19:50 20.05.2020
Եվրոպայի միության տոնի առթիվ օրեր առաջ կայացած համերգի մասին դրական արձագանքները չեն դադարում։ «Շանթի» տարբեր նախագծերից հայտնի դարձած աստղաբույլն ու մյուս արտիստները տոնական եթերը լցրին որակյալ կատարումներով։
Նորացված մատուցում և գործիքավորման էքսպերիմենտներ․ այն, ինչ բնորոշ էր «Ազգային երգիչ» նախագծին, իր արտացոլումն ունեցավ նաև այս համերգային երեկոյի ընթացքում։
Սիրված ու արդեն ծանոթ կատարումներով ներկայանալուց բացի, արտիստներից ոմանք հանդիսատեսի համար բացահայտվեցին լիովին այլ տեսանկյունից։ Հարություն Մկրտչյանի իտալերեն, Էդգար Ավետյանի իսպաներեն կատարումները թույլ տվեցին նրանց հանդես գալ նորովի, որն, ինչպես երևում է, դուր եկավ լսարանին․
«Չկա ձեզի նման», «հզոր ձայն, հզոր կատարում», «Հարություն ջան, Ալբանոյին նոկաուտ արեցիր, էլ ի՞նչ կարծիք, գերազանց էր, շնորհաշատ երիտասարդ, ձայնդ անսպառ», «Բոչելլիի կատարմամբ այս երգը լսողը հիացել էր, բայց դու էլ հզոր կատարեցիր, կեցցես»․ սոցցանցերում հիացական մեկնաբանությունները տասնյակներով են։
Համերգային երեկոյից հետո մեծ տարածում գտավ նաև Տյոմի կատարմամբ իսպանական La Casa De Papel-ից հայտնի դարձած Bella ciao երգը։ «Մեծ փոքրիկների» մասնակցությամբ այս կատարումը յուրահատուկ գույն էր ստացել, ինչը հանդիսատեսի աչքից չվրիպեց։ Տյոմը դեռ մեր նախորդ զրույցում էր SHANTNEWS.am-ին պատմել՝ երգի գործիքավորումը Աննա Սահակյանի ու Գոռ Սուջյանինն է, պրոդյուսերի՝ Աննա Թադևոսյանի առաջարկով և իր ադապտացմամբ էլ այն ներկայացվեց քանոնի համադրությամբ:
Հիշեցնենք, որ համերգային երեկոյի ընթացքում իրենց կատարումներով ներկայացան նաև Գոռ Սուջյանը, Նարինե Դովլաթյանը, Նարե Գևորգյանը, Սյուզաննա Մելքոնյանը, ինչպես նաև «Ազգային երգիչ» նախագծի մասնակիցներից Անժելա Ավետիսյանը, Աննա Գրիգորյանը։
11:53 11.07.2025
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանունԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանն ընդառաջ վերջին ընկերական խաղն է անցկացրել: Հայաստանի հավաքականի 69-89 հաշվով պարտվել է Վրաստանի հասակակիցների ընտրանուն: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Յուրա Մելիքյանն է է եղել: ...
11:46 11.07.2025
Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերՀուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Մեթյու Քրոուին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: […] ...
11:40 11.07.2025
ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ տեղեկացնելով նրան օգոստոսի 1-ից Կանադայից ներմուծվող ապրանքների վրա ներմուծման մաքսատուրքեր մտցնելու մասին: Նա նամակը հրապարակել է Truth Social-ի իր էջում: «Օգոստոսի 1-ից Միացյալ Նահանգները 35% մաքսատուրք կսահմանի Միացյալ Նահանգներ առաքվող կանադական ապրանքների վրա՝ արդյունաբերական մաքսատուրքերից անկախ», – ասվում է նամակում: Թրամփը որպես իր որոշման […] ...
11:28 11.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...
11:14 11.07.2025
Բիչախչյանի շքեղ գոլը հաղթանակ է բերել «Լեգիային»․ ԵԼՎարշավայի «Լեգիան» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի շքեղ գոլի շնորհիվ հաղթել է ղազախական «Ակտոբեին»։ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղը կայացել է Լեհաստանում: Բիչախչյանը 25-րդ րոպեին մոտ 20 մետրից կատարած հուժկու հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 17-ին Ղազախստանում։ ...