18:56 05.10.2022
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ այսօր պաշտոնապես մեկնարկել է մի ծրագիր, որի նպատակն է աջակցել Հայաստանին՝ երկրում հողերի դեգրադացման խնդրին համապարփակ լուծում տալու հարցում:
«Հողերի դեգրադացիայի չեզոքացման համատեքստում Հայաստանի պատրավորությունների կատարում հողային ռեսուրսների կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով» ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) կողմից և իրականացվում է ՊԳԿ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն առընթեր Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի հետ համատեղ։
«Հայաստանում բնապահպանական Կայուն զարգացման նպատակները կազմում են մեկ ամբողջություն: Ուրախ եմ արձանագրել, որ ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքների իրականացմամբ ակնկալվում է թիրախային տարածքներում գրանցել հողային ռեսուրսների կայուն կառավարման մեխանիզմների և հողային ռեսուրսների դեգրադացիան չեզոքացնող համալիր մի շարք արմատական աշխատանքներ», – իր ելույթում նշել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։
«Այս ծրագիրն առանցքային դեր կունենա Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքացումը խթանելու գործում: Այն կարևոր ներդրում է հողի կայուն կառավարման բարելավման և Հայաստանում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում», – ասել է ՊԳԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի առաջատար տեխնիկական մասնագետ Կարոլինա Սթարը:
«Հողի կայուն կառավարման ապահովումը հիմք է հանդիսանում ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում և ավելի լավ միջավայր ապահովելու համար, ինչը հանգեցնում է ավելի լավ կյանքի»:
Հողերի դեգրադացումն ու անապատացումը Հայաստանում պայմանավորված են ինչպես բնական, այնպես էլ անթրոպոգեն (մարդածին) գործոններով: Բնությունն ինքն է նպաստում հողերի դեգրադացմանը՝ տեղումների բացակայության, երաշտների և ավազամրրիկների հետևանքով, որոնք իրենց հերթին առաջանում են սեզոնային և տարածաշրջանային տեղումների անհավասար բաշխման, բնական աղակալման, ինչպես նաև անձրևային շրջանում ջրհեղեղների և սողանքների պատճառով:
Մարդու գործունեության հետևանքով առաջացած դեգրադացման պատճառներից է գյուղատնտեսական անարդյունավետ գործելակերպը, ինչպիսիք են անբավարար ցանքաշրջանառությունը, ոռոգման մեթոդների անարդյունավետ կիրառումը, արոտավայրերի գերարածեցումը և հերկման կանոնների խախտումը, ապօրինի ծառահատումները, ստորերկրյա ջրերի գերօգտագործումը (արտեզյան հորեր), հողի աղտոտումը, ինչպես նաև հանքարդյունաբերությունը, քաղաքաշինությունն ու ճանապարհաշինությունը։
Հողերի շարունակական դեգրադացմանը զուգընթաց ահագնանում են նաև գյուղատնտեսության ոլորտին կլիմայի փոփոխության հետևանքով սպառնացող վտանգները։
Այս ծրագիրը լանդշաֆտային մոտեցում ունի, որը համահունչ է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի տեսլականին, այն է՝ հողի դեգրադացումը չեզոքացնելու նպատակով խրախուսել կայուն ինտեգրացված լանդշաֆտների ընդլայնումը։ Լանդշաֆտի մակարդակում կատարվող աշխատանքները թույլ կտան բազմակողմանի մոտեցում ցուցաբերել խնդիրների լուծմանը՝ ներառելով այլ ոլորտներ, ներգրավելով շահագրգիռ կողմեր և աշխատելով տարբեր մակարդակներում, դիմագրավելով հողերի դեգրադացման և պարենային անվտանգության հետ կապված մարտահրավերների խորքային պատճառներին, այլ ոչ թե միայն դրանց դրսևորումներին։
Աշխատաժողովին մասնակցում էին պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ, որոնք ակտիվ դերակատարում ունեն Հայաստանի հողերի դեգրադացմանի և կլիմայի փոփոխության շուրջ նախաձեռնությունների խթանման գործում, այդ թվում՝ Շրջակա միջավայրի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներ, ծրագիրը ֆինանսավորող և իրականացնող գործակալությունները, քաղաքացիական հասարակության, կրթական կառույցների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
12:07 14.05.2025
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունըՄայիսի 12-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Նախարար Սարգսյանը ողջունելով դեսպան Սոֆիանոպուլոսին՝ անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով գերատեսչական մակարդակով համագործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությունը և առկա ներուժը։ Արտակարգ և լիազոր դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Հունաստանի պատրաստակամությունը՝ […] ...
11:54 14.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 13-14-ըԲացահայտվել է 130 հանցագործություն, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 7 դեպք՝ հոգեկան ներգործության, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի […] ...
11:48 14.05.2025
Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան, թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցին․ Փաշինյանը՝ հայտարարագրի կրեդիտների մասին2025թ․ հունվարից ի վեր համընդհանուր հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի արդեն իսկ ստացել է 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, միջինում 90 հազար դրամ եւ դրան 800–ից 1000 մարդ է որեւէ դրական արձագանք տալիս։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան։ Գրե՛ք, որ ստացել եք, […] ...
11:43 14.05.2025
Թրամփը հանդիպել է Սիրիայի առաջնորդի հետ․ Al ArabiyaԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարում Սիրիայի վարչակազմի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Երկու երկրների առաջնորդները հանդիպել են Ռիադում՝ ԱՄՆ-Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովից առաջ, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։ ...
11:39 14.05.2025
ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի […] ...