TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.93 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հարձակման հետևանքով շարքից դուրս է եկել Զապորոժիեի ԱԷԿ-ի միակ արտաքին աղբյուրը, ինչը մեծ վտանգ է ներկայացնում․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

18:34 08.10.2022

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը հայտարարում է, որ Զապորոժիեի ատոմակայանի վրա հարձակման արդյունքում շարքից դուրս է եկել կայանի էլեկտրամատակարարման միակ արտաքին աղբյուրը։ Սա, ըստ նրա, մեծ վտանգ է ստեղծում: Հաղորդում է 1tv.ge-ն։ Այս մասին նշված է Ռաֆայել Գրոսի տարածած հայտարարության մեջ, որում նաև գրված է, որ ռեակտորի սառեցման համար անհրաժեշտ էներգիան այժմ կայանին մատակարարվում է […]

̰
Որքա՞ն գումար են դաշնակից երկրներն ուղարկել Ուկրաինա

18:02 08.10.2022

Պատերազմի սկզբից ի վեր դաշնակիցներն Ուկրաինա ուղարկել են մոտ 20 միլիարդ դոլար, այս մասին իր Telegram-ում գրել է վարչապետ Դենիս Շմիգալը։ Նա նաև նշել է, թե որքան գումար է ստացվել Արժույթի միջազգային հիմնադրամից։ «ԱՄՀ-ն Ուկրաինային կտրամադրի հավելյալ 1,3 միլիարդ դոլար: Դա նշանակում է, որ պատերազմի սկզբից ի վեր հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը կկազմի 2,7 միլիարդ դոլար: […]

̰
ՄԱԿ-ը հայտնել է կազմակերպության ներկայացուցիչների Մոսկվա այցելելու ժամկետների մասին

17:53 08.10.2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը հաջորդ շաբաթ կայցելի  Մոսկվա՝ քննարկելու Սև ծովով հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագրերի երկարաձգման հարցը։ Այս մասին ուրբաթ՝ հոկտեմբերի 7-ին, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը ինտենսիվ աշխատում է Սև ծովով հացահատիկի արտահանման պայմանավորվածությունները ընդլայնելու ուղղությամբ, ինչպես նաև ջանքեր է գործադրում վերացնելու ռուսական հացահատիկի և պարենի արտահանման […]

̰
Արտարժույթների փոխարժեքները հոկտեմբերի 8-ի դրությամբ

09:26 08.10.2022

Rate.am-ը ներկայացրել է հոկտեմբերի 8-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 404.47 դրամ է, վաճառքը՝ 415.35 դրամ: Եվրոյի առքը միջինը 390.12 դրամ է, վաճառքը՝ 411.35 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.97դրամ է, վաճառքը՝ 6.94 դրամ:

̰
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը

20:58 06.10.2022

Փաթեթը ներառում է 7 միլիարդ եվրոյի ներմուծման արգելք, որի նպատակն է կրճատել Ռուսաստանի եկամուտները։

̰
Գեղարքունիքի մարզին սուբվենցիոն ծրագրերի համար հատկացվել է 168․554.6 հազար դրամ

20:34 06.10.2022

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի նիստում որոշում է կայացվել 168,554.6 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի մի շարք սուբվենցիոն ծրագրերի համար։ 10,944.2 հազար դրամ հատկացվել է Ճամբարակ համայնքի Իսահակյան, Վերին Ճամբարակ թաղամասերի, ինչպես նաև Այգուտ բնակավայրի ջրագծերի ներքին և/կամ արտաքին ցանցերի կառուցման […]

̰
Ազգային գեոպորտալի ստեղծում, դեղերի արտաքին գովազդի թույլտվության, հարկային օրենսգրքում փոփոխություններ. Կառավարության այսօրվա նիստը

20:12 06.10.2022

Սուբվենցիոն ծրագրերի իրականացման, ազգային գեոպորտալի ստեղծման, դեղերի արտաքին գովազդի թույլտվության, հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար Կառավարության այսօրվա նիստում ընդունվել են որոշումներ: Նիստը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Գործադիրը սուբվենցիոն ծրագրերի իրականացման հերթական նախագիծը հաստատեց: 7 մարզերի 20 բնակավայրերի արդեն իսկ հաստատված 21 ծրագրերի համար պետբյուջեից կտրամադրվի 508 մլն դրամ: Ծրագրերի մի մասն արդեն […]

̰
Վրացական բանկերում ավանդներ ունի 60 հազար ռուսաստանցի

19:57 06.10.2022

2022 թվականի փետրվարի 24-ից հետո 45 հազար 349 Ռուսաստանի քաղաքացիներ հաշիվներ են բացել վրացական բանկերում, «Ալիք Մեդիայի» փոխանցմամբ` տեղեկանում են Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) վիճակագրությունից: Վրացական բանկերում ռուսաստանցի հաճախորդների ամենամեծ հերթերը գոյացել են ապրիլին։ Այդ ամսին ավելի քան 10 հազար ռուսաստանցիներ հաշիվներ բացեցին. իսկ հուլիսին Ռուսաստանի ևս 7 000 քաղաքացիներ բանկային հաշիվներ են բացել։ […]

̰
Իրանը կդառնա տարածաշրջանային էներգետիկ կենտրոն, ասել է նավթի նախարարը

19:43 06.10.2022

Ռուսաստանից նավթի և գազի տարանցումն ու փոխանակումն Իրանը կվերածի տարածաշրջանի էներգետիկ կենտրոնի, և դրա շնորհիվ երկիրը հսկայական եկամուտներ կստանա։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Հոկտեմբերի 5-6-ը Մոսկվայում անցկացվող Կասպիական II տնտեսական համաժողովի շրջանակում իրանցի նախարարը հայտարարել է Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության մասին՝ որպես գազ […]

̰
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր

19:35 06.10.2022

2022-ին Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր 334 մլն 500 հազար դրամ գումարի աշխատանքներ են իրականացվում, որից 188 մլն 410 հազար դրամը կառավարության համամասնությունն է։ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սուբվենցիոն աշխատանքների մշտադիտարկման աշխատանքային խմբի ղեկավար, մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ մարզպետարանի պատասխանատուները եղել են Աշոցքում՝ հետևելու իրականացվող աշխատանքների ընթացքին։ Գոգհովիտ և Ցողամարգ […]

̰
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածը 86 տոկոսով ավարտված է. նախարար

18:47 06.10.2022

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հայտնել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածն արդեն 86 տոկոսով ավարտված է։ Հաղորդում է aliq․ ge-ն։ Դավիթաշվիլին նշել է, որ երկաթուղիների մրցունակության բարձրացման ուղղությամբ կարևոր նախագծեր են իրականացվում։ «Դրանցից հարկ է նշել երկաթուղու արդիականացման ծրագիրը, որն այս տարի ակտիվորեն ընթանում է և պետք է ավարտվի հաջորդ տարի։ Այս […]

̰
Կառավարությունը հավանություն է տվել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի բարելավման օրենսդրական նախաձեռնությանը

15:28 06.10.2022

Մեկ այլ որոշմամբ հավանության են արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ փաթեթը վերաբերում է միկրոձեռնարկատիրության բնագավառում հարկման կանոնների փոփոխություններին: Նպատակը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերանայումն է […]

̰
Կասեցվել է 2213,315 կգ մսի վաճառքը

12:54 06.10.2022

ՍԱՏՄ տեսուչներն այցելել են մսի իրացման ցանցի 507 կազմակերպություն: Ամփոփվել են միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ խստացված անասնահամաճարակային վերահսկողության սեպտեմբեր ամսվա արդյունքները: Արձանագրություններ են կազմվել 84-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 2213,315 կգ մսի վաճառքը

̰
Կառավարությունը 508 մլն դրամ հատկացրեց 20 բնակավայրերի 21 սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար

11:30 06.10.2022

Տեղի է ունենում ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնելու […]

̰
Հայաստանի և Լեհաստանի մրցակցային մարմինների ղեկավարները համագործակցության հուշագիր են ստորագրել

10:37 06.10.2022

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի նախագահ Թոմաս Քրոսթնին Վարշավայում ստորագրել են մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին հուշագիր: «Ուրախ եմ, որ մեր կառույցների միջև համագործակցային կապերը բազմաբովանդակ զարգանում են: Լեհ գործընկերների հետ այս հանդիպումը 2020 թվականից առ այսօր թվով 6-րդն է, ինչն անկասկած […]

̰
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը դեմ չէ Հայաստանում նոր ատոմակայան կառուցելուն

21:22 05.10.2022

Հայաստանի արտգործնախարարի հրավերով երկօրյա այցով Երևան ժամանած ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին արդեն հանդիպել է ՀՀ վարչապետի, նախագահի հետ, այցելել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, Մեծամորի ատոմակայան։ Ո՞րն էր այցի նպատակը. թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել: «Որքան հասկանում եմ, երեկ կարևոր թեմաներ են քննարկվել այս այցի ընթացքում, և դրանցից ամենակարևորն ատոմակայանի շահագործման […]

̰
Զապորոժիեի ԱԷԿ-ը կդառնա Ռուսաստանի սեփականությունը

19:54 05.10.2022

Հրամանագրի համաձայն՝ նախարարների կաբինետը մինչև 2028 թվականի հունվարի 1-ը պետք է որոշի Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգությունն ապահովելու համար ֆինանսական և այլ ռեսուրսների օգտագործման և անհրաժեշտ լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները։

̰
Հայաստանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն աջակցում է կառավարության՝ հողի դեգրադացիայի չեզոքացմանն ուղղված ջանքերին

18:56 05.10.2022

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ այսօր պաշտոնապես մեկնարկել է մի ծրագիր, որի նպատակն է աջակցել Հայաստանին՝ երկրում հողերի դեգրադացման խնդրին համապարփակ լուծում տալու հարցում: «Հողերի դեգրադացիայի չեզոքացման համատեքստում Հայաստանի պատրավորությունների կատարում հողային ռեսուրսների կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով» ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) կողմից և […]

̰
Եվրամիության դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթի շուրջ

18:45 05.10.2022

ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթի շուրջ։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Financial Times»-ը։ Ըստ լրատվամիջոցի՝ պատժամիջոցների ութերորդ փաթեթի շրջանակներում ԵՄ անդամ երկրները պայմանավորվել են ռուսական նավթի գնի վերին սահման սահմանել։ Ինչպես «Financial Times»-ին հայտնել են իրազեկ աղբյուրները, գնի վերին շեմի հետ կապված ճշգրիտ մանրամասները դեռևս ներառված չեն ութերորդ փաթեթում, […]

̰
Միջազգային էներգետիկ գործակալությունը Եվրոպայում գազի դեֆիցիտ է կանխատեսում փետրվար-մարտ ամիսներին

18:37 05.10.2022

Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը կարծում է, որ Եվրոպան կունենա բավարար գազի պաշարներ ձմռան համար, սակայն իրական դժվարությունները կսկսվեն փետրվարին կամ մարտին։ Գրում է Reuters-ը։ «Գազի պահեստարանները գրեթե 90%-ով լցված են, Եվրոպան գալիք ձմեռը կանցնի, եթե իհարկե բացառվենքաղաքական կամ տեխնիկական անակնկալները», – Բիրոլի խոսքերն է մեջբերում գործակալությունը։ Սակայն արդեն փետրվարին կամ մարտին անհրաժեշտ կլինի […]

̰
 Վահան Քերոբյանն ինովացիոն համաժողովին անդրադարձել է Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությանը

16:04 05.10.2022

Երևանում հոկտեմբերի 5-ին մեկնարկել է Գլոբալ ինովացիոն 4-րդ համաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Միջոցառման կազմակերպիչն է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)։ Ամենամյա խոշորագույն այս միջոցառումն անց է կացվում ՀՀ Կառավարության բարձր հովանու ներքո և այս տարի կրում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրը: Վահան Քերոբյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի […]

̰
Ստուգումների վերաբերյալ փաստաթղթերը և բողոքարկման հանձնաժողովի որոշումները ծանուցվում են էլեկտրոնային եղանակով․ ՊԵԿ

14:46 05.10.2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում, 2022 թվականի հոկտեմբերի 1-ից հարկային ստուգումներին և ուսումնասիրություններին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի որոշումները հարկ վճարողներին ծանուցվում են էլեկտրոնային եղանակով և համարվում են պատշաճ ծանուցված՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրելու օրվանից: Հարկ […]

̰
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը կշարունակի աջակցել Մեծամորի ատոմային էլեկտրակայանին․ Գրոսի

11:39 05.10.2022

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, գրառում է կատարել իր թվիթերյան էջում և դրական գնահատել Մեծամորի ատոմային էլեկտրակայանում կատարված անվտանգային բարեփոխումները։ «Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով […]

̰
Զորակոչային տարիքի բարձրացում, կրթության զարգացման պետական ծրագիր. խորհրդարանական օրակարգը

22:55 04.10.2022

Զորակոչային տարիքի բարձրացում, կրթության մինչև 2030թ.-ի զարգացման պետական ծրագիր՝ խորհրդարանն այս և այլ հարցերի քննարկմամբ սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Ընդդիմադիրները շարունակում են բոյկոտել ԱԺ նիստերը: Պատգամավորները բավական արագ սպառել են օրակարգը: Կառավարությունն առաջարկում է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական բնագավառն ընտրած դիմորդներին տարկետման իրավունք տրամադրել, միևնույն ժամանակ զորակոչային տարիքն ավելացնել 1 տարով` գործող 27 […]

̰
«Հայաստանը ՄԱԳԱՏԷ-ի վստահելի գործընկերն է». ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն

22:26 04.10.2022

Հայաստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին։ Նա կայցելի ատոմակայան, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ ուսանողների համար: Մինչ այդ այսօր մի քանի հանդիպումներ է ունեցել: Նիկոլ Փաշինյանը, Ռաֆայել Մարիանո Գրոսիին ողջունելով, նշել է, որ Հայաստանը կարևորում է ՀՀ կառավարության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև […]

̰
Լոռու մարզում միջինը 1 հա-ից շուրջ 25 տոննա կարտոֆիլի բերք է ստացվել

19:45 04.10.2022

Լոռու մարզում կարտոֆիլի միջին բերքատվությունը 1 հա-ից շուրջ 25 տոննա է: Ոռոգվող դաշտերից մի փոքր ավելի շատ են բերք հավաքում, չոռոգվողներից՝ ավելի քիչ։ Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը Ստեփանավանի տարածաշրջանում հետևել է աշխատանքների ընթացքին: Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Այս ցուցանիշը նախորդ տարվա ցուցանիշին, թեև փոքր-ինչ զիջում է, սակայն, ընդհանուր առմամբ, արդյունքները […]

̰
Շիրակի և Գեղարքունիքի մարզերին կտրամադրվի 105-ական տոննա սերմացու

19:10 04.10.2022

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը մեկնարկել է հրատապ տեխնիկական համագործակցության ծրագիր՝ Հայաստանում խոցելի փոքր գյուղացիական տնտեսությունների պարենային անվտանգության և կենսապահովման պայմանների բարելավման նպատակով։ Տեղեկացնում է Շիրակի  մարզպետարանը։ Ծրագրի ակնկալվող արդյունքը խոցելի գյուղացիական տնտեսությունների արտադրական կարողությունների և դիմակայունության բարելավումն է՝ աշնանացան ցորենի սերմերի տրամադրման և կարողությունների բարձրացման օգնությամբ։ Թիրախային մարզեր են ընտրվել Շիրակն ու Գեղարքունիքը։ Յուրաքանչյուր մարզի […]

̰
ԵՄ-ն պատրաստվում է էլեկտրաէներգիայի անջատումների

18:11 04.10.2022

ԵՄ հանձնաժողովը հայտարարել է, որ միության երկրներում էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատումներ կարող են տեղի ունենալ էներգետիկ ճգնաժամի և ուկրաինական պատերազմի պատճառով։ Հանձնաժողովը պատրաստվում է շտապ օգնություն տրամադրել Միության երկրներին Գերմանական RedaktionsNetzwerk Deutschland (RND) լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Եվրոպական միության հանձնաժողովի անդամ, ճգնաժամային կառավարման պատասխանատու Յանեզ Լենարչիչը և զգուշացրել է էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների մասին։ Ասելով, որ […]

̰
Հայաստան կժամանի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը

11:02 04.10.2022

Հոկտեմբերի 4-5-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին։ Այս մասին տ եղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից` մանրամասնելով. «Հոկտեմբերի 4-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին կընդունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Այցի շրջանակներում գլխավոր տնօրեն Գրոսիին կընդունեն ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, Տարածքային կառավարման […]

̰
Արտարժույթների փոխարժեքները՝ ըստ Կենտրոնական բանկի

23:12 03.10.2022

Կենտրոնական բանկը ներկայացրել է հոկտեմբերի 3-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 406.22 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.57 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 397.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.16 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 7.09 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.48 դրամով։

̰
BACK_TO_TOP