TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+28.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2022թ. Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 1.67 մլն մարդ. 2021-ի համեմատ աճը կազմել է 92 տոկոս

14:23 01.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե, որտեղ ծանոթացել է 2022թ. գործունեության հաշվետվությանը։ Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, կոմիտեի ղեկավար […]

̰
Արտարժույթների փոխարժեքները փետրվարի 28-ի դրությամբ

20:54 28.02.2023

Rate.am-ը ներկայացրել է փետրվարի 28-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.67 դրամ է, վաճառքը՝ 392.97 դրամ: Եվրոյի առքը միջինը 404.94 դրամ է, վաճառքը՝ 420.03 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.95 դրամ է, վաճառքը՝ 5.34 դրամ:

̰
Գյումրիում և Վանաձորում «էկո» ավտոբուսների ձեռքբերման համար կպահանջվի քաղաքապետարանների և կառավարության ներդրումը

20:00 28.02.2023

Գյումրի և Վանաձոր քաղաքներում նախատեսվում է ներդնել պլաստիկ շշերի վերամշակման պրակտիկա, գործարկել, այսպես կոչված՝ «կանաչ» ավտոբուսներ։ Խոսքը էլեկտրական ավտոբուսների մասին է։ Այս ամենը նախատեսված է «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրով, որը ֆինանսավորում է եվրամիությունը։ Տեղի է ունեցել ծրագրի ղեկավար կոմիտեի 3-րդ նիստը, որտեղ քննարկվել են ընթացիկ հարցերը և խնդիրները։ Դրանք հիմնականում կապված են […]

̰
Կասեցվել է Արաքս գետի հունից ավազի արդյունահանումը

19:12 28.02.2023

  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից Արմավիրի մարզում հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող «ՎԻՆԵԿԱ» ՍՊԸ-ում իրականացվել է դիտարկում։ Դիտարկման ընթացքում պարզվել է, որ Ընկերության կողմից Արաքս գետի հունից կատարվում է ավազի արդյունահանում։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի կողմից կայացվել է որոշում Մարգարայի ավազի հանքավայրի տեղամասում «ՎԻՆԵԿԱ» ՍՊԸ-ի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։  

̰
Իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանի միջոցով դեպի ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու հնարավորություններով

14:11 28.02.2023

Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 28-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման սկզբում Վահան Քերոբյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ-ի ու ԻԻՀ-ի միջև առևտրաշրջանառությունը զգալիորեն աճել է՝ գերազանցելով 2022 թվականին 700 մլն ԱՄՆ դոլարը։ Կողմերը համակարծիք էին, որ առկա են նախադրյալներ […]

̰
Էլեկտրոնային առևտրի զարգացումն անգամ կենտրոնացված շուկաներում խթանել է մրցակցությունը. ՄՊՀ-ն հրապարակել է ոլորտի ուսումնասիրությունը

13:00 28.02.2023

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է նաև էլեկտրոնային առևտրի ոլորտը՝ մրցակցության վրա վերջինիս ազդեցությունը դիտարկելու նպատակով: Մասնավորապես անդրադարձ է կատարվել նաև այն հարցին, թե էլեկտրոնային առևտրի զարգացումը ինչպես է ազդում ՀՀ-ում մանրածախ առևտրով զբաղվող խանութ-սրահների գործունեության վրա։ Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ ✅Էլեկտրոնային առևտուրը տարբեր շուկաների մրցակցության վրա ունեցել է էական ազդեցություն, […]

̰
Վահան Քերոբյանն ընդունել է 𝗠𝗼𝗿𝗴𝗮𝗻 𝗦𝘁𝗮𝗻𝗹𝗲𝘆, 𝗔𝗿𝘁𝗶𝘀𝗮𝗻 𝗣𝗮𝗿𝘁𝗻𝗲𝗿𝘀 և 𝗧.𝗥𝗼𝘄𝗲𝗣𝗿𝗶𝗰𝗲 ամերիկյան և բրիտանական ներդրումային ընկերությունների ներկայացուցիչներին

12:54 28.02.2023

Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 27-ին ընդունել է 𝗠𝗼𝗿𝗴𝗮𝗻 𝗦𝘁𝗮𝗻𝗹𝗲𝘆, 𝗔𝗿𝘁𝗶𝘀𝗮𝗻 𝗣𝗮𝗿𝘁𝗻𝗲𝗿𝘀 և 𝗧.𝗥𝗼𝘄𝗲𝗣𝗿𝗶𝗰𝗲 ամերիկյան և բրիտանական ներդրումային ընկերությունների ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը․ 🔹Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող կառուցվածքային բարեփոխումները, 🔹ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը, 🔹բիզնեսների թվային փոխակերպումն ու ընկերությունների թվայնացումը, 🔹լոգիստիկ ծառայությունների բարելավումը, 🔹արտահանվող ապրանքների ու շուկաների դիվերսիֆիկացումը, 🔹այլընտրանքային էներգետիկան և վերականգնվող […]

̰
Պետք է աշխատենք ՀՀ-ի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ. Իրանի աշխատանքի և սոցբարեկեցության նախարար

09:52 28.02.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառաուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամին, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Վարդան Կոստանյանը և այլ պաշտոնյաներ։ Նախարարը ողջունել է հյուրերին և […]

̰
Համաշխարհային բանկը Թուրքիայում երկրաշարժերի վնասը գնահատել է 34,2 մլրդ դոլար

22:50 27.02.2023

Համաշխարհային բանկը (ՀԲ) փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերից Թուրքիայի տնտեսությանը հասցված վնասը գնահատել է 34,2 մլրդ դոլար, այդ գումարը կարող է աճել շարունակվող հետցնցումների պատճառով։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության մամուլի ծառայության երկուշաբթի օրը տարածած մամուլի հաղորդագրությունում։ Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկու շատ ուժեղ երկրաշարժերը Թուրքիային պատճառեցին 34,2 միլիարդ դոլարի ուղղակի ֆիզիկական վնաս, որը համարժեք […]

̰
Կահիրեում կայացել է հայկական և եգիպտական զբոսաշրջային ընկերությունների միջև առաջին գործարար համաժողովը

20:47 27.02.2023

Փետրվարի 27-ին Կահիրեում կայացել է հայկական և եգիպտական զբոսաշրջային ընկերությունների միջև առաջին գործարար համաժողովը, որը կազմակերպվել էր Եգիպտոսի Արաբական Հանրապետության զբոսաշրջության և հնությունների նախարարության կողմից՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ։ Միջոցառմանը բացման խոսքերով հանդես են եկել Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը և Եգիպտոսի Զբոսաշրջության կենտրոնական գրասենյակի նախագահ Մոհամեդ Սալաման։ Այնուհետև, Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի նախագահ Մեխակ […]

̰
Հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալն աճել է 130.0%–ով

14:17 27.02.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2023թ․ հունվարի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները 2023թ․ հունվարը 2022թ․ հունվարի համեմատությամբ։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.5% 📈Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 1.4%–ով 📈Ծառայությունների ծավալն աճել է 25.9%–ով 📈Առևտրի շրջանառությունն աճել է 17.7%–ով 📈Շինարարության ծավալն աճել է 12.2%–ով 📈Արտահանման ծավալն աճել է 130.0%–ով 📈Ներմուծման ծավալն աճել է 72.5%–ով։

̰
Արտարժույթների փոխարժեքները փետրվարի 27-ի դրությամբ

12:45 27.02.2023

Rate.am-ը ներկայացրել է փետրվարի 27-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.89 դրամ է, վաճառքը՝ 393.31 դրամ: Եվրոյի առքը միջինը 404.19 դրամ է, վաճառքը՝ 418.89 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.90 դրամ է, վաճառքը՝ 5.29 դրամ:

̰
Ռուս միլիարդատերերը Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո մեկ տարվա ընթացքում կորցրել են 67 միլիարդ դոլար.Bloomberg

11:00 27.02.2023

Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո ռուս միլիարդատերերը մեկ տարվա ընթացքում կորցրել են 67 միլիարդ դոլար։ Այս մասին է վկայում միլիարդատերերի Bloomberg Billionaires Index-ի (BBI) վարկանիշը, որը հաշվարկվում է այն ընկերությունների բաժնետոմսերի գնի հիման վրա, որոնցում այդ ձեռնարկատերերը բաժնետոմսեր ունեն։ Գործակալության հաշվարկներով՝ ամենանշանակալի կորուստները կրել է «Սևերստալ»-ի գլխավոր սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը, ով մեկ տարվա ընթացքում […]

̰
Թուրքիան և ՄԱԿ-ը Արևմուտքից երաշխիքներ են ուզում «հացահատիկի գործարքի» վերաբերյալ

10:00 27.02.2023

Թուրքիան և ՄԱԿ-ը ամուր երաշխիքներ են ուզում ռուսական գյուղմթերքի և ամոնիակի շուկաներ մուտք գործելու համար, ՌԻԱ Նովոստիին հայտնել է բանակցություններին ծանոթ աղբյուրը։ «Այս պահին խոչընդոտներ կան նյութատեխնիկական ապահովման, ապահովագրության և վճարման առումով, ես կցանկանայի ստանալ երկաթբետոնե երաշխիքներ արևմտյան երկրներից, և որ դա հրապարակվի»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով, դա կօգնի Black Sea Grain Initiative-ի […]

̰
ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 10-րդ փաթեթը

17:22 25.02.2023

Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների տասներորդ փաթեթը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Պատժամիջոցների այսօրվա 10-րդ փաթեթն ուղղված է նրանց դեմ, ովքեր կարևոր դեր են խաղում այս դաժան պատերազմի շարունակման գործում: Մենք լրացուցիչ գործողություններ ենք ձեռնարկում՝ անդրադառնալով բանկային ոլորտին, երկակի օգտագործման տեխնոլոգիաներին և առաջադեմ տեխնոլոգիաներին […]

̰
Արցախում շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված 3 ծրագիր է նախատեսված

22:10 24.02.2023

Արցախում շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված 3 ծրագիր է նախատեսված: Առաջին միջոցառման պատասխանատուն Պետական եկամուտների կոմիտեն է, մյուս երկուսինը՝ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը: Դիմումների ընդունումն արդեն սկսվել է:  «Դիմումներն ընդունվում են կամ էլեկտրոնային եղանակով, կամ ԱՀ ՍԶՄՆ միասնական սոցիալական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում՝ թե՛ շրջաններում, թե՛ մայրաքաղաք Ստեփանակերտում»,- ասել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի […]

̰
Արցախի շրջափակումն ինչպե՞ս է ազդել տնտեսության ցուցանիշների վրա

18:26 24.02.2023

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակումն իր բացասական ազդեցությունն է ունեցել նաև տնտեսության ցուցանիշների վրա: Նախորդ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշները հաշվարկել է Ազգային վիճակագրական ծառայությունը:  «Սրանք օպերատիվ ցուցանիշներ են: Նվազման միտումներն ակնհայտ են. տնտեսության մեջ կա շուրջ 30 տոկոս անկում»,- ասել է ԱՀ ԱՎԾ նախագահ Մանուշ Մինասյանը: Հանքագործությունում թողարկում […]

̰
Արտարժույթների փոխարժեքները փետրվարի 24-ի դրությամբ

15:37 24.02.2023

Rate.am-ը ներկայացրել է փետրվարի 24-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.92 դրամ է, վաճառքը՝ 393.44 դրամ: Եվրոյի առքը միջինը 406.03 դրամ է, վաճառքը՝ 420.42 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.91 դրամ է, վաճառքը՝ 5.32 դրամ:

̰
ՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից ՌԴ անօրինական ճանապարհով ծխախոտի խմբաքանակի արտահանումը

10:52 24.02.2023

Օրերս ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել տրանսպորտային միջոց, որը, տարանցման հայտարարագրով ձևակերպված, ՌԴ պետք է տեղափոխեր թարմ խաղող: Ստացված տեղեկությունների իրականացնման նպատակով տեսազննման է ենթարկվել վերոնշյալ բեռնատարը: Տեսազննման արդյունքում պարզվել է, որ մաքսային մարմինների կողմից դրված ապահովման միջոցը վնասված չի եղել: Հետագա հսկողությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցն ուղարկվել է ռենտգեն […]

̰
Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ քննարկվել են արդյունավետ գյուղատնտեսություն կազմակերպելու հարցերը

10:41 24.02.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ: Ֆրանսիական զարգացման գործակալության խորհրդական Վաչե Փափազյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել է գործակալության կատարած աշխատանքները: Փափազյանը նշել է, որ ֆրանսիական կողմը ունի մեծ փորձառություն ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում և կարող է մեթոդական աջակցություն տրամադրել: Նախարարի տեղակալը ողջունել […]

̰
Հյուսիս-հարավ ճանապարհին գտնվող հնագիտական վայրը շրջանցող նոր հատվածի շինարարական աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում

10:01 24.02.2023

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալներ Կարեն Մյուրեյը, Մուշամի Խանը և Ալբերտո Սերդանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանի և ԱԶԲ-ի ու հիմնադրամի այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 (Աշտարակ-Թալին) և Տրանշ-3 (Թալին-Լանջիկ)՝ ծանոթանալու նախատեսված և արդեն կատարված ճանապարհաշինական աշխատանքներին։ Հյուսիս-հարավի նշված հատվածների վերակառուցումն իրականացվում է ԱԶԲ և ՀՀ […]

̰
334 միլիոն դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի համար

20:46 23.02.2023

ՀՀ կառավարությունը 334 միլիոն դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի համար։ ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի հերթական նիստում որոշում է կայացվել 334 միլիոն դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գավառ բնակավայրի կենտրոնական հրապարակում շատրվանային համակարգի տեղադրման, Զոլաքար բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցման և տարածքի բարեկարգման և Ճամբարակ համայնքի Ճամբարակ բնակավայրի Սեպտեմբերի 21/2, Գարեգին […]

̰
Ի՞նչ նախագծեր ընդունվեցին. կառավարության հերթական նիստը

19:00 23.02.2023

Կառավարությունը կֆինանսավորի այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն գործազուրկ քաղաքացիների, որոնք կունենան հաշմանդամության կարգավիճակ կամ կլինեն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի անդամներ: Ծրագրից կկարողանան օգտվել հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող ձեռնարկատերերը, վերջին 3 ամսվա ընթացքում անընդհատ առնվազն 10 վարձու աշխատող ունեցողները: Գործատուն էլ աշխատանքի կկարողանա ընդունել այն գործազուրկ քաղաքացիներին, որոնք վերջին 3 […]

̰
Արտարժույթների փոխարժեքները փետրվարի 23-ի դրությամբ

15:46 23.02.2023

Rate.am-ը ներկայացրել է փետրվարի 23-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 386.19 դրամ է, վաճառքը՝ 393.69 դրամ: Եվրոյի առքը միջինը 406.17 դրամ է, վաճառքը՝ 420.86 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.94 դրամ է, վաճառքը՝ 5.35 դրամ:

̰
Որ դեպքերում չի վերադարձվում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկը

10:50 23.02.2023

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվել է, թե որ դեպքերում չի վերադարձվում հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի վճարած տոկոսների գումարների չափով եկամտային հարկը (ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մաս, 4-րդ կետ)։ Մասնավորապես, եկամտային հարկը չի վերադարձվում․ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո […]

̰
Բեռնատարների տարանցումից Վրաստանի եկամուտը կրկնապատկվել է

20:00 22.02.2023

Վրաստանի միացյալ բյուջեի եկամուտների համաձայն, 2023 թվականի հունվարին տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումներից Վրաստանի ստացած եկամուտն աճել է։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ըստ տվյալների՝ հունվարին բեռնատարների տարանցումից ստացվել է 12 մլն 041 հազար 350 լարի, իսկ 2022 թվականի հունվարին այս ցուցանիշը կազմել է 5 մլն 348 հազար 454 լարի։ Ստացվում է, որ ճանապարհօգտագործման վճարներից ստացված եկամուտները տարեկան կրկնապատկվել […]

̰
Ամուլսարի հանքի շահագործմամբ Հայաստանի ՀՆԱ-ի 1 տոկոսի աճ է կանխատեսվում․ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

18:31 22.02.2023

Ամուլսարի հանքը շահագործելու համար որևէ օրենսդրական արգելք չկա, «Լիդիան Արմենիա» ընկերությունը ունի անհրաժեշտ բոլոր թույլտվությունները աշխատանքները վերսկսելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև եռակողմ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունից հետո այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Կողմերը նպատակ ունեն ներդնել 150 միլիոն դոլար այս պայմանագրով […]

̰
Կներդրվեն անձնական հաշվի քարտերի վարման նոր մեխանիզմներ

14:52 22.02.2023

Օրենքի նախագծի մշակման նպատակը հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում հարկային պարտավորությունների եւ դեբետային գումարների հաշվառման հարցերի հստակեցման, անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների եւ դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանության ներդրման համար համապատասխան օրենսդրական կարգավորումների սահմանումն է` լրացուցիչ ճկունություն ապահովելով տնտեսվարողների համար: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ […]

̰
Ամուլսարի հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը

14:42 22.02.2023

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել են Էկոնոմիկայի նախարարությունից։ Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ 250 միլիոն դոլարի պայմանագիր է կնքվելու։ Ճշտող հարցին՝ արդյոք Կառավարությունը 250 միլիոն դոլարով գնելո՞ւ է […]

̰
Ամուլսարի ոսկու հանքավայրը կվերսկսի շահագործումը․ կստորագրվի 250 միլիոն դոլարանոց համաձայնագիր

12:49 22.02.2023

Հայաստանի կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ժամանակ այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Հենց այսօր կստորագրենք մյուս խոշորագույն հանքի հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն այդ հանքի աշխատանքի վերսկսելը։ Այսօր ժամը 17:00-ին 250 […]

̰
BACK_TO_TOP