21:11 12.09.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 12-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 405.47 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.15 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.79 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.72 դրամ։
21:03 12.09.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեին: Առանձնազրույցի ընթացքում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԲ խմբի կազմակերպություններին ռազմավարական համագործակցության համար և կարևորել դրա արդյունավետ շարունակականությունը: Քննարկվել են ընթացիկ ծրագրերը կենսական նշանակության ենթակառուցվածքների բարելավման, մարդկային կապիտալի զարգացման, պետական կառավարման համակարգի արդիականացման, թվայնացման և այլ ոլորտներում: Երեկոյան փոխվարչապետը մասնակցել է […]
19:42 12.09.2022
Բրիտանական նավթագազային «Բրիթիշ Փեթրոլիումը» հայտարարել է 2021 թվականին իրանական նավթի և գազի կոնդենսատի արդյունահանման ավելացման մասին՝ չնայած Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի շարունակվող պատժամիջոցներին: Հաղորդում է IRNA գործակալությունը։ BP-ն իր զեկույցում նավթի արդյունահանման ծավալը 2020 թվականին հայտնել է օրական 2,73 մլն բարել նավթ, իսկ 2021 թվականին՝ 3,17 մլն բարել։ Այսպիսով, իրանական նավթի արդյունահանումը 2021 թվականին նախորդ […]
19:16 12.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով փոխնախագահ Աննա Բյերդենին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Խաչատուրյանն ասել է, որ Համաշխարհային բանկն ավանդաբար կարևոր դեր է ունեցել Հայաստանի տնտեսության կայուն զարգացման գործում՝ աջակցելով պետական և մասնավոր հատվածներին: Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի […]
13:51 12.09.2022
Առաջարկվում է Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր կիրառվող 14.000 դրամ պետական տուրքը նվազեցնել՝ դարձնելով 9.000 դրամ, իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար կիրառվող 2.000 դրամ տուրքը հանել ընդհանրապես: Այս մասին հայտնել է պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ իր և Հովիկ Աղազարյանի հեղինակած ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ: Նախագծի ընդունումը […]
12:15 12.09.2022
Այսօր ԱԺ-ում քննարկվել է նաև«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստան ներկրվող ցեմենտի համար կիրառվող 14 հազար դրամ տուրքը նվազեցնել և սահմանել 9 հազար դրամ, իսկ կլինկերի համար կիրառվող 2 հազար դրամ տուրքն ընդհանրապես վերացնել: Օրենքի նախագծի համահեղինակ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն […]
12:02 12.09.2022
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի տեղեկացմամբ՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է շահութահարկ վճարողներին հնարավորություն ընձեռել առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը նվազեցնել համախառն եկամտից: Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հերթական նիստում: Արման Պողոսյանի տեղեկացմամբ՝ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով գործարարների […]
11:54 12.09.2022
Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 26,5 միլիոն եվրո գումարի չափով վարկ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։ Նա նշեց, որ համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նախորդ երեք՝ պետական հատվածի արդիականացման ծրագրերի ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու և լրացուցիչ նորարարությունների ներդրմամբ պետական կառավարման համակարգի արդիականացման […]
11:50 12.09.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Վենդինգ» ՍՊԸ-ին պատկանող (Երևան, Հանրապետության Հրապարակ 4) հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը: Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների լրացուցիչ ստուգմամբ փաստվել է, որ այս հանրային սննդի կազմակերպությունը վերացրել է նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները:
23:56 11.09.2022
Ուկրաինայի մի քանի շրջաններում միաժամանակյա հոսանքազրկումներ են տեղի ունեցել, հայտնում է ուկրաինական Vesti-ն։ Մասնավորապես, Խարկովի, Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի և Սումիի շրջանների էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել։ Agence France-Presse-ը նույնպես հաստատում է հոսանքազրկումների մասին լուրերը։ Խարկովում կանգ է առել մետրոն, Պոլտավայում լարման տատանումների հետևանքով այրվել են տրոլեյբուսները։
23:41 11.09.2022
2022 թվականի ամռանը Եվրոպան դարձավ արևային էներգիայի արտադրության ռեկորդակիր՝ մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում այն կազմել է Եվրամիության էներգետիկ խառնուրդի 12 տոկոսը: Նման տվյալներ է ներկայացնում Ember անկախ վերլուծական կենտրոնը, գրում է Bloomberg-ը։ Մասնագետների կարծիքով՝ նշված ժամանակահատվածում արևային մարտկոցների օգնությամբ հնարավոր է եղել արտադրել 99,4 տերավատ/ժամ էլեկտրաէներգիա՝ 28 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Նշվում […]
19:53 11.09.2022
Նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արման Խոջոյանը սեպտեմբերի 10-ին այցելել են Արմավիրի մարզ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու և առկա խնդիրները քննարկելու նպատակով: Այցի ընթացքում նրանց ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Ամասիա, Սարդարապատ, Ակնալիճ և այլ հարակից համայնքներում խաղողագործներին մտահոգող հիմնական խնդիրներն էին խաղողի մթերման գինը, մթերման […]
14:16 11.09.2022
Հակառուսական պատժամիջոցները Եվրոպայի համար դարձել են «ինքնավնասման միջոց», յուրաքանչյուր եվրոպացի զգացել է դրանց ազդեցությունը, ուստի պատժամիջոցների քաղաքականությունը պետք է փոխվի, ասել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի խորհրդարանական պետքարտուղար Չաբա Դեմետերը։ «ԵՄ պատժամիջոցները չեն արդարնցնում իրենց սկզբնական նպատակները, այլ վնասում են Եվրոպային: Եվրոպայում չկա մարդ, ով այս կամ այն ձևով չի զգում պատժամիջոցների սխալ քաղաքականության գնաճային ազդեցությունը՝ […]
12:25 11.09.2022
Էներգոդար քաղաքը էլեկտրաէներգիա է ստանում՝ չնայած Զապորոժիեի ատոմակայանի վերջին աշխատանքային էներգաբլոկի աշխատանքի դադարեցմանը։ Այս մասին սեպտեմբերի 11-ին հայտնել է Էներգոդարի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլգան։ Նրա խոսքով, տեղի բնակիչները էլեկտրականություն են ստանում նորմալ ռեժիմով։ «Քաղաքը ապահովված է էլեկտրաէներգիայով։ Մասամբ, որոշ հատվածներում աշխատանքներ են տարվում տրանսֆորմատորների միացման ուղղությամբ, բայց դա հիմնականում վերաբերում է արդյունաբերական գոտուն», […]
11:40 11.09.2022
Եվրամիությունը սեպտեմբերին կրճատել է ստորգետնյա պահեստարաններ գազի մղման ծավալները, ըստ նախնական տվյալների, ամսական՝ 13,5%-ով։ Ընդհանուր առմամբ, եվրոպական ստորգետնյա պահեստարաններում այժմ կա 90 միլիարդ խորանարդ մետր գազ։ Ընդհանուր լցվածությունը հասել է 83,27 տոկոսի, օրական ավելանալով 0,28 տոկոսային կետով։ Աշնան սկզբից ի վեր մի քանի օր ավելի շատ գազ է դուրս բերվել պահեստարաններից, քան մղվել է Բելգիայում, […]
11:25 11.09.2022
Զապորոժիեի ԱԷԿ-ի վեցերորդ էներգաբլոկը կանգնեցվել է. Այսպիսով, կայանի շահագործումն ամբողջությամբ դադարեցվել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովին։ Նրա խոսքով, վերջին օրերին կայանի միակ գործող էներգաբլոկը աշխատում էր նվազագույն հզորությամբ։ Օգոստոսի 10-ին Ռոգովն ասել է, որ Կիևի ռեժիմը միտումնավոր փորձում է խնդիրներ ստեղծել Զապորոժիեի ատոմակայանի շահագործման համար՝ […]
18:55 10.09.2022
Համաձայն ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի զեկույցի, Իրանում օտարերկրյա ուղղակի ներդրումներն անցյալ տարի դրական աճ են գրանցել՝ երեք տարի անընդմեջ բացասական լինելուց հետո: Հայտնում է IRNA գործակալությունը։ Անցյալ տարի Իրանում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 1,3 միլիարդ դոլար, ինչը պատմական նվազագույնն է վերջին քսան տարվա ընթացքում: Անցած տարվա ընթացքում Իրանում օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել […]
17:48 10.09.2022
Ուկրաինան պատրաստ է դիտարկել Լեհաստան ածուխ արտահանելու հնարավորությունը։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է վարչապետ Դենիս Շմիգալը։ «Ուկրաինայի նախագահիհանձնարարությամբ և լեհական կողմի խնդրանքով Ուկրաինան պատրաստ է դիտարկել Լեհաստան ածխի արտահանման համար քվոտաների բացման հնարավորությունը: Խոսքը սեպտեմբերին 100 հազար տոննայի մասին է, որն այժմ խիստ անհրաժեշտ է մեր լեհ գործընկերներին»,- գրել է նա Telegram-ալիքում։ Վարչապետի խոսքով՝ […]
10:31 10.09.2022
Rate.am-ը ներկայացրել է սեպտեմբերի 10-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 404.38 դրամ է, վաճառքը՝ 414.09 դրամ: Եվրոյի առքը միջինը 402.56 դրամ է, վաճառքը՝ 419.06 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.27 դրամ է, վաճառքը՝ 6.85 դրամ:
22:10 09.09.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 9-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 405.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.21 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 408.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.85 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.72 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.05 դրամով։
21:40 09.09.2022
Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտայի կիրառման ժամկետը երկարաձգվել է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «2022 թվականի մարտի 21-ի ՀՀ կառավարության N 348-Ն որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սպիտակ շաքարի /ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագիր/ նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու ընթացակարգը, որի […]
20:50 09.09.2022
ԵՄ անդամ երկրների ֆինանսների նախարարությունների և կենտրոնական բանկերի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման մասնակիցները ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 9-ին, Պրահայում պայմանավորվել են Ուկրաինային որպես վարկ տրամադրել 5 միլիարդ եվրո։ «Մենք պայմանավորվել ենք Ուկրաինային տրամադրել 5 միլիարդ եվրո որպես վարկ»,- լրագրողներին ասել է Սլովակիայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Իգոր Մատովիչը։ Նրա խոսքով՝ այս գումարը մեկ ամսվա ընթացքում կբավարարի […]
20:42 09.09.2022
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին հետևելու նպատակով մարզպետարանի ոլորտային պատասխանատուները շարունակում են այցելությունները համայնքներ։ Հերթական այցի ընթացքում ուսումնասիրվել է «Լանջիկ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 154 մլն 210 հազար դրամ։ Ծրագրի գումարի 65 տոկոսը կառավարության համամասնությունն է։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է […]
20:25 09.09.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Վրաստանից նավթի և նավթամթերքի վերաարտահանումը ռեկորդային է դարձել։ Փոխանցում է Aliq Media-ն։ Geostat-ի փոխանցմամբ՝ այս տարվա 7 ամսում երկիրը վաճառել է 29,137 մլն դոլարի նավթամթերք, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5,226 մլն դոլարի։ Նավթամթերքը հիմնականում վերաարտահանվել է հետևյալ երկրներ. Ադրբեջան՝ 15,455 մլն դոլար, Ուկրաինա՝ 6006 մլն դոլար, Ռումինիա՝ 3,233 […]
19:55 09.09.2022
Քաղաքաշինության կոմիտեում սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ: Օրակարգում քաղաքաշինության բնագավառի մի շարք հարցերի կողքին տեղական արտադրության ցեմենտի որակի խնդիրն էր, որի մասին բարձրաձայնել են շինարարական ընկերությունները և լիցենզավորված լաբորատոր կազմակերպությունները: Հարցը քննարկելու և պատճառները վերհանելու նպատակով նիստին հրավիրված էր նաև գործարանների արտադրանքը սերտիֆիկացնող […]
21:45 08.09.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 8-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 405.11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.21 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 405.47 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 4.54 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.67 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.04 դրամով։
20:06 08.09.2022
Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Բաղրամյան համայնքի Վանանդ բնակավայրի Ա. Մարտիրոսյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները` 2602 քմ մակերեսով: Ծրագրի պայմանագրային արժեքը 30.6 մլն դրամ է, որի 40%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից, 60%-ը՝ համայնքի: Շինաշխատանքներն իրականացնում է «Ճանշինվարպետ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական Ծրագրով պայմանավորված՝ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև հոկտեմբերի 30-ը:
19:25 08.09.2022
Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ ՇՄՆ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսության» մասնաճյուղի անտառաշինական նախագծի (անտառկառավարման պլան) պլանավորման աշխատանքների իրականացման շրջանակներում կազմակերպված երկրորդ տեխնիկական խորհրդակցությունը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին «Վայոց ձորի անտառտնտեսություն» […]