TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+11.42 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Starmus-ը գալիս է Հայաստան

22:36 17.07.2020

Starmus-ը գալիս է Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Պատերազմի, համավարակի ու տնտեսական լարվածության ժամանակ մենք մտածում ենք գիտության և արվեստի մասին ✅Այս շաբաթ որոշում կայացվեց միջոցներ հատկացնել աշխարհահռչակ Starmus փառատոնին։ Այն կազմակերպվում է որպես համագումար և գիտաժողովների շարք, որոնց շուրջ մեկ շաբաթ նշանավոր գիտնականների մասնակցությամբ անց են […]

̰
Քանյե Ուեսթը պաշտոնապես առաջադրել է թեկնածությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին

19:45 16.07.2020

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին կմասնակցի որպես անկախ թեկնածու: Այս մասին հայտնել է Օկլահոմայի ընտրական հանձնաժողովը և նշել, որ թեկնածուն ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Նախօրեին Intelligencer ամսագիրը հայտարարել էր, թե Ուեսթը չի մասնակցի ընտրություններին: SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ գործարար Իլոն Մասկը համաձայնել է ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ աջակցել Քանյե Ուեսթին 2024-ին:  […]

̰
Բենքսիի առնետները հայտնվել են լոնդոնյան մետրոյում

23:35 15.07.2020

Բրիտանացի նկարիչ Բենքսին, ով նկարում է փողոցներում, և որի իրական արտաքինն ու անունն առայժմ անհայտ են, սկսել է աշխատել լոնդոնյան մետրոյում: Վագոնները նկարազարդել է իր հայտնի առնետների պատկերով: Տեսանյութը տեղադրվել է Ինստագրամի էջում: Բենքսիի առնետները փռշտում են՝ պատերին թողնելով կեղտոտ հետքեր, դիմակներն օգտագործում են որպես օդապարիկ, թաքնվում են դրանց հետևում, մի խոսքով՝  անում են ամեն […]

̰
Ալեքպոլի կենդանի վկաները․ վերականգնվում են ալեքպոլյան շրջանի հայտնի մեծահարուստների առանձնատները

19:30 15.07.2020

Գյումրու առանձնացող  ճարտարապետական տեսքն ու շենք-շինությունները խոսում են քաղաքի՝ հին կենսագրություն ունենալու մասին։ 1800-ականների կառույցները կենդանի վկաներն են պատմական քաղաքի։ Գյումրիի հենց կենտրոնում՝ հրապարակից ոչ շատ հեռու, կողք կողքի ալեքպոլյան ժամանակների տներ են: Այստեղ 1800-ականներին ուռումների՝ հունական թաղամաս է եղել, որտեղ հիմնականում ապրել են մեծահարուստ ընտանիքներ: Թաղամասի շենքերից մեկի մեկդարյա պատմության մասին է խոսում արտաքին […]

̰
Մաշա Մնջոյանը հասել է ավստրալական «Ձայնը» նախագծի կիսաեզրափակիչ

00:04 14.07.2020

«Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծի շրջանակում Մաշա Մնջոյանը շարունակում է իր հաղթարշավը։ Մնջոյանը մրցույթի հերթական փուլում ներկայացրել է հանրահայտ երգչուհի Թինա Արենայի Chains երգն ու անցել հաջորդ փուլ:

̰
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Թուրքիային խնդրում է վերանայել Այա Սոֆիայի հետ կապված որոշումը

21:30 12.07.2020

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և ավետարանչական եկեղեցին նամակ-խնդրագիր են գրել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը վերաբերում է Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակից զրկելու որոշման վերանայմանը: Այս մասին հայտնում է AP- ն: Ըստ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ներկայացուցիչների, որը միավորում է 350 եկեղեցի և ավելի քան 500 միլիոն հավատացյալների, դառնալով մզկիթ, Այա Սոֆիան կվերածվի ճնշման և անպատժելիության խորհրդանիշի: […]

̰
Հնդիկ դերասանուհի Այշվարիա Ռայի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

20:43 12.07.2020

Հնդիկ դերասանուհի Այշվարիա Ռայը և նրա դուստր Արադխյան վարակվել են COVID-19-ով: Այս մասին իր Twitter- ում գրել է հնդիկ դերասան Աբխիշեկ Բաչչանը, որը բոլիվուդյան աստղի ամուսինն է: Բաչչանի խոսքով՝ կնոջ և դստեր կորոնավիրուսի թեստերի արդյունքները դրական են եղել: Ըստ նրա՝ Ռայն ու Արադխյան «կարանտինը կանցկացնեն տանը»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բոլիվուդյան դերասան Ամիտաբխ […]

̰
Ներկայացնում ենք «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի ամենափոքր անդամին. ԿԳՄՍ-ը տեսանյութ է հրապարակել

20:49 11.07.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի ամենափոքր անդամին. իննամյա թավջութակահարուհին է՝ տաղանդավոր Լյանա Ուլիխանյանին:

̰
Էրդողանն անտեսեց քրիստոնյա աշխարհի հորդորները. Այա Սոֆիան հետայսու որպես մզկիթ է ծառայելու

21:47 10.07.2020

Ստամբուլի Այա Սոֆիայի տաճարը դարձյալ մզկիթի կվերածվի: Որոշումը կայացրել է Թուրքիայի բարձրագույն դատարանը: ՅՈւՆԵՍԿՕ-Ն դատարանի որոշումից հետո հայտարարություն է տարածել՝ անհանգստություն հայտնելով այդ ամենի առնչությամբ: Թեմային է անդրադարձել հեռուստամեկնաբան Սագօ Արեանը:

̰
Մենք ճանաչողական հաղորդումների շարք ենք սկսել. Դիանա Գասպարյան

20:31 10.07.2020

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Սիրելի՛ էջմիածնեցիներ և ոչ միայն, Ցավոք, համավարակի պայմաններում փոխվել է բոլորիս առօրյան. մենք զրկվել ենք շատ մշակութային վայրեր այցելելու հաճույքից: Ստեղծված իրավիճակը մեզ ստիպում է դիմել տարբեր միջոցների՝ արվեստին, մշակույթին, պատմությանն ու նմանօրինակ արժեքներին ձեզ մոտեցնելու, ձեր «համաճարակային» առօրյան փոքր ինչ հետաքրքիր դարձնելու համար: Այսպես, […]

̰
Թուրքական դատարանը հրապարակեց իր վճիռը․ Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի

18:36 10.07.2020

Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը (Danıştay-Պետխորհուրդ) չեղարկել է Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակ տալու մասին Թուրքիայի կառավարության՝ 1934թ․ նոյեմբերի 24-ի որոշումը։ Սա նշանակում է, որ այլևս ոչ մի իրավական արգելք չկա բյուզանդական շրջանի քրիստոնեական հնագույն տաճարը կրկին մզկիթի վերածելու համար, հայտնում է Ermenihaber-ը: Նշենք, որ Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող  Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) հռչակավոր տաճարի կարգավիճակը […]

̰
ՅՈւՆԵՍԿՕ-ն Թուրքիային կոչ Է արել չփոխել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը

18:10 10.07.2020

ՅՈւՆԵՍԿՕ-ն Թուրքիային հորդորում է չփոխել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի (Այա-Սոֆիա) տաճարի կարգավիճակը և այն մզկիթ չդարձնել՝ մատնանշելով իրավական պարտավորությունները, հաղորդել է «Արմենպրես»-ը: Սուրբ Սոֆիան, որպես «Ստամբուլի պատմական շրջանների» մաս, համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ մտնում է որպես թանգարան: Դա ինքնին հանգեցնում է մի շարք իրավական պարտավորությունների ու պարտականությունների: Այսպիսով, պետությունը պետք է ապահովի, որպեսզի օբյեկտների համընդհանուր բացառիկ […]

̰
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի կտավների ցուցադրության վայրը կարանտինային օրերին տան բակն է

20:00 08.07.2020

«Կումայրի» արգելոցի տարածքում՝ Անմեղիկենց գերդաստանի տանն է ապրում ու ստեղծագործում գեղանկարչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանը. հենց տան մուտքից ամեն բան խոսում է արվեստագետի նրբաճաշակ լինելու մասին։ Բակում դրված կտավներն ամբողջացնում են այդ մթնոլորտը, դրանք ծնվել են արտակարգ ռեժիմի օրերին։ SHANTNEWS.am-ի թղթակցին գեղանկարչուհին ներկայացրել է իր նկարների շարքը, որն անվանել է «Կարանտինային»: Գեղանկարչուհու համար […]

̰
Մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը

17:00 08.07.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին 79 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը: «Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ ժամը 16:00-20:00-ին, «Ադանա» սգո սրահում /Բագրևանդ 17, 6/2/: Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 10-ին՝ ժամը 14:00-ին, նույն հասցեից»,- հայտնում են նախարարությունից:

̰
Կարանտինից հետո Լուվրը բացվել է այցելուների համար

23:39 06.07.2020

Փարիզի Լուվրը կրկին բացել է իր դռները այցելուների համար: Կորոնավիրուսային համավարակի պատճառով թանգարանը փակ էր գրեթե 4 ամիս: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Այստեղ սակայն գործում են նոր կանոններ: Բոլոր այցելուները, ինչպես նաև աշխատակիցները պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ և պահպանեն սոցիալական հեռավորություն: Ընդհանուր առմամբ, այցելուների համար բաց կլինի սրահների մոտ 70 տոկոսը: […]

̰
Գյումրիի դրամատիկական թատրոնում բեմադրվում են երեք նոր ներկայացումներ. դերասանները փորձերին մասնակցում են դիմակներով

20:16 06.07.2020

Համավարակի պատճառով դեռ հայտնի չէ, թե մշակութային կենտրոնները երբ կանցնեն ստեղծագործական բնականոն ընթացքի։ Արդեն 5 ամիս է  համերգասրահների, թատրոնների, թանգարանների դռները փակ են։ Գյումրիի դրամատիկական թատրոնում բոլոր ծրագրերն այս պահին սառեցված են, բայց պրեմիերաների, նորից բեմ դուրս գալու սպասումով  նախապատրաստական աշխատանքների են անցել։ Աճեմյանցիները երեք նոր բեմադրությունների են պատրաստվում: Ե՞րբ հնարավոր կլինի դրանք հանդիսատեսի համար խաղալ. […]

̰
Իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն գրել է սեփական մահախոսականը

19:30 06.07.2020

Իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն գրել է սեփական մահախոսականը: Հայտնում է Corriere della Sera գործակալությունը՝ հղում անելով ընտանիքի ընկերոջը՝ Ջորջո Ասումային: Ասուման մահախոսականը ցույց է տվել լրագրողներին, որոնք հավաքվել էին այն հիվանդանոցի մոտ, որտեղ մահացել էր կոմպոզիտորը: «Ես՝ Էնիո Մարիկոնեն, մահացել եմ: Ես հայտարարում եմ այդ մասին բոլոր ընկերներիս, որոնք միշտ եղել են իմ կողքին: Իսկ նրանց, […]

̰
Մահացել է կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն

11:14 06.07.2020

91 տարեկանում մահացել է իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն: Այս մասին հայտնում է La Repubblica-ն: Հաղորդվում է, որ Մորիկոնեն մահացել է հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը՝ Հռոմի կլինիկաներից մեկում: Կոմպոզիտորն ընկել է, կոտրել ազդրոսկրը, նա մահացել է առաջացած բարդությունների հետևանքով: Մորիկոնեն հայտնի է հիմնականում կինոյի և հեռուստատեսության համար գրված երաժշտությամբ։ Նա հեղինակ է ավելի քան 400 […]

̰
Բեյլը հնարավոր է վերադառնա Բեթմենի կերպարին

21:00 05.07.2020

Բրիտանաամերիկացի դերասան Քրիստիան Բեյլը հնարավոր է վերադառնա Բեթմենի կերպարին: Դերասանը հնարավոր է հայտնվի Warner Bros ստուդիայի «Ֆլեշ»ֆիլմում: Այդ դերին հավակնում է նաև ամերիկացի դերասան Մայքլ Կիտոն, որը սուպերհերոսին մարմնավորել է  «Բեթմեն» (1989 год) և «Բեթմենը վերադառնում է» (1992 год) ֆիլմերում: Նշվում է, որ կինոստուդիան Բեյլի թեկնածությունը կդիտարկի այն դեպքում, եթե Կիտոնը հրաժարվի մասնակցել նկարահանումներին:  

̰
Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում

17:40 04.07.2020

Մհեր Մկրտչյանի ծննդյան 90-ամյակի առիթով  Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքի դիմաց գտնվող արձանին ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները: Արձանի հեղինակը քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Շիրազն է: Քարից ու պղնձից ձուլված արձանի կողքին արտիստի ուրախ և տխուր դեմքերն են: Գյումրիի  քաղաքապետարանի աշխատակազմը այցելել է նաև Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարան և տնօրինությանը հանձնել Մհեր […]

̰
Հենրի Քավիլը մեկնաբանել է Սուպերմենի դերին վերադառնալու մասին շշուկները

22:59 03.07.2020

«Variety» հրատարակության հետ նոր հարցազրույցում դերասան Հենրի Քավիլը մեկնաբանել է Սուպերմենի դերին վերադառնալու մասին շշուկները: Քավիլի խոսքով՝ այդ լուրերը «ավելի անհեթեթ են դառնում», ինչը երբեմն վշտացնում է իրեն: «Նման բան չկա՝ ոչ մի որոշում, ոչ մի բանակցություն: Բայց կարևոր է, որ մարդկանց դա հետաքրքիր է, նրանք սիրում են Սուպերմենին»,- նշել է նա՝ ուրախանալով, որ երկրպագուները […]

̰
Եկատերինա II-ին նվիրված սերիալը երկարաձգվել է

19:00 03.07.2020

Hulu սթրիմինգային ծառայությունը կնկարահանի ռուսական Եկատերինա II կայսրուհու մասին պատմող կատակերգական սերիալի երկրորդ սեզոնը, հաղորդում է Deadline-ը: Նոր սեզոնի պրեմիերայի ամսաթիվը դեռ չի հաղորդվում: Hulu-ի ներկայացուցիչների խոսքերով ՝ սերիալը դարձել է ամենահանրաճանաչ կատակերգական շոուն: Նոր սեզոնը բաղկացած կլինի տասը էպիզոդներից, մանրամասները դեռ չեն բացահայտվում: Սերիալի առաջին եթերաշրջանի պրեմիերան կայացել է մայիսի 15-ին:

̰
Հիմնովին կլուծվի Սունդուկյանի անվան թատրոնի կաթսայատան խնդիրը

13:25 03.07.2020

Մայր թատրոնը կունենա ջեռուցման նոր համակարգ: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանին ընդառաջ հատկացվել է ավելի քան 120 միլիոն դրամ՝ տասնամյակներ առաջ տեղադրված ջեռուցման համակարգն ամբողջությամբ փոխելու համար: «Մշակույթում ներդրումները տնտեսական լարվածության ժամանակ լավագույն ցուցիչն են այն բանի, որ պետությունը […]

̰
«Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար

16:00 02.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը, 2013թ. հունվարի 14-ին ստանձնելով նշված […]

̰
ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է անում Սուրբ Սոֆյայի տաճարը պահպանել թանգարանի կարգավիճակով

14:15 02.07.2020

ԱՄՆ-ը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարը պահպանել թանգարանի կարգավիճակով և այն հասանելի թողնել բոլոր մարդկանց այցելության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի պետական խորհուրդը քննարկում է Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակի փոփոխության հնարավորությունը (այժմ […]

̰
Պատանի ջութակահար Անի Մելիքյանին տրամադրվել է ջութակ

12:21 02.07.2020

«Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում՝ հունիսի 29-ին «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, պատանի ջութակահար Անի Մելիքյանին տրամադրվել է ջութակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի նպատակն է ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների նյութատեխնիկական բազայի համալրում, պետական […]

̰
Պաուլսի թոռնուհին ամուսնացել է ԱՄՆ-ից հայ սցենարիստի հետ

22:30 01.07.2020

Լատվիացի հայտնի կոմպոզիտոր և դաշնակահար Ռայմոնդ Պաուլսի թոռնուհին՝ Մոնիկա Պեդերսենը, և ծագումով հայ սցենարիստ Մայքլ Ալոյանը տեղեկացրել են ընտանիք կազմելու մասին: Հարսնացուն և փեսացուն իրենց «Ինստագրամ»-ի էջերում լուսանկարներ են հրապարակել՝ Լոս Անջելեսում կայացած նշանադրության արարողությունից: «Երկու տարի միասին, և սա միայն սկիզբն է»,- գրել է Ալոյանը: Մայքլ Ալոյանը ծնվել է Լոս Անջելեսում հայաստանցի էմիգրանտի ընտանիքում: […]

̰
Հուլիսի 6-ից Սանկտ-Պետերբուրգում բացվում են պետական թանգարանները

20:42 01.07.2020

«Շնչառության ու ձեռքերի անհատական պաշտպանության միջոցները պարտադիր են ինչպես աշխատակիցների, այնպես էլ այցելուների համար: Դրամարկղում, ադմինիստրատորի մոտ, անձնական իրերի պահպանության սրահում աշխատակիցների ու այցելուների միջև պետք է պաշտպանիչ էկրան լինի: Երթևեկը պետք է բացառի այցելուների հանդիպումը և ապահովի առանձին մուտք ու ելք:  Էքսկուրսիոն խմբերում պետք է լին 5-ից ոչ ավելի այցելու, քաղաքացիների միջև անհրաժեշտ է […]

̰
Ի՞նչ ճակատագիր է ունենալու Սուրբ Սոֆիայի տաճարը. քննարկում

17:40 01.07.2020

Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսն անդրադարձել է Թուրքիայի իշխանությունների` Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու ծրագրին և հայտարարել, որ այդ ծրագրի իրագործումը միլիոնավոր քրիստոնյաների կհանի մահմեդականների դեմ: Թեմայի շուրջ է զրույցը Սագօ Արեանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Գալյա Նովենցի կերտած կերպարները կմնան հավերժ, ինչպես ինքը՝ մեր հիշողություններում. Մակունցի գրառումը

17:10 01.07.2020

Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի ծննդյան օրն է: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է դերասանուհու լուսանկարը գրելով. «Մարդիկ, ում մասին միշտ խոսում ենք ներկայով: Համոզված եմ, որ Գալյա Նովենցի կերտած կերպարները կմնան հավերժ, ինչպես ինքը՝ մեր հիշողություններում։ Իր տաղանդով նա ոչ միայն գերեց հայությանը, այլև շատերիս ճանաչել […]

̰
BACK_TO_TOP