14:11 21.09.2022
Rate.am-ը ներկայացրել է սեպտեմբերի 21-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 419.12 դրամ է, վաճառքը՝ 430.32 դրամ: Եվրոյի առքը միջինը 414.35 դրամ է, վաճառքը՝ 432.88 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.46 դրամ է, վաճառքը՝ 7.19 դրամ:
21:03 20.09.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Վրաստանից Հայաստան արտահանումը գրեթե կրկնապատկվել է: Փոխանցում է aliq.ge-ն։ Geostat-ի փոխանցմամբ, 2022 թվականի առաջին 7 ամսում Վրաստանից Հայաստան է արտահանվել 251,532 մլն դոլարի արտադրանք, ինչը 1,9 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Հայաստանից Վրաստան ներմուծմանը ևս զգալի աճել է։ Geostat-ի տվյալների համաձայն, 2022 թվականի առաջին 7 ամսում […]
20:21 20.09.2022
Վրաստանը բարելավել է առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Ինչպես հաղորդում է Aliq Media-ն՝ Վրաստանի վիճակագրական ծառայության՝ Geostat-ի այսօր հրապարակած զեկույցի համաձայն՝ այս տարի երկիրը Ռուսաստանից 1,06 մլրդ դոլարի ապրանք է գնել։ Սա 68 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Geostat-ի տվյալներով՝ Ռուսաստանից ներմուծված ապրանքների շարքում առաջին տեղում նավթն է, որի ներմուծման ծավալն այս տարի աճել […]
19:43 20.09.2022
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտնել է Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ օգնելու Լիբանանին, հատկապես էներգիայի մատակարարման ոլորտում։ Ամիր Աբդոլլահիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում իր լիբանանցի գործընկեր Աբդուլլահ Բուհաբիբի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի պատրաստակամության մասին նավթ և այլ օգնություն մատակարարելու Լիբանանին, որն անհրաժեշտ է իր խնդիրների լուծման համար: Al-Manar հեռուստաալիքը, վկայակոչելով […]
19:15 20.09.2022
Վրաստանի Ազգային բանկը եվրոյով վճարումների միասնական տարածքին միանալու հայտ է ներկայացրել։ Այս մասին սեպտեմբերի 20-ին հայտնել են ֆինանսական կարգավորիչի մամուլի ծառայությունից։ «Այսօր Վրաստանի Ազգային բանկը պաշտոնական հայտ է ներկայացրել Եվրո վճարումների միասնական գոտուն (SEPA) Վրաստանի անդամակցության վերաբերյալ: SEPA-ին անդամակցությունը Վրաստանի ամենակարևոր քայլն է եվրաինտեգրման ճանապարհին: Նշենք, որ Վրաստանն առաջին երկիրն է տարածաշրջանում, որը հայտ […]
09:57 20.09.2022
Գերմանիայի բնակիչները խոսել են բնակարանների ցրտերի ու գազի գնի թանկացման մասին, սեպտեմբերի 15-ին գրում է The Wall Street Journal-ը։ Էներգետիկ փորձագետ Ստեֆան Լեխտենբոմերի խոսքով՝ էներգիա խնայելու համար գերմանացիները կարող են երեք աստիճանով իջեցնել ջեռուցման ջերմաստիճանը։ Քյոլնում ապրող Կատարինա ֆոն Էսսենը հրատարակությանը պատմել է, որ գիշերը տաքանալու համար տաքացնող պահոց է օգտագործում և վախենում է ջեռուցման […]
08:15 20.09.2022
Հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը 2022 թվականի յոթ ամիսների ընթացքում աճել է գրեթե 50%-ով, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ սեպտեմբերի 19-ին ելույթ ունենալով Երևանում ընթացող Ռուս-հայկական IX միջտարածաշրջանային համաժողովում, պատմում է Ռիա Նովոստին: «2022 թվականի հունվար-հուլիսին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2 միլիարդ դոլար՝ 2021 թվականի նույն ցուցանիշի համեմատ աճելով գրեթե 50 […]
23:10 19.09.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 418.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.33 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 418.09 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.74 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.96 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.03 դրամով։
21:45 19.09.2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նախադրյալներ կստեղծի Ռուսաստանից մինչև 5 մլրդ դոլարի ներդրումների ներհոսքի համար, հայտարարել է ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը՝ Երևանում ելույթ ունենալով ռուս-հայկական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովում: «Մենք վստահ ենք, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, որը նախատեսված է մեր առաջնորդների եռակողմ պայմանավորվածություններով, նոր հնարավորություններ կբացի Հայաստանի տնտեսական զարգացման և այստեղ նոր […]
19:45 19.09.2022
Երկուշաբթի օրը Իրանի մայրաքաղաքում կսկսվեն Ռուսաստանի առևտրային պատվիրակության բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության, առևտրի եւ հանքերի նախարարության ներկայացուցիչ Օմիդ Ղալիբաֆը։ «65 ռուսական ընկերություններ 100 հոգանոց պատվիրակության կազմում այսօրվանից Թեհրանում կսկսեն բանակցությունները, որոնք կտևեն երեք օր»,- ասել է նա։ Նրա խոսքով, այս ընթացքում ընդհանուր առմամբ կանցկացվի 750 գործարար հանդիպում երկու երկրների ընկերությունների միջև։ Ռուսական […]
18:55 19.09.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը ռեկորդային ծավալով աճել է: Հաղորդում է aliq. ge-ն։ Geostat-ի նախնական տվյալներով՝ 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանը վաճառել է 73,9 մլն դոլարի էլեկտրաէներգիա, ինչը 398,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հունվար-օգոստոս ամիսներին էլեկտրաէներգիայի մասնաբաժինը ներքին արտահանման ընդհանուր ծավալում կազմել է 3 տոկոս։ 2022 թվականի […]
18:15 19.09.2022
Վրաստանում ալյուրի ներմուծումը շարունակում է աճել. աճ է արձանագրվում ոչ միայն նախորդ ամիսների, այլև նախորդ տարվա համեմատ։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ընդհանուր առմամբ, Վրաստանն այս տարի գնել է 119 հազար 376 տոննա ալյուր՝ 45,2 մլն դոլար արժողությամբ։ Վրաստանը ալյուր է ներկրում հիմնականում Ռուսաստանից: 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ռուսաստանից գնել է 44 հազար 431 դոլարի՝ 118 հազար 110 […]
18:08 19.09.2022
Աշխարհը մեծ վտանգի տակ է հակամարտությունների թվի աճի, կորոնավիրուսային համաճարակի հետևանքների և կլիմայի գլոբալ փոփոխության սպառնալիքի պատճառով, սեպտեմբերի 19-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ «Աշխարհը մեծ վտանգի մեջ է հակամարտությունների և կլիմայական աղետների, անվստահության ու բաժանումների, աղքատության, անհավասարության և խտրականության պատճառով: Դրանք են նաև սննդամթերքի և էլեկտրաէներգիայի գների բարձրացումը, գործազրկությունն ու եկամուտների նվազումը, […]
11:59 19.09.2022
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-օգոստոս ամիսներին՝ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.4%-ով։ 2022թ. օգոստոսին սպառողական գների ինդեքսը 2022թ. հուլիսի համեմատ աճել է 0.2%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 5.0%, մանրամասնել է Բիզնես 24 կայքը: Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2022թ. հունվար-օգոստոսի ընթացքում աճել […]
18:53 17.09.2022
Զապորոժիեի ատոմակայանը կրկին միացել է ուկրաինական էներգացանցին, շաբաթ օրը հայտնել է Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը: Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանը կրկին էլեկտրաէներգիա է ստանում անմիջապես ազգային ցանցից այն բանից հետո, երբ ինժեներները վերանորոգել են հակամարտության ընթացքում վնասված չորս հիմնական արտաքին էլեկտրահաղորդման գծերից մեկը: ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդարի մոտ։ Սա Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է բլոկների […]
18:45 17.09.2022
Վրաստանի Եկամուտների ծառայության տեղեկություններով՝ Ռուսաստանի դրոշով նավը մտել է Փոթի, մաքսային ընթացակարգերից հետո բեռը բեռնաթափվել և անցել է տարանցման ընթացակարգ։ 1tv.ge -ի փոխանցմամբ՝ գործակալության տվյալներով՝ միջազգային պատժամիջոցները չեն տարածվում նավի և նավը պատկանող ընկերությունների վրա։ Մաքսային հսկողության ընթացակարգերի ավարտից հետո բեռը բեռնաթափվել է և օրենսդրությամբ սահմանված կարգով անցել տարանցման ընթացակարգ։ «Ընթացիկ տարվա սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի […]
17:51 17.09.2022
Վիեննայում թանկացումների դեմ զանգվածային բողոքի ակցիա է տեղի ունենում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ցուցարարները, որոնց մեծ մասը կրում են Ավստրիական արհմիությունների դաշնության խորհրդանիշներով ժիլետներ, ձեռքերին ցուցապաստառներ են՝ «Բարձրացրե՛ք թոշակները տասը տոկոսով», «Մենք միլիոններ չենք ուզում, մենք ուզում ենք ուտել, տաքանալ, ապրել»։ Այսօր Ավստրիայի արհմիությունների դաշնությունը բողոքի ցույցեր է անցկացնում բոլոր դաշնային նահանգներում՝ ընդդեմ գնաճի, էներգակիրների […]
23:15 16.09.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 16-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 415.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 4.83 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 415.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 4.95 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.93 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.04 դրամով։
13:31 16.09.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների հիշատակը: Վարչապետի առաջարկությամբ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերն ընդունվել են չզեկուցվող […]
22:36 15.09.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 15-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 411.14 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 4.41 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 410.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 3.39 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.89 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.08 դրամով։
17:49 15.09.2022
Ադրբեջանի հարձակման հետևանքով և սահմանին տիրող հրետակոծությամբ պայմանավորված՝ այս օրերին Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի տարբեր համայնքների բնակիչների տեղաշարժը եղել է միայն տվյալ մարզի ներսում։ Մարզպետարանները, համապատասխան նախարարությունների համակարգմամբ, իրենց տներից այլ համայնքներ տեղափոխված մարդկանց, ըստ կարիքի, տրամադրել են սոցիալական օգնություն։ 3 մարզում վնասվել է 192 բնակելի տուն, այդ թվում՝ 60-ն ամբողջությամբ, օժանդակ կառույցներ, մարդատար […]
13:36 15.09.2022
Rate.am-ը ներկայացրել է սեպտեմբերի 15-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 415.06 դրամ է, վաճառքը՝ 426.41 դրամ: Եվրոյի առքը միջինը 410.47 դրամ է, վաճառքը՝ 428.35 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.53 դրամ է, վաճառքը՝ 7.14 դրամ:
08:35 15.09.2022
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը Սամարղանդում կայանալիք հանդիպմանը կքննարկեն ռուսական գազի մատակարարումները, մասնավորապես՝ ռուբլով և լիրայով մասնակի վճարման մանրամասները, RIA Novosti-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները պայմանավորվել են ռուբլով մասնակի վճարումներ սկսել Թուրքիա ռուսական գազի մատակարարման համար, ավելի վաղ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր […]
01:00 15.09.2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին նա հայտարարել է սեպտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքների մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսում։ Գուտերեշի խոսքով՝ զրույցի ընթացքում քննարկվել են հացահատիկի գործարքի հնարավոր երկարաձգման, Զապորոժիեի ատոմակայանում տիրող իրավիճակի, Ելենովկայի գնդակոծման փաստերը պարզելու առաքելության և Ռուսաստանից պարարտանյութերի արտահանմանն առնչվող հարցեր։ […]
23:20 14.09.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 14-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 406.73 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.02 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 407.01 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 5.92 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.81 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.04 դրամով։
20:00 14.09.2022
Նորվեգիա-Եվրամիություն էներգետիկայի հարցերով համատեղ աշխատանքային խումբը չի քննարկում նորվեգական գազի գնի սահմանաչափի ներդրումը։ Այս մասին սեպտեմբերի 14-ին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն։ «Երկնագույն վառելիքի գնի նվազեցման մասին խոսք չկա, Նորվեգիայի իշխանությունները և ընկերությունները քննարկում են այլ միջոցներ: Օսլոն չի կարող գազի գնի նվազեցման քաղաքական որոշում կայացնել։ Քննարկված հարցերից մեկն այն էր, որ […]
18:30 14.09.2022
Լեհաստանում ջեռուցման համար ածուխի երկար հերթերը տեղացիներին ստիպում են գնալ Չեխիա՝ այն գնելու համար, հայտնում է լեհական RMF FM ռադիոկայանը: Ռադիոկայանի տվյալներով՝ Չեխիայում ածուխը նույնքան թանկ է, որքան Լեհաստանում։ Պահեստներում մեկ տոննայի համար անհրաժեշտ է վճարել 3,5-ից 3,8 հազար զլոտի (745-800 դոլար): Չեխական պահեստներում սահմանափակումներ չկան, բայց գնորդը պետք է ինքը ապահովի ածխի տեղափոխումը և […]
22:24 13.09.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 405.71 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.24 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 412.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.82 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.77 դրամ` նախորդ օրվա համեմատ աճելով 0.05 դրամով։
18:58 13.09.2022
Ֆրանսիայում բերքը կտրուկ նվազել է վերջին 500 տարվա ամենասարսափելի երաշտի պատճառով։ Հայտնում է Bloomberg-ը։ Երկրի գյուղատնտեսության նախարարությունը կանխատեսում է, որ ֆրանսիական եգիպտացորենի արտադրությունն այս տարի կնվազի 25%-ով և կկազմի 11,6 մլն տոննա, ինչը ամենացածրն է վերջին 30 տարում: «Ոչ մի տարածաշրջան պաշտպանված չէ բերքատվության անկումից»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ: Օգոստոսի 27-ին Իսպանիան հայտարարեց երաշտի […]