18:45 25.03.2023
ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից նախատեսված է ընթացիկ տարում ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացնել 16,2 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգում, մարզի տարածքով անցնող մայրուղու հետևյալ հատվածներում: Տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանից։ 1. Մ-2՝ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 131+500-կմ139+000 հատված (7,5 կմ), 2. Մ-2՝ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի-Իսլամական Հանրապետության սահման միջպետական […]
11:24 25.03.2023
Rate.am-ը ներկայացրել է մարտի 25-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.22 դրամ է, վաճառքը՝ 391.72 դրամ: Եվրոյի առքը միջինը 411.28 դրամ է, վաճառքը՝ 426.53 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.86 դրամ է, վաճառքը՝ 5.24 դրամ:
12:19 24.03.2023
Օրերս Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժին ժամանած բեռնատարը, ըստ փաստաթղթերի, Իրանի Իսլամական հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է ներկրել սպիտակ ցեմենտ: Համապատասխան մաքսային հսկողությունից հետո տեղադրվել են մաքսային կապարակնիքները և բեռնատարը Մեղրիից տեղափոխվել է նշանակման մաքսային մարմին` ՊԵԿ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության «Ալյանս-տերմինալ»: Կատարվել է բեռնատար ավտոմեքենայի տեսազննում, ինչի արդյունքում, հայտնաբերվել է մեքենայի կիսակցորդի և կցորդի […]
12:08 24.03.2023
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Նյու Յորքում մասնակցում է «Ջուրը կայուն զարգացման համար» խորագրով համաժողովին: Նախարարի տեղակալը նշել է, որ այս համաժողովը առաջինն է գրեթե 50 տարվա ընթացքում, որը կարող է բեկումնային պահ լինել ՄԱԿ-ի Կայուն զարգացման 6-րդ նպատակի համար՝ այն է ապահովել ջրի և սանիտարական մաքրության կայուն կառավարումը բոլորի համար: Իր ելույթում նախարարի […]
21:00 23.03.2023
Կառավարության որոշմամբ 943 մլն 686 հազար դրամ է հատկացրել Շիրակի մարզի Գյումրի համայնքի փողոցների ասֆալտապատման և Արթիկի բնակավայրերի լուսավորության ցանցի ընդլայնման 2 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով 904 մլն 534 հազար դրամը կառավարության՝ «Գյումրի համայնքի 22 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի համամասնությունն է, ծրագրի պայմանագրային ընդհանուր արժեքը (ներառյալ նախագիծ, տեխնիկական հսկող, հեղինակային հսկող) կազմում է 2 մլրդ […]
20:47 23.03.2023
Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չելպակի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը, Լեհաստանի ներդրումների եւ առեւտրի գործակալության կառավարման խորհրդի անդամ Զդիսվավ Սոկալը, «Վոլտեր» ֆինանսական խորհրդատվական ընկերության հիմնադիր Մայքլ Վոլտերը, ինչպես նաեւ Վարշավայի ֆոնդային բորսայի ներկայացուցիչներ: Փոխվարչապետ Խաչատրյանը ողջունել […]
20:03 23.03.2023
Հակամարտության ավարտից հետո Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի 383 միլիարդ եվրո, ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, որը տարածվել է մարտի 23-ին Բրյուսելում։ Հայտարարության մեջ նշվում է, որ գնահատումն իրականացվել է Համաշխարհային բանկի, Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ), ՄԱԿ-ի և Ուկրաինայի կառավարության մասնակցությամբ։ «Ուկրաինայում վերակառուցման և վերականգնման ծախսերը հասել են 411 միլիարդ դոլարի (383 միլիարդ եվրոյին համարժեք)»,- ասվում է […]
19:32 23.03.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուրմանսկի շրջանի նահանգապետ Անդրեյ Չիբիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել են տարածաշրջանների համաչափ զարգացումն ու ապակենտրոնացված փոխգործակցությունը, ինչպես նաև համագործակցությունը արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում: Մտքեր են փոխանակվել գործարար շփումների, բիզնեսի ներկայացուցիչների միջև ուղիղ տնտեսական կապերի խորացման հարցերի, միջտարածաշրջանային զբոսաշրջության համատեղ ծրագրերի […]
15:54 23.03.2023
Աշխատանքային օրենսգրքում կարվեն լրացումներ ու փոփոխություններ: Նախագիծը հնարավորություն կտա վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձը պահպանել ամբողջությամբ։ Սահմանվել են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և բուհերի մասնագիտությունների ցանկը: Ըստ ԿԳՄՍ նախարարի` որոշումը մասնագիտությունների ցանկի պարբերաբար վերանայման միջոցով ստեղծում է հստակ խթան բուհերի համար, որոնք նույնպես կցանկանան ներառվել համակարգում, բարելավել միջազգային վարկանիշային համակարգին համահունչ իրենց […]
13:54 23.03.2023
Rate.am-ը ներկայացրել է մարտի 23-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.33 դրամ է, վաճառքը՝ 391.78 դրամ: Եվրոյի առքը միջինը 416.33 դրամ է, վաճառքը՝ 430.61 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.87 դրամ է, վաճառքը՝ 5.21 դրամ:
12:14 23.03.2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձը կպահպանվի․ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն այսօր Կառավարության նիստում հավանության է արժանացել։ Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Գործող կարգավորումներով՝ վարժական հավաքի ընթացքում քաղաքացուն հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը։ Նախագծի ընդունմամբ՝ աշխատողին մինչև […]
11:44 23.03.2023
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ և Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությամբ, Հետբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների մասնակցությամբ ուսումնական կենտրոնում անցկացվել է հնգօրյա աշխատաժողով։ Մաքսային ծառայողները ՀՄԿ կողմից հավատարմագրված փորձագետների հետ քննարկել են բացթողումից հետո իրականացվող հսկողության, ռիսկերի կառավարման համակարգի կիրառման առանձնահատկությունները։ Աշխատաժողովի շրջանակում մասնակիցներն անդրադարձել են նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց՝ ըստ ռիսկի մակարդակի դասակարգման, առավել ռիսկային […]
21:09 22.03.2023
Մայրաքաղաքում այս պահին 237 շինթույլտվության հիման վրա ակտիվ աշխատանքներ են իրականացվում՝ կառուցվում են բազմաբնակարան շենքեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Լուսանկարիչ` Կարապետ Սահակյան
19:57 22.03.2023
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատի մարզի Արարատ համայնքի ՈԿՖ բանավան (Զոդ Բանավան) թաղամասում վերանորոգվում է առկա դրենաժային համակարգը։ Համակարգի վերանորոգումը թաղամասում մի շարք կարևոր խնդիրներ կլուծի․ բանավանը կունենա անխափան աշխատող դրենաժային համակարգ, որից կօգտվի մոտ 5120 շահառու, կվերանան կեղտաջրերի հեռացման խնդիրները, կբարձրանա ջրամատակարարման որակը, կնվազեն ջրի կորուստները։ […]
18:46 22.03.2023
Շիրակի մարզում աշնանացան ցորենի ցանքատարածքների գումարների փոխհատուցման գործընթացն է սկսվել։ Շիրակի մարզում սուբսիդավորման ծրագրից օգտվել է 5804 շահառու, իսկ փոխհատուցման գումարը, ըստ նախնական հաշվարկի, կազմում է շուրջ 1 մլրդ 35 մլն դրամ։ Աշնանացան սերմացուի պետական օժանդակության ծրագիրը մարզում նաև ցանքատարածքներն ընդլայնելու խթան է դարձել։ Շատ գյուղացիական տնտեսություններ վարուցանք են կատարել այնպիսի հողատարածքներում, որոնք մի քանի […]
18:38 22.03.2023
Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետում 129,1 տոննա կարտոֆիլի զննությամբ արտադրանքի մեջ բացահայտվել է բույսերի առողջության և սննդի անվտանգության պահանջների անհամապատասխանություն: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը տարածել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, դեպքը բացահայտել են եկամուտների ծառայության մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության բաժնի աշխատակիցները: «Նշված ապրանքները, համաձայն Վրաստանի կառավարության N463 որոշման, ենթակա են […]
16:47 22.03.2023
Նախարար Վահան Քերոբյանը մարտի 22-ին ընդունել է ավստրիական խոշորագույն «Թամակ Հոլդինգ» ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են ընկերության գործունեությունը։ Մասնավորապես նշվել է, որ այն զբաղվում է հավաքովի տների, ցեմենտատաշեղային տախտակների և այլ շինանյութերի արտադրությամբ: Ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարել շինարարության և զբոսաշրջության ոլորտներում։ Վահան Քերոբյանը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող այն ծրագրերը, որոնք […]
14:26 22.03.2023
Rate.am-ը ներկայացրել է մարտի 22-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.33 դրամ է, վաճառքը՝ 391.67 դրամ: Եվրոյի առքը միջինը 411.33 դրամ է, վաճառքը՝ 425.50 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.85 դրամ է, վաճառքը՝ 5.20 դրամ:
11:12 22.03.2023
2023թ. մարտի 23-ին Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում (ԱԱՊՀ) կանցկացնի իր հերթական հաշվետու ընդհանուր ժողովը, որը ԱԱՊՀ-ի հիմնաքարային միջոցառումներից է և գումարվում է 2 տարին մեկ անգամ: Ժողովը կնախագահի ԱԱՊՀ գործող նախագահ պրն. Աշոտ Հովհաննիսյանը: ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տկն․ Քրիստինա Քվինը նույնպես ներկա կգտնվի ժողովին: Դեսպան Քվինը հանդես կգա բացման խոսքով՝ ընդգծելով Միացյալ […]
09:51 22.03.2023
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ մարտի 21-ին ՀԱԳՄ-ում տեղի ունեցավ տնտեսական ուղղվածության շուրջ մեկ տասնյակ հասարակական կառույցների ղեկավարների հանդիպում՝ ոլորտային ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ձևավորման հնարավորությունն ու ձևաչափը քննարկելու օրակարգով։ «Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելը, ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործումը, գործարար մթնոլորտի, ներդրումային միջավայրի բարելավումը, ինչպես նաև մասնավոր-պետություն արդյունավետ երկխոսության կայացումը բազմաթիվ տնտեսական ուղղվածության հասարակական […]
08:14 22.03.2023
Ամերիկյան Amazon ընկերությունը սպասում է կրճատումների հերթական ալիքին։ Եվս 9000 աշխատակից կկրճատվի առաջիկա շաբաթներին, այս մասին հայտարարել է գործադիր տնօրեն Էնդի Ջեսին, գրում է Bloomberg-ը մարտի 20-ին։ Հաղորդվում է, որ առաջին հերթին աշխատանքից կազատվեն Amazon Web Services բաժնի, անձնակազմի բաժինների, գովազդի, ինչպես նաև Twitch առցանց հեռարձակումների ծառայության աշխատակիցները։ Այս որոշումը բացատրվում է նրանով, որ կորոնավիրուսային […]
20:52 21.03.2023
Rate.am-ը ներկայացրել է մարտի 21-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.33 դրամ է, վաճառքը՝ 391.67 դրամ: Եվրոյի առքը միջինը 409.17 դրամ է, վաճառքը՝ 423.03 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.86 դրամ է, վաճառքը՝ 5.20 դրամ:
19:56 21.03.2023
Պետական բյուջեի ֆինանսավորմամբ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից ընթացիկ տարում ՀՀ Արմավիրի մարզում նախատեսված է իրականացնել 38,838 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգում և վերանորոգում։ Տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից։ Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի (Էջմիածին-Արմավիր հատվածի չվերանորոգված մասերը) հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երեք հատվածներում՝ ընդամենը 5,6 կմ Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի (Հուշակերտի հատված) հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 3,5 կիլոմետրը Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի […]
15:50 21.03.2023
Օրենսդրական նոր կարգավորումների նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ոսկու խտանյութի, նաեւ համաձուլվածքի հետագա վերամշակման, այդ թվում՝ զտարկման համար նպաստավոր հարկային միջավայր ձեւավորելը: Գործադիրը փոփոխություն եւ լրացում է առաջարկում Հարկային օրենսգրքում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ներկայացելով գործող կարգավորումները՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ ոսկու խտանյութի, նաեւ համաձուլվածի (դոռե) օտարումն ազատված է ԱԱՀ-ից: Այսինքն՝ […]
12:13 21.03.2023
Մարտի 21-ն ամբողջ աշխարհում պաշտոնապես նշվում է որպես «Անտառների միջազգային օր»։ Կառավարության որոշմամբ Հայաստանում այս օրը նշվում է նաև որպես անտառագետի օր։ Առաջին անգամ Անտառների միջազգային օրը նշվել է 2013 թվականի մարտի 21-ին։ Հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ։ Անտառների միջազգային օրը ստեղծվել է որպես գլոբալ հարթակ այն մարդկանց համար, որոնք […]
12:09 21.03.2023
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ստորագրություններ է հավաքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նամակի համար: Նա դատապարտում է Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդականի վերջին հայտարարությունները: Մարտի 8-ին՝ Ադրբեջանի շրջափակման երկրորդ ամսվա խորքում, Բոնոն, որպես ԱՄՆ հատուկ խորհրդական իր առաջին պաշտոնական այցը տարածաշրջան, հրապարակավ հայտարարեց. «Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ… Պատժամիջոցները հակաարդյունավետ կլինեն: Այս պահին դա նույնիսկ քննարկման […]
11:23 21.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններից ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ։ 2021թ. հունիսի 14-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ստացված անտառխախտման արձանագրության հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել […]
10:52 21.03.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Բելառուսի փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել հայ-բելառուսական առկա համագործակցությունն էլ ավելի խորացնելու անհրաժեշտությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես համագործակցությունը շինարարության, ճանապարհաշինության, մեքենաշինության և արդյունաբերության այլ ոլորտներում։ Քննարկվել են նաև հայաստանյան շինարարական տարբեր […]
10:20 21.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Կառավարությանը ենթակա Տեսչական մարմինների 2022թ. գործունեության հաշվետվությունները: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն: Հաշվետու տարում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացրել է 3217 վերահսկողական միջոցառում, որի շրջանակում հայտնաբերվել է 1425 խախտում, կայացվել է վարչական պատասխանատվություն կիրառելու մասին 1212 որոշում, նշանակվել է մոտ 102 մլն ՀՀ դրամի չափով տուգանք: Սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացված […]