18:38 17.04.2023
Չնայած մի քանի օրվա անձրևներին, Գյումրիի կոմունալ ծառայության բրիգադները շարունակում են կանաչապատման աշխատանքները։ Դրանք հիմնականում Գյումրիի կենտրոնական հատվածներում են, սիզամարգերում, որոնք արտաքին գրավիչ տեսքն են ապահովում։ Քաղաքի մյուս հատվածներում մաքրման, ծառատնկման աշխատանքներին զուգահեռ սանիտարական էտ են կատարում։ «Գյումրիի ամբողջ տարածքում կատարվում են և՛ ծառերի էտման աշխատանքներ, և՛ սանիտարական հատումներ, և՛ կանաչ տնկիների վերաձևավորումներ, այդ բոլոր […]
17:07 17.04.2023
ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները մտածում են, թե ինչպես նվազեցնել տնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ՝ վախենալով հնարավոր հակամարտությունից կամ նոր համավարակից, գրում է Wall Street Journal-ը։ Հրատարակության համաձայն՝ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները ցանկանում են որոշել, թե «ինչպես խզել իրենց տնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ՝ փորձելով սահմանափակել կապերը որոշակի ոլորտներով, որոնք նրանք համարում են ռազմավարական»։ Նշվում է, որ Ուկրաինայում […]
14:48 17.04.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է գերմանացի գործարար Կլաուս Պապենբուրգի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Լուկաս Ֆլոթերը։ Քրիստինե Ղալեչյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Հայաստանը կարևորում է գերմանական ընկերությունների հետ համագործակցությունը և բազմաթիվ հնարավորություններ է առաջարկում գերմանացի գործարարներին, ովքեր ցանկանում են ներդրումներ […]
12:51 17.04.2023
Կառավարության որոշմամբ հաստատվել է «Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը»։ Հայեցակարգի նպատակն է սահմանել առաջիկա 5 տարիներին արդյունաբերության զարգացման գերակա ոլորտները և նախանշել զարգացման ռազմավարական ուղղությունները։ Գերակա ոլորտների զարգացման ռազմավարական ուղղությունների հանրագումարը արդյունաբերության ճյուղի համար պետք է ապահովի՝ արդյունաբերական արտադրանքի մրցունակության բարելավում, արդյունաբերության արտադրողականության բարձրացում, արդյունաբերական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացում՝ և՛ ապրանքների, և՛ արտահանման ուղղությունների, տեղական […]
09:56 17.04.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևին։ Նախարարը ողջունել է դեսպանին, կարևորել առկա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։ Նախարար Սանոսյանը նկատել է, որ երկու երկրները բազմաթիվ ոլորտներում ունեն չիրացված մեծ ներուժ, և այդ ուղղությամբ պետք է աշխատանք տանել։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ իր հերթին […]
17:23 16.04.2023
2022 թվականին արևային և հողմակայաններին բաժին է ընկել համաշխարհային էներգիայի արտադրության 12 տոկոսը՝ երկու տոկոսային կետով ավելի, քան նախորդ ռեկորդը։ Այսպիսի դինամիկան կարող է ազդարարել հանածո վառելիքի դարաշրջանի ավարտի սկիզբը, ասվում է Ember անկախ վերլուծական կենտրոնի զեկույցում: Փորձագետների կարծիքով՝ աշխարհում ամենաարագ աճում է արևային էլեկտրակայանների հզորությունը՝ մեկ տարվա ընթացքում դրանք աճել են 24 տոկոսով։ Աշխարհում […]
16:28 16.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ապրիլի 16-ին Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում, շարունակվել և ամփոփվել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստի աշխատանքները։ Նիստի երկրորդ օրը քննարկվել են տնտեսական ակտիվության և ներդրումային միջավայրի վրա փոխարժեքի տատանումների ազդեցությանը, արտահանման ոլորտում տեղի ունեցող գործընթացներին, աշխատուժի որակավորման բարձրացմանը և ընթացիկ տնտեսական միտումներին վերաբերող հարցեր: Օրակարգով նախատեսված հարցերի […]
12:45 16.04.2023
Իտալիան կրճատել է Ռուսաստանից մատակարարվող գազի մասնաբաժինը 40%-ից մինչև 10-ից մի փոքր ավելին, Corriere della Sera-ին տված հարցազրույցում ասել է հանրապետության շրջակա միջավայրի և էներգետիկ անվտանգության նախարար Ժիլբերտո Պիչետտո-Ֆրատինը։ «Մենք փաստացի հաղթահարել ենք մեր կախվածությունը Մոսկվայից»,- ասել է նա։ Պիկետտո-Ֆրատինի խոսքով, դա ձեռք է բերվել Ադրբեջանից, Ալժիրից և Լիբիայից գազի գնումների ավելացմամբ: Միաժամանակ նա ընդգծել […]
11:08 16.04.2023
Շաբաթ լույս կիրակի գիշերը Գերմանիան էներգացանցից անջատել է երկրում մնացած երեք ատոմակայանները։ BBC-ն գրում է, որ Բեռլինը դա անում է այն ժամանակ, երբ այլ արևմտյան երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան, ավելացնում են ներդրումները միջուկային էներգիայի մեջ՝ մթնոլորտ վնասակար արտանետումները նվազեցնելու, էլեկտրաէներգիան էժանացնելու և ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու հույսով։ Գերմանիայում մինչև 2022 թվականը բոլոր ատոմակայանները փակելու որոշումը […]
10:20 16.04.2023
Հունգարիայի կառավարությունը ժամանակավոր արգելում է Ուկրաինայից հացահատիկի ներմուծում։ Այս մասին ասված է Հունգարիայի գյուղատնտեսության նախարարության հայտարարության մեջ։ Եվրոպական միության կողմից էական միջոցների բացակայության պատճառով ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների դեմպինգային գներով մատակարարման հետ կապված խնդիրները լուծելու համար Հունգարիան «ժամանակավորապես արգելում է Ուկրաինայից հացահատիկի և ձեթի սերմերի, ինչպես նաև որոշ այլ գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը»,- ասել է գյուղատնտեսության նախարար […]
19:38 15.04.2023
Ատոմային էներգիայի կողմնակիցներն ու հակառակորդները Բեռլինում ակցիաներ են անցկացնում՝ կապված շաբաթ օրը Գերմանիայում վերջին երեք ատոմակայանների (ԱԷԿ) ցանցից անջատման համար։ ՏԱՍՍ-ի թղթակցի փոխանցմամբ՝ երկու կողմերի ակցիայի մասնակիցները հավաքվել են Բրանդենբուրգյան դարպասի հակառակ կողմերում։ Greenpeace բնապահպանական կազմակերպությունն այնտեղ տեղադրել է սատկած դինոզավրի ֆիգուր՝ խորհրդանշելով Գերմանիայի միջուկային էներգիան, որի վրա գրված է՝ «Պարտված 2023 թվականի ապրիլի 15-ին»։ […]
19:14 15.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ այսօր Դիլիջանում մեկնարկել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստի աշխատանքները, որոնք ընթանալու են ապրիլի 15-16-ը՝ ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: Նիստին մասնակցում են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, վերոնշյալ խորհրդի փոխնախագահ, «Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ֆինանսների նախարար […]
18:40 15.04.2023
Լեհաստանի նախարարների կաբինետը լիազորել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին ժամանակավորապես արգելել հացահատիկի ներմուծումը Ուկրաինայից, ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։ «Նախարարների խորհրդի անդամները քննարկել են հնարավոր լուծումներն ու պաշտոնական գործողությունները, որով Լեհաստանը կարող է պաշտպանել լեհ ֆերմերների և սպառողների շահերը»,- ասվում է հայտարարության մեջ։ Փետրվարի սկզբից լեհ ֆերմերներին միավորող կազմակերպությունները բողոքել են Ուկրաինայից հացահատիկի ներկրումից, որը […]
11:14 15.04.2023
Հայաստանի բանկերի միության հաղորդագրություն է տարածել,որում ասվում է. Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացել են տարաբնույթ սահմանափակումներ՝ թողնելով էական բացասական ազդեցություն ֆինանսական շուկաների վրա ամբողջ աշխարհում՝ հանգեցնելով արժույթների փոխանակման կուրսերի տատանումների, ֆինանսական միջոցների փոխանցումների հնարավորությունների սահմանափակման, կանխիկ և անկանխիկ միջոցների արժեքների էական շեղման, որոշ երկրներում ստվերային արտարժութային շուկաների առաջացման, գործող մի շարք ֆինանսական համակարգերի փոխակերպման և ֆինանսական […]
20:17 14.04.2023
ՀՀ կառավարության 13.04.2023 թ. նիստի որոշմամբ հատկացել է 536.667.6 ՀՀ դրամ Թուրքիայի հանրապետության սահման՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11.4 կմ հատվածում գտնվող Լուսագյուղի կամրջի հիմնանորոգման և Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի բեռնային համալիր տանող 1.7 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների, այդ թվում, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով: […]
10:56 14.04.2023
Թուրքիան, Սև ծովի Սաքարյա հանքավայրից գազի օգտագործումը սկսելուց հետո, նախատեսում է շարունակել վառելիքի ներկրումը, այդ թվում՝ Ռուսաստանից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նավթային ընկերության (TPAO) գլխավոր տնօրեն Մելիհ Խան Բիլգինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Գիտեք, որ բնական գազի պահանջարկի 99,5 տոկոսը բավարարվում է դրսից մատակարարումների հաշվին։ Ոչ միայն Ռուսաստանից, այլ մատակարարներ էլ կան։ Բայց, իհարկե, սեփական […]
09:16 14.04.2023
Ամերիկյան բանկային համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ և գնում է դեպի փլուզում, Fox Business-ին տված հարցազրույցում ասել է Նյու Յորքի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Նուրիել Ռուբինին, ով կանխատեսել է 2008 թվականի ճգնաժամը։ «ԱՄՆ-ը գնում է դեպի վարկային ճգնաժամ, որը տնտեսությունը կհանգեցնի ռեցեսիայի», – ասել է նա: Նրա կարծիքով, խնդիրը մարզային բանկերի մեջ է, որոնք տրամադրում […]
21:30 13.04.2023
Հայկական ընկերությունը հայտնվել է օտարերկրյա իրավաբանական անձանց ցանկում, որոնք կենթարկվեն ամերիկյան պատժամիջոցների: Պատճառը Ռուսաստանի համար պատժամիջոցները շրջանցելու հնարավորություն ապահովելն է: Ի՞նչ ընկերություն է այն, ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ Հայաստանի համար: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունը տարածել է տեղեկություն այն 28 օտարերկրյա ընկերությունների մասին, որոնք մեղադրվում են ռուսաստանյան պատժամիջոցները […]
20:35 13.04.2023
2022 թվականի ընթացքում Վրաստանում վաճառված անշարժ գույքի գրեթե մեկ հինգերորդը ձեռք են բերել օտարերկրյա քաղաքացիները։ Խոսքը 15 հազար բնակարանների մասին է, որոնք գնել են 10,6 հազար օտարերկրյա քաղաքացիներ։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ վիճակագրության համաձայն, ամենաշատը՝ 6 062 բնակարան, ձեռք են բերել ՌԴ քաղաքացիները, թեև տեղեկատվության մեջ չի նշվում, թե դրանցից քանիսն են միաժամանակ եղել նաև Վրաստանի […]
20:08 13.04.2023
Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան առաջարկել է միջազգային առևտրում հրաժարվել դոլարից։ Այս մասին նա հայտարարել է ապրիլի 13-ին Չինաստան կատարած այցի ժամանակ։ «Ո՞վ որոշեց, որ մեր արժույթները թույլ են և արժեք չունեն այլ երկրներում: Ո՞վ որոշեց, որ դոլարը դարձավ հիմնական արժույթը ոսկու ստանդարտի վերացումից հետո»,- ասել է նա Շանհայի Նոր զարգացման բանկում ելույթի ժամանակ։ Դա […]
19:51 13.04.2023
Ապրիլի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի արտահանման ներուժի բացահայտման և արտահանման խթանող մեխանիզմների մշակման» ծրագրի մեկնարկային միջոցառումը, որին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Ծրագիրը համատեղ համակարգում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։ Այն միտված է […]
12:01 13.04.2023
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 62կմ ընդհանուր երկարությամբ հետևյալ ավտոճանապարհների, տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման նպատակով շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական միջոցների նախատեսման որոշման նախագծին՝ Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ141+500 – կմ143+300 հատված Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ182+532 – կմ190+000 հատված Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ15+600 […]
10:19 13.04.2023
Իրանի փորձը, որը 44 տարի ապրում է արևմտյան պատժամիջոցների տակ, հուշում է, որ Ռուսաստանի տնտեսությունը պետք է առաջնահերթորեն ինքնուրույն բարձրացվի։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայի Առևտրաարդյունաբերական պալատի՝ Իրանի գործընկերների հետ արտաքին տնտեսական համագործակցության հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մաշկովը։ «Իրանը 44 տարի գտնվում է Արևմուտքի ճնշման տակ, կարո՞ղ է արդյոք նրա փորձն օգնել Ռուսաստանին այս […]
18:59 12.04.2023
Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) թարմացրել է համաշխարհային տնտեսական տվյալները։ Կազմակերպության գնահատմամբ՝ այս տարի Վրաստանի տնտեսությունը կաճի 4 տոկոսով, ինչը նման է հիմնադրամի նախորդ կանխատեսմանը։ Հաղորդում է Aliq Media-ն։ IMF-ի կանխատեսած 4 տոկոսն ավելի քիչ է, քան Վրաստանի կառավարության կանխատեսած տնտեսական աճը` 2023 թվականի համար 5 տոկոս, իսկ 2024 թվականի համար` 5,2 տոկոս։ Տնտեսական աճի այս […]
10:56 12.04.2023
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Watch24.am» տելեգրամյան ալիքի և «watch24.am_new» ինստագրամյան էջի միջոցով իրականացվում է բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեություն։ Նշված էջերի հետազոտման արդյունքում պարզվել է, որ բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեությունը կազմակերպվում է տևական ժամանակ: Գովազդվում են շուրջ 187 հատ, ընդհանուր 5.433.986 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով տարբեր […]
19:37 11.04.2023
Ամերիկյան «Foreign Policy» ամսագիրը հոդված է հրապարակել Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների, փետրվարին տեղի ունեցած երկրաշարժի և տնտեսական ճգնաժամի վերաբերյալ։ Հեղինակ Ստեֆանի Գլինսկին հոդվածը վերնագրել է «Թուրքիան շարունակում է ապրել Էրդողանի տնտեսության հետցնցումները»։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հեղինակը գրել է, որ մոտեցող ընտրությունների ֆոնին՝ Թուրքիան շարունակում է երկրաշարժից հետո ապրել հետշոկային վիճակ, սակայն փորձում է կայունացնել նաև դրամական միավորը։ Հոդվածում, որի համար […]
11:26 11.04.2023
Ապրիլի 10-ին Հայաստանը պաշտոնապես դարձել է Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) դոնոր՝ 1 միլիոն դոլար վճարման մասնակցությամբ։ Որոշումը պաշտոնականացվեց Վաշինգտոնում, Կ.Շ., կայացած արարողության ընթացքում, որի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՄԶԸ հանձնառության ստորագրված փաստաթուղթը հանձնեց Համաշխարհային բանկի Զարգացման ֆինանսավորման հարցերով փոխնախագահ Ակիհիկո Նիշիոյին և Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխտնօրեն Անտոնելլա Բասանիին։ ՄԶԸ դոնոր դառնալու մասին […]
11:15 11.04.2023
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածի 23կմ երկարությամբ վերակառուցվող ճանապարհահատվածում կատարվում են հողային, ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ, կառուցվում են արհեստական կառուցվածքներ և այլն։ Կապալառու՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ (Չինաստան): Տեխնիկական հսկող՝ «ԱյԱրԴի Ինջինիրինգ» ընկերություն (Իտալիա): Ճանապարհի վերակառուցման ֆինանսավորումն իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ կառավարության կողմից։
11:06 11.04.2023
Պետական եկամուտների կոմիտեն, շինարարության ոլորտի և հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում, 2023 թ․ առաջին եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող […]
12:36 10.04.2023
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, հաշվի առնելով փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին խոշոր տնտեսավարող սուբյեկտների կողմից մատակարարված ապրանքների դիմաց ուշ վճարելու և այլ կերպ տնտեսական գործունեությունը սահմանափակելու հնարավոր դեպքերը, մշակել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Մասնավորապես, նախագծերը նպատակաուղղված […]