19:56 03.10.2022
Պուտինի խոսքով՝ սեպտեմբերի 23-ի դրությամբ Ուկրաինայի նավահանգիստները լքած 203 նավերից միայն չորսն են գնացել ՄԱԿ-ի ծրագրով ամենաաղքատ երկրներ։
19:36 03.10.2022
Տավուշի մարզում շարունակվում են խաղողի մթերման աշխատանքները։ Հոկտեմբերի 3-ի դրությամբ մթերող կազմակերպությունները ընդունել են 3674 տոննա խաղող։ Տեղեկացնում է Տավուծի մարզպետարանը։ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղը ընդունել է 2500 տոննա խաղող՝ կիլոգրամը 155 դրամով, «Իջևանի գինու և կոնյակի գործարան» ԲԲԸ-ն՝ 155 տոննա, կիլոգրամը 150 դրամով, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի Դեբեդավանի գինու գործարանը՝ 914 […]
19:15 03.10.2022
Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղու ղեկավար Միադ Սալեհին երկուշաբթի օրը հայտնել է, որ Ռուսաստանից բեռնված ևս մոտ հինգ գնացքներ ուղևորվում են դեպի Իրան։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Անդրադառնալով տարանցման ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղու ձեռքբերումներին՝ Սալեհին ասել է, որ Իրանի 13-րդ կառավարությունը երկաթուղային տրանսպորտի ոլորտում տարանցումը գլխավոր առաջնահերթություն է դարձրել՝ ակտիվ տրանսպորտային հաղերդակացության դիվանագիտության շարունակության մեջ։ […]
19:07 03.10.2022
Բնակարանային և կոմունալ ծառայությունների արժեքը թանկացել է 84,7%-ով, տրանսպորտի ծառայությունները՝ 117,7%-ով, էներգակիրները թանկացել են 133%-ով։
18:54 03.10.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին: Զրուցակիցները քննարկել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին, բարեփոխումների առաջնահերթություններին, այդ թվում՝ հարկային համակարգի բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցին: […]
18:28 03.10.2022
Եվրամիության երկրներին խորհուրդ է տրվում խնայողաբար օգտագործել բնական գազը։ Այս մասին ասվում է Միջազգային էներգետիկ գործակալության զեկույցում, որը հրապարակվում է եռամսյակը մեկ։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ փաստաթղթում նշված է, որ նրանք պետք է 9-13 տոկոսով նվազեցնեն բնական գազի սպառումը Եվրամիությունում, որպեսզի 2022 թվականի նոյեմբերին Ռուսաստանի կողմից Եվրոպա գազամատակարարումն ամբողջությամբ դադարեցնելու դեպքում պահեստներում պաշարները չվերջանան: Գործակալության հաշվարկների համաձայն՝ […]
15:45 03.10.2022
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի տեղեկացմամբ՝ օրենսդրական փաթեթով ընդլայնվում են նաեւ փաստաբանների պալատի խորհրդի լիազորությունները: Անվճար և անհատույց իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը կդառնա ավելի հասանելի. ընդլայնվում է հանրային պաշտպանության շահառուների շրջանակը: Կվերանայվի նաեւ փաստաբանների ուսուցման եւ որակավորման կարգը, փոխանցում է ԱԺ մամուլի ծառայությունը։ ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական […]
15:24 03.10.2022
Հաշվի առնելով ցեմենտի շուկայում տիրող առկա իրավիճակը՝ Էկոնոմիկայի նախարարության գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշվել է ներկրվող ցեմենտի տուրքը մեկ տոննայի համար սահմանել ոչ թե 9.000 դրամ՝ նախկին 14.000-ի փոխարեն, այլ՝ 2.000 դրամ, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը կվերացվի: Այս մասին ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի […]
12:31 03.10.2022
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մշտապես վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանով ներմուծվող և արտահանվող ապրանքների օրինականության նկատմամբ։ Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և ԱԱԾ Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառման արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ քաղաքացի Ռ.Մ-ն պատրաստվում է մաքսային հսկողությունից թաքցնելու կամ […]
12:17 03.10.2022
Սեպտեմբերի 29-30-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը։ Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզները։ Ներկայացվել և քննարկվել են նաև «Կոնյակ» […]
11:42 03.10.2022
Նախարար Վահան Քերաբյանը, սեպտեմբերի 30-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ։ Նախարարը հանդիպման սկզբում հյուրերին ներկայացրել է Հայաստանի տնտեսության ակտիվության ցուչանիշները, ընդգծելով, որ չնայած մի շարք մարտահրավերների, Հայաստանի տնտեսությունը չի դադարում զարգանալ։ Նախարարն անդրադարձել է նաև տնտեսավարողներին աջակցելու նպատակով պետության կողմից իրականացվող ծրագրերին՝ մասնավորապես տնտեսության […]
18:05 01.10.2022
Ազգային բանկի վիճակագրության համաձայն, Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքը մեկ տարում աճել է 1,1 մլրդ դոլարով։ Հաղորդում է aliq.ge-ն։ Վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի հունիսի 30-ի դրությամբ երկրի ընդհանուր արտաքին պարտքը կազմել է 22,272 մլրդ դոլար (65,2 մլրդ լարի), ինչը կազմում է վերջին չորս եռամսյակների ՀՆԱ-ի 104,8 տոկոսը։ 2022 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքն աճել […]
17:46 01.10.2022
Սոֆիայում տեղի ունեցել Բուլղարիայի և Հունաստանի միջև 182 կմ երկարության գազատարի շահագործման պաշտոնական արարողությունը։ Նոր գազատարով ապահովվելու է տարեկան 3 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական բնական գազի մատակարարում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում ասել է. «Ադրբեջանը ծրագրում է 2027 թվականից կրկնապատկել իր գազի մատակարարումները Եվրոպա»։ Արարողության ժամանակ իր ելույթում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր […]
17:13 01.10.2022
Ռուսաստանի Դաշնությունից դիզվառելիքի առաջին խմբաքանակը՝ 35 մլն լիտր,հասել է Բրազիլիա։ Այս մասին հայտարարել է երկրի հանքարդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Ադոլֆո Սաշիդան։ «Մոտ 35 մլն լիտր դիզվառելիք Ռուսաստանից հասել է Սանտոս նավահանգիստ։ Իրականացվում են այլ գործողություններ ռուսական դիզվառելիքի ներկրման ուղղությամբ»,- գրել է նա իր Twitter-ում։ Նախարարի խոսքով՝ հաջորդ ներմուծումը սպասվում է հոկտեմբերին։ Նա նշել է, որ […]
08:52 01.10.2022
Հաջորդ շաբաթվա սկզբին ռուբլին, ամենայն հավանականությամբ, կշարունակի չափավոր ամրապնդվել. չնայած բացասական ֆոնին, հոկտեմբերի սկզբին դոլարը կարող է արժենալ 55-59 ռուբլի, իսկ եվրոն՝ 54-58 ռուբլի, Պրայմ գործակալությանն ասել է BitRiver-ի ֆինանսական վերլուծաբան Վլադիսլավ Անտոնովը։ Արտարժույթի փոխարժեքն ընթացիկ շաբաթվա ընթացքում բավականին ստատիկ է եղել. դոլարը պահպանվել է 58 ռուբլու շուրջ, եվրոն՝ 56: «Մոսկովյան բորսայում անկայունությունն աճել է […]
21:39 30.09.2022
Նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ։ Նախարարը հանդիպման սկզբում հյուրերին ներկայացրել է Հայաստանի տնտեսության ակտիվության ցուցանիշները, ընդգծելով, որ չնայած առկա մի շարք մարտահրավերների, Հայաստանի տնտեսությունը չի դադարում զարգանալ։ Նախարարն անդրադարձել է նաև տնտեսավարողներին աջակցելու նպատակով պետության կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ […]
21:21 30.09.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 30-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 405.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.28 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 396.08 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.84 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 7.57 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.45 դրամով։
20:43 30.09.2022
Վրաստանի նավթամթերք ներկրողների միության տվյալներով, 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստան բենզինի և դիզելային վառելիքի ներմուծումը կազմել է 739,7 հազար տոննա, ինչը 23,6 հազար տոննայով կամ 3,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Հաղորդում է aliq.ge-ն։ 2022 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում երկիր է ներմուծվել 375,5 հազար տոննա բենզին և 364,2 հազար տոննա դիզելային […]
20:21 30.09.2022
Տավուշի մարզում սկսվել ու ընթացքի մեջ են խաղողի մթերման աշխատանքները։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ մթերող կազմակերպությունները ընդունել են 2156 տոննա խաղող։ Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղը ընդունել է 1600 տոննա խաղող՝ կիլոգրամը 155 դրամով, «Իջևանի գինու և կոնյակի գործարան» ԲԲԸ-ն՝ 40 տոննա, կիլոգրամը 150 դրամով, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի Դեբեդավանի […]
19:52 30.09.2022
Լոռու մարզպետարանի և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում Լոռու մարզի համար ձեռք են բերվել գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքեր և լրացուցիչ սարքավորումներ: Անօդաչու թռչող սարքը, հիմնականում դեղանյութի ցողման միջոցով, Լոռու մարզում պայքարելու է բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ, ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառման միջոցով բարելավելու […]
16:11 30.09.2022
Սեպտեմբերի 30-ին Երևանում կայացել է Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Բելառուսի անտառային տնտեսության նախարար Ալեքսանդր Կուլիկի համանախագահությամբ։ Նիստի բացմանը նախարար Վահան Քերոբյանը բարձր է գնահատել Բելառուսի հետ համագործակցությունը և հավելել․ «Այսօրվա միջոցառումը շատ կարևոր է ինչպես մեր պետությունների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման, այնպես էլ գործարար […]
14:08 30.09.2022
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2022թ․ օգոստոսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։ 2022թ․ հունվար-օգոստոսը՝ 2021թ․ հունվար-օգոստոսի համեմատությամբ․ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13.9%, 📈Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 9.2%–ով, 📈Ծառայությունների ծավալն աճել է 27.1%–ով, 📈Առևտրի շրջանառությունն աճել է 13.6%–ով, 📈Շինարարության ծավալն աճել է 14.2%–ով, 📈Արտահանման ծավալն աճել է 52.9%–ով, 📈Ներմուծման ծավալն աճել է 58.2%–ով։ 📊2022թ․ օգոստոսը 2021թ․ օգոստոսի […]
22:40 29.09.2022
2023թ.-ի հունվարի 1-ից կբարձրանա նվազագույն աշխատավարձը, հուլիսից՝ կենսաթոշակներն ու սոցիալական այլ վճարների չափը: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում, որտեղ ներկայացվել և հաստատվել է նաև «2023 թ.-ի պետական բյուջեի մասին» ՀՀ-ն օրենքի նախագիծը: Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների տվյալներով Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ` 13.9 տոկոս, իսկ օգոստոս ամսին եղել է 18.4 տոկոս: Կառավարության […]
22:09 29.09.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 29-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 405.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 2.11 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 394.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 3.95 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 7.12 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.13 դրամով։
19:45 29.09.2022
Հունգարիան չի աջակցի Ռուսաստանի դեմ նոր էներգետիկ պատժամիջոցներին։ Այս մասին սեպտեմբերի 29-ին հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գույաշը։ «Եթե փաթեթում կան էներգետիկ պատժամիջոցներ, ապա մենք չենք կարող և չենք աջակցելու դրան։ Մենք սպասում ենք պատժամիջոցների վերջնական ամբողջական ցանկին, և այդ ժամանակ կկարողանանք բանակցել այս հարցի շուրջ։ Բայց Հունգարիան չի կարող աջակցել էներգետիկ պատժամիջոցներին»,- […]
19:05 29.09.2022
Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները սեպտեմբերի 29-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկիրը գտնվում է «էներգետիկ պատերազմի» վիճակում։ «Մենք էներգետիկ պատերազմի մեջ ենք հանուն բարգավաճման և ազատության»,- ասել է Լինդները: Նա մատնանշել է, որ պատերազմի նպատակն է ոչնչացնել այն, ինչ մարդիկ կառուցել են տասնամյակներ շարունակ։ Ֆինանսների նախարարության ղեկավարի խոսքերով՝ Բեռլինը կդիմադրի։ Եվրամիությունում էներգետիկ […]
13:13 29.09.2022
Հայաստանում 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը կբարձրանա՝ դառնալով 75 հազար դրամ՝ գործող 68 հազար դրամի փոխարեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարությունը սեպտեմբերի 29-ի նիստում չզեկուցվող հարցերի թվում հավանություն տվեց նաև «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ նախագծի՝ նվազագույն ամսական […]
13:00 29.09.2022
2023 թվականին հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 204 մլրդ դրամ՝ այս տարվա համար սպասվող ցուցանիշը գերազանցելով 280 մլրդ դրամով, իսկ տարվա համար նախապես ծրագրված ցուցանիշը՝ 360 մլրդ դրամով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, փոխանցում է Առաջին լրատվականը: Խաչատրյանը նշեց, որ մակրոտնտեսական կայունությունը երաշխավորելու նպատակով շարունակելու է առանցքային նշանակություն ունենալ պետական […]
12:33 29.09.2022
Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների տվյալներով Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ` 13.9 տոկոս, իսկ օգոստոս ամսին եղել է 18.4 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա նշեց, որ ընկերությունները որոշակիորեն ճշգրտում են իրենց պլանները: «Մենք ամեն կերպ փորձում ենք նրանց քաջալերել, որպեսզի չշեղվեն թե՛ ներդրումային […]