14:24 02.03.2023
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է սահմանել հուշաքարերի, խաչքարերի և խաչերի շինարարության (տեղադրման) իրականացման աշխատանքների ռիսկայնության աստիճանը, կանոնակարգել աշխատանքների ընթացքն ու ապահովել պետական լիազոր մարմինների հետ համապատասխան համաձայնությունների ընթացքը: Արդյունքում՝ կհստակեցվեն այդ աշխատանքների համար սահմանված փաստաթղթերի կազմման և պետական լիազոր մարմինների հետ համաձայնությունների ընթացակարգը, որն իր հերթին անմիջական ազդեցություն կունենա ապօրինի օբյեկտների անկանոն տեղադրման կանխարգելմանն ու օրենքի ուժով դրանց ապամոնտաժման գործընթացի իրականացմանը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ որոշումը վերաբերվում է փոքր ճարտարապետական ձևերի կառուցման, տեղադրման հետ կապված հարցերին: Ըստ կոմիտեի նախագահի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կանոնակարգված չէ նման օբյեկտների տեղադրման գործընթացը, իսկ թույլտվությունների տրամադրման կարգում հստակեցված չեն այդ օբյեկտների շինարարության կամ տեղադրման համար անհրաժեշտ թույլտվությունների ընթացակարգն ու դրանց ներկայացվող պահանջները: «Դրա հետևանքով հանրապետության ողջ տարածքում առանց որևէ ընթացակարգերի և լիազոր մարմինների համաձայնությունների, իրականացվում են հուշաքարերի, խաչքարերի, խաչերի և ճարտարապետական փոքր այլ ձևերի տեղադրման աշխատանքներ: Արդյունքում խախտվում են ինչպես հատուկ պահպանվող և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման գոտիների պահպանման կարգերը, այնպես էլ քաղաքաշինական, գեղագիտական, անվտանգային կանոնները: Գոյություն ունեցող անկանոն վիճակը կարգավորելու նպատակով առաջարկվում է լրացում կատարել թույլտվությունների տրամադրման կարգը սահմանող կառավարության 2015 թվականի 596 որոշման մեջ: Այսպիսով, այդ օբյեկտները դասակարգվում են որպես միջին ռիսկայնության օբյեկտներ, միջին կատեգորիա, որոնց համար փորձաքննության համար անհրաժեշտ է ունենալ նախագծողի երաշխավորագիրը: Կանոնակարգվում են աշխատանքները և ռիսկայնության աստիճանի սահմանման դեպքում այդ օբյեկտների նկատմամբ կիրառելի են դառնում քաղաքաշինության բնագավառի օրենսդրությամբ սահմանող պահանջները և ընթացակարգերը: Կգործեն նաև պետական լիազոր մարմինների հետ համաձայնությունների ընթացակարգ, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում, այդ թվում միջպետական, հանրապետական ճանապարհների համար համապատասխանաբար 70 և 50 մետր գոտիներում, տեղական նշանակության ճանապարհների համար 30 մետր գոտիներում հատուկ նշանակության և հատուկ պահպանման գոտիներում: Ինչպես նաև, եթե բնության մեջ տեղադրվող, կառուցվող օբյեկտի բարձրությունը գերազանցում է 2.4 մետրը, ապա անհրաժեշտ է նախագծային փաստաթղթերի մշակման փուլում առաջարկվող լուծումները նախապես համաձայնեցնել քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի հետ, որն իր հերթին կհամաձայնեցվի հատուկ գոտիների համար պաշտպանական, ազգային անվտանգության, ոստիկանության, ճանապարհային մշակույթի, շրջակա ոլորտի լիազոր մարմինների հետ»,-ասել է Արմեն Ղուլարյանը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը տեղեկացրել է նաև, որ մշակվել է և առաջիկայում կառավարության հաստատմանը կներկայացվի Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում խստացումների վերաբերյալ որոշակի առաջարկությունների փաթեթ:
Ինչ վերաբերում է արդեն առկա օբյեկտներին, ապա ըստ Արմեն Ղուլարյանի, վերջիններս հանդիսանալու են որպես ինքնակամ կառույցներ, որոնց նկատմամբ գործելու է ինքնակամ շինությունների հետ կապված հարցերը կարգավորող օրենսդրական պահանջները:
09:30 17.07.2025
Գերագույն ռադան կնշանակի Ուկրաինայի վարչապետին և կառավարությանըՈւկրաինայի Գերագույն ռադան ուրբաթ օրը կայանալիք նիստում կքվեարկի երկրի վարչապետի պաշտոնում առաջարկված Յուլիա Սվիրիդենկոյի թեկնածության վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի նոր կառավարության անդամներին։ Ուկրաինայում նախարարների կաբինետը փոխվում է հինգ տարվա ընթացքում առաջին անգամ, չնայած առանձին նախարարների հրաժարականներն ու նշանակումները կանոնավոր երևույթներ են եղել։ Սվիրիդենկոն նախկինում զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ Պաշտոնապես նրան առաջարկել էր […] ...
09:25 17.07.2025
Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրաԹուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով խստորեն դատապարտում է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա և հայտարարում է Սիրիայի ժողովրդի աջակցության մասին։ «Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք Իսրայելի կողմից Սիրիայի, այդ թվում՝ Դամասկոսի վրա կատարված նողկալի հարձակումները։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը սիրիացի ժողովրդին։ Իսրայելը, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, բացահայտորեն խախտում է […] ...
09:20 17.07.2025
Sky․ Սիրիայի անցումային կառավարության ուժերը դուրս են բերում զինյալներին Աս-ՍուվեյդայիցՍիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերը սկսել են իրենց մարտիկներին դուրս բերել երկրի հարավում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոն Աս-Սուվեյդա քաղաքից։ Այս մասին Sky News Arabia-ին հայտնել է Սիրիայի ռազմական գերատեսչության աղբյուրը։ «Զորքերը լքում են Աս-Սուվեյդան՝ համաձայն ձեռք բերված հրադադարի համաձայնագրի, և ոստիկանական ուժերը վերահսկողություն կհաստատեն քաղաքի նկատմամբ», – ասել է նա։ Աղբյուրի […] ...
09:18 17.07.2025
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը Քիշնևում մասնակցել է տարածաշրջանային համաժողովիՄարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Վանուհի Կարապետյանը հուլիսի 8-10-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մասնակցել է «Զինված ուժերում մարդու իրավունքները. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով տարածաշրջանային համաժողովին: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այն կազմակերպվել էր Անվտանգության ոլորտի ժնևյան կառավարման կենտրոնի (DCAF) և Գործընկերություն հանուն խաղաղության կոնսորցիումի (PfPC) համագործակցության շրջանակներում։ Համաժողովի նպատակն էր խթանել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն […] ...
09:15 17.07.2025
Տեղի է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կազմակերպած հարակից միջոցառումըՀուլիսի 16-ին ՄԱԿ բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կամզակերպված հարակից միջոցառումը՝ «Կենսաբազմազանության պահպանումը որպես կայուն զարգացման ապահովման միջոց» խորագրով։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։ «Հարակից միջոցառմանը քննարկվել է կենսաբազմազանության և կայուն զարգացման միջև կենսական կապն ու փոխլրացնող բնույթը, ներկայացվել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և […] ...
09:10 17.07.2025
Կառլուշ Կեյրուշը ստանձնել է Օմանի հավաքականի ղեկըԿատարի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշը ստանձնել է Օմանի հավաքականի ղեկը: Այս մասին հաղորդում է Օմանի ֆուտբոլի ասոցիացիան: Կողմերը կնքել են 1 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի հուլիսի 30-ը ներառյալ: Նախկինում մասնագետը գլխավորել է նաև Իրանի, Եգիպտոսի, Կոլումբիայի, Պորտուգալիայի ազգային հավաքականները։ Օմանի ազգային հավաքականը շարունակում է պայքարը՝ աշխարհի 2026 թվականի […] ...