12:17 01.04.2023
Էներգակիրների գների աճի տեմպերն դանդաղել են՝ մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 0,9 տոկոսով։ Եվրոգոտու 20 երկրներում տարեկան գնաճը մարտին դանդաղել է՝ հասնելով 6,9 տոկոսի։ Այս մասին են վկայում Եվրոստատ եվրոպական վիճակագրական գործակալության նախնական տվյալները, որոնք հրապարակվել են Twitter-ում ուրբաթ՝ մարտի 31-ին։ Երկու երկրները, որտեղ գնաճը չի նվազել, եղել են Սլովենիան (աճել է), […]
11:22 01.04.2023
ԱՄՆ-ն ինքն է հրահրում դոլարից հրաժարվելու համաշխարհային միտում՝ օգտագործելով արժույթը որպես հարկադրանքի գործիք ամբողջ աշխարհում: Հինգշաբթի օրը՝ մարտի 30-ին, հաղորդել է չինական Global Times թերթը: «Զինագործելով իր դոլարային հեգեմոնիան՝ ԱՄՆ-ը կարող է ոչ միայն կամայականորեն միակողմանի պատժամիջոցներ կիրառել այլ երկրների նկատմամբ, այլ նաև դրամավարկային մենաշնորհի միջոցով իր տնտեսական ռիսկերը տեղափոխել մնացած աշխարհի ուսերին: ԱՄՆ-ն ինքն […]
21:00 31.03.2023
«TOON EXPO 2023»-ին ներկայացվել է նաև «Շանթ բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիր»-ի ծրագիրը: Բնակելի համալիրը կառուցվելու է Սևանի փողոցում, մետրոյի՝ «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ։ Մայրաքաղաքի Սևանի փողոցում կառուցվող Շանթ բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիրը բնակարաններից զատ, իր մեջ ներառելու է նաև մանկապարտեզ, լողավազան, զբոսայգի, նորագույն տեխնոլոգիաների ոլորտի կենտրոններ, ռեստորան, խանութներ և ոչ միայն: Ի՞նչ տեսք, առավելություններ ու պայմաններ է […]
19:08 31.03.2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 31-ին մասնակցել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային TOON EXPO 2023 ցուցահանդեսին: Էքսպոյին մասնակցում է մոտ 100 ընկերություն, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ, մասնավորապես՝ կառուցապատում, անշարժ գույք, բանկային համակարգ, շինարարական նյութեր և տեխնիկա, ճարտարապետություն և նախագծում, վերանորոգում, ինտերիեր և էքստերիեր դիզայն, գնահատում և չափագրում, անվտանգության համակարգեր, […]
15:30 31.03.2023
Rate.am-ը ներկայացրել է մարտի 31-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.92 դրամ է, վաճառքը՝ 391.89 դրամ: Եվրոյի առքը միջինը 416.22 դրամ է, վաճառքը՝ 429.81 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.88 դրամ է, վաճառքը՝ 5.18 դրամ:
11:09 31.03.2023
Պարզվեց, որ Եվրոպան անպատրաստ էր գազային ճգնաժամին, հեղուկացված բնական գազի (LNG) մատակարարման աղբյուրները հեռու էին նման աճող պահանջարկից, ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։ «Եվրոպան անպատրաստ էր գազային ճգնաժամին։ Եվրոպան այլընտրանք էր փնտրում՝ անցնելով հեղուկ բնական գազի։ Բայց նույնիսկ այնտեղ գները աննորմալ բարձրացան՝ կապված այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են անբավարար հզորությունը […]
19:35 30.03.2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է մինչև 2030 թվականը տնտեսության բոլոր ոլորտներում ջրի սպառումը 10%-ով նվազեցնելու պլանների մասին, ինչպես նաև պահանջել է, որ նախարարությունները և ձեռնարկությունները ջրի խնայողության ծրագիր ներկայացնեն մինչև 2023 թվականի ամառ՝ հավանական երաշտի ճգնաժամային հետևանքներից խուսափելու համար։ «Ջրի օգտագործման պլան»-ը նախ և առաջ երկարաժամկետ հեռանկարում «սթափության» և արդյունավետության ծրագիր է։ Ես ուզում […]
19:23 30.03.2023
Լոռու մարզում մեկնարկել են «ՀՀ աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022թ. պետական աջակցության ծրագրի» շրջանակներում Լոռու մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի մոնիթորինգի աշխատանքները: Աշխատանքային խումբը ընտրանքային մոնիթորինգ է իրականացրել Փամբակ և Թումանյան համայնքների աշնանացան ցորենի ցանքատարածություններում: Ծրագրի շրջանակներում Փամբակ համայնքում կատարվել է 198 հա ցանք, որը նախորդ տարվա համեմամատ ավելի է 96 հա-ով, փոխհատուցում կստանա 195 […]
12:12 30.03.2023
ՀՀ շրջակա միջավայրի նախարարույունն անդրադարձել է համացանցում տարածված ««Սևան» ազգային պարկի տարածքում, Սևան-Գավառ մայրուղու սկզբնամասում մոտ 1,5 հեկտար ԱՆՏԱՌ են ոչնչացրել» վերտառությամբ գրառմանը և պարզաբանել հետևյալը` 2022 թվականի մայիսի 19-ին ի թիվս այլ լողափերի, հանրային N5 լողափում ջրային հանգիստ կազմակերպելու, բարեկարգում և սպասարկում իրականացնելու համար հայտարարվել էր մրցույթ: Հունիսի 9-ին հանձնաժողովի կողմից դիտարկվել են ներկայացված […]
12:03 30.03.2023
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի` մարտի 30-ի նոր որոշմամբ թույլատրվել է «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության (Սուրմալու տոնավաճառ) գործունեությունը; ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2023 թվականի մարտի 23-ին վերահսկողություն է իրականացրել Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում՝ («Սուրմալու» տոնավաճառ) նախկին վերահսկողության արդյունքում տրված կարգադրագրի պահանջների կատարումը […]
19:15 29.03.2023
Արդեն 108 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Դա իսկապես Արցախի տնտեսության բոլոր ոլորտների վրա ազդեցություն է ունեցել: Շատ դժվար կլինի վերականգնել Արցախի տնտեսությունն ապագայում: Այս մասին այսօր ասվել է «Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստները գնահատման զեկույց»-ում: Այսպիսով, Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով, ֆինանսատնտեսական կորուստները կազմում […]
18:56 29.03.2023
Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ խոշորացված համայնքի Դիմիտրով, Արաքսավան և Հովտաշեն բնակավայրերում ընթանում են ոռոգման ցանցերի կառուցման աշխատանքներ։ Ընդհանուր 5,5 կմ երկարությամբ ջրագծերի կառուցումը համայնքում կկրճատի ջրի կորուստները, կավելանան ոռոգվող հողատարածքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 160 միլիոն 500 հազար դրամ է, որից 60%-ը հատկացնում է Կառավարությունը, 40%-ը համայնքի մասնաբաժինն է։ Նշենք, որ մարզի 20 բնակավայրում […]
18:45 29.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում տնտեսական աճի միտումների և զարգացման ծրագրերի վերաբերյալ: Թեմայի առնչությամբ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Նախորդ օրը Վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում: Մենք խնդիր ենք առաջադրել նաև 2023թ. ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ: Առաջարկում եմ քննարկել տնտեսական […]
10:19 29.03.2023
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմընը հաշվետվություն է ներկայացրել մարմնի կողմից 2023 թվականի մարտի 13-ից 24-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 53 դեպք, որից 32 դեպքով հաշվարկվել է 19.208.299 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 1.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 5 […]
19:57 28.03.2023
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում 2022 թվականին իրականացվել է սուբվենցիոն 10 ծրագիր, որոնց արդյունքում ասֆալտապատվել են բազմաբնակարան 10 շենքերի բակային տարածքները, հիմնանորոգվել Գարեգին Նժդեհ-21 եւ Տիգրան Մեծ-4 բազմաբնակարան շենքերի տանիքները, Բաբաջանյան փողոցում իրականացվել են ասֆալտապատման, սալարկման եւ ջրահեռացման աշխատանքներ։ Կառուցվել է Նարեկացի փողոցը վերին Ճամբարակ թաղամասին կապող հետիոտնային ճանապարհ, հիմնանորոգվել է թիվ 5 մանկապարտեզի առաջին հարկը, […]
19:40 28.03.2023
Երևան քաղաքում մթնոլորտային օդի աղտոտման նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում կազմակերպվել է իրազեկում- հանդիպում: Քննարկմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարը, ղեկավարի տեղակալները, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» փոխնախագահը, Երևանում կառուցապատում ու խոշոր շինարարական գործունեություն իրականացնող 13 ընկերությունների ներկայացուցիչներ: Տնտեսավարողներին մանրամասն ներկայացվել է բնապահպանական օրենսդրությունը, մասնավորապես՝ մթնոլորտային օդի պահպանության […]
19:28 28.03.2023
Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը։ Վահե Հովհաննիսյանը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել «Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության» («Sida») հետ ընթացիկ համագործակցության մակարդակը և գոհունակություն հայտնել նախաձեռնողական բյուջետավորման համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նախարարը դեսպանին է ներկայացրել ՀՀ տնտեսական ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև […]
18:38 28.03.2023
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, ռուս-ուկրաինական պատերազմից հետո վրացական շուկայում ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծման տեսակարար կշիռն աճել է մինչև 70 տոկոս: Տվյալների համաձայն, 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանը ներմուծել է 162,746 մլն դոլարի (204 հազար 362 տոննա) նավթամթերք, որում ռուսական արտադրանքի մասնաբաժինը կազմել է ընդամենը 14 տոկոս։ Նախորդ տարվա առաջին 2 ամսում Ռուսաստանից […]
10:43 28.03.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2023թ․ փետրվարի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։ 2023թ․ հունվար–փետրվարը 2022թ․ հունվար–փետրվարի համեմատությամբ՝ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.9%, 📈Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 1.0%–ով, 📈Ծառայությունների ծավալն աճել է 23.5%–ով, 📈Առևտրի շրջանառությունն աճել է 18.0%–ով, 📈Շինարարության ծավալն աճել է 13.2%–ով, 📈Արտահանման ծավալն աճել է 96.4%–ով, 📈Ներմուծման ծավալն աճել է 67.4%–ով։ 📊2023թ․ փետրվարը 2022թ․ […]
19:27 27.03.2023
Ռուսաստանից դիզվառելիքի արտահանումը մարտ ամսին կհասնի ռեկորդային մակարդակի՝ չնայած ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին։ Այս մասին երկուշաբթի՝ մարտի 27-ին, գրել է Bloomberg-ը։ «Ռուսաստանից դիզելային վառելիքի մատակարարումները մարտի առաջին 19 օրերին կազմել են օրական մոտ 1,5 մլն բարել։ Եթե այս ցուցանիշը պահպանվի, այս ամիս դիզելային վառելիքի արտահանման ամենաբարձր ցուցանիշը կլինի 2016 թվականի սկզբից ի վեր»,- հայտնում […]
12:34 27.03.2023
Գեղամ Գևորգյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու մրցակցային մարմինների ղեկավարների ամենամյա գագաթնաժողովին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու մրցակցային մարմինների ղեկավարների գագաթնաժողովին և Ամերիկայի իրավաբանների ասոցիացիայի տարեկան հանդիպմանը։ Գագաթնաժողովը կազմակերպվում է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և Առևտրի դաշնային հանձնաժողովի կողմից՝ մեկտեղելով աշխարհի տարբեր երկրների մրցակցային մարմինների ղեկավարների՝ օրենսդրության կիրարկման առաջնահերթություններին և դրանց արդյունավետ […]
14:25 26.03.2023
Rate.am-ը ներկայացրել է մարտի 26-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.22 դրամ է, վաճառքը՝ 391.72 դրամ: Եվրոյի առքը միջինը 411.28 դրամ է, վաճառքը՝ 426.53 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.86 դրամ է, վաճառքը՝ 5.24 դրամ:
19:58 25.03.2023
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել են թիվ 2, թիվ 23 փողոցները եւ առաջին փողոցի մի հատված, 6,6 կիլոմետր երկարության լուսավորության ցանց է կառուցվել 15 փողոցներում եւ նրբանցքներում։ Տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Լճաշենի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 134 միլիոն 633 […]
19:38 25.03.2023
Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով Ուկրաինայի հատուկ ներկայացուցիչ Մաքսիմ Սուբխը հայտարարել է, որ Օմանը առաջարկում է Ուկրաինային իր տարածքում հացահատիկի հանգույց ստեղծել։ Սուբխի խոսքով՝ դրա շնորհիվ Ուկրաինան կարող է մուտք ունենալ դեպի «ամենաժամանակակից լոգիստիկ հանգույցներից մեկը, որը գործում է, փաստորեն, Հնդկական օվկիանոսում»։ Դիվանագետը նաև հայտնել է, որ Եգիպտոսը նույնպես հետաքրքրություն է հայտնել իր տարածքում […]
18:45 25.03.2023
ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից նախատեսված է ընթացիկ տարում ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացնել 16,2 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգում, մարզի տարածքով անցնող մայրուղու հետևյալ հատվածներում: Տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանից։ 1. Մ-2՝ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 131+500-կմ139+000 հատված (7,5 կմ), 2. Մ-2՝ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի-Իսլամական Հանրապետության սահման միջպետական […]