտնի հայերը ու օտարազգիները միավորվել են այս առցանց համերգում` ասելու, որ Արցախ երկիրն անկոտրում է, աշխարհը պետք է կանգնի արդարների կողքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու կից տեսանյութ հրապարակել։ Հընթացս տեղի է ունենում նաև դրամահավաք:
19:17 24.10.2020
Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Վերելք» ներկայացման առաջնախաղը:Դերասան և ռեժիսոր Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ներկայացման պրեմիերան նախատեսված էր հոկտեմբերի 7-ին , բայց պատերազմական իրավիճակով պայմանավորված այն չկայացավ։ «Պատրաստվում էինք,համավարակի սահմանափակումներից ութ ամիս անց բացել մեր 151-րդ թատերաշրջանը,պիտի բացեինք երեք նոր ներկայացումներով,որոնցից մեկն էլ հենց «Վերելքն» էր:Փորձերը շատ լավ ընթանում էր,արդեն տոմսերը ամբողջությամբ վաճառված […]
15:59 22.10.2020
Ռեժիսոր Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ ժողովրդի բարեկամ,աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն կատեգորիկ հրաժարվել է ելույթ ունենալ ադրբեջանցի ոմն տենոր յուսիֆ էյվազով վիլայաթ օղլիի և իր սիրեցյալ տիկնոջ՝ աննա նետրեբկոյի հետ Մեծ թատրոնում հոկտեմբերի 24-ին կազմակերպվող գալա-համերգին, ինչի պատճառով համերգի իրականություն դառնալը հարցի տակ է: Այս պահին բանակցություններ են գնում, քանի որ մեծանուն […]
12:43 21.10.2020
«Ես ամեն օր արթնանում և աղոթում եմ, որ ռմբակոծությունը դադարեցվի», – Forbes ամերիկյան հեղինակավոր հանդեսին տված հարցազրույցում, խոսելով Արցախում ընթացող պատերազմի մասին, ասել է աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը։ «Ժամանակ առ ժամանակ վշտացած ենք, հպարտ, բարկացած: Որպես հայ ունենում ենք զգացմունքների փունջ՝ գործ ունենալով անարդարության հետ ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ […]
16:42 20.10.2020
Հոլիվուդյան աստղ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Ջորջ Քլունին «Ավրորա» մրցանակի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում զետեղված տեսաուղերձով իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և հայերին: «Ողջույն: Ափսոս՝ չենք կարող միասին լինել այս երեկո: Անսովոր ժամանակներ են, հատկապես՝ Հայաստանի ժողովրդի համար: Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ հնարավորինս արագ և շուտ խաղաղություն կհաստատվի: Դա ամենագլխավորն է, […]
15:47 20.10.2020
Իսպանական հայտնի «La Casa de Papel» սերիալի հայկական արմատներով աստղ Հովիկ Կեուչկերյանը տեսաուղերձ է հրապարակել՝ աշխարհին տեղեկացնելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին։ «Այն, ինչ տեղի է ունենում Արցախում սեպտեմբերի 27-ից սկսած, Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը, ինչպես միջազգային մամուլն է այն անվանում, իրականում հակամարտություն չէ, այլ ագրեսիա։ Դա հստակ փորձ է Էրդողանի Թուրքիայի և Ալիևի Ադրբեջանի կողմից հայ […]
21:54 12.10.2020
Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին թավջութակահար Սևակ Ավանեսյանը Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունն է նվագել:
14:25 11.10.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է նոր նախաձեռնություն՝ «Արցախի գանձերը», որի շրջանակում պարբերաբար կհրապարակվեն համաշխարհային մշակույթի գանձարանին պատկանող Արցախի պատմամշակութային ժառանգության մասին պատմություններ: «Արցախի գանձերը. Ձեռագրական ժառանգությունը Արցախը՝ Մեծ Հայքի տասներորդ նահանգը, եղել է հայկական գրչության կենտրոններից: Արցախի առաջին դպրոցը Մեսրոպ Մաշտոցը բացել է Ամարասում և հիմք դրել հայոց դպրության: 11-12-րդ դարերից […]
12:24 11.10.2020
ԱՀ պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որտեղ ռուս ռոք երգչուհի Յուլյա Չիչերինան առաջնագծում Արցախի պաշտպանների համար երգում է։
15:41 08.10.2020
Ուկրաինական «X ֆակտոր» նախագծի 7-րդ եթերաշրջանի հաղթող Սևակ Խանաղյանը ներկայացրել է «Արցախ» ստեղծագործության տեսահոլովակը: Երգի երաժշտության հեղինակը Սևակ Խանաղյանն է, խոսքերի հեղինակը՝ Սոսի Խանիկյանը։ Երգից ստացվող ամբողջ հասույթն ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Հիմա, առավել քան երբևէ, Արցախը քո կարիքն ունի»,- գրված է տեսահոլովակին կից։ Յուրաքանչյուր նվիրատվություն կարևոր է։ Յուրաքանչյուր դրամ հասնում է Արցախ։ Միացի՛ր […]
23:25 07.10.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է «Հայաստան և Արցախ. Քրիստոնեության կղզի» խորագիրը կրող հոլովակը: «Կոմիտաս, «Կռունկ». կատարում է իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի, երջանկահիշատակ Մոնսերատ Կաբալյեն՝ Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Առաջին անգամ հոլովակի ցուցադրման բացառիկ իրավունքը նախարարությանն է փոխանցել հանրահայտ «Starmus Universe» կազմակերպությունը: Հոլովակը քաղաքակիրթ աշխարհին մեկ անգամ ևս հիշեցնում է ու […]