09:07 27.12.2022
Ուկրաինական ճգնաժամը թուլացրել է ԱՄՆ դոլարը և ամրապնդել է համաշխարհային ընկալումը, որ բազմաբևեռ համակարգը ավելի լավ է աշխարհի համար, ասել է Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ռոբերտ Ռաբիլը ֆրանսիական Brunobertez պորտալում հրապարակված հոդվածում։
Այսօր ամերիկյան արժույթը գլխավորն է, աշխարհում ֆինանսական գործարքների մեծ մասն իրականացվում է դոլարով։ Այնուամենայնիվ, 2000 թվականից ի վեր շատ երկրներ փորձում են «հեռանալ» միջազգային կարգավորումներում այն օգտագործելուց։ Այս ջանքերը վերջերս «թափ են հավաքում», քանի որ ՆԱՏՕ-ի շատ երկրներ աջակցել են Ուկրաինային և աննախադեպ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, նշել է պրոֆեսորը։
«2022 թվականի հունիսին BRICS-ի 14-րդ գագաթնաժողովում քննարկվել է նոր միջազգային պահուստային արժույթի մշակումը։ 2022 թվականի մարտին ԵԱՏՄ-ն համաձայնություն ձեռք բերեց նոր միջազգային արժույթ մշակելու անհրաժեշտության վերաբերյալ։ Ռուսաստանն արդեն իսկ չինական յուանը դարձրել է իր փաստացի պահուստային արժույթը, իսկ Իրանը սկսել է օգտագործել ռիալն ու ռուսական ռուբլին Մոսկվայի հետ առևտրային փոխանակումներում»,- ասել է Ռաբիլը։
Բացի դրանից, Չինաստանը մշակել է յուանով արտահայտված հում նավթի ֆյուչերսներ ներմուծելու ռազմավարություն և ներմուծման համար վճարել իր արժույթով, այլ ոչ թե ԱՄՆ դոլարով: Փաստորեն, Չինաստանը և Սաուդյան Արաբիան ակտիվորեն բանակցում են, որպեսզի Էր Ռիադը գնի Պեկինին վաճառվող իր նավթի մի մասը յուանով: Դա Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ Էր Ռիադ կատարած վերջին այցի գլխավոր նպատակներից մեկն էր, ասել է պրոֆեսորը։
Ի թիվս այլ բաների, չինացի առաջնորդների համար ուկրաինական ճգնաժամը «բացահայտեց փոփոխվող աշխարհի բազմաթիվ խնդիրներ»: Այժմ «նոր կարգի» ձևավորման պատասխանատվությունը կրում են Չինաստանը, արաբական պետությունները և շատ այլ երկրներ, ասել է Ռաբիլը։
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...