TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+13.95 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Արտարժույթների փոխարժեքները՝ ըստ Կենտրոնական բանկի

21:45 08.09.2022

Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 8-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 405.11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.21 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 405.47 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 4.54 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.67 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.04 դրամով։

̰
Վանանդ բնակավայրում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են

20:06 08.09.2022

Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Բաղրամյան համայնքի Վանանդ բնակավայրի Ա. Մարտիրոսյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները` 2602 քմ մակերեսով: Ծրագրի պայմանագրային արժեքը 30.6 մլն դրամ է, որի 40%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից, 60%-ը՝ համայնքի: Շինաշխատանքներն իրականացնում է «Ճանշինվարպետ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական Ծրագրով պայմանավորված՝ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև հոկտեմբերի 30-ը:

̰
Վայոց ձորում քննարկվել են անտառաշինական նախագծի պլանավորման աշխատանքները

19:25 08.09.2022

Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ ՇՄՆ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսության» մասնաճյուղի անտառաշինական նախագծի (անտառկառավարման պլան) պլանավորման աշխատանքների իրականացման շրջանակներում կազմակերպված երկրորդ տեխնիկական խորհրդակցությունը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին «Վայոց ձորի անտառտնտեսություն» […]

̰
Ուկրաինայից արտահանվող հացահատիկի գրեթե 40%-ը մուտք է գործել ԵՄ

18:38 08.09.2022

Ուկրաինայից «հացահատիկային միջանցքով» արտահանվող հացահատիկի առնվազն 38%-ը մուտք է գործել Եվրամիության երկրներ։ Այս մասին գրում է իսպանական El País թերթը։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների և ռեսուրսների, որոնք հետևում են նավերի շարժին, օգոստոսի 1-ից սեպտեմբերի 7-ը Ուկրաինայից Սևծովյան միջանցքով արդեն արտահանվել է ավելի քան 2,3 միլիոն տոննա եգիպտացորեն, ցորեն, գարի և այլ գյուղատնտեսական ապրանքներ։ «Միջանցքով արտահանված հացահատիկի […]

̰
Արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 8-ի դրությամբ

13:13 08.09.2022

Rate.am-ը ներկայացրել է սեպտեմբերի 8-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 404.31 դրամ է, վաճառքը՝ 413.94 դրամ: Եվրոյի առքը միջինը 400.34 դրամ է, վաճառքը՝ 416.41 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.21 դրամ է, վաճառքը՝ 6.82 դրամ:

̰
97 հազար շահառուի համար սեպտեմբերի 1-ի կավելանան կենսաթոշակն ու նպաստները

11:33 08.09.2022

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը: Նա նախ անդրադարձել է նախորդ կառավարության նիստի ժամանակ վարչապետի կողմից եղած հանձնարարականին՝ պետական կենսաթոշակի բարձրացման վերաբերյալ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Նարեկ Մկրտչյանը զեկուցել է. «Մենք նախատեսում ենք թոշակնբերի բարձրացում առնվազն 3000 դրամով, սեպտեմբերի 1-ից բազային կենսաթոշակի չափը […]

̰
Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին միացել է նաև ԱԿԲԱ բանկը

11:01 08.09.2022

Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին, ՎՏԲ Հայաստան, Արդշին և Հայբիզնես բանկերից բացի, միացել է նաև ԱԿԲԱ բանկը։ Այս մասին հայտնում են  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Կենսաթոշակը կամ նպաստն ԱԿԲԱ բանկի կողմից թողարկված քարտերով ստացող շահառուների կողմից սեպտեմբերի 1-ից հետո կատարված անկանխիկ գործարքների դեպքում կհաշվարկվի հետվճար։ Հիշեցնենք, որ կենսաթոշակը կամ նպաստն […]

̰
Անբարեխիղճ մրցակցության դեմ պայքարին ուղղված ևս մեկ քայլ. ՄՊՀ-ն մեկնարկել է նոր ծրագիր Լեհաստանի մրցակցային մարմնի հետ

10:28 08.09.2022

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը և Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակը մեկնարկում են նոր ծրագիր՝ ուղղված մրցակցության պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել Լեհաստանի մրցակցային մարմնի առաջին պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված մասնագետները եռօրյա դասընթաց կվարեն ՄՊՀ աշխատակիցների համար «Վճարումների հետաձգումներ, պայմանագրային առավելություններ» թեմայով: ՄՊՀ անդամ Հայկ […]

̰
Միշուստինը պատմել է, թե ինչպես է Ռուսաստանը կարողացել նվազեցնել պատժամիջոցների ազդեցությունը

09:31 08.09.2022

Ռուսաստանի Դաշնությունում պատասխանատու ֆինանսական քաղաքականությունը հնարավորություն է տվել չեզոքացնել պատժամիջոցների ազդեցությունը՝ ռուբլին ամրապնդվեց, գնաճը՝ 13-14%, և չանցավ 30%-ից այն կողմ, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ «Ռուբլին ամրապնդվել է, ՀՆԱ-ի անկումը, որը կանխատեսվում էր, հասել է նվազագույնի, հիմա ասում ենք, որ օգոստոսին և սեպտեմբերի սկզբին այն 0,5 տոկոս է, գնաճը 13-14 տոկոս է, հաստատ 30 […]

̰
Կան ուժեր, որ կարծում են, թե ՌԴ-ն չափազանց զբաղված է Ուկրաինայի հարցով և իրենք կարող են դա հարմար առիթ օգտագործել իրավիճակն ապակայունացնելու համար․վարչապետ

23:57 07.09.2022

Այն դեպքում, երբ համաշխարհային հանրության և, Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, մեր տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման մտավախություններ կան: Այս մասին Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին». այս խորագիրն է կրում Արևելյան տնտեսական 7 -րդ համաժողովը: Չնայած տնտեսական անվանը՝ իրականում թեմաների քննարկումը առավել լայն ընդգրկում ունի: […]

̰
Պետք է մեծ ջանք գործադրենք, որ տեսանելի լինենք աշխարհի տնտեսական և քաղաքական քարտեզի վրա․ զրույց Թաթուլ Մանասերյանի հետ

21:40 07.09.2022

Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովը համախմբում է մասնագիտական ոլորտի տարբեր ներկայացուցիչների: Դրան մասնակցում է նաև տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, որը հեռավար ձևաչափով «Հորիզոնին» հարցազրույց տվեց։ Համաժողովն այս տարի կրում է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» խորագիրը: Ի՞նչ պետք է հասկանալ այս խորագրի տակ: Ի՞նչ հարցեր են դրված:  Ինչ ընդգրկում ունի:  Հայաստանը ևս ֆորումի մասնակից երկրների շարքում է: Այդ […]

̰
Արտարժույթների փոխարժեքները՝ ըստ Կենտրոնական բանկի

20:28 07.09.2022

Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 7-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.90 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.10 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 400.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.04 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.63 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.02 դրամով։

̰
Հույս ունենք, որ Հայաստանի տարածքով կանցնեն հարավը հյուսիսին, արևմուտքը արևելքին կապող ճանապարհները. վարչապետ

16:41 07.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում մասնակցել է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Մյանմայի, Մոնղոլիայի վարչապետները, Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը: Հեռավար կերպով ֆորումին ելույթով են հանդես եկել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Մալայզիայի և Վիետնամի կառավարությունների ղեկավարները: Իր ելույթով Նիկոլ […]

̰
Առաջարկվում է խոտան ապրանքի գծով ծախսը նվազեցնել շահութահարկով հարկման բազայից՝ համախառն եկամտի մեկ տոկոսի չափով

16:01 07.09.2022

Գործնականում առքուվաճառքով զբաղվող անձինք հաճախ խոտան արտադրանք են ստանում մատակարարներից կամ ապրանքի երաշխիքային ժամանակահատվածում շահագործման ընթացքում է խոտան լինելը ի հայտ գալիս: Պայմանագրերով նախատեսված է ապրանքի վերադարձ, փոխարինում նորով կամ գումարի փոխհատուցում: Այդ անձինք վնաս են կրում, և հաճախ իրենց մատակարարները վնասը փոխհատուցելու պայմանագրային պարտավորություններ ստանձնած չեն լինում: Հարկային օրենսդրությունն այս մասով լուծում չունի: ԱԺ […]

̰
Քննարկվել են ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող հարցեր

15:52 07.09.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող խնդիրներին, այն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություններին, համակարգի մասնակից ֆոնդերի կառավարիչների կողմից Հայաստանում կատարվող ներդրումների ուղղություններին և բովանդակությանն առնչվող մի շարք հարցեր։ Կողմերը նաև ընդգծել են կուտակային կենսաթոշակային համակարգի […]

̰
Պուտինը նշել է Հայաստանում տնտեսական իրավիճակի կայունացումը

15:11 07.09.2022

Ռուսաստանը նշում է Հայաստանում տնտեսական իրավիճակի կայունացումը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: «Մենք նշում ենք Հայաստանի տնտեսական իրավիճակի կայունացումը։ Շատ բան է արվել ձեր կառավարության կողմից այդ ուղղությամբ»,- ասել է Պուտինը։ Նա նշել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը։ Հիշեցնենք՝ Վլադիվոստոկում մեկնարկել է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական […]

̰
Նախատեսվում է ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցնել 5.000 դրամով, վերացնել ներկրվող կլինկերի տուրքը

14:45 07.09.2022

Առաջարկվում է ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցնել 5.000 դրամով՝ մեկ տոննայի համար սահմանելով 9.000 դրամ՝ 14.000 դրամի փոխարեն, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը վերացնել: ԱԺ կայքի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է պատգամավոր Բաբկեն Թունյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 7-ի հերթական նիստում, երբ քննարկվում էր իր և պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեղինակած ««Պետական տուրքի մասին» ՀՀ […]

̰
Արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 7-ի դրությամբ

14:37 07.09.2022

Rate.am-ը ներկայացրել է սեպտեմբերի 7-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 403.75 դրամ է, վաճառքը՝ 413.31 դրամ: Եվրոյի առքը միջինը 396.94 դրամ է, վաճառքը՝ 413.25 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.28 դրամ է, վաճառքը՝ 6.81 դրամ:

̰
Աղքատ պետությունները զրկվում են կարևորագույն սննդամթերքի հասանելիությունից. Պուտին

13:44 07.09.2022

Աղքատ պետությունները կորցնում են իրենց հասանելիությունը կարևորագույն սննդամթերքներին, քանի որ դրանք գնում են զարգացած երկրներ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ամենաաղքատ պետություններն ընդհանրապես կորցնում են կարևորագույն պարենային ապրանքների հասանելիությունը, քանի որ զարգացած երկրների կողմից գնումները գների կտրուկ աճ են առաջացնում»,- ասել է Պուտինը Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում: Հիշեցնենք՝ Վլադիվոստոկում մեկնարկել է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով […]

̰
Ռուսաստանը մինչև վերջ կկատարի Դոնբասը պաշտպանելու իր պարտքը․ Պուտին

13:20 07.09.2022

Ռուսաստանը մինչև վերջ կկատարի Դոնբասում ապրող մարդկանց պաշտպանության իր պարտքը, ինչն արդյունքում կհանգեցնի մեր երկրի արտաքին քաղաքական դիրքերի ամրապնդմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի նստաշրջանում: «Ռուսաստանը որոշում է կայացրել այդ հարցը (Դոնբասի բնակիչների ցեղասպանությունը-խմբ.) խաղաղ ճանապարհով լուծելու բազմակի փորձերից հետո պատասխանել այնպես, հայելային, ինչպես գործել է մեր պոտենցիալ հակառակորդը՝ զինված […]

̰
Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների ղեկավարների հետ քննարկվել են ներդրումային միջավայրի հետ կապված հարցեր

12:53 07.09.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 7-ին «Բիզնես-նախաճաշ»-ի ձևաչափով հերթական հանդիպումն է ունեցել Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների երկու տասնյակը գերազանցող ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: Հանդիպման նպատակը Հայաստանում գործունեություն ծավալելիս, հատկապես պետական մարմինների հետ շփումների ընթացքում առաջացող հնարավոր խնդիրների վերհանումն ու Հայաստանի ներդրումային միջավայրի հետ կապված հարցերի քննարկումն էր: Հանդիպմանը մասնակցել են […]

̰
Ակնկալվում է տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացում

12:34 07.09.2022

Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է վերացնել առողջապահական եւ աշխատանքի իրավունքի ոլորտում վերահսկողություն իրականացնելիս ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացում: ԱԺ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանի եւ Նարեկ Զեյնալյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» […]

̰
«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի Հանրապետության սուվերեն «B+» վարկանիշը

11:58 07.09.2022

2022 թվականի սեպտեմբերի 2-ին «Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ թողարկողի սուվերեն «B+» վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը: Հաշվի առնելով համաշխարհային ներկա բացասական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական անորոշությունները` գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշի վերահաստատումը դրական ազդակ է եւ փաստում է վարվող սոցիալ-տնտեսական բարեփոխումների ու հատկապես՝ մակրոտնտեսական քաղաքականության հուսալիությունը: […]

̰
Փաշինյանն ու Պուտինը Վլադիվոստոկում մասնակցում են Արեւելյան տնտեսական 7-րդ համաժողովին

10:05 07.09.2022

Վլադիվոստոկում մեկնարկել է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստը տեղի է ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Ինչպես նշված էր Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի ավելի վաղ տարածած հաղորդագրությունում, նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը: Նշենք, որ […]

̰
Դոլարի ազդեցությունը ռուսական տնտեսության վրա կնվազի հօգուտ յուանի. Գրեֆ

09:00 07.09.2022

Չինաստանն անխուսափելիորեն կդառնա Ռուսաստանի առանցքային գործընկերը, իսկ դոլարի ազդեցությունը ռուսական տնտեսության վրա կնվազի հօգուտ ռուբլու և յուանի, ասել է Sberbank-ի ղեկավար Գերման Գրեֆը WEF-ում առցանց ասուլիսի ժամանակ։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի ավանդական խոշորագույն առևտրային գործընկերը՝ Եվրոպան, դուրս է մնացել: «Ռուսական տնտեսությունը միտված է արտահանմանը, ուստի այս իրավիճակի ակնհայտ ու բնական հետևանքն այն է, որ, […]

̰
Արտարժույթների փոխարժեքները՝ ըստ Կենտրոնական բանկի

23:00 06.09.2022

Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 6-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.80 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.06 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 401.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.02 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.65 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.02 դրամով։

̰
Իտալիան նախատեսում է գազի սպառումը կրճատել հինգ միլիարդ խորանարդ մետրով

15:58 06.09.2022

Իտալիան միջոցներ կձեռնարկի բնական գազի սպառումը նվազեցնելու համար և  արդյունքում կարող է խնայել մոտ 5,3 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, հայտնում է il Messaggero թերթը՝ հղում անելով էկոլոգիական անցման նախարարությանը։ Փաստաթղթով նախատեսվում է ապահովել պաշարներ, որոնք եվրոպական մակարդակով «հնարավորություն են տալիս պատրաստվել Ռուսաստանից գազի մատակարարման հնարավոր ընդհատումներին»։ Մասնավորապես, նման խնայողությունները կհանգեցնեն շենքը ջեռուցելիս ջերմաստիճանի 1 […]

̰
Չինաստանը սկսել է գազ վաճառել Եվրոպային

15:30 06.09.2022

Չինական էներգետիկ ընկերությունները սկսել են վերավաճառել հեղուկ բնական գազի  գնված պաշարները Ասիայի և նույնիսկ Եվրոպայի այլ սպառողներին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ China National Offshore Oil Corporation (CNOOC), Sinopec և PetroChina պետական ​​ընկերությունները վաճառում են իրենց գազի ավելցուկը, որը գոյացել է  Չինաստանի տնտեսության դանդաղ ընթացքի  հետևանքով՝ լոքդաունների, ինչպես նաև համաշխարհային ռեցեսիայի վախի պատճառով: Գործակալությունը պնդում […]

̰
Արևմուտքը չի կատարում ռուսական հացահատիկի համաշխարհային շուկա հասանելիության խոստումները․ Լավրով

14:44 06.09.2022

Արևմուտքը չի կատարում Ռուսաստանի և ՄԱԿ-ի հուշագրով՝ համաշխարհային շուկաներ ռուսական գյուղմթերքի հասանելիության մասին հուշագրով իր խոստումները։ Այս մասին սեպտեմբերի 6-ին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա մատնանշել է արհեստականորեն ուռճացված պնդումները, թե հենց Ռուսաստանի գործողություններն են ճգնաժամի պատճառ դարձել պարենամթերքի և պարարտանյութերի շուկաներում։ Սակայն Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կոնկրետ փաստեր […]

̰
Եվրոպան հնձում է այն, ինչ ցանել է. Էրդողանը՝ ռուսական գազից հրաժարվելու մասին

14:04 06.09.2022

Եվրոպան այս ձմռանը զգալի դժվարությունների կբախվի Ռուսաստանի Դաշնությունից գազի մատակարարման սահմանափակումների ֆոնին, սակայն նա «հնձում է այն, ինչ ցանել է»։ Երեքշաբթի՝ սեպտեմբերի 6-ին, այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Եվրոպան հնձում է այն, ինչ ցանել է. Եվրոպայի վերաբերմունքը պարոն Պուտինի նկատմամբ և հակառուսական պատժամիջոցները պարոն Պուտինին անխուսափելիորեն […]

̰
BACK_TO_TOP