11:45 14.03.2023
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությանը՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորությամբ։ Կողմերը քննարկել են դեռևս նախորդ տարի տեղի ունեցած հանդիպումից հետո Հայաստանի հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Դիտարկվել են նաև ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների կատարողականի կանխատեսումները և առկա մարտահրավերների ազդեցությունը կատարողականի վրա, հարկեր/ՀՆԱ […]
20:00 13.03.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է LEAD4Shirak ծրագրի ներկայացուցիչներին։ Անդրադառնալով «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևոր նախաձեռնություն է, քանզի նպատակ ունի նպաստել աղքատության, խոցելիության նվազեցմանը՝ գյուղական զարգացման միջոցով․ «LEADER ծրագիրն ինքնին կարևոր ենք համարում, քանզի միտված է համայնքների զարգացմանն ու նպատակ ունի նպաստելու գյուղական շրջանների ակտիվամցանը և […]
19:49 13.03.2023
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին են հասցվել խորքային հորի կառուցման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2021 թվականի հունիս ամսին: Խորքային հորի շահագործման շնորհիվ ոռոգելի հողատեսքերը կավելանան շուրջ 35-40 հեկտարով։ Գանձակի խորքային հորի հորատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 42 միլիոն 985 հազար դրամ, որի 70 […]
18:36 13.03.2023
Մարտի 12-ի դրությամբ Շիրակի մայր ջրանցքով սկսվել են Կառնուտի ջրամբարում ջրի կուտակման աշխատանքները` նախորդ տարվանից շուրջ մեկ ամիս շուտ: Տեղեկացնում եմ Շիրակի մարզպետարանից։ Անցած տարիներին ոռոգման սեզոնի ընթացքում առաջացած խնդիրները հաշվի առնելով` ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները ոռոգման մեկնարկին ջրամբարներում համապատասխան քանակության ջուր ամբարելու համար: Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ, մարզպետարանի պատասխանատուները Շիրակ ՋՕԸ-ի հետ […]
15:58 13.03.2023
Rate.am-ը ներկայացրել է մարտի 13-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.25 դրամ է, վաճառքը՝ 391.92 դրամ: Եվրոյի առքը միջինը 409.22 դրամ է, վաճառքը՝ 423.69 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.93դրամ է, վաճառքը՝ 5.28 դրամ:
15:56 13.03.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին են դիմել պեստիցիդներ ներմուծող մի շարք տնտեսավարողներ, որոնք չեն կարողանում մաքսային պահեստներում գտնվող ապրանքը մաքսազերծել, քանի որ չունեն Տեսչական մարմնի թույլտվությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինց: Թույլտվությունը չի տրամադրվել, քանի որ վերոնշյալ պեստիցիդները չեն համապատասխանում Հայաստանում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկի (հրապարակված է Տեսչական մարմնի […]
11:18 13.03.2023
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեղրիի մաքսային կետ-բաժնով Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ ներմուծված ապրանքը հայտարարագրվել է ոչ իր անվամբ: 5 բեռնատար ավտոմեքենայով բերված՝ ընդհանուր շուրջ 122 հազար կգ քաշով ապրանքը հայտարարագրվել է որպես ավիավառելիք՝ ռեակտիվ շարժիչների համար։ Տեղեկատվության իսկությունը ստուգելու նպատակով՝ վերոնշյալ ապրանքները բացթողնվելուց հետո, Մաքսանենգության […]
09:08 13.03.2023
Ավարտվել է «Ապագա Հայկականը» առաջին համաժողովը: Երեք օր շարունակ ՀՀ-ից, Արցախից ու Սփյուռքից թափանցիկ վիճակահանությամբ և ներկայացուցչական ընտրանքի մեթոդով ընտրված մասնակիցները քննարկել են Հայաստանի և աշխարհասփյուռ հայության կայուն զարգացման ռազմավարական նպատակների իրագործման հնարավոր սցենարները և ծրագրերը: Ցավոք, Արցախում տիրող ճգնաժամի պատճառով որոշ մասնակիցներ հնարավորություն չեն ունեցել մասնակցելու Համաժողովին առկա ձևաչափով: Համաժողովի վերջին օրվա քննարկումները մեկնարկել […]
22:32 12.03.2023
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կիրակի պաշտոնական այցով ժամանել է Իրան, նրա հանդիպումը իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հետ կկայանա երկուշաբթի օրը։ Այս մասին հայտնում է BelTA գործակալությունը։ Նախագահների հանդիպումը կանցկացվի նեղ և ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։ Կողմերը կքննարկեն արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, լոգիստիկայի ոլորտներում նախագծերի իրականացման ընթացքը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու տարածաշրջանում և ամբողջ աշխարհում տիրող […]
21:14 12.03.2023
Հնդկաստանը կպահպանի Ռուսաստանից նավթի գնի վերին շեմը՝ 60 դոլար, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ մարդկանց։ «Հնդկաստանը չի խախտի Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները, այդ թվում՝ Մոսկվայից նավթի 60 դոլար գնի վերին շեմը»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Հնդկաստանի իշխանությունները թրեյդերներին ու բանկերին խնդրել են պահպանել կանոնները: «Հնդկաստանը մանրամասն քննարկումներ է ունեցել ԱՄՆ-ի […]
22:45 11.03.2023
Տնտեսական համագործակցության հնարավորությունները, հեռանկարներն ու իրականացվող ծրագրերը: Զրույց «Հեռանկարի» տաղավարում ՌԴ Թաթարստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդականի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
08:34 11.03.2023
«Otkritie Investments»-ի առաջատար վերլուծաբան Անդրեյ Կոչետկովը «Փրայմ» գործակալությանը հայտնել է, որ այն երկրներում, որոնց տնտեսությունները ԱՄՆ-ից ներմուծման կախվածություն ունեն, հնարավոր է դոլարի պակաս լինի: Տնտեսագետը նշել է, որ տասնյակ երկրներում նկատվում է բյուջեի և առևտրային հաշվեկշռի կրկնակի դեֆիցիտ։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակից ելք կարող է դառնալ ազգային ֆինանսական համակարգի արժույթը։ Կոչետկովն ընդգծել է, որ դոլարի […]
21:00 10.03.2023
Ի՞նչ հարցեր ու խնդիրներ ունեն Շիրակի մարզի գործարարները ու ի՞նչ լուծումներ է առաջարկում պետությունը: Վաղը Գյումրիում տեղի է ունենալու «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով միջոցառումը, որի ընթացքում գործարարները հնարավորություն են ունենալու իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու պատասխանատու պաշտոնյաներին: Գյումրիի Թումոյում վերջին նախապատրաստական աշխատանքներն են տեղի ունենում: Հենց այստեղ են վաղը մեկտեղվելու գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներն ու Շիրակի […]
20:56 10.03.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Գյումրիում գտնվող փոքր ու միջին բիզնեսի աջակցման պետական գերատեսչությունների ներկայացուցիչներին, մասնավորապես, Հայաստանում ռուսական արտահանման կենտրոնի ներկայացուցիչ Վիգեն Ենոքյանը, Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոնի տնօրեն Կարեն Ավագյանը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը, ՀՀ արտահանման ապահովագրական գործակալության տնօրեն Արտակ Միրզոյանը։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետը նշել […]
20:38 10.03.2023
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ծավալը կազմել է 2 մլրդ դոլար, ինչը 61,1 տոկոսով գերազանցում է 2021 թվականի ճշգրտված տվյալները։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ տվյալների՝ աճը պայմանավորված է ՕՈՒՆ-ի երկու բաղադրիչների՝ բաժնետիրական կապիտալի և վերաներդրումների տոկոսադրույքի ավելացմամբ։ 2022 թվականի նախնական տվյալներով, երեք խոշորագույն ներդրող […]
19:50 10.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի ռազմավարության մշակման հայեցակարգային մոտեցումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ջրային ոլորտում առկա կարգավորումներին, խնդիրներին, ոլորտի միջազգային փորձին, պլանավորված իրավական շրջանակներին, ջրային համակարգերի կարգավորման մոդելներին, մշակվելիք ռազմավարության կառուցվածքին: Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանը կարևորել […]
16:53 10.03.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետական նախարար Նուրա ալ Կաաբիի հետ։ Կողմերը քննարկել են ոլորտային մի շարք հարցեր, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման, խնամատարության ինստիտուտի զարգացման, խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացի վերաբերյալ։ Ընդգծելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների, […]
13:46 10.03.2023
Rate.am-ը ներկայացրել է մարտի 10-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 384.97 դրամ է, վաճառքը՝ 391.47 դրամ: Եվրոյի առքը միջինը 404.94 դրամ է, վաճառքը՝ 419 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.92 դրամ է, վաճառքը՝ 5.27 դրամ:
19:57 09.03.2023
Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները վերջին մեկ տարվա ընթացքում սառեցրել են ավելի քան 58 միլիարդ դոլարի չափով պատժամիջոցների ենթարկված ռուսների ակտիվները։ Այս մասին ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել։ Փաստաթղթի համաձայն՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո մեկ տարվա ընթացքում REPO խումբը առգրավել է զբոսանավեր, ինքնաթիռներ, շքեղ անշարժ գույք և այլն։ Դրա […]
19:27 09.03.2023
Հացահատիկի գործարքի շուրջ խորհրդակցությունները Ժնևում կանցկացվեն մարտի 13-ին։ Այս մասին մարտի 9-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Խորհրդակցությունների հաջորդ փուլերը նախատեսված են մարտի 13-ին Ժնևում, որին կմասնակցի ռուսական միջգերատեսչական պատվիրակությունը, կլինեն ՄԱԿ-ի ներկայացուցիչներ»,- ասել է նա։ Զախարովան նաև նշել է, որ հացահատիկի գործարքի երկարաձգման կանխատեսումը հոռետեսական կլինի, եթե Արևմուտքը շարունակի չկատարել իր […]
19:00 09.03.2023
Շիրակի մարզում մեկնարկել է աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցման գործընթացը։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից: Աշոցքի տարածաշրջանի ծրագրից օգտված 359 շահառուների համար 38 մլն 16 հազար դրամ գումարի բաշխումը կիրականացվի առաջիկա հինգ օրերի ընթացքում։ Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում 5804 շահառուներ են օգտվել ծրագրից։ Փոխհատուցման գումարը, ըստ նախնական հաշվարկի, կազմում է շուրջ 1 մլրդ 35 մլն դրամ։ […]
14:29 09.03.2023
Rate.am-ը ներկայացրել է մարտի 9-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385 դրամ է, վաճառքը՝ 391.58 դրամ: Եվրոյի առքը միջինը 404.14 դրամ է, վաճառքը՝ 418.25 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.91 դրամ է, վաճառքը՝ 5.27 դրամ:
09:34 09.03.2023
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրի հետ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Արցախյան 44–օրյա պատերազմի ընթացքում իսլանդական տարբեր ընկերությունների կողմից ցուցաբերած աջակցության, համագործակցության, ինչպես նաև իսլանդական պատգամավորական պատվիրակության Արցախ կատարած այցի համար։ Կողմերը քննարկել են նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության, […]
19:53 08.03.2023
Ինչպես Ուկրաինայից, այնպես էլ Ռուսաստանից պարենամթերքի և պարարտանյութերի արտահանումը կարևոր է համաշխարհային պարենային անվտանգության և գների իջեցման համար, Կիևում լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ նշելով Սևծովյան հացահատիկի գործարքի երկարաձգման կարևորությունը: «Ուկրաինական, ինչպես նաև ռուսական պարենամթերքի և պարարտանյութերի արտահանումը կարևոր է համաշխարհային պարենային անվտանգության և գների համար»,- ասել է Գուտերեշը։ Նա ընդգծել է […]
19:13 08.03.2023
Թուրքիայում երկրաշարժերի վնասն այս պահին կազմում է մոտ 80 մլրդ դոլար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարար Վահիդ Քիրիշչին։ «Այն, ինչ տեղի ունեցավ, մեզ համար շատ ցավալի իրադարձություն էր, վնասը մոտավոր կազմում է 80 միլիարդ դոլար, միայն երկրաշարժերի հետևանքով Ջրային ռեսուրսների վարչությանը հասցված վնասը կազմում է 22 միլիարդ լիրա (1,15 միլիարդ […]
12:00 08.03.2023
Չինաստանի, Հնդկաստանի և Թուրքիայի հետ առևտրի ավելացումն օգնում է ռուսական տնտեսությանը ոտքի կանգնել՝ չնայած Արևմուտքի զանգվածային պատժամիջոցներին: Դրա պատճառով սահմանափակող միջոցառումներն այնքան արդյունավետ չեն եղել, որքան սպասվում էր, գրում է ճապոնական Yomiuri թերթը։ «Սահմանափակիչ միջոցառումներն այնքան արդյունավետ չէին, որքան սպասվում էր. Սրա պատճառն այն պետություններն են, որոնք չեն միացել արեւմտյան պատժամիջոցներին, օրինակ՝ Չինաստանը <….> Հնդկաստանն […]
11:43 08.03.2023
Հաշվի առնելով ստեղծված վիճակը և տնտեսական շրջափակման հետևանքով շուկայում իրացվող ապրանքատեսակների սղությունն ու գնագոյացման հետ կապված խնդիրները, տնտեսվարող սուբյեկտների կողմից չարաշահման դեպքերը, 07․03․2023թ․ Արցախի Հանրապետության կողմից ընդունվել է ապրանքների շրջանառության հատուկ կարգ, որն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսվարող սուբյեկտները պետք է նախապես ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովին ներկայացնեն այն ապրանքների ցանկը, որոնք […]
08:36 08.03.2023
Երկրորդային շուկայում բնակարան գնելիս բազմաթիվ թակարդներ կան, ուստի գործարք կնքելուց առաջ անհրաժեշտ է ստուգել, «Իզվեստիային» ասել է ֆինանսական փորձագետ, Աջակցության խմբի ղեկավար Ալեքսեյ Լաշկոն։ Նա բացատրել է, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել անշարժ գույք գնելուց առաջ։ «Առաջին հերթին վաճառողից խնդրեք սեփականության իրավունքի փաստաթղթեր, որոնք հաստատում են նրա սեփականությունը բնակարանի նկատմամբ: Դա կարող է […]
19:19 07.03.2023
2023 թվականին Շիրակի մարզի համայնքները տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 31 սուբվենցիոն ծրագիր են ներկայացրել՝ 130 ենթածրագրերով, որոնց նախնական արժեքը կազմում է 10 մլրդ 76 մլն դրամ։ Գումարի 53 տոկոսը կառավարությունն է տրամադրելու՝ 5 մլրդ 344 մլն դրամ, համայնքի բյուջեի ֆոնդային մասը՝ 4 մլրդ 642 մլն դրամ (46.1%) է, այլ ներդրողները՝ 89 մլն դրամ […]