TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+29.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Կիև՝ հացահատիկի գործարքը քննարկելու համար

18:18 07.03.2023

  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Ուկրաինա, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և կքննարկի հացահատիկի գործարքի երկարաձգման հարցը։ Այս մասին երեքշաբթի օրը՝ մարտի 7-ին, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Չորեքշաբթի առավոտյան նա Կիևում կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու հացահատիկի գործարքի երկարաձգումը, ինչպես նաև հարակից այլ հարցեր»,- լրագրողներին ասել է […]

̰
Արտարժույթների փոխարժեքները մարտի 7-ի դրությամբ

13:40 07.03.2023

Rate.am-ը ներկայացրել է մարտի 7-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.17 դրամ է, վաճառքը՝ 391.78դրամ: Եվրոյի առքը միջինը 408.31 դրամ է, վաճառքը՝ 421.97 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.94 դրամ է, վաճառքը՝ 5.30 դրամ:

̰
Նարեկ Մկրտչյանը մասնակցում է Նյու Յորքում ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին

10:34 07.03.2023

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանը (CSW67), որի գերակա թեման և նախարարական հատվածը կլինեն նորարարության, տեխնոլոգիական առաջընթացի, կրթության մասին՝ գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների ու հնարավորությունների առաջխաղացման համատեքստում։ «Նստաշրջանի շրջանակում հանդես եմ գալու զեկույցով, […]

̰
400 կմ ճանապարհի նորոգման պայմանագրերն արդեն կնքված են. Գնել Սանոսյան

10:19 07.03.2023

400 կմ ճանապարհի նորոգման պայմանագրերն արդեն կնքված են. 2023թ. շինարարական աշխատանքների մասին հարցազրույցը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ ներկայացրել է ՀՀ կառավարությունը։  

̰
Մետրոն համարվում է ամենաարագ, անվտանգ, էկոլոգիապես մաքուր ու հարմարավետ հասարակական տրանսպորտային միջոցը. Բաբկեն Սեդրակյանի շնորհավորական ուղերձը

10:11 07.03.2023

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ –ի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը շնորհավորական ուղերձ է հղել մետրոպոլիտենի շահագործման 42-ամյակի առթիվ, որում ասվում է. «Սիրելի՛ ուղևորներ, սրտանց շնորհավորում եմ Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 42-րդ տարեդարձի առթիվ։ Մետրոն մեր օրերում իրավամբ համարվում է ամենաարագ, անվտանգ, էկոլոգիապես մաքուր ու հարմարավետ հասարակական տրանսպորտային միջոցը։ […]

̰
Արտարժույթների փոխարժեքները մարտի 6-ի դրությամբ

11:27 06.03.2023

Rate.am-ը ներկայացրել է մարտի 6-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.14 դրամ է, վաճառքը՝ 392.08 դրամ: Եվրոյի առքը միջինը 406.72 դրամ է, վաճառքը՝ 420.61  դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.92 դրամ է, վաճառքը՝ 5.29 դրամ:

̰
Մեր խնդիրները կապված են արտաքին միջավայրի ու անվտանգության հետ. Փաշինյանը հանդիպումն ամփոփեց Գերմանիայի հայ համայնքի հետ

22:31 04.03.2023

Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի Դաշնային հանրապետություն կատարած աշխատանքային այցը եզրափակել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Փաշինյանն իր աշխատանքային այցը Գերմանիա, համարում է արդյունավետ. նպատակը համարում է մի շարք հարցերի վերաբերյալ երկուստեք հարաբերություններում դիրքորոշումների ավելի հասկանալի ու ընկալելի դարձնելը: Կարևորում է Գերմանիայի կանցլերի, նախագահի հետ ունեցած բաց խոսակցությունները, նշում, որ ջերմ տպավորություններով է վերադառնալու Հայաստան: […]

̰
Ռուսական ներմուծումը վերադարձել է 2020 թվականի մակարդակին․ Bloomberg

19:39 04.03.2023

Ռուսական ներմուծումը ընդհանուր առմամբ վերադարձել է 2020 թվականի մակարդակին, հայտնում է Bloomberg-ը։ «Ուկրաինայում հակամարտությունը սկսելուց ի վեր ԵՄ-ն և G7 երկրները բազմաթիվ պատժամիջոցներ են կիրառել՝ փորձելով խարխլել ռուսական տնտեսությունը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշ ոլորտներում ճնշումը չի հասել այն մակարդակին, ինչ ակնկալում էին բարձրաստիճան պաշտոնյաները»,-գրում է թերթը։ Նշվում է, որ չնայած բոլոր ճնշումներին, Ռուսաստանը […]

̰
Արտարժույթների փոխարժեքները մարտի 4-ի դրությամբ

09:46 04.03.2023

Rate.am-ը ներկայացրել է մարտի 4-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.08 դրամ է, վաճառքը՝ 392.25 դրամ: Եվրոյի առքը միջինը 405.56 դրամ է, վաճառքը՝ 420.83 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.92 դրամ է, վաճառքը՝ 5.30 դրամ:

̰
Վարչապետը հանդիպում է ունեցել ԳԴՀ Արևելյան հանձնաժողովի և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ

22:40 03.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում, հանդիպում է ունեցել ԳԴՀ Արևելյան հանձնաժողովի և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել բիզնես մենեջմենթի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի, նաև Հայաստանում գործունեություն ծավալող SAP Data Space Berlin ձեռնարկությունում: Քննարկմանը մասնակցել են ԳԴՀ պետական մարմինների, ինչպես նաև մասնավոր` ագրոբիզնեսի, թվային տեխնոլոգիաների, դեղագործության, էներգետիկայի, […]

̰
Նշվել են ներդրողի կարգավիճակին հասնելու 3 հիմնական ֆինանսական քայլերը

22:10 03.03.2023

Նախքան ներդրումներ սկսելը, դուք պետք է ուշադիր ուսումնասիրեք ֆինանսական վիճակը: Fontvielle ներդրումային ընկերության ներդրումային խորհրդատու Մաքսիմ Ֆեդորովը «Իզվեստիա»-ին ասել է, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն սկսնակ ներդրողները: «Ներդրումների, ինչպես նաև վարկերի իրավիճակում հասկանալու համար՝ արժե՞ սկսել, պետք է ուշադիր ուսումնասիրել կոնկրետ անձի անձնական ֆինանսական պատկերը։ Եթե ​​վարկային պարտավորությունների դեպքում նման վերլուծություն է անում […]

̰
Վահան Քերոբյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

21:28 03.03.2023

Նախարար Վահան Քերոբյանը մարտի 3-ին ընդունել է ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինին։ Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորվել է ակտիվ համագործակցություն, և հույս հայտնել, որ նրա առաքելության ընթացքում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները տնտեսության ոլորտում կշարունակեն խորանալ և ընդլայնվել: Այնուհետև կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանը, […]

̰
Ծովագյուղ բնակավայրում սուբվենցիոն ծրագրով ավելի քան 256 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել

20:17 03.03.2023

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ ավարտվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 256 միլիոն 678 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։ Աշխատանքների արդյունքում ասֆալտապատվել է Ծովագյուղի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, […]

̰
Արտարժույթների փոխարժեքները մարտի 3-ի դրությամբ

16:15 03.03.2023

Rate.am-ը ներկայացրել է մարտի 3-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 384.97 դրամ է, վաճառքը՝ 392.06 դրամ: Եվրոյի առքը միջինը 406.11 դրամ է, վաճառքը՝ 419.89 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.94 դրամ է, վաճառքը՝ 5.30 դրամ:

̰
Կվաճառվեն խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր․ Ֆինանսների նախարարություն

12:23 03.03.2023

Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 6-ին կտեղաբաշխվեն 2024 թվականի մարտի 4-ին մարվող պետական պարտատոմսեր, ինչպես նաև կվաճառվեն խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր հետևյալ պայմաններով` 📈 6 ամիս` 8.5%, 📈 12 ամիս` 9.0%, 📈 24 ամիս` 9.2% 📈 36 ամիս` 9.5% տարեկան եկամտաբերություններով: Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման իրավունքը հնարավորություն է ընձեռում մինչև մարման ժամկետի լրանալը, հետգնման օրը, […]

̰
Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները

10:51 03.03.2023

Մարտի 2-ին կայացել է դեսպան Մակունցի հանդիպումը ԱՄՆ առևտրի քարտուղարի՝ համաշխարհային շուկաների հարցերով տեղակալ, ԱՄՆ և Արտաքին առևտրային ծառայության գլխավոր տնօրեն Արուն Վենկատարամանի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը: Դեսպանն ու Առևտրի քարտուղարի տեղակալը քննարկեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում։

̰
Բազմաթիվ խնդիրներ և մտահոգություններ են առաջացել ինձ մոտ. Արցախի պետնախարարը հանդիպել է գործարարների հետ

10:46 03.03.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 2-ին, ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի հետ միասին հանդիպել է գործարար հատվածի մի խումբ ներկայացուցիչների հետ: Պետական նախարարը վստահեցրել է, որ բավականին կառուցողական և գործնական հարաբերությունների կողմնակից է և պատրաստակամ քննարկելու մտահոգող ամենատարբեր հարցեր: «Երեկ և այսօր ամբողջությամբ օգտագործել եմ Արցախի շրջափակման […]

̰
Այսօր մեզանից պահանջվում է առավել ջանասիրություն, նորարարություն. Արսեն Ղազարյանն ուղերձ է հղել Գործարարի օրվա կապակցությամբ

10:17 03.03.2023

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ուղերձ է հղել Գործարարի օրվա կապակցությամբ, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Սկսած 2017 թվականից՝ մարտի 3-ը մեր երկրում նշվում է որպես Գործարարի օր, որը համընկնում է նաև հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրվա հետ՝ խորհրդանշելով հայ ձեռներեցության բարի ավանդույթների շարունակականությունը։ Անկախ Հայաստանի տնտեսությունն անցած ավելի քան […]

̰
Թուրքիայի արտահանման ծավալները փետրվարին նվազել են երկրաշարժի պատճառով

19:41 02.03.2023

Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտնել է 2023 թվականի փետրվար ամսվա արտահանման ծավալները։ Ըստ դրա՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն 6․4%-ով նվազել է տեղի ունեցած երկրաշարժի պատճառով և կազմել 18․6 մլրդ դոլար։ Հայտարարության մեջ նշվում է, որ երկրի 11 նահանգները, որոնք աղետի գոտում են հայտնվել, արտահանման ծավալների 8․6%-ն են ապահովում, սակայն այն այս տարի նվազել է […]

̰
Արտաշատ համայնքի 17 բնակավայրերում կբարեկարգվի շուրջ 21 կմ ճանապարհահատված

19:08 02.03.2023

Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ համայնքի 17 բնակավայրերում՝ Արտաշատ քաղաքում, Ազատավանում, Դալարում, Մրգավանում, Վերին Արտաշատում, Քաղցրաշենում, Նարեկում, Նորաշենում, Մխչյանում, Դեղձուտում, Դվինում, Վարդաշենում, Բարձրաշենում, Աբովյանում, Նշավանում, Դիտակում և Արևշատում, այս պահին ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ։ Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրով խոշորացված համայնքի բնակավայրերում կբարեկարգվի շուրջ 21 կմ ճանապարհահատված։ Ծրագրի ընդհանուր արժեքը 2 […]

̰
«Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրով 304 շահառուի տրվել են փոքր բիզնես դրամաշնորհներ

18:58 02.03.2023

Համաշխարհային բանկի և Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի  «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում»ծրագրով 304 շահառուի Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերից տրամադրվել են փոքր բիզնես դրամաշնորհներ խթանելու նրանց ինքնաբավ կենսապահովումը՝ դուրս գալով ընտանեկան նպաստ համակարգից։ Տեղեկացնում են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակից։ Այս ծրագիրն իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ ՀՀ աշխատանքի […]

̰
Գործադիրի որոշումներն ու առաջիկայում մեկնարկող նախագծերը՝ մեկ տեսանյութում

15:15 02.03.2023

Աջափնյակում մետրոյի կայարանի շինարարությունը կտևի 4 տարի, քննարկվում են այլ ուղղություններում ևս կայարաններ ունենալու հարցը:  Երաժշտական դպրոցների ուսուցիչները, մարզիչները մարտի 15-ից կարող են ատեստավորման հայտեր ներկայացնել: Արագած լեռան լանջին էլ լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական նոր համալիր կկառուցվի: Նախագծերն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստին, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Բարձրացվում է սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետությունը

14:38 02.03.2023

ՀՀ պետական բյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2023 թ. սուբվենցիայի ծրագրային ամբողջական փաթեթների ներկայացման վերջնաժամկետ սահմանել՝ մարզպետարաններ ներկայացնելու համար` մինչև 2023 թ. մարտի 6-ը, իսկ նախարարություն՝ մինչև 2023 թ. մարտի 15-ը։ Այսպիսով՝ 2023 թ. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի անցկացման համար վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի մարտի […]

̰
Գործադիրը նախատեսում է սահմանել հուշաքարերի, խաչքարերի և խաչերի շինարարության իրականացման աշխատանքների ռիսկայնության աստիճան

14:24 02.03.2023

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է սահմանել հուշաքարերի, խաչքարերի և խաչերի շինարարության (տեղադրման) իրականացման աշխատանքների ռիսկայնության աստիճանը, կանոնակարգել աշխատանքների ընթացքն ու ապահովել պետական լիազոր մարմինների հետ համապատասխան համաձայնությունների ընթացքը: Արդյունքում՝ կհստակեցվեն այդ աշխատանքների համար սահմանված փաստաթղթերի կազմման և պետական լիազոր մարմինների հետ համաձայնությունների ընթացակարգը, որն իր հերթին անմիջական ազդեցություն կունենա ապօրինի օբյեկտների անկանոն տեղադրման […]

̰
Հայաստանում կստեղծվի նոր ավան՝ համաշխարհային մակարդակի գյուղատնտեսական համալիրով, ամառային և ձմեռային հանգստավայրով

14:17 02.03.2023

Գործադիրը հավանություն է տվել «ՌԻԴ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկո-գյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագրին: Ծրագրով սկզբնական շրջանում նախատեսվում է հիմնել 300 փոքր ֆերմա, որտեղ կներգրավվեն երիտասարդ ընտանիքներ, կնախաձեռնվեն համապատասխան ուսուցման ծրագրեր, կկազմակերպվի ստացված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի իրացումը: Աշխատանքի դիմաց ֆերմերներն ստանալու են աշխատավարձ: Նման մոտեցումը կնպաստի ՀՀ-ում […]

̰
GIZ-ի և KfW-ի տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ հայտագրերի փոխանակմամբ համաձայնագր է ստորագրվել

13:55 02.03.2023

Մարտի 2-ին Երևանում կայացել է «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն» ՍՊԸ-ի (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ հայտագրերի փոխանակմամբ համաձայնագրի ստորագրման արարողությունը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Վիկտոր Ռիխտերը։ Համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, […]

̰
Արտարժույթների փոխարժեքները մարտի 2-ի դրությամբ

11:54 02.03.2023

Rate.am-ը ներկայացրել է մարտի 2-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.փչ դրամ է, վաճառքը՝ 392.39 դրամ: Եվրոյի առքը միջինը 407.17 դրամ է, վաճառքը՝ 421.53 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.94 դրամ է, վաճառքը՝ 5.31 դրամ:

̰
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերի խորացմանն ու այս հարցում խորհրդարանների հնարավոր դերակատարմանը վերաբերող հարցեր

10:27 02.03.2023

Մարտի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի Ոլորտային տնտեսության և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ, գրում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեսյբուքյան էջը: Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերի խորացմանը և այս հարցում խորհրդարանների հնարավոր դերակատարմանը։ «Այս համատեքստում կարևորվեց երկու երկրների խորհրդարանների տնտեսական […]

̰
Արցախի պետնախարարը քննադատել է շրջափակման հետևանքների մեղմման նպատակով հումանիտար բեռների տեղափոխման կազմակերպման եղանակներն ու մեթոդները

10:20 02.03.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 1-ին խորհրդակցություն է հրավիրել ԱՀ գյուղատնտեսության, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարների, ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարարի, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենի մասնակցությամբ։ Ներկայացնելով նախապես հավաքագրված տվյալները՝ պետական նախարարը խիստ քննադատության է ենթարկել Արցախի շրջափակման հետևանքների մեղմման նպատակով հումանիտար բեռների տեղափոխման կազմակերպման եղանակներն ու մեթոդները։ Գուրգեն Ներսիսյանը հանձնարարել է […]

̰
Հայտնի է՝ երբ կսկսվի մարտ ամսվա կենսաթոշակի վճարումը

21:10 01.03.2023

2023 թվականի մարտ ամսվա կենսաթոշակի վճարումը կսկսվի մարտի 2-ից։ Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

̰
BACK_TO_TOP