TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱԶԲ և ԶՖԳ պատվիրակությունների քննարկվել են կլիմայի փոփոխությունների հետ կապված մարտահրավերները

10:37 21.04.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությունների հետ։ Հանդիպման առանցքային թեման կլիմայի փոփոխությունների հետ կապված մարտահրավերներն էին, մասնավորապես՝ ոռոգման և խմելու ջրամատակարարման համակարգերի զարգացումը։ Հատուկ ուշադրություն դարձվեց ջրամբարաշինական ծրագրերում գործընկերների մասնակցության հնարավորություններին։ Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, ընդգծել է Ասիական զարգացման բանկի […]

̰
Վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլրդ 326 մլն 753 հազար դրամը

09:35 21.04.2023

2023 առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններում առկա քրեական վարույթներով (նախաձեռնման պահին) արձանագրվել է հանցագործությամբ պետությանը և համայնքներին պատճառված նախնական հաշվարկով 17 մլրդ 443 մլն 794 հազար 357 դրամի վնաս: Դրանից 17 մլրդ 374 մլն 223 հազար 844 դրամը պետությանը պատճառված վնասի չափն է, 69 մլն 570 հազար 513 դրամը՝ համայնքներինը: Նշված ժամանակահատվածում արձանագրված […]

̰
«Իմ քայլը» և «ԶՊՄԿ» հիմնադրամները կհամատեղեն ջանքերը ՀՀ-ում բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում

22:35 20.04.2023

Այսօր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը  ստորագրել է համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է համատեղ ծրագրեր իրականացնել կրթության և գիտության ոլորտներում՝ նպատակ ունենալով բացահայտել մեր երկրի կարևորագույն ռեսուրսը՝ մարդկային կապիտալը: ««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը «Իմ քայլը» հիմնադրամի «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական […]

̰
Արթիկի տարածաշրջանի երկրորդ խմբի շահառուներին փոխհատուցում են աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարները

19:44 20.04.2023

Արթիկի տարածաշրջանի շահառուների երկրորդ խմբի համար մեկնարկել է աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցման գործընթացը։ Փոխհատուցում կստանան 671 շահառուներ՝ ընդհանուր 110 մլն դրամ։ Արթիկի տարածաշրջանում ընդհանուր առմամբ ծրագրից օգտվելու է 2376 շահառու՝ 229 մլն 687 հազար դրամի շրջանակներում։ Շիրակի մարզում 5804 շահառու է օգտվել ծրագրից։ Փոխհատուցման գումարը, ըստ նախնական հաշվարկի, կազմում է շուրջ 1 մլրդ 35 […]

̰
Կասեցում՝ ավազի լվացման կետում

13:38 20.04.2023

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են ջրային ռեսուրսների օգտագործմանն ու պահպանությանն ուղղված վերահսկողական դիտարկումները։ Արարատի մարզում ավազակոպճային խառնուրդի լվացման աշխատանքներ իրականացնող «Կ. ՆԱՐԵԿ» ՍՊԸ-ում տեսուչներն արձանագրել են ապօրինի խորքային հորի շահագործում։ Առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ապօրինի խորքային հորի գործողությունը կասեցվել է։

̰
Ամեն տարի ուսումնասիրում ենք 1500-1600 կմ ճանապարհներ, որ վերջնարդյունքում մոտ 500 կմ ասֆալտապատենք. Սանոսյան

13:20 20.04.2023

Ազգային ժողովն ապրիլի 20-ին շարունակել է արտահերթ նիստում քննարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ոռոգման ցանցի բարեփոխմանն ու նոր ջրամբարների կառուցմանը, համայնքային անբարեկարգ ճանապարհների վերանորոգմանն ու ճանապարհաշինական ծրագրերին, ընդերքօգտագործման հարցերին, մասնավորապես, […]

̰
ՏԿԵ նախարարն ԱԺ-ում ներկայացրել է կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը

10:13 20.04.2023

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն Ազգային Ժողովում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։ Նախարարն այսօր կպատասխանի զեկույցի վերաբերյալ պատգամավորների հարցերին։

̰
Մաստակը դարձել է ամենակտրուկ թանկացած ապրանքը պատժամիջոցների տարվա ընթացքում

21:39 19.04.2023

Մաստակը դարձել է պատժամիջոցների տարվա ամենաթանկ ապրանքը` հայտնում է RBC հեռուստաալիքը՝ Rosstat-ին հղումով։ Նշվում է, որ վերջին տասը տարիների ընթացքում մաստակների գների աճի տեմպերն անցած տարվա ընթացքում ռեկորդ են սահմանել՝ գներն աճել են ավելի քան 22,3%-ով՝ 32 ռուբլուց մինչև 39 ռուբլի: Մաստակը նախկինում էլ էր թանկանում, բայց տարեկան թանկացումը 1-ից 3 ռուբլի էր, բացառությամբ 2018թ.: […]

̰
Տիգրան Խաչատրյանը ԱՄԿ ներկայացուցիչների հետ քննարկել է աշխատանքային օրենսդրության իրավակարգավորումները

21:20 19.04.2023

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աշխատողների հարցերով բյուրոյի տնօրեն Մարիա-Հելենա Անդրեին, ԱՄԿ Արեւելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի աշխատողների հարցերով գրասենյակի տնօրեն Սերգեյուս Գլովացկասին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը: Փոխվարչապետ Խաչատրյանը գործընկերների հետ քննարկել է երկուստեք […]

̰
Սպանդանոցների գործունեության վիճակը, մսամթերքի իրացման հարցերը քննարկվել են Արմավիրի մարզում

19:32 19.04.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ քննարկում է կազմակերպվել սպանդանոցների գործունեության թեմայով։ Քննարկմանը մասնակցել են Ոստիկանության վարչության պետ Արթուր Բդոյանը, Արթուր Թովմասյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռիտա Վարդանյանը, ոլորտի պատասխանատուներ, մարզում սպանդանոցային գործունեությամբ զբաղվող սուբյեկտներ։ Այս քննարկման նպատակն էր գնահատել մարզի սպանդանոցների գործունեության վիճակը, մորթի և […]

̰
ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ արդյունավետ համագործակցությունը. փոխվարչապետ

15:45 19.04.2023

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցչական գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն: Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ վերահաստատելով մի շարք ուղղություններով փոխշահավետ և կառուցողական […]

̰
Ռուսաստանից Վրաստան մատակարարվող հեղուկացված գազի ծավալն աճել է

13:30 19.04.2023

Ռուսաստանից Վրաստան մատակարարվող հեղուկացված գազի ծավալը 2023 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 87,7 %-ով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը: Վրաստանի Նավթամթերք ներկրողների միության հաղորդագրության մեջ ասվում է, որ 2023 թվականի հունվարից մինչև մարտ հեղուկացված գազի ներմուծումը կազմել է 11,6 հազար տոննա, ինչը 5,42 հազար տոննայով, այսինքն՝ 87,7 %-ով ավելի է […]

̰
Կարգապահ հարկ վճարողների համար ՊԵԿ-ի վարչարարությունն ու հսկողությունը աննկատ են լինելու. Ռուստամ Բադասյանի ուղերձը

10:56 19.04.2023

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկ վճարողի օրվա առթիվ, որում ասվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարող անհատներ, գործարարներ, իրավաբանական անձանց ներկայացուցիչներ, գործընկերներ, շնորհավորում եմ Հարկ վճարողի օրվա առթիվ: Հարկ վճարելը պետության հանդեպ պատասխանատվության և հոգատարության կարևոր դրսևորումներից է: Մեր պետության առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերների հաղթահարման և սոցիալական խնդիրների լուծման […]

̰
Վճարելով հարկերը՝ շենացնում եք ՀՀ-ն. ապրիլի 19-ը հարկ վճարողի օրն է

10:43 19.04.2023

Վճարելով հարկերը՝ դուք շենացնում եք Հայաստանի Հանրապետությունը, հիշեցնում է Պետական եկամուտների կոմիտեն և հայտնում, որ ապրիլի 19-ը հարկ վճարողի օրն է: Այս կապակցությամբ կոմիտեն ներկայացրել է Հարկ վճարողի օրվան նվիրված տեսահոլովակ:

̰
Սիսիանում ընթանում են հիվանդանոցի ու պոլիկլինիկայի շենքերի կառուցման աշխատանքները

09:46 19.04.2023

1միլիարդ 860 միլիոն՝ հարավում նոր բժշկական կենտրոն կառուցելու համար. կառավարության ֆինանսավորմամբ Սիսիան քաղաքում ընթանում են հիվանդանոցի ու պոլիկլինիկայի շենքերի կառուցման աշխատանքները: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:

̰
Էրդողանը հայտարարել է Աքքույու ատոմակայանում վառելիքի առաքման արարողությանը Պուտինի մասնակցության մասին

09:40 19.04.2023

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 27-ին տեսակապի միջոցով կմասնակցի Աքքույու ատոմակայան միջուկային վառելիքի առաքման արարողությանը։ Այս մասին չորեքշաբթի TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը։ «Ապրիլի 27-ին տեղի կունենա «Աքքույու» ԱԷԿ-ին միջուկային վառելիքի առաքման արարողություն, վառելիքի առաքումից հետո այս օբյեկտը միջուկային օբյեկտի կարգավիճակ կստանա, արարողությանը տեսակապով կմասնակցի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել […]

̰
Ի՞նչ նախագծեր հաստատեց Երևանի ավագանին

19:42 18.04.2023

Երևանը պետության օժանդակությամբ ընթացիկ տարում կիրականացնի կապիտալ ծախսեր, կարդիականացնի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքները և կնորացնի օդափոխման համակարգը: Մինչև տարեվերջ մայրաքաղաքում կսահմանվեն գովազդի տեղադրման նոր չափորոշիչներ: Այս և այլ հարցերը քննարկվել, ապա և հաստատվել են Երևանի ավագանու այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Որքան ցորեն է գնում Վրաստանն Ուկրաինայից

19:27 18.04.2023

Լեհաստանն ու Հունգարիան դադարեցնում են ուկրաինական ցորենի ներկրումը: Այս երկրների կառավարությունները պարզաբանել են, որ այդ քայլը տեղի ֆերմերներին կպաշտպանի շուկայում ուկրաինական հացահատիկի գերակշռող դերից։ Հարկ է նշել, որ Եվրահանձնաժողովը դեմ է Լեհաստանի և Հունգարիայի կողմից Ուկրաինայից հացահատիկի ներմուծման արգելքին և հայտարարել է, որ առևտրի հարցում ԵՄ անդամ երկրների միակողմանի գործողություններն անընդունելի են։ Ուշագրավ է, սակայն, որ […]

̰
Արենի համայնքում գյուղատնտեսական լաբորատորիա է բացվել 

18:56 18.04.2023

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է բարերարներ Վահե Գաբրաշի, Խաչիկ Հակոբյանի, շվեյցարական «Արմենիա», «Փիլիփոսյան և Փիլոսյան» հիմնադրամների հովանավորությամբ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում կառուցված գյուղատնտեսական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանը: Բացման արարողությանը մասնակցել են բարերաները, Վայոց ձորից ՀՀ ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման […]

̰
2022 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 926 մլրդ ՀՀ դրամ

15:27 18.04.2023

2022 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 926 մլրդ ՀՀ դրամ, որը 2017 թվականի նկատմամբ ավելի է 768 մլրդ ՀՀ դրամով կամ 2 մլրդ 20 մլն ԱՄՆ դոլարով կամ 66.3 տոկոսով, իսկ 2018 թվականի նկատմամբ՝ 670 մլրդ ՀՀ դրամով կամ 1 մլրդ 820 մլն ԱՄՆ դոլարով կամ 53 տոկոսով: Այս մասին ԱԺ-ում […]

̰
2022-ին անկանխիկ գործարքների ծավալը հասել է 1.3 տրիլիոն դրամի

14:47 18.04.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս հայտնեց, որ 2022-ին անկանխիկ գործարքների ծավալը հասել է 1.3 տրլն ՀՀ դրամի՝ 2021 թվականի նկատմամբ աճելով, մեկ տարվա մեջ, 58 տոկոսով, իսկ 2017 թվականի նկատմամբ գրեթե տասնապատկվել է անկանխիկ առետուրը: «Ինչո՞վ է կարևոր, որովհետեւ եթե առևտուրն անկանխիկ է, մեծ հավանականությամբ՝ ստվերից դուրս է, այսինքն՝ պետական եկամուտներն են աճում, […]

̰
2022 թ. դեկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի՝ ՀՀ պատմության բացարձակ ռեկորդ. Փաշինյան

14:19 18.04.2023

2022 թվականին շարունակվել է գրանցված աշխատատեղերի թվի աճը: Այս մասին Ազգային ժողովում խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դեկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի Հայաստանի պատմության բացարձակ ռեկորդ՝ 704 հազար աշխատատեղ: Սա նշանակում է, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է 156 հազար 431 աշխատատեղ: 2022 թվականին գործազրկությունը նվազել եւ կազմել է 13 տոկոս՝ 2018-ի 19 տոկոսի […]

̰
2022 թ. ՀՀ տնտեսական աճը կազմել է 12.6 տոկոս, ինչը աննախադեպ է վերջին 15 տարիների համար. Փաշինյան

14:10 18.04.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում իր ելույթում անդրադարձավ 2022 թվականի և 2023 թվականի առաջին եռամսյակի արձանագրած տնտեսական ցուցանիշներին: «2022 թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 12.6 տոկոս, ինչը աննախադեպ է վերջին 15 տարիների համար: Սա նշանակալի աճ է, եւ համաձայն Արժութի միջազգային հիմնադրամի տվյալների՝ աշխարհի բոլոր երկրների մեջ Հայաստանն իր տնտեսական աճով չորրորդն է: […]

̰
Ռուսական շուկա հայկական կաթնամթերքի արտահանման խնդիրը կկարգավորվի փուլային տարբերակով

12:50 18.04.2023

Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելուց հետո սկսված բանակցությունները՝ ուղղված սահմանափակման վերացմանը, ապրիլի 17-ին շարունակվել են Մոսկվայում: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: ՌԴ Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը քննարկել են կողմերին հուզող խնդիրները՝ կապված Ռուսաստանում շրջանառության թույլտվություն չունեցող իրանական հումքից պատրաստված կաթնամթերքի արտահանման հետ: […]

̰
Մարդիկ հավատում են կառավարության խաղաղության օրակարգին, կառավարող մեծամասնության՝ «ապագա կա» կարգախոսին. Նիկոլ Փաշինյան

11:40 18.04.2023

Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2022 թվականի կատարման ընթացի ու արդյունքների մասին զեկույցի քննարկումը: Զեկույցը ներկայացրել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանում տեղի է ունենում շուրջ 55 հազար բնակարանի կառուցման գործընթաց, որը,  Հայաստանի բնակարանային երբևէ ստեղծված ֆոնդի շուրջ 6 տոկոսն է: Նրա խոսքով՝ 3-րդ հանրապետության պատմության մեջ բնակարանաշինությունը երբեք […]

̰
ՄՊՀ-ն անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել կաթնամթերք արտադրող որոշ ընկերությունների նկատմամբ

11:18 18.04.2023

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել կաթնամթերք արտադրող «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի, «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի և «Մեր Երկիր» ՍՊԸ-ի նկատմամբ: 🔴Վարույթների քննության արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի կողմից արտադրվել և իրացվել է բուսական յուղի առկայությամբ պանիր, իսկ «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի և «Մեր […]

̰
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ԱԺ-ում կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի քննարկմանը

11:14 18.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին տարեկան զեկույցի քննարկմանը:

̰
Կիևը մտահոգություն է հայտնել հացահատիկի արտահանման արգելքից հնարավոր կորուստների կապակցությամբ

19:57 17.04.2023

Ուկրաինան զգալի վնասներ է կրելու գյուղմթերքների արտահանման սահմանափակումների պատճառով։ Այս մասին ապրիլի 17-ին հայտարարել է Գերագույն ռադայի հարկային կոմիտեի ղեկավար Դանիիլ Գետմանցևը։ «Արտահանման կորուստներն ավելի մեծ կլինեն, եթե արգելքին միանան սահմանամերձ այլ երկրներ, առաջին հերթին՝ Ռումինիան, որը 2022 թվականին դարձավ երկրորդ երկիրը Լեհաստանից հետո՝ ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման արժեքով, այդ թվում՝ հացահատիկի արտահանման առումով թիվ […]

̰
Թուրքիայի պաշտպանության նախարարը հացահատիկի գործարքը կքննարկի Ուկրաինայի փոխվարչապետի հետ

19:43 17.04.2023

Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսանդր Կուբրակովը երեքշաբթի կայցելի Թուրքիա, կողմերը կքննարկեն «հացահատիկի գործարքը». հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Երկուշաբթի ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ հացահատիկի գործարքի հեռանկարներն այնքան էլ պայծառ չեն, պայմանագրերի երկրորդ մասի պայմանների կատարման հետ կապված իրավիճակը բարելավման միտում չունի։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ավելի վաղ նամակներ է […]

̰
Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը նշել է այն երկրների անունները, որոնք շահագրգռված են գազ գնել հանգույցի միջոցով

19:15 17.04.2023

Եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Հունգարիան և Սերբիան, շահագրգռված են գազ գնել արևմտյան Թուրքիայի տարածքում ստեղծվող գազային հանգույցի միջոցով` երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը։ «Մենք շփվում ենք գազի կարիք ունեցող եվրոպական երկրների հետ: Բուլղարիան առաջինն էր, որ աջակցեց մեր առաջարկին, տարեսկզբին մենք համաձայնություն ձեռք բերեցինք և սկսեցինք մատակարարումները: Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերները […]

̰
BACK_TO_TOP