19:00 27.05.2020
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն իր երկրպագուներին զարմացրել է անխնամ արտաքինով: Նույնիսկ կինոաստղերը կորոնավիրուսի հետևանքով մեկուսացված լինելով «բախվել են» հասարակ մահկանացուներին հատուկ խնդիրներին: Դատելով լուսանկարներից՝ Փիթը վաղուց չի օգտվել վարսահարդարի ծառայություններից: Փիթի լուսանկարը, որում նա երկար մազերով է և չներկված, անխնամ մազարմատներով, հրապարակել է Daily Mail-ը: Աստղը իր ընկերոջ հետ է. նրանք Մալիբուում են՝ Փիթի տան […]
23:10 25.05.2020
Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը խոստովանել է, որ հազիվ է փրկվել սրտի կաթվածից: 72-ամյա երաժիշտը հոսպիտալացվել է կրծքավանդակի ուժեղ ցավի պատճառով: Ինստագրամում կիթառահարը հիշատակել է Queen- ի 1974-ի ալբոմի Sheer Heart Attack («Իսկական սրտի կաթված») վերնագրով: «Ես միշտ մի փոքր անհանգստացել էի ալբոմի անունից: Կարծում էի, որ դա կարող է տխրեցնել այն մարդկանց, որոնք իրականում […]
19:15 25.05.2020
Սոֆիայում բողոքի ակցիա են կազմակերպել պարային խմբերը, որոնք կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված սահմանափակումների պատճառով դեռևս զրկված են իրենց աշխատանքից ու փորձերի հնարավորությունից, չնայած այն հանգամանքին, որ մարզիկներին թույլատրվել է մարզվել: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: В Софии прошла акция протеста танцевальных коллективов, которые из-за введенных в связи с пандемией коронавируса ограничений по-прежнему лишены возможности заниматься […]
14:00 25.05.2020
Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից: Նշվում է, որ 2019 թվականին բարեկարգվել են Գյումրի քաղաքի «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցները, Գառնի համայնքի` դեպի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող 2147 մետր երկարությամբ ճանապարհը և հարակից զբոսաշրջային ենթակառուցվածքները, Տաթև համայնքի՝ դեպի Տաթև վանական համալիր տանող 6000 մետր երկարությամբ ճանապարհը […]
21:30 24.05.2020
Netflix սթրիմինգային ծառայությունը հրապարակել է Սփայք Լիի Da 5 Bloods ֆիլմի թրեյլերը: Ֆիլմի հերոսները Վիետնամի պատերազմի չորս վետերաններ են, որոնք մի քանի տասնամյակ հետո վերադառնում են երկիր: Նախկին զինվորներից մեկի որդու հետ նրանք հիշում են իրենց երիտասարդությունը, փնտրում են թաքնված գանձեր և իրենց հրամանատարի աճյունը: Ֆիլմում նկարահանվել են Չեդվիկ Բոուզմանը, Ժան Ռենոն, Դելրոյ Լինդոն, Փոլ […]
18:37 24.05.2020
«Հին Գյումրի» նամականիշը ներկայացված է «Հնագույն փոստային երթուղիներ» թեմայով նամականիշերի «Եվրոպա» ամենամյա մրցույթին, որն արդեն մեկնարկել է: Այս մասին հայտնում են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի տեղեկատվության բաժնից: Այս տարի Հայաստանը մասնակցում է փոստային նամականիշով, որտեղ պատկերված է հին Գյումրին, որն իր բազմաթիվ երթուղիներով 19-րդ դարում Հայաստանի առաջին մշակութային և քաղաքական կենտրոնն էր: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» […]
18:14 24.05.2020
61 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը։ Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջից: «61 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը։ Ցավում ենք»,- ասված է գրառման մեջ: Դերասանուհին ծնվել է 1959 թվականի հունվարի 14-ին Երևանում։ 1977 թվականից սովորել է Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական […]
17:42 24.05.2020
Հայտնի դերասանուհի Ռիզ Ուիզերսպունը 20 տարի անց կխաղա իր կուլտային դերը «Օրենքով շիկահերը» ֆիլմի երրորդ մասում: Այդ մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: Դերասանուհին նոր ֆիլմում կհայտնվի իր հերոսուհի Էլ Վուդսի դերում: «Օրենքով շիկահեր»-ի շարունակությունը նկարահանելու մասին լուրերը շրջանառվում են մի քանի տարի: Այժմ հայտնի է դարձել, որ ֆիլմն էկրան կբարձրանա, բայց պրեմիերայի ամսաթիվը դեռ […]
15:28 24.05.2020
Հին-դասական ու նորաոճ չարագործների մենամարտում հաղթել են նորերը։ Կինոյի պատմության մեջ ամենահայտնի չարագործի տիտղոսը բաժին է հասել Թանոսին՝ «Մարվելի» ֆիլմի հերոսին։ Ջոշ Բրոլինի մարմնավորած կերպարը բացարձակ առաջատար է The Villain Index-ում։ Հաջորդիվ, տեղերը բաշխվել են հետևյալ կերպ․ Դարթ Վեյդեր (Star Wars: Episode IV – A New Hope), Ջոկեր (The Dark Knight), Լորդ Վոլան դե Մորտ […]
23:58 23.05.2020
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, գրող Ջեյմս Փաթերսոնի համահեղինակությամբ, կգրի դետեկտիվ երկրորդ վեպը՝ «Նախագահի դուստրը»: Հեղինակներին արդեն անվանել են «նախագահական թրիլլերի վարպետներ», հայտնում է Publishers Weekly-ն: Գիրքը կանդրադառնա Սպիտակ տան նախկին ղեկավարի դստեր առևանգմանը: Վեպը նախատեսվում է լույս ընծայել 2021 թվականի հունիսին: Գիրքը կհրապարակվի զուգահեռաբար թղթե, աուդիո և էլեկտրոնային տարբերակներով: Նոր ստեղծագործությունը կհրատարակվի Alfred A. […]
22:26 23.05.2020
Մայիսի 25-ին՝ ժամը 20:40-ից, «Շանթ» ՀԸ եթերում կցուցադրվի համաշխարհային ճանաչում ունեցող և բազմաթիվ միջազգային մրցանակաբաշխություններում հաղթող ճանաչված «Արևի հետնորդները» դրաման՝ հայերեն կրկնօրինակմամբ: Այն թարգմանվել է ավելի քան 30 լեզուներով ու գերել միլիոնավոր մարդկանց սրտերը: Այս ճակատագրական հանդիպման մասին ձեզ արդեն պատմել ենք, հանդիպում անխոս հայացքների, որ մի վայրկյանում պիտի փոխի մի ողջ կյանք ու շեղի […]
21:51 23.05.2020
Գյումրիում բացվել է Սողոմոն Թեհլերյանի հուշատուն-թանգարանը։ Սա ծրագիր էր, որն անավարտ էր 2015 թվականից։ Սողոմոն Թեհլերյանի կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Լասիկ Հովսեփյանն է, Գյումրիի հարավարևելյան՝ օդանավակայանի թաղամասում տեղադրվել է 1995-1996թթ.: Հուշահամալիրի սեփականատերն ու հովանավորը եղել է դարբին Կալան։ Նրա մահից հետո ծրագիրն ավարտին հասցնելու պարտավորությունը ստանձնել է Գյումրիում հայտնի շինարար Վարդան Հովհաննիսյանը՝ «Տուն շինող Վարդանը»: […]
21:00 23.05.2020
Քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» կտեղադրվի մայրաքաղաքի կենտրոնում: 2000-ականներից Չաքմաքչյանին բազմիցս հավաստիացնում էին, որ այս քանդակը կլինի Երևանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Սա հիշատակի և գնահատանքի «խոսք» է մեծ արվեստագետին, ում հանրահայտ արձանները զարդարում են աշխարհի տարբեր քաղաքների` փողոցներն ու հրապարակները: Հ.Գ. Կործանված է այն պետությունը, […]
13:20 23.05.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում Գանձասարի լուսանկարն է հրապարակել՝ հետևյալ գրառմամբ. «Այստեղից են հռչակավոր Հասան-Ջալալյանները պայքարել ինքնիշխանության պահպանման համար 13-րդ դարից սկսած։ Այստեղ են Հայաստանի ազատագրության լուծումներ փնտրել Իսրայել Օրին և Հովսեփ Էմինը։ Այստեղից են համակարգվել Արցախի ազատագրական շարժումները 17-18-րդ դարերում։ Նաև այստեղ են պաշտպանել Արցախի ազատության իրավունքը վերջին պատերազմում։ Հայոց Արևելից […]
18:20 22.05.2020
Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը գրառում է կատարել Հայաստանի Ազգային հերոս, շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա առիթով։ «Այսօր, մայիսի 22-ին, հայ ներգաղթյալների զավակ Շառլ Ազնավուրը, որը դարձավ ֆրանսիական երգարվեստի հսկան և Ֆրանսիայի խորհրդանիշ, կդառնար 96 տարեկան»,- գրել է դեսպանը։ https://www.facebook.com/ambassadearmenie/videos/2648640658714964/
11:17 22.05.2020
Երկու տարի՝ առանց Ազնավուրի: Երկու տարի առաջ՝ 2018թ. հոկտեմբերին, կանգ առավ մեծ շանսոնիեի սիրտը: Նա իր մահով անգամ միավորեց հայ ու ֆրանսիացի ժողովրդին՝ վերստին ապացուցելով իր մեջ հայկականի ու ֆրանսիականի անբաժանելիությունը: Ազնավուրը ծնվել է 1924 թվականին՝ Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում: Նրա ծննդյան անունը Շահնուր Վաղինակ Ազնավուրեան է: Ծնողներն գաղթականներ են եղել. հայրը՝ Միշա […]
21:30 21.05.2020
Հոլիվուդյան դերասանուհի և պրոդյուսեր Նիկոլ Քիդմանը վազելիս կոտրել է ոտքը: Այս մասին հայտարարել է աստղի ամուսինը` երաժիշտ Քիթ Ուրբանը, գրում է USA Today- ը: Ըստ Urban- ի՝ դա տեղի է ունեցել ավելի քան մեկ ամիս առաջ՝ ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում: 52-ամյա դերասանուհին վազելիս չի նկատել փոսը և կոտրել ոտքը: Այժմ Քիդմանը քայլում է բժշկական […]
19:15 21.05.2020
«Կինո» ռոք խմբի հիմնադիր Վիկտոր Ցոյի որդին «Կինո» բրենդը գրանցելու հայտ է ներկայացրել Մտավոր սեփականության դաշնային ծառայություն: Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը: Այդ հայտը թույլ է տալիս բրենդն օգտագործել գիրք տպագրելիս, կարելի է դրանով անվանակոչել ակումբներ, այն կարող է օգտագործվել ֆիլմերի ու երաժշտության մեջ, ինչպես նաև այլ ոլորտներում: Ալեքսանդր Ցոյը ռոք-երաժիշտ է և դիզայներ:
18:11 21.05.2020
Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» և Չարենցավանի հատվածում վեր խոյացող Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» («Ճանապարհաշինարարներ») քանդակները կվերականգնվեն, իսկ Մեղրաձորում կիրականացվեն Թեժառույք վանական համալիրի ամրակայման և տարածքի բարեկարգման աշխատանքներ․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է հայտնել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ «Երևան-Սևան Մ4 մայրուղու անմիջական հարևանությամբ «Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» և Չարենցավանի հատվածում վեր խոյացող […]
19:50 20.05.2020
Եվրոպայի միության տոնի առթիվ օրեր առաջ կայացած համերգի մասին դրական արձագանքները չեն դադարում։ «Շանթի» տարբեր նախագծերից հայտնի դարձած աստղաբույլն ու մյուս արտիստները տոնական եթերը լցրին որակյալ կատարումներով։ Նորացված մատուցում և գործիքավորման էքսպերիմենտներ․ այն, ինչ բնորոշ էր «Ազգային երգիչ» նախագծին, իր արտացոլումն ունեցավ նաև այս համերգային երեկոյի ընթացքում։ Սիրված ու արդեն ծանոթ կատարումներով ներկայանալուց բացի, արտիստներից […]
19:00 20.05.2020
«Ջոկերի» ու «Գլադիատորում» խելակորույս կայսեր դերակատար Խոակին Ֆենիքսը հայր է դառնալու։ Նա և դերասանուհի Ռունի Մարան երեխայի են սպասում, որը, հավանաբար, լույս աշխարհ կգա օգոստոսին։ Այս մասին Us Weekly ամսագրին հայտնել են ընտանիքի մտերիմները։ Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ Ֆենիքսն այնքան ուրախ է, որ կնոջը մշտապես ինքն է ուղեկցում կոնսուլտացիաների։ Երկու դերասանների համար էր սպասվող […]
18:30 20.05.2020
Ավստրալացի երգչուհի Սիան SiriusXM Hits 1-ի հետ հարցազրույցում խոստովանել է, որ 2019թ. որդեգրել է 18-ամյա երկու պատանու: Այժմ նրանք 19 տարեկան են: 44-ամյա երգչուհու խոսքերով՝ տարիքի պատճառով նրանք հնարավորություն չունեին հայտնվել այլ խնամատար ընտանիքում: Երգչուհին երեխաներ չունի:
17:25 20.05.2020
«Հրազդան» մարզադաշտի մերձակայքում 2016 թվականի հոկտեմբերին տեղադրված «Արարատ 73»-ին նվիրված արձանախմբից արձաններ են պակասել։ Արձանախմբի վերևի շարքից 4 ֆուտբոլիստի արձան անհետացել է: Նշենք, որ Խորհրդային միության չեմպիոն և գավաթակիր «Արարատ 73» ֆուտբոլային թիմի հաղթանակները հավերժացնող արձանախումբը Երևանում տեղադրվել է լեգենդար թիմի հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ: 19 ֆուտբոլիստի արձաններից 4-ն այժմ տեղում չէ: ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում […]
16:54 20.05.2020
ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանախմբի գողության փաստով։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Ոստիկանությունն այս պահին այլ մանրամասներ չի հայտնում: Արդեն տեղեկացրել էինք, որ Երևանում գողացել են «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանները:
16:47 20.05.2020
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» և «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ների՝ 2015-2016 թվականների ընթացքում դահլիճների վերազինման աշխատանքների կատարման շրջանակներում պետական միջոցների կառավարման արդյունավետության և օրինականության, ինչպես նաև ՀՀ կառավարության՝ 2012թ. հուլիսի 26-ի N 1052-Ա որոշման (Երևանի Եզնիկ Կողբացի փողոցի N 36 հասցեում «ԳՐՔԻ ԱՇԽԱՐՀ» բազմաֆունկցիոնալ […]
16:20 20.05.2020
Քիչ առաջ տեղեկացա «Արարատ-73» թիմի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Զրուցել եմ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ: Հույս եմ հայտնել, որ անհայրենիք հանցագործները, որոնք կատարել են սույն արարքը, շուտ կբացահայտվեն ու կպատժվեն»,- գրել է նախարարը:
12:50 20.05.2020
Ամերիկյան կինոակադեմիան նախատեսում է հետաձգել 2021 թվականի փետրվարին սպասվող «Օսկար» մրցանակաբաշխության հերթական արարողությունը, գրում է Variety-ը՝ վկայակոչելով մի քանի անանուն աղբյուրների: Աղբյուրը հայտնել է, որ որոշումը դեռ վերջնական չէ, իսկ կոնկրետ փոփոխությունների մասին կարող է հայտարարվել ավելի ուշ: Այլ աղբյուրներ նշում են, որ արարողության հետաձգման վերաբերյալ կազմակերպիչները վերջնական որոշում այս պահին չունեն: ABC-ի եթերում մրցանակաբաշխության […]
12:04 20.05.2020
Թեհրանի Սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կատրողները առցանց կարանտինի պայմաններում, համագործակցությամբ՝ Հայաստանի Պետական կամերային երգչախմբի և Հայաստանի Կոմիտասի անվան կամերային նվագախմբի մի քանի կատարողների, նաև աշխարհի մի շարք երկրների մի քանի կատարողների ուղարկած կտորների համադրությամբ՝ իրականացրել են Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայից մի հատված: «Այս մասին տեղեկացրել է Իրանի Սիմֆոնիկ երգչախմբի դիրիժոր մաեստրո Ռազմիկ Օհանյանը, ում ջանքերի շնորհիվ […]
19:25 19.05.2020
Ամերիկացի դերասան Գրեգորի Թայրի Բոյսին մահացած են հայտնաբերել Լաս Վեգասի բնակարանում: Դերասանի մարմնի կողքին գտել են 27-ամյա ընկերուհու մարմինը: Երիտասարդները մահացել են դեռևս մայիսի 13-ին, բայց նրանց մահվան մասին հայտնի է դարձել միայն հիմա: Այս մասին գրում է Variety-ն: Հայտնի չէ Բոյսի ու նրա ընկերուհու մահվան պատճառը: Դերասանն ունի 10-ամյա աղջիկ: Գրեգորի Թայրի Բոյսը նկարահանվել […]