19:20 02.05.2023
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ, տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանատնից։ Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումներին վերաբերող մի շարք ընթացիկ հարցերի։ Կարևորվել է Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունների միջև առկա բազմաշերտ համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը։
19:03 02.05.2023
Նախարար Վահան Քերոբյանն Ազատ տնտեսական գոտիների համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման, որի ընթացքում խոսել է Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիների հնարավորությունների և գործարար միջավայրի համար ստեղծված բարենպաստ պայմանների վերաբերյալ։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Նախարարը մանրամասն ներկայացրել է նաև Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը և շեշտել, որ արդյունաբերական այս պարկի […]
18:53 02.05.2023
Շիրակի մարզում գարնանացանի աշխատանքներն են ընթացքի մեջ, իսկ աշնանացանի ծավալներն ավելացել են։ Սա գյուղատնտեսության վարչության պետի հաշվետվության արդյունքներն են։ Անցած տարվա աշնանը մարզում 18 հազար 203 հեկտար ցորեն է ցանվել, ինչը նախորդ տարվա համեմատ ավելին է 5523 հեկտարով։ Սա, ըստ վարչության պետի, աշնանացան ցորենի խթանման պետական ծրագրի արդյունքում է, որի շրջանակներում Շիրակի մարզի 6302 հողատեր […]
18:21 02.05.2023
Ինչքան շատ միջոց ունի համայնքը, այդքան ավելի շատ են հնարավորությունները խոշորացված համայնքի կազմում տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Իսկ համայնքների միջոցներն առաջին հերթին գոյանում են սեփական եկամուտների կատարումից։ Առաջին եռամսյակում մարզի 6 խոշորացված համայնքներում միասին սեփական եկամուտների հավաքագրումը 91 մլն դրամով թերակատարվել է։ Երկու համայնքներ հավաքագրման միջին ցուցանիշ չեն ապահովել։ Խոսքը՝ Աշոցք և Ախուրյան համայնքների մասին […]
17:00 02.05.2023
Հայաստանում 2022 թվականին վարկերն աճել են 16 տոկոսով, ընդ որում՝ նվազել է չաշխատող վարկերի կշիռը, իսկ ավանդներն աճել են առանջանցիկ տեմպերով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Ֆինանսական կայունության հաշվետվությունը ներկայացնելիս Գալստյանը հայտնել է, որ աշխարհաքաղաքական լարված իրավիճակով պայմանավորված՝ բարձր անորոշությունների միջավայրում 2022-ին Հայաստանի ֆինանսական համակարգն ապահովել է […]
16:00 02.05.2023
««Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է վարչարարության կրճատման, պարզեցման, ծանուցման ենթակա մի շարք ոլորտներին աջակցելու, գործարար եւ ներդրումային միջավայրի տեսանկյունից տվյալ ոլորտներն առավել գրավիչ դարձնելու հանգամանքով: Նախագիծը ներկայացվել է ԱԺ նիստում։ Ծանուցման ենթակա […]
12:57 02.05.2023
Մայիսի 2-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10.75%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.25%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 15:30-ին, և […]
10:35 02.05.2023
Դելի-Թբիլիսի ուղղությամբ կանոնավոր չվերթեր կիրականացվեն, հայտնում է TAV Georgia-ն, փոխանցում է Ալիք մեդիան: Ընկերության հաղորդմամբ` հնդկական Indigo ավիաընկերության թռիչքները հուլիսի 31-ից կիրագործվեն շաբաթական երեք անգամ։ «Indigo ավիաընկերությունը հուլիսի 31-ից ուղիղ, կանոնավոր չվերթեր կսկսի Վրաստանի և Հնդկաստանի մայրաքաղաքների միջև՝ շաբաթական երեք անգամ։ Indigo-ի ղեկավարությունը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան և կհանդիպի TAV Georgia-ի ղեկավարության հետ՝ քննարկելու նպատակով […]
10:20 02.05.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մկրտչյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը (Արագածոտնի մարզ, գ. Կոշ): Տեսչական մարմնի Արագածոտնի մարզայի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:
10:12 02.05.2023
«Ուկրաինայի կառավարությունը ԵՄ-ի և Համաշխարհային բանկի հետ միասին գնահատել է, որ ներկայումս կորցրած և վնասված գույքի վերականգնման ֆինանսական կարիքները կկազմեն ավելի քան 400 միլիարդ դոլար հաջորդ տասնամյակում», – Ուկրաինայում Գերմանիայի դեսպան Անկա Ֆելդհուսենը: Նրա խոսքով, Ուկրաինայի վերականգնումն արդեն սկսվել է, և միջազգային գործընկերներն արդեն ակտիվորեն մասնակցում են դրան։ Դեսպանը հավելել է, որ «այդ միջոցները հատկացնող […]
18:16 01.05.2023
Իրանում, Աշխատանքի օրվա շրջանակներում, երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ներկայությամբ հաջողությամբ փորձարկել են սեփական արտադրության ինքնաթիռի շարժիչը։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Ռաիսին երկուշաբթի MAPNA ընկերությունում ներկա է գտնվել ջերմային և վերականգնվող էներգիայի, ջրի, նավթի և գազի, երկաթուղային տրանսպորտի, կապիտալ վերանորոգման, օդանավերի շարժիչների, ավտոմոբիլային էլեկտրաֆիկացման, առողջապահության և այլ ոլորտներում արդյունաբերական խմբի տեխնոլոգիական նվաճումների ցուցահանդեսին:
15:18 01.05.2023
Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առիթով, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից ներկայացրել են ոլորտի խնդիրներն ու իրականացվող ծրագրերը: «Առաջին տարին է, որ տեսչական մարմինն իրականացնում է ստուգումներ: Նախատեսված ստուգումները պատվով ավարտել ենք: Քաղաքացիներն ավելի շատ են դիմում իրենց իրավունքների խախտման դեպքում: Հիմնականում դիմում են աշխատավարձի վերջնահաշվարկի չվճարելու, ուշ վճարելու, աշխատանքից անօրինական ազատելու, կարգի խախտմամբ տույժի […]
12:11 01.05.2023
«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նապտակով մայիսի 1-ին ժամը 08։00-ից մինչև մայիսի 4-ը ժամը 20։00-ն դադարեցվել է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից: Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին:
23:03 29.04.2023
Թուրքիան առանց նախազգուշացնելու փակել է իր օդային տարածքը հայկական Flyone Armenia ավիաընկերության՝ դեպի Եվրոպա թռիչքների համար։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ավիափոխադրողի տնօրենների խորհրդի ղեկավար Արամ Անանյանը։ «Մեզ անհայտ պատճառներով և առանց որևէ ակնհայտ հիմքի, Թուրքիայի ավիացիոն իշխանությունները, առանց նախնական ծանուցման, չեղյալ են համարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա […]
18:58 29.04.2023
Ուկրաինական գյուղմթերքի ներկրման սահմանափակումների պատճառով պաշտոնական Կիևը բողոք է հղել Լեհաստանին և Եվրամիությանը։ Ըստ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության՝ դա դեմ է ասոցացման համաձայնագրին։ Հաղորդում է 1tv.ge-ն։ «Ինչ պատճառներով էլ նման սահմանափակումները արդարացված են, դրանք չեն համապատասխանում Ուկրաինայի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրին և Եվրամիության միասնական շուկայի սկզբունքներին ու նորմերին», – ասել է Ուկրաինայի արտաքին գործերի […]
18:21 29.04.2023
Եվրամիությունը լրացուցիչ 1 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային հրատապ վերականգնման կարիքների համար։ Այս մասին շաբաթ օրը՝ ապրիլի 29-ին լրագրողներին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը՝ ԵՄ երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներն ամփոփելիս։ Ըստ ԵՀ-ի՝ ներկա դրությամբ Ուկրաինայի տնտեսության վերականգնման համար կպահանջվի 411 մլրդ եվրո։ Մարտի վերջին ԵՀ-ն հայտարարել […]
17:54 29.04.2023
Արթիկ համայնքում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերից մեկնարկել են Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակի ասֆալտապատման, բարեկարգման և հարակից 6 փողոցների՝ Գարեգին Նժդեհ, Տոնականյան, Անկախության, Աբովյան, Բաղրամյան, Չարենց, մայթերի բարեկարգման և վերանորոգման աշխատանքները։ Կենտրոնական հրապարակում իրականացվելու է ասֆալտապատում և մայթերի վերանորոգում բազալտե եզրաքարերով և քարե սալերով, իսկ փողոցներում իրականացվելու է միայն մայթերի վերանորոգում բազալտե եզրաքարերով։ Ծրագրի ամբողջ […]
17:43 29.04.2023
Ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Ուկրաինա. Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Կիևում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը։ «Ուրախ եմ ողջունել ԱՄՆ պատվիրակությանը Կիևում»,- գրել է Բրինքը Twitter-ի իր էջում: «Նրա անդամները 25 միլիոն դոլարի ներդրումային պայմանագիր կկնքեն Վլադիմիր Զելենսկու հետ՝ օգնելու արագ զարգացող փոքր և միջին բիզնեսին»: «Մենք պետք է արագ գործենք, որպեսզի օգնենք Ուկրաինայի տնտեսությանը […]
15:53 28.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Իջևան քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վեահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և պաշտոնատար այլ անձինք: Կառավարության ղեկավարին նախ ներկայացվել են վարչատարածքային բարեփոխումները: Ըստ այդմ՝ […]
12:45 28.04.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ապրիլի 27-ին մասնակցել է Նիդերլանդների ազգային տոնի՝ Թագավորի օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Փոխվարչապետը Հայաստանի կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների կառավարությանը և բարեկամ ժողովրդին Նիդերլանդների ազգային տոնի կապակցությամբ և մաղթել Նիդերլանդների Թագավորին քաջառողջություն, իսկ Նիդերլանդների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: Իր խոսքում փոխվարչապետն ընդգծել է նաև, որ Նիդերլանդները […]
10:58 28.04.2023
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 34 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է 16.3 մլն դրամի […]
19:56 27.04.2023
Ապրիլի 27-ին կայացել է Հայաստանի ՓՄՁ բիզնես ակտի ինդեքսի ԵՄ֊ի կողմից գնահատման աշխատանքներին նվիրված աշխատաժողովը, որը կազմակերպվել էր Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ համատեղ։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Աշխատաժողովի նպատակն էր կիսվել Փոքր բիզնեսի ակտի վերաբերյալ գնահատման նախնական արդյունքներով, քննարկել հիմնական տեղեկատվական բացերը, ինչպես նաև հնարավորություն ընձեռել պետական […]
19:40 27.04.2023
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությանը։ 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացրել է ֆինանսների նախարարը, ընդգծելով որ 2021-ի համեմատ պետական բյուջեի և եկամուտներոմ, և ծախսերում գրանցվել է աճ, իսկ տնտեսական աճը կազմել է 12,6 տոկոս։ Գործադիրը լրացումներ է առաջարկում ոստիկանության մասին օրենքում, որոնց հիմքում անվտանգ և ապահով Սևանա […]
18:28 27.04.2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը տեսակապի միջոցով միացել են Թուրքիայում «Ակկույու» ատոմակայանի 1-ին էներգաբլոկի համար միջուկային վառելիքի առաջին խմբաքանակի ժամանման արարողությանը: Արարողությունից հետո կայանը կստանա ատոմակայանի կարգավիճակ։ Նշվում է, որ այս տեսակապը Թայիփ Էրդողանի առաջին հրապարակային երևալն է այն բանից հետո, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր ապրիլի 25-ին՝ տեղական […]
15:57 27.04.2023
Կառավարությունն ընդունել է որոշում՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղման համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու նպատակով: Որոշմամբ նախատեսվում է ՀՀ 2023 թ. պետական բյուջեի հարկային եկամուտներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 3.5 մլրդ դրամի չափով:
15:47 27.04.2023
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շարունակականությունն ապահովելու և 2023 թ. ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի պայմանները հստակեցնելու նպատակով: Ըստ այդմ՝ տրամադրվող վարկերի առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում, սուբսիդավորվելու է վարկի տոկոսադրույքի տարեկան 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը): Սահմանվել է նաև սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն […]
15:41 27.04.2023
Կառավարությունը սահմանել է ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի, այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունք տրամադրելու կարգը: Այն պայմանավորված է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունմամբ: Դրանց համաձայն սահմանվում է, որ նման […]
15:20 27.04.2023
Վարչապետը կառավարության նիստում անդրադարձել է 2023 թվականի բյուջեին. «Խորհրդարանում առիթ ունեցա ասելու, որ մենք 2023 թվականի ապրիլին ունենք շահութահարկի պատմական բացարձակ ցուցանիշ, ունենք նաև պետական բյուջեի հավաքագրումների, հարկային եկամուտների բացառիկ ցուցանիշ: Ընդ որում, այսօր ապրիլի 27-ն է, և դեռ մի քանի օր էլ այդ ցուցանիշը կբարելավվի: Բայց երեկվա դրությամբ արդեն հավաքագրվել է 295 միլիարդ դրամ […]
15:11 27.04.2023
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացնի ՀՀ ազգային ժողով: Տարեկան հաշվետվությունը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «2022 թվականին ռուս-ուկրաինական հակամարտության զարգացումների արդյունքում համաշխարհային տնտեսությունում, այդ թվում՝ ՀՀ գործընկեր երկրների տնտեսություններում տեղի է ունեցել տնտեսական աճի դանդաղում: Համավարակի և 44 օրյա պատերազմի շոկերից […]
13:23 27.04.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Ամասիայի գլխավոր պանրագործարան» ՍՊԸ-ի «Պանիր լոռի» արտադրատեսակի արտադրական գործունեության կասեցումը (Շիրակի մարզ, գ. Ամասիա): Կրկնակի լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ այն համապատասխանեցվել է իրավական ակտերով պահանջվող նորմերին: «Կարագ սերուցքային» արտադրատեսակի արտադրական գործունեությունը շարունակում է մնալ կասեցված: