20:12 06.10.2022
Սուբվենցիոն ծրագրերի իրականացման, ազգային գեոպորտալի ստեղծման, դեղերի արտաքին գովազդի թույլտվության, հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար Կառավարության այսօրվա նիստում ընդունվել են որոշումներ: Նիստը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Գործադիրը սուբվենցիոն ծրագրերի իրականացման հերթական նախագիծը հաստատեց: 7 մարզերի 20 բնակավայրերի արդեն իսկ հաստատված 21 ծրագրերի համար պետբյուջեից կտրամադրվի 508 մլն դրամ: Ծրագրերի մի մասն արդեն ավարտվել է, մի մասի դեպքում էլ շինարարությունը դեռ շարունակվում է:
Կառավարության նիստում հավանության արժանացավ հարկային օրենսգրքում, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթը: Ըստ այդմ, ֆինանսների նախարարի ներկայացմամբ՝ որշակիորեն կփոփոխվեն միկրոձեռնարկատիրության բնագավառում հարկման կանոնները, բոլոր գործատուների համար վճարվող եկամտային հարկերի պայմանները կհավասարեցվեն, այդ թվում՝ վարձու աշխատողների պարագայում: Հաջորդ փոփոխությունն էլ վերաբերում է իրավաբանական անձանց, որոնք օգտվում են որոշակի ծառայություններից:
Կառավարությունը հաստատեց ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները: Խոսքն ազգային գեոպորտալի մասին է, համակարգ, որտեղից հնարավոր է ձեռք բերել տարբեր տեսակի տեղեկատվություն երկրագնդի մակերևույթի և ստորգետնյա կոմունիկացիաների, ստորգետնյա օբյեկտների վերաբերյալ: Համակարգի ներդրումը կխթանի տնտեսության զարգացումը, որովհետև, ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավարի համապատասխան բիզնեսին կտրամադրվի առժամանակյա ճշգրիտ տեղեկատվություն, որի հիման վրա արդեն բիզնեսը կպլանավորի իր հեռանկարային գործունեությունը:
Գործող օրենսդրությամբ արգելվում էր արտաքին գովազդային վահանակների միջոցով դեղերի գովազդը, ինչն, ըստ էկոնոմիկայի նախարարի, որոշակի խոչընդոտներ է ստեղծում դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանն առավել հասանելի դարձնելու համար: Ուստի կառավարությունը կթույլատրի առանց դեղատոմս դուրս գրվող դեղերի արտաքին գովազդը:
Նախագիծը կքննարկվի նաև ԱԺ-ում:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
20:25 08.07.2025
CNN. Թրամփի վարչակազմը հուլիսի 8-ին կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականները երեքշաբթի օրը կքննարկեն Կիևի իշխանություններին ամերիկյան զենքի մատակարարման հետ կապված հարցերը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այլ հարցերի շարքում կքննարկվի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար Կիևին որսորդական հրթիռների փոխանցման հարցը։ Հուլիսի 2-ին The New York Times-ը հաղորդեց, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Ուկրաինային Patriot հրթիռների, GMLRS […] ...
20:15 08.07.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանինՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ «Հանդիպմանն ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կխթանվի համապատասխան ոլորտներում համագործակցության պայմանագրերի կնքման, ինչպես նաև ոլորտային լավագույն փորձի փոխանակման շրջանակում։ Անդրադարձ ենք […] ...
20:08 08.07.2025
«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար«Նոան» ներկայացրել է ամբողջական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին: Ցուցակում է նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի չափանիշների, արդեն համարվում է ակումբում մարզված երիտասարդ խաղացող: ...
19:53 08.07.2025
Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial TimesԻրանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերի առաջացած ճգնաժամի խաղաղ կարգավորման նկատմամբ, գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական Financial Times թերթում հրապարակված հոդվածում։ «Իրանը շարունակում է հետաքրքրված լինել դիվանագիտությամբ, սակայն մենք ունենք լավ պատճառներ կասկածելու հետագա երկխոսությանը։ Եթե կա այս հարցը բարեկամաբար […] ...
19:45 08.07.2025
Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին«Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին, հայտնում է Матч ТВ-ն: «Սպերցյանի տեղափոխությունը «Լի՞դս»: Հասկանում եմ, որ այս խոսակցությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Լիդսում» է աշխատում Ֆարկեն, որը լավ է ճանաչում Սպերցյանին: Գուցե ինչ-որ խոսակցություն եղել է նրանց միջև գործարքի հնարավորությունների մասին, բայց մինչև այս […] ...