20:42 09.09.2022
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին հետևելու նպատակով մարզպետարանի ոլորտային պատասխանատուները շարունակում են այցելությունները համայնքներ։
Հերթական այցի ընթացքում ուսումնասիրվել է «Լանջիկ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 154 մլն 210 հազար դրամ։ Ծրագրի գումարի 65 տոկոսը կառավարության համամասնությունն է։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շինաշխարհ» ՍՊԸ։
Կառավարությունը 70 տոկոս համամասնություն ունի «Քարաբերդ բնակավայրի խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբար խողովակաշարի կառուցում» սուբվենցիոն ծրագրում, որի ընդհանուր արժեքը 50 մլն 948 հազար դրամ է։
Պատասխանատուները խողովակաշարերի անցկացման գործընթացում արձանագրել են թերություններ, հանձնարարվել է երկու կապալառու կազմակերպություններին քայլեր ձեռնարկել դրանք շուտափույթ վերացնելու ուղղությամբ։
18:42 15.05.2025
ՀՀ-ն ծավալուն աշխատանքներ է իրականացրել կենսաբազմազանության պահպանման ոլորտում և ունի մեծ ներուժ. COP-17-ին ընդառաջ՝ Երևանում կայացել է համաժողովԵրևանում կայացել է Կայուն զարգացման միջազգային համաժողով, որը յուրատեսակ կամուրջ է Բրազիլիայում կայանալիք COP30-ի և Հայաստանում կայանալիք COP17-ի միջև: Միջազգային հանրությունը պատրաստվում է մասնակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին 2025 թվականի համաժողովին (COP 30), որը տեղի է ունենալու Բելեմ քաղաքում (Բրազիլիա, 2025 թվականի նոյեմբերի 10-21), և Հայաստանը նախապատրաստվում է ընդունել Կենսաբազմազանության մասին Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը […] ...
18:36 15.05.2025
Ոստիկաններն ու փրկարարները խոսել են երիտասարդներին հետաքրքրող մի շարք կարևոր թեմաների մասինՀամայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի նախաձեռնությամբ Դեբեդ գյուղում՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի COAF Սմարթ կենտրոնում, կազմակերպվել է «Միասին կարող ենք…» խորագրով հանդիպում։ Այն համախմբել էր շուրջ 200 մասնակցի՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներ, ուսուցիչներ և բանախոսներ։ Բանախոսների թվում էին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը, Փրկարար ծառայության Լոռու փրկրարարական վարչության Գուգարքի […] ...
18:30 15.05.2025
Կական կարող է ընդգրկվել Անչելոտիի մարզչական շտաբումԼեգենդար ֆուտբոլիստ Կական կարող է ընդգրկվել Կառլո Անչելոտիի` Բրազիլիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Իտալացի մասնագետը ցանկանում է, որ Կական լինի իր օգնականներից մեկը։ Անչելոտին արդեն կապ է հաստատել նախկին ֆուտբոլիստի հետ։ Կական Անչելոտիի գլխավորությամբ հանդես է եկել «Միլանում» և Մադրիդի «Ռեալում»։ 65-ամյա Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը կստանձնի մայիսի վերջին: ...
18:24 15.05.2025
Նիկոլ Փաշինյանը Տիրանայում հանդիպում է ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ալբանիա` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Այցը մեկնարկել է Հայաստանի և Ալբանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Էդի Ռամայի հանդիպմամբ: Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ողջունել է ՀՀ վարչապետի այցը Տիրանա և նշել, որ չնայած նրան, որ այցը միջազգային գագաթնաժողովի շրջանակում է` այսօրվա հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների […] ...
18:19 15.05.2025
Առաջիկայում վայր եմ դնելու մանդատս որպես Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա ԳասպարյանԷջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Վաղարշապատ համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, Արդեն հեռավոր թվացող 2018 թվականի հունիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեցի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, և այդ օրվանից սկսվեց յոթամյա խելահեղ ճամփորդություն՝ լի դժվարություններով, փորձություններով, խոչընդոտներով, բայց միևնույն ժամանակ արժեքավոր նվաճումներով, հաղթանակներով ու […] ...
18:12 15.05.2025
Մի՛ լռիր, հաղորդի՛ր, փոխի՛ր. Հակակոռուպցիոն կոմիտեում արդեն թեժ գիծ է գործումՀայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում արդեն գործում է թեժ գիծ, որի միջոցով կարող եք շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։ Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011 900–035: «Մենք երաշխավորում ենք ձեր կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը, իսկ յուրաքանչյուր հաղորդման կապակցությամբ կձեռնարկվեն համապատասխան իրավական գործընթացներ։ Կոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է, […] ...