TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+32.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Համաշխարհային տնտեսությունը 15 տարվա մեջ առաջին անգամ հայտնվել է ճգնաժամի մեջ. փորձագետ

11:05 09.04.2023

Համաշխարհային տնտեսությունն արդեն 2008 թվականից ի վեր առաջին անգամ ճգնաժամի մեջ է, մինչդեռ այս ընթացքում կուտակվել են հսկայական անհավասարակշռություններ, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է տնտեսագետ, ՌԴ ֆինանսների նախկին նախարար Միխայիլ Զադորնովը։ «Հիմա համաշխարհային տնտեսությունը ճգնաժամի մե՞ջ է, անկասկած, թեև տարեսկզբին, առաջին հերթին, ամերիկյան շուկայում և եվրոպացիների մոտ դրական կասկածներ կային, որ այս տարի հնարավոր […]

̰
Կառավարությունը մտադիր է 2026թ  օտարերկրյա ուղղակի ներդրումների հարաբերակցությունը հասցնել 6%-ի. Վահան Քերոբյան

12:18 08.04.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆոյսբուքյան իր էջում գրել է, որ 2022թ օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմել են 998.1մլն դոլար` կազմելով ՀՆԱ 5.12%։ 2021ին այդ ցուցանիշը եղել է 366.4մլն դոլար, կամ ՀՆԱ մոտ 2.5%։Նա հավելել է. «Կառավարության թիրախն է 2026թ հասցնել օտարերկրյա ուղղակի ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ֊ին 6%֊ի»:

̰
Արթիկ համայնքի 3 գյուղերում իրականացվում է «Կանաչ էներգիան`ի նպաստ արդյունավետ գյուղատնտեսության» ծրագիրը

19:46 07.04.2023

Արթիկ համայնքի Գետափ, Գեղանիստ, Սարատակ գյուղերում ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» կողմից իրականացվող «Կանաչ էներգիան`ի նպաստ արդյունավետ գյուղատնտեսության» ծրագրի շրջանակներում կազմակերպվել են հերթական հանդիպումները։ Հանդիպումներին մասնակցել են Արթիկի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները, գյուղերի վարչական ղեկավարները, «Կանաչ արահետ» ՀԿ-ի փորձագետները տնօրեն Նունե Սարուխանյանի գլխավորությամբ, կանաչ տեխնոլոգիաների փորձագետ Վարդան Թոռչյանը, ծրագրի շահառուները, գյուղերի բնակիչները։ Հանդիպումների նպատակն է եղել ներկայացնել […]

̰
Գնել Սանոսյանն ու Վրաստանի փոխվարչապետն արձանագրել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարների ակտիվացման փաստը

13:52 07.04.2023

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր, Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի մեկնարկից առաջ, հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ոլորտային համագործակցության մի շարք կարևոր հարցեր։ Հաշվի առնելով, որ Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տիրույթում է գտնվում նաև ավիացիայի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտները, ապա հիմնականում անդրադարձ […]

̰
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 7-ի դրությամբ

13:29 07.04.2023

Rate.am-ը ներկայացրել է ապրիլի 7-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.72 դրամ է, վաճառքը՝ 391.58 դրամ: Եվրոյի առքը միջինը 416.86 դրամ է, վաճառքը՝ 430.36 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.58 դրամ է, վաճառքը՝ 4.90 դրամ:

̰
Ռուս խաղաղապահների հետ աշխատանքի արդյունքում Արցախում մանրածախ ապրանքների գնաճը սկսել է կարգավորվել. ԱՀ պետնախարար

12:13 07.04.2023

2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանն արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչը Արցախում ապրող մարդկանց համար ծնել է բազմաթիվ խնդիրներ: Նման իրավիճակները սկսում են մարդկանց դրդել իրենց առջև ծառացած խնդիրների լուծման տարաբնույթ քայլերի, այդ թվում անօրինական: Իրավիճակը ներկայացրել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Իսկ նման արարքների խիստ պահանջարկը ունակ է գտնելու նաև հանցակից, օժանդակող: Վերջին […]

̰
Կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը

11:51 07.04.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Գոհար Գասպարյան Ա/Ձ-ին պատկանող հրուշակեղենի արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Սյունիքի մարզ, ք. Գորիս): Մասնավորապես՝ – արտադրական շինության նախագծումը, դրա կառուցվածքը, դասավորվածությունը արվել է առանց հաշվի առնելու հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական […]

̰
ՊԵԿ-ը շարունակում է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացների շարքը

11:39 07.04.2023

Շարունակվում է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացների շարքը: Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և աշխատելու հնարավորություն՝ Մաքսային ծառայության տարբեր պաշտոններում: Դասընթացը և դասընթացին առնչվող թեստավորումներն անցկացվում են անվճար հիմունքներով՝ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից։ Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն […]

̰
Հայաստան է ժամանել ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանը

10:52 07.04.2023

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ ուրախ է ընդունել ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանին։ Ապրիլի 6-ից 8-ը նախատեսվող այցի շրջանակում ԱՄՆ առևտրի փոխքարտուղար Վենկատարամանը հանդիպում կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և բացման խոսքով հանդես կգա Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին՝ ընդգծելու Միացյալ Նահանգների շահգրգռվածությունը մեր երկու երկրների միջև կոմերցիոն կապերի խորացման և […]

̰
ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրակությունն այցելել է Վերին Լարսի անցակետ

19:50 06.04.2023

Վրաստան կատարած եռօրյա այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի և Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Կվեշեթի-Կոբի 23 կիլոմետր երկարությամբ վերանորոգվող ճանապարհի՝ Կազբեկի թունելի շինարարական տեղամաս։ Հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։ Պատվիրակությանը դիմավորել են Մցխեթա-Մթիանեթի նահանգում Վրաստանի կառավարության ներկայացուցիչը և Կազբեկի քաղաքապետը։ Հայկական […]

̰
Թբիլիսիում տեղի կունենա Վրաստան-Հայաստան գործարարական համաժողովը

19:15 06.04.2023

Ապրիլի 7-ին Թբիլիսիում տեղի կունենա Վրաստան-Հայաստան գործարարական (բիզնես) համաժողովը։ Հաղորդում է Aliq Media-ն։ Հայաստանի տարբեր ոլորտներից ավելի քան 100 առաջատար և խոշոր ընկերություններ կմասնակցեն համաժողովին` վրացի ձեռներեցների հետ գործարար կապեր հաստատելու նպատակով, մի շարք ոլորտներում. • մանրածախ բիզնես, • գյուղատնտեսություն, • գինու և պարենային ապրանքների արտադրություն, • շինարարություն, • լոգիստիկա, • տեղեկատվական տեխնոլոգիաներ, • զբոսաշրջություն […]

̰
Գործադիրի որոշումներն ու օրենքներում կատարված փոփոխությունները՝ ռեպորտաժում

16:54 06.04.2023

2023 թ.-ի առաջին եռամսյակում պետական բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են 14 միլիարդ դրամով, կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրի որոշմամբ, ավելի քան 440 միլիոն դրամով Սյունիքում 40 կրթահամալիր կստեղծվի, աշնանն էլ պարեկային ծառայության մոդելը կներդրվի նաև Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն էլ ներկայացրել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը, […]

̰
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 6-ի դրությամբ

13:55 06.04.2023

Rate.am-ը ներկայացրել է ապրիլի 6-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.83 դրամ է, վաճառքը՝ 391.61 դրամ: Եվրոյի առքը միջինը 416.39 դրամ է, վաճառքը՝ 430.22 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.71 դրամ է, վաճառքը՝ 5.01 դրամ:

̰
ՊԵԿ նախագահը և Ճապոնիայի դեսպանը քննարկել են գործող թվային համակարգերը և դրանց զարգացման միտումները

19:17 05.04.2023

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: ՊԵԿ նախագահը կարևորել է երկու երկրի միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը և հույս հայտնել, որ այն կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը։ Հայաստանում Ճապոնիայի դեսպանը նշել է, որ կորոնավիրուսային համավարակի հաղթահարումից հետո ընկած ժամանակաշրջանում առավել մեծ կարևորություն են ստանում […]

̰
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 5-ի դրությամբ

13:29 05.04.2023

Rate.am-ը ներկայացրել է ապրիլի 5-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.83 դրամ է, վաճառքը՝ 391.61 դրամ: Եվրոյի առքը միջինը 415.89 դրամ է, վաճառքը՝ 432.06 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.73 դրամ է, վաճառքը՝ 5.04 դրամ:

̰
Իվանիշվիլիի ունեցվածքն այս տարի ավելացել է 325 մլն դոլարով

11:18 05.04.2023

Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց Bloomberg Billionaires Index-ի համաձայն, Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքը վերջին փոփոխությունից հետո աճել է 50 մլն դոլարով, իսկ տարեսկզբից մինչև ապրիլի 4-ը՝ 325 մլն դոլարով, հայտնում է Ալիք մեդիան: Այսպես, ապրիլի 4-ի դրությամբ Իվանիշվիլիի ընդհանուր ունեցվածքը կազմել է 5,92 միլիարդ դոլար, և նա զբաղեցնում է […]

̰
Վրացական ցորենը հիմնականում արտահանվել է Հայաստան և Ադրբեջան

19:45 04.04.2023

Վրաստանի կառավարությունը որոշել է ցորենի արտահանման սահմանափակումը ժամանակից շուտ վերացնել: Սահմանափակումը, որը պետք է գործեր մինչև հուլիս, շուտով կհանվի։ Պատճառը գյուղացիների բողոքն է. նրանք չեն կարողանում վաճառել իրենց արտադրանքը։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ BusinessPressNews-ը գրել է, թե մինչ սահմանափակումների սահմանումը որտեղ և որքան ցորեն է վաճառել Վրաստանը: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) արտաքին առևտրի պորտալի տվյալները հասանելի […]

̰
ՀՀ ՊԵԿ նախագահը և Վրաստանի դեսպանը կարևորել են հարկային և մաքսային ոլորտներում նախաձեռնությունները

19:13 04.04.2023

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է  Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ կողմերի միջև ձևավորված արդյունավետ փոխհամագործակցությունն ավելի կընդլայնվի և կնպաստի հայ-վրացական փոխհարաբերությունների հետագա զարգացմանը: Հանդիպմանը կարևորվել են տնտեսական կապերի ընդլայնումը երկու երկրների միջև և հարկային ու […]

̰
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 4-ի դրությամբ

13:29 04.04.2023

Rate.am-ը ներկայացրել է ապրիլի 4-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.86 դրամ է, վաճառքը՝ 391.72 դրամ: Եվրոյի առքը միջինը 415.81 դրամ է, վաճառքը՝ 429.78 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.74 դրամ է, վաճառքը՝ 5.06 դրամ:

̰
Փետրվարին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը 7,1%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը.ՊԵԿ

12:59 04.04.2023

Հարկ վճարողների կողմից 2023 թվականի փետրվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 692 266, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 46 189-ով կամ 7.1%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԼ-ը։ Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023 թվականի […]

̰
Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 220 մլն ԱՄՆ դոլարի վնաս

12:36 04.04.2023

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է օրվա վիճակագրական թարմացումները: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,000 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 252 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ […]

̰
Հայաստանում 2021-ից տնտեսական աճը կրկնապատկվել է, այն կդանդաղի 2023թ-ին. ԱԶԲ-ն հրապարակել է  Ասիական զարգացման հեռանկարներ 2023-ը

12:08 04.04.2023

Ասիական զարգացման բանկն (ԱԶԲ) այս տարի կանխատեսում է առավել արագ աճ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացող տնտեսությունների համար, ինչը պայմանավորված է համավարակի սահմանափակումների շարունակական թուլացման արդյունքում սպառման, զբոսաշրջության և ներդրումների խթանմամբ։ Իր զրոյական ՔՈՎԻԴ ռազմավարությունից հեռանալուց հետո՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) վերաբացումը դարձել է այն հիմնական գործոնը, որը գունեղություն է հաղորդում այս տարածաշրջանի աճի հեռանկարներին։ […]

̰
ՊԵԿ-ն առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապահովել է 15.2%-ով ավելի հարկային եկամուտներ և պետական տուրքեր

11:20 04.04.2023

2023 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 461.4 մլրդ ՀՀ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 60.8 մլրդ ՀՀ դրամով կամ 15.2%-ով, իսկ 2023 թվականի առաջին եռամսյակի համար հարկային եկամուտների և պետական տուրքերի մասով հաստատված ծրագրային ցուցանիշից ավելի է 14.4 մլրդ ՀՀ դրամով […]

̰
Պլանային ջրանջատում Լոռու մարզում ապրիլի 5/6-ին

19:35 03.04.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 5-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 6-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը. Վանաձոր քաղաքի՝  Տիգրան Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Զ.Անդրանիկի, Կ.Դեմիրճյան, Խորենացի, Բանյոյի, Բաթումի, Գր.Լուսավորիչ, Մոսկովյան, Շիրվանզադեի, Նժդեհի, Մյասնիկյան, Գոշի, Թատերական, Թումանյան, Շիրակացու, […]

̰
Արարատում դադարեցվել է ավազի ապօրինի արդյունահանումը․ԲԸՏՄ

19:15 03.04.2023

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հերթական վերահսկողական աշխատանքների ընթացքում Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման դեպք։ Պարզվել է, որ առանց ընդերքօգտագործման իրավունքի իրականացվել է ավազակոպճային լեռնային զանգվածի տեղահանում։ Տարածքից դուրս բերված ավազը լվացվել է ավազի հանույթից առաջացած լճակից՝ 2 էլեկտրական պոմպի միջոցով, որը կատարվել է առանց ջրօգտագործման թույլտվության։ […]

̰
Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված 14 մլն 243 հազար դրամը վերականգնվել է

18:46 03.04.2023

Ա.Մ.-ն, 2017 թվականից լինելով «Տագառ» ՍՊ ընկերության տնօրեն, Կաքավաձորի տուֆի հանքավայրի հյուսիս-արևելյան տեղամասում ընդերքօգտագործման աշխատանքներ կատարելիս, խախտելով 2016 թվականի սեպտեմբերի 2-ին 21 տարի ժամկետով կնքված օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրի կետերը, ընդհանուր 2900.1 քառակուսի մետր մակերեսով տարածքում մինչև 2020 թվականի դեկտեմբերն ապօրինի օգտագործել է ընդերքը, քանդել և տեղահանել է 26973.4 խորանարդ մետր տուֆանման լեռնային […]

̰
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 3-ի դրությամբ

14:43 03.04.2023

Rate.am-ը ներկայացրել է ապրիլի 3-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.92 դրամ է, վաճառքը՝ 391.78 դրամ: Եվրոյի առքը միջինը 413.22 դրամ է, վաճառքը՝ 427.31 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.84 դրամ է, վաճառքը՝ 5.14 դրամ:

̰
Վարչապետը ծանոթացել է Արագածոտնի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությանը

12:58 03.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Վարչապետը նախ այցելել է մարզկենտրոն Աշտարակ, որտեղ կայացած խորհրդակցության շրջանակում ներկայացվել է Արագածոտնի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Վարչապետին զեկուցվել […]

̰
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 1-ի դրությամբ

20:48 01.04.2023

Rate.am-ը ներկայացրել է ապրիլի 1-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.81 դրամ է, վաճառքը՝ 391.89 դրամ: Եվրոյի առքը միջինը 414.61 դրամ է, վաճառքը՝ 429.78 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.82 դրամ է, վաճառքը՝ 5.17 դրամ:

̰
Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել 33 ռուսաստանցիների նկատմամբ

18:02 01.04.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 33 ռուսաստանցիների և Ռուսաստանի 225 ձեռնարկությունների նկատմամբ, ասվում է նախագահի կայքում հրապարակված հրամանագրում։ Անձնական պատժամիջոցները սահմանվում են տասը տարի ժամկետով և նախատեսում են ակտիվների արգելափակում, Ուկրաինայից կապիտալի դուրսբերման արգելք, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարման դադարեցում, տեխնոլոգիաների և օբյեկտների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքների արգելք։ Նմանատիպ ժամկետով պատժամիջոցներ են սահմանվել […]

̰
BACK_TO_TOP