TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+32.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 5-րդ միջոցառումը

12:20 27.04.2023

Ապրիլի 27-ից, մեկնարկում է Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 5-րդ միջոցառումը, որի պատասխանատուն Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունն է։ Այս մասին հայտնում են Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։ Միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն կցուցաբերվի ԱՀ-ում փաստացի բնակվող այն անձին, որն առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի կամ աշխատանքի ընդունման […]

̰
ՊԵԿ պաշտոնական կայքէջի ներքին տարանցման փնտրման համակարգում հասանելի է ներքին տարանցման հայտարարագրերի ավարտի մասին տեղեկատվությունը

11:57 27.04.2023

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքէջի ներքին տարանցման փնտրման համակարգում հասանելի է ներքին տարանցման հայտարարագրերի ավարտի մասին տեղեկատվությունը։ Մասնավորապես, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները Ներքին տարանցման փնտրման համակարգում կարող են լրացնել հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և հետևել սահմանային անցակետերում գրանցված տարանցման հայտարարագրերի կարգավիճակին: Արդեն իսկ ունենալով տարանցման ավարտի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը՝ տնտեսվարողը […]

̰
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով նավթի փոխադրման ծավալն աճել է

20:28 26.04.2023

2023 թվականի մարտին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով Թուրքիայի տարածքով փոխադրվել է 19,761 մլն բարել նավթ, ինչը 8,48 տոկոսով կամ 1,545 մլն բարելով ավելի է 2022 թվականի մարտի ցուցանիշից, alig.ge-ի փոխանցմամբ՝ գրում է BusinessPressNews-ը: Ըստ տեղեկության՝ հունվար-փետրվար-մարտին ԲԹՋ խողովակաշարով Թուրքիայի տարածքով փոխադրվել է 54,810 մլն բարել նավթ, ինչը 7,94 տոկոսով կամ 4,032 մլն բարելով ավելի է, քան […]

̰
1000 խոշոր հարկ վճարողների կողմից հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե  վճարվել է ավելի քան 381 միլիարդ  դրամ

16:47 26.04.2023

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 381 միլիարդ 104 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 277 միլիարդ 942 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 103 միլիարդ 161 միլիոն դրամ։

̰
ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 50 մլն դրամ արժեքով ապրանքների անօրինական ներմուծման փորձը

15:40 26.04.2023

Օրերս ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցները, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում, Արևմտյան մաքսատուն վարչության աշխատակիցների հետ համատեղ մաքսային զննման են ենթարկել Միլան-Երևան ավիաչվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած 2 քաղաքացու պատկանող ուղեբեռները, ովքեր ընտրել էին մաքսային հսկողության «կանաչ ուղի» ընթացակարգը: Քաղաքացիների 5 ուղեբեռի նկատմամբ իրականացված մաքսային […]

̰
ՀայՓոստը Բելառուսում մասնակցել է Կապի տարածաշրջանային համագործակցության լիագումար նիստին

11:12 26.04.2023

2023թ. ապրիլի 17-ից 21-ը ՀայՓոստ ընկերության պատվիրակությունը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցել է ԱՊՀ Կապի տարածաշրջանային համագործակցության հերթական նիստին: ՀայՓոստի պատվիրակությունը գլխավորում էր ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը, ով ընտրվեց կապի տարածաշրջանային համագործակցության փոստային կապի օպերատորների խորհրդի նախագահի տեղակալ։ Պատվիրակությունը Մինսկում մասնակցեց միջազգային տեղեկատվական «ՏԻԲՈ-2023» ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին փոստային ոլորտի նորագույն տեխնոլոգիաները: Միջոցառումների […]

̰
Թուրքիայի «Աքքույու» ԱԷԿ-ի միջուկային վառելիքի մատակարարման արարողությանը Պուտինը կմիանա տեսակապով

19:57 25.04.2023

Ապրիլի 27-ին  Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կմասնակցի  ՌԴ-ի աջակցությամբ Մերսինում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի (ԱԷԿ) միջուկային վառելիքի մատակարարման արարողությանը: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նախատեսվում է, որ ԱԷԿ-ը տարեկան կարտադրի 35 մլրդ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, որը բավարարելու է Թուրքիայի ներքին պահանջարկի 10 տոկոսը։ Նաև նշվում է, որ Թուրքիան շուրջ 60 տարի սպասում էր այս պահին: Ինչպես նշվում է հրապարակման մեջ. […]

̰
Վրաստանը վառելիքի 84 տոկոսը գնել է ՌԴ-ից

18:59 25.04.2023

2023 թվականի հունվար-մարտ ամիսներին դեպի Վրաստան բենզինի և դիզվառելիքի ներմուծումն աճել է։Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը տարածել է Վրաստանի «Նավթ ներմուծողների միություն»-ը։ Տվյալների համաձայն, վառելիքի ներմուծումը կազմել է 275 հազար տոննա, ինչը 17,8 հազար տոննայով կամ 6,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այստեղից բենզինի վառելիքի ներկրման ծավալը կազմել է 127,6 հազար տոննա, իսկ […]

̰
Թաթարստանում նավթի արտահոսքը աղտոտել է հազարավոր քառակուսի մետր գյուղատնտեսական նշանակության հողեր

17:42 25.04.2023

Ալմետևսկի շրջանում նավթամուղի վնասման հետևանքով ավելի քան երեք հազար քառակուսի մետր մակերեսով գյուղատնտեսական հողատարածքներում նավթի արտահոսք է տեղի ունեցել, հայտնում է Թաթարստանի Ռոսսելխոզնադզորի վարչությունը։ «Ալմետևսկի մունիցիպալ շրջանի Կուլշարիպովսկի գյուղական բնակավայրի սահմաններում գտնվող գյուղատնտեսական հողատարածքում տեղի է ունեցել նավթատարի խզվածք: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ նավթի արտահոսքը ծածկել է  3105 քմ տարածք »,- ասվում է հաղորդագրության […]

̰
Նախատեսվում է իրականացնել «Հյուսիս-հարավի» շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհի շինարարություն

13:01 25.04.2023

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 25-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ ««Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների […]

̰
Մարտին 851 հարկ վճարող թույլ է տվել հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտում. ՊԵԿ

11:11 25.04.2023

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 851 հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված […]

̰
Գուտերեշը Լավրովին նամակ է հանձնել Պուտինին փոխանցելու համար

09:43 25.04.2023

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին նամակ է փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինին հացահատիկի գործարքի իրականացման վերաբերյալ գաղափարներով, նմանատիպ նամակներ են ուղարկվել նաև Ուկրաինա և Թուրքիա։ Այս մասին ասվում է Գուտերեշի գրասենյակի հաղորդագրության մեջ՝ Լավրովի հետ համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում կայացած հանդիպման արդյունքներով։ «Նա (Գուտերեշը – ՏԱՍՍ-ը) ԱԳ նախարարին նամակ է փոխանցել նախագահ […]

̰
Բաղրամյան բնակավայրում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվում են փողոցի` տուֆով սալարկման աշխատանքներ

15:35 23.04.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Փարաքար համայնքի Բաղրամյան բնակավայրում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվում են փողոցի տուֆով սալարկման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 138 մլն դրամ:

̰
Մեծամոր համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում բնակելի 5 շենքերի վերելակները փոխարինվել են. Փաշինյան

22:44 22.04.2023

Մեծամոր համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում բնակելի 5 շենքերի վերելակները փոխարինվել են: Այս մասին տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր այցելել էր համայնք: Նշվում է, որ ընթացիկ տարում կփոխարինվեն տեղի մյուս 8 բարձրահարկ շենքերի վերելակները եւս:

̰
Վարչապետն Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինության, դպրոցների, մանկապարտեզների կառուցման և այլ ծրագրերի ընթացքին

20:48 22.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է տեղի մի քանի համայնքներում կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի ընթացքին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Արմավիր քաղաքում, որտեղ ծանոթացել է տեղի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Դրանք մեկնարկել են նախորդ տարի և նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա օգոստոսին: Ծրագիրն […]

̰
Վարչապետը Նոր Կեսարիա համայնքում քննարկել է ինտենսիվ այգիների անցնելու հնարավորությունները

19:58 22.04.2023

«Չնախատեսված կանգառներ ունեցա Նոր Կեսարիա համայնքում: Գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկեցինք ինտենսիվ այգիների անցնելու հնարավորություններն ու կառավարության ծրագրերը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Սյունիքի մարզի գյուղատնտեսության ոլորտի խնդիրներն ու հեռանկարներն են քննարկվել աշխատաժողովում

18:26 22.04.2023

Ապրիլի 21-ին Գորիսում կայացել է «Միասին Սյունիքի համար- գյուղատնտեսություն» աշխատաժողովը, որն իր ելույթով բացել ու վերջում աշխատանքներն է ամփոփել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել միջազգային կազմակերպությունների գործընկերներին աշխատաժողովին մասնակցելու համար ու ներկայացրել է նախաձեռնության նպատակներն ու ակնկալվող արդյունքները։ «Չկա մի երկիր, որ կարող է զարգանալ առանց զարգացած գյուղատնտեսության, իսկ Սյունիքի մարզում […]

̰
Վարչապետը Վանանդ բնակավայրում ծանոթացել է նուշի ինտենսիվ այգու և կառուցված ջրամբարի ծրագրին

18:02 22.04.2023

«Արմավիրի մարզի Վանանդ բնակավայրում ծանոթացա մասնավոր հատվածի կողմից հիմնված նուշի ինտենսիվ այգու եւ կառուցված ջրամբարի ծրագրին»,- հայտնել է ՀՀ վարչապետը իր ֆեյսբուքյան գրառման մեջ: Դրա շրջանակում՝ 360 հեկտարի վրա հիմնվել է նուշի այգի եւ կառուցվել 100 հազար խ/մ տարողությամբ ջրամբար: Նախատեսվում է, որ ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կհասնի 10 մլրդ դրամի, իսկ այգին կընդլայնվի՝ հասնելով […]

̰
Հայաստանի քաղաքացիները Վրաստանում 164 հողատարածք են գրանցել

17:47 22.04.2023

2023 թվականին Վրաստանում օտարերկրացիների կողմից գնված հողատարածքների գրեթե 62 տոկոսը պատկանում է Ռուսաստանի քաղաքացիներին, որին հաջորդում է Հայաստանի Հանրապետությունը։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ նշված տեղեկությունը փոխանցել են արդարադատության նախարարությունից: Ավելի կոնկրետ՝ 2023 թվականի առաջին եռամսյակում օտարերկրացիները Վրաստանում գրանցել են 2 038 ոչ գյուղատնտեսական հողատարածք, որից 1 256-ը դարձել է Ռուսաստանի 447 քաղաքացու սեփականությունը։ 5 երկրների ցանկը, […]

̰
Արցախը՝ 4 ամիս շրջափակված. զրույց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ

16:12 22.04.2023

Արցախը շրջափակված է ավելի քան 130 օր։ Ներսում սուղ են պայմանները, իսկ տեղաշարժը հնարավոր է միայն ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջնորդությամբ։ Արցախի ու Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին «Հորիզոնի» տաղավարում հեռուստահաղորդավար Քրիստինե Ալագուլյանն առցանց ձևաչափով զրուցել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

̰
Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-շվեյցարական համագործակցության ընդլայնման հարցեր

12:30 22.04.2023

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 21-ին ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանզիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ Նախարարը համառոտ ներկայացրել է 2022 թ․ Հայաստանում արձանագրված տնտեսական բարձր ցուցանիշներն ու տնտեսավարողների արտադրական կարողությունների ավելացմանն ուղղված ծրագրերը՝ այս համատեքստում հատկապես կարևորելով տնտեսության արդիականացման միջոցառումը։ Անդրադարձ […]

̰
Ի՞նչ հարցեր են քննարկել հայ, իրանցի ու հնդիկ դիվանագետները նոր եռակողմ պլատֆորմի շրջանակներում

21:10 21.04.2023

Երեկ Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի արտգործնախարարությունների ներկայացուցիչների միջև եռակողմ ձևաչափով: Ի՞նչ մանրամասներ են հայտնի այս հանդիպումից, և ո՞ր փուլում է Պարսից ծոց – Սև ծով տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ահա այսպիսի եռաչափ ձևաչափով սա նման առաջին հանդիպումն է: Այն կայացել է Երևանում: Կողմերը ներկայացել […]

̰
Հայաստանն արտահանման գծով Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է

20:41 21.04.2023

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը թարմացրել է 2023 թվականի առաջին եռամսյակի Վրաստանի արտաքին առևտրի վերաբերյալ նախնական տվյալները։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ հունվար-մարտին, անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ, Վրաստանի արտաքին առևտուրն աճել է 22,1 տոկոսով և կազմել 4,8 մլրդ ԱՄՆ դոլար։ Արտահանումն աճել է 24,7 տոկոսով և կազմել 1,5 մլրդ դոլար, իսկ ներմուծումը` 21 տոկոսով և կազմել 3,3 […]

̰
Պետբյուջեից աշխատավարձ ստացողներս պետք է սատարենք դժվար կացության մեջ հայտնված հայրենակիցներին. Արցախի պետնախարար

20:03 21.04.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հանդես է եկել կոչով, որում ասված է․ «Արցախի Հանրապետության չորսամսյա շրջափակումը առաջացրել է բազմաթիվ սոցիալ-տնտեսական հետևանքներ. մարդկանց սոցիալական նվազագույն կարիքներն ապահովվում են մեծ դժվարությամբ՝ հումանիտար բեռնափոխադրումների միջոցով, իսկ հազարավոր անձինք զրկվել են իրենց եկամտից: Թեև Արցախում բնակվող բոլոր քաղաքացիները շրջափակման մեջ են հավասարապես, այդուհանդերձ, սոցիալական կարգավիճակով ու շրջափակման հետևանքների […]

̰
Վրաստանից թեթև մեքենաների վերաարտահանումը ռեկորդային մակարդակի է հասել

19:55 21.04.2023

2023 թվականի հունվար-մարտ ամիսներին Վրաստանից թեթև մեքենաների վերաարտահանումը ռեկորդային մակարդակի է հասել, Aliq Media-ի փոխանցմամբ՝ գրում է BusinessPressNews-ը: Ըստ տվյալների՝ 3 ամսում Վրաստանից վերավաճառվել է 411,7 մլն դոլարի 22 հազար 391 տրանսպորտային միջոց։ Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Վրաստանից արտահանվել է 10 հազար 973 միավոր` 94,8 մլն դոլար արժողությամբ։ Ընդհանուր ցուցանիշի հետ մեկտեղ, 112 տոկոսով […]

̰
Կառավարությունը շարունակաբար ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ դրական բիզնես միջավայր ապահովելու համար». ԲՏԱ նախարար

16:38 21.04.2023

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում ապրիլի 18-20-ն աշխատանքային այցով եղել է Լիտվայի Հանրապետությունում։ Այցի շրջանակում նախարար Խաչատրյանն ապրիլի 19-ին Վիլնյուսում մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին։ Համաժողովի պաշտոնական բացման արարողությանը նախարարը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կարևորում է Լիտվայի հետ […]

̰
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

15:57 21.04.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներնն անհատ ձեռնարկատեր Արսեն Հարությունյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արշակունյաց պողոտա) ստուգման ընթացքում պարզել են, որ աշխատում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով: Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չէ այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում, ախտահանում, բացառվի կեղտի կուտակումը. խոհանոցի պատերը չունեն […]

̰
Քննարկվել են նաև ՊԵԿ-ի կողմից շրջանառվող հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող մի շարք նախագծեր

15:39 21.04.2023

Նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ ապրիլի 20-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:  Նիստի ընթացքում հանգամանորեն քննարկվել է շրջանառության հարկ վճարողների համար ապրանքների ձեռքբերման գործարքների պարտադիր փաստաթղթավորման պահանջ սահմանող օրենսդրական նախագիծը։  Քննարկվել են նաև ՊԵԿ-ի կողմից շրջանառվող հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող մի շարք նախագծեր, որոնք մասնավորապես վերաբերում են 24 […]

̰
ՊԵԿ-ը կանխել է անօրինական ճանապարհով ոսկյա ձուլակտորի տեղափոխումը ՀՀ սահմանով

13:14 21.04.2023

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՊԵԿ Արևմտյան մաքսատուն վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցները, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում, համատեղ զննման են ենթարկել Թբիլիսիից […]

̰
Կառավարությունը 28 մլն 315 հազար դրամ է հատկացրել Աշոցքի 8 բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման սուբվենցիոն ծրագրի իրականացման համար

10:39 21.04.2023

Կառավարությունը 28 մլն 315 հազար դրամ է հատկացրել Աշոցքի 8 բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման սուբվենցիոն ծրագրի իրականացման համար: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետրանից: Աշոցք համայնքի Աշոցք, Սիզավետ, Ցողամարգ, Գոգհովիտ, Արփենի, Մուսայելյան, Փոքր Սարիար և Սալուտ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման և վերակառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 62 մլն 559 հազար դրամ է, կառավարության համամասնությունը՝ […]

̰
BACK_TO_TOP