23:38 06.11.2020
Այս անգամ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել և հրետակոծել են Տիգրանակերտի հնագիտական ճամբարը: Այս մասին գրառում է արվել ԿԳՄՍՆ-ի ֆեյսբուքյան էջում։ «Այս քայլով Ադրբեջանը մեկ անգամ ևս կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրոպայի Խորհրդի շրջանակներում իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները: Ընդգծելով, որ մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն […]
12:37 02.11.2020
Ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերն այս օրերին Հայաստանում է, աջակցում է հայությանը։ Նա երգ է պատրաստել Արցախի հերոսների մասին։ «Տեսանկարահանումը հաջող է անցել։ «Շատ շուտով. նոր երգ Արցախի հերոսների մասին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա՝ օգտագործելով «Ճանաչիր Արցախը» հեշթեգը։
17:40 31.10.2020
90 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրիտանացի դերասան Շոն Քոններին, ով համաշխարհային ճանաչում ձեռք բերեց բրիտանական հետախուզական գործակալ Ջեյմս Բոնդի դերով: Այս մասին հայտնել է BBC Broadcasting Corporation-ը՝ դերասանի հարազատներին հղումով: Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում արտիստը նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում, այդ թվում ՝ 007 գործակալի մասին:
21:43 30.10.2020
Գլենդել քաղաքում բնակվող հայ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը որոշել է հայրենիքին օգնել նկարելով։ Նա 12 կտավ է վաճառել և հասույթը՝ 33 հազար դոլարը, փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Բոլոր նկարներս պատրաստ եմ տալ, միայն թե մի բանով կարողանամ օգտակար լինել իմ երկրին։ Ցուցահանդեսը կազմակերպել ենք 4 օրում, հրավիրել էինք համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներին», – «Հայերն այսօրի» հետ զրույցում […]
17:41 30.10.2020
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ այս օրերին տեղի են ունենում բացօթյա բարեգործական համերգներ‚ որոնցից ստացված հասույթը փոխանցվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Առաջին համերգը կայացավ այսօր։ Մոտ 30 րոպե տևողությամբ համերգային ծրագրում հնչել են ՀՀ ազգային օրհներգը‚ Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր, հայրենի»‚ Ռուբեն Ալթունյանի «Քոչարի» և «Բերդ պար»‚ Էդգար Հովհաննիսյանի «Սարդարապատի քաջեր»‚ Շառլ Ազնավուրի «Քեզ […]
13:35 30.10.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցներին տրամադրվել են երաժշտական գործիքներ: Երաժշտական գործիքների բաշխումը հիմնված է հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում մի շարք առաջատար մասնագետների իրականացրած լսումների արդյունքների, ինչպես նաև մարզերում մշակութային կրթության համաչափության ապահովման սկզբունքի վրա: Երաժշտական գործիքները տրամադրվում են արվեստի […]
01:06 29.10.2020
Աշխարհի հայտնի հայերը ու օտարազգիները միավորվել են այս առցանց համերգում` ասելու, որ Արցախ երկիրն անկոտրում է, աշխարհը պետք է կանգնի արդարների կողքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու կից տեսանյութ հրապարակել։ Հընթացս տեղի է ունենում նաև դրամահավաք:
19:17 24.10.2020
Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Վերելք» ներկայացման առաջնախաղը:Դերասան և ռեժիսոր Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ներկայացման պրեմիերան նախատեսված էր հոկտեմբերի 7-ին , բայց պատերազմական իրավիճակով պայմանավորված այն չկայացավ։ «Պատրաստվում էինք,համավարակի սահմանափակումներից ութ ամիս անց բացել մեր 151-րդ թատերաշրջանը,պիտի բացեինք երեք նոր ներկայացումներով,որոնցից մեկն էլ հենց «Վերելքն» էր:Փորձերը շատ լավ ընթանում էր,արդեն տոմսերը ամբողջությամբ վաճառված […]
15:59 22.10.2020
Ռեժիսոր Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ ժողովրդի բարեկամ,աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն կատեգորիկ հրաժարվել է ելույթ ունենալ ադրբեջանցի ոմն տենոր յուսիֆ էյվազով վիլայաթ օղլիի և իր սիրեցյալ տիկնոջ՝ աննա նետրեբկոյի հետ Մեծ թատրոնում հոկտեմբերի 24-ին կազմակերպվող գալա-համերգին, ինչի պատճառով համերգի իրականություն դառնալը հարցի տակ է: Այս պահին բանակցություններ են գնում, քանի որ մեծանուն […]
12:43 21.10.2020
«Ես ամեն օր արթնանում և աղոթում եմ, որ ռմբակոծությունը դադարեցվի», – Forbes ամերիկյան հեղինակավոր հանդեսին տված հարցազրույցում, խոսելով Արցախում ընթացող պատերազմի մասին, ասել է աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը։ «Ժամանակ առ ժամանակ վշտացած ենք, հպարտ, բարկացած: Որպես հայ ունենում ենք զգացմունքների փունջ՝ գործ ունենալով անարդարության հետ ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ […]
16:42 20.10.2020
Հոլիվուդյան աստղ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Ջորջ Քլունին «Ավրորա» մրցանակի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում զետեղված տեսաուղերձով իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և հայերին: «Ողջույն: Ափսոս՝ չենք կարող միասին լինել այս երեկո: Անսովոր ժամանակներ են, հատկապես՝ Հայաստանի ժողովրդի համար: Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ հնարավորինս արագ և շուտ խաղաղություն կհաստատվի: Դա ամենագլխավորն է, […]
15:47 20.10.2020
Իսպանական հայտնի «La Casa de Papel» սերիալի հայկական արմատներով աստղ Հովիկ Կեուչկերյանը տեսաուղերձ է հրապարակել՝ աշխարհին տեղեկացնելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին։ «Այն, ինչ տեղի է ունենում Արցախում սեպտեմբերի 27-ից սկսած, Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը, ինչպես միջազգային մամուլն է այն անվանում, իրականում հակամարտություն չէ, այլ ագրեսիա։ Դա հստակ փորձ է Էրդողանի Թուրքիայի և Ալիևի Ադրբեջանի կողմից հայ […]
21:54 12.10.2020
Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին թավջութակահար Սևակ Ավանեսյանը Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունն է նվագել:
14:25 11.10.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է նոր նախաձեռնություն՝ «Արցախի գանձերը», որի շրջանակում պարբերաբար կհրապարակվեն համաշխարհային մշակույթի գանձարանին պատկանող Արցախի պատմամշակութային ժառանգության մասին պատմություններ: «Արցախի գանձերը. Ձեռագրական ժառանգությունը Արցախը՝ Մեծ Հայքի տասներորդ նահանգը, եղել է հայկական գրչության կենտրոններից: Արցախի առաջին դպրոցը Մեսրոպ Մաշտոցը բացել է Ամարասում և հիմք դրել հայոց դպրության: 11-12-րդ դարերից […]
12:24 11.10.2020
ԱՀ պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որտեղ ռուս ռոք երգչուհի Յուլյա Չիչերինան առաջնագծում Արցախի պաշտպանների համար երգում է։
15:41 08.10.2020
Ուկրաինական «X ֆակտոր» նախագծի 7-րդ եթերաշրջանի հաղթող Սևակ Խանաղյանը ներկայացրել է «Արցախ» ստեղծագործության տեսահոլովակը: Երգի երաժշտության հեղինակը Սևակ Խանաղյանն է, խոսքերի հեղինակը՝ Սոսի Խանիկյանը։ Երգից ստացվող ամբողջ հասույթն ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Հիմա, առավել քան երբևէ, Արցախը քո կարիքն ունի»,- գրված է տեսահոլովակին կից։ Յուրաքանչյուր նվիրատվություն կարևոր է։ Յուրաքանչյուր դրամ հասնում է Արցախ։ Միացի՛ր […]
23:25 07.10.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է «Հայաստան և Արցախ. Քրիստոնեության կղզի» խորագիրը կրող հոլովակը: «Կոմիտաս, «Կռունկ». կատարում է իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի, երջանկահիշատակ Մոնսերատ Կաբալյեն՝ Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Առաջին անգամ հոլովակի ցուցադրման բացառիկ իրավունքը նախարարությանն է փոխանցել հանրահայտ «Starmus Universe» կազմակերպությունը: Հոլովակը քաղաքակիրթ աշխարհին մեկ անգամ ևս հիշեցնում է ու […]
14:48 05.10.2020
Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը սատարել է հայերին՝ Instagram-ում տեղադրելով red block։ Նա նաև հետևյալ գրառումն է արել. «Ես այսօր միանում եմ մյուսներին՝ red block տեղադրելով, քանի որ մենք ուզում ենք խաղաղություն հայերի համար։ 2018-ի մայիսին ես այցելեցի այս գեղեցիկ երկիրը և համակված էի հայ ժողովրդի կողմից ինձ ցուցաբերած բարությամբ ու մարդասիրությամբ: Այժմ Հայաստանն ու Արցախը […]
15:09 04.10.2020
Հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինն աջակցություն է հայտնել Հայաստանին։ «Քեզ հետ եմ, Հայաստան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա և հրապարակել տեսանյութ, որում կատարում է Կոմիտասի «Կռունկը»:.
14:24 01.10.2020
Այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան երկրորդ տարելիցն է։ Նրա դուստր Սեդա Ազնավուրը ֆեյսբուքյան իր էջում հորը նվիրված գրառում է կատարել։ «Հոկտեմբերի 1-ը՝ քո հեռանալու ճակատագրական այս օրն ինձ այնքան տխուր է թվում: Այս երկու տարում, հայրիկ, այնքան բան է տեղի ունեցել: Ամբողջ աշխարհում տեղի ունեցողը քեզ իսկապես կմտահոգեր: Մեր հայերը պատերազմի մեջ են, դա […]
13:36 01.10.2020
Լոնդոնի կենտրոնում՝ Լեսթեր հրապարակում, հայտնվել է բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի գրքերի հայտնի շարքի հրաշագործ Հարրի Փոթերի հուշարձանը: Այդ մասին սեպտեմբերի 30-ին հայտնել է Time Out-ը: Ստեղծագործությունը պատկանում է լեհ քանդակագործ Անջեյ Շիմչիկին: Նա պատկերել է ցախավելի վրա թռչող Փոթերին Քվիդիչի իր առաջին խաղի ժամանակ: Բրոնզե քանդակը թաքնված հենակետի շնորհիվ օդում սավառնելու տպավորություն է ստեղծում: Բացի […]
16:31 30.09.2020
Արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» գեղարվեստական կինոնկարը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: ««Դրախտի դարպասը» ֆիլմն արտադրվել է Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի հետ համատեղ: Այսօր Ջիվան Ավետիսյանի, ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու […]
16:32 26.09.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ Կոմիտասի 151-ամյակի առթիվ անցկացվել է հոգեհանգստյան կարգ: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հոգեհանգստյան կարգից հետո ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը, մի խումբ մտավորականներ և արվեստասերներ ծաղիկներ են խոնարհել Վարդապետի շիրմին: https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/3007368919490382
17:49 24.09.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հնարավորություն է ստացել հավաքագրելու, արխիվացնելու և ուսումնասիրելու նախկին «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում գտնվող ժապավենային, ձայնագրային և փաստագրական նյութերը։ Այդ մասին տեղեկացնում են նախարարությունից: Նշվում է, որ կինոկենտրոնի կինոժառանգության բաժինը սկսել է այդ աշխատանքները «Հայֆիլմ» ստուդիայի մոնտաժային սենյակներում։ Կինոստուդիայի փակվելուց հետո, այստեղ (ինչպես և ստուդիայի այլ բաժիններում) մնացած ահռելի քանակությամբ […]
16:20 24.09.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի աշխատակիցներին է ներկայացրել նորընտիր տնօրեն Լուսինե Թորոյանին: Նախարարը շնորհավորել է ներկաներին՝ նշելով, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը բավականին բարդ էր այն առումով, որ առնվազն երկու թեկնածու հավասարազոր մրցակիցներ և արժանի հավակնորդներ էին: «Նախարարությունը և անձամբ ես որոշեցինք հնարավորություն տալ տիկին Թորոյանին՝ առաջիկա […]
15:27 23.09.2020
Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը կտրվի բացօթյա ներկայացման պրեմիերայով։ Հանդիսատեսի դատին կհանձնվի Ջ. Բոկաչչոյի «Դեկամերոն» տխուր կատակերգությունը։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ այսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 99-րդ թատերաշրջանի բացմանը նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, ռեժիսոր Լիլի Էլբակյանը։ […]
16:55 21.09.2020
Բրիտանացի նկարիչ Գևին Թերքը՝ Արվեստի թագավորական քոլեջի 53-ամյա շրջանավարտը, որը հայտնի է մոդեռնիստական և ավանգարդային աշխատանքներով, աճուրդի է հանել իր գործերից մեկը՝ «աղբով լի պարկը»: Այս մասին հայտնում է «Republicworld.com»-ը: «Ներսում ոչ մի աղբ ընդհանրապես չկա, իսկ պարկը իրականում պարկ չէ: Դա բրոնզից պատրաստված քանդակ է, որը ներկված է սև գույնով»,- նշվում է հոդվածում: Գևին […]
12:47 21.09.2020
ԱՄՆ-ում տեղի է ունեցել «Էմմի» մրցանակաբաշխությունը: 72-րդ մրցանակաբաշխությունն առցանց հեռարձակվել է Ամերիկյան հեռուստաակադեմիայի թվիթերյան էջում: Միջոցառման կազմակերպիչները հայտարարել են հիմնական անվանակարգերում հաղթողներին: Այսպիսով, Schitt’s Creek-ը ճանաչվել է լավագույն կատակերգական սերիալ: Քեթրին Օ’Հարան և Յուջին Լեվին ստացել են արձանիկներ որպես լավագույն կատակերգական դերասան և դերասանուհի: Նրանք գլխավոր դերերով են հանդես եկել Schitt’s Creek- ում: Միևնույն ժամանակ, […]
22:37 19.09.2020
73 տարեկան հասակում մահացել է բրիտանացի հայտնի թմբկահար Լի Կերսլեյքը, ով նվագում էր Uriah Heep ռոք խմբում։ Այս մասին հայտնում է Rolling Stones ամսագիրը։ Պարբերականի տվյալներով ՝ երաժշտի մահվան պատճառը օնկոլոգիական հիվանդությունն է եղել։ Նա տառապում էր շագանակագեղձի քաղցկեղից։ Կերսլեյքի մահվան մասին տեղեկությունը հաստատել է Uriah Heep-ի երգերի հեղինակ Քեն Հենսլին։ Նա մասնակցել է Օզի […]