Թուրքիայում ռեկորդային գնաճի ազդեցությունը Վրաստանի տնտեսության վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Թուրքիայում ռեկորդային գնաճի ազդեցությունը Վրաստանի տնտեսության վրա

19:52 11.08.2022

Վրաստանի հետ առևտրային բավականին սերտ հարաբերություններ ունեցող Թուրքիայում նկատվում է բարձր գնաճ։ Մայիսին Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 73,5 տոկոսի, իսկ ամառվա առաջին ամիսներին՝ 78,6 տոկոսի։ Գրեթե 80 տոկոս գնաճը այս երկրի ամենաբարձր ցուցանիշն է վերջին 24 տարվա ընթացքում։ Թե ինչպես կանդրադառնա գնաճը Վրաստանի վրա, պարզաբանում են փորձագետները․

«Թուրքիան Վրաստանի հիմնական առևտրային գործընկերն է։ Ներմուծվող ապրանքների մեծ մասն ամեն ամիս ներկրվում է Թուրքիայից։ Ըստ այդմ, կարելի է ասել, որ այս երկրից գնաճը Վրաստան տեղափոխվելու ռիսկը մեծ է։ Բոլոր ներկրվող ապրանքները, որոնք թանկանում են Թուրքիայում, թանկանում են նաև Վրաստանում»,- «Ալիք մեդիայի» հետ զրույցում պարզաբանել է տնտեսագետ Ակակի Ցոմաիան։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) համաձայն՝ 2022 թվականի առաջին վեց ամիսներին Վրաստանը Թուրքիայից գնել է 1 միլիարդ լարիի ապրանք։

  • Թեթև մարդատար ավտոմեքենաներ՝ 53,2 մլն դոլար,
  • Դեղամիջոցներ՝ 32,9 մլն դոլար,
  • Այլ պատրաստի ապրանքներ, ներառյալ հագուստ ու կտորներ՝ 24,8 մլն դոլար,
  • Խողովակներ և շինպարագաներ՝ 21,3 մլն դոլար։

«Վրաստանում վերջին ամիսներին գնաճի մակարդակը աճել է 12 տոկոսով։ Հավանաբար սա կապված է նաև Թուրքիայում գնաճի հետ։ Որոշ չափով բարձրացել են նաև դեղամիջոցների գները։ Սակայն Վրաստանի դեղատներում բարեբախտաբար դեռևս դեղամիջոցների գնաճ չի նկատվել»,- նշել է Ցոմաիան։

Վերջինս նաև հավելել է, որ թուրքական լիրայի նկատմամբ վրացական լարին ամրապնդվել է, և լիրայի անկումը ևս գնաճը խթանող հանգամանքներից մեկն է։

Հատկանշական է, որ բացի ներմուծումից, Թուրքիան Վրաստանի համար հիմնական արտահանող շաուկաներից է։

2022 թվականի հունվար-հունիսին Թուրքիան արտահանող երկրների ցանկում 4-րդ տեղում էր։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ առաջին վեց ամիսների դրությամբ Թուրքիային բաժին է ընկնում Վրաստանի արտահանման 9,9 տոկոսը (254,1 մլն դոլար)։

«Ամենայն հավանականությամբ, Թուրքիան ապագայում կմնա Վրաստանի ներմուծման հիմնական շուկաներից։ Հետևաբար, այս երկրի գնաճային միջավայրը մշտապես կազդի Վրաստանում գների մակարդակի փոփոխության վրա»,- «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշել է տնտեսագետ Էմզար Ջգերանաիան։

Վերջինս այսուհանդերձ ընդգծել է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին կանխատեսումներ անելը հեշտ չէ։

«Դժվար է ասել նաև, թե հարևան երկիրը տարեվերջին ինչպես կվարի իր դրամավարկային քաղաքականությունը։ Առկա տվյալների համաձայն՝ Արժույթի միջազգային հիմնադրամը 2022 թվականին Թուրքիայում 60,5 տոկոս գնաճ է ակնկալում։ Կտրուկ թանկացումների դեպքում Վրաստանի կառավարությունը հավանաբար կսկսի նոր շուկաներ փնտրել՝ Վրաստանում առկա գնաճը ավելի չբարձրացնելու համար»,-հավելել է Ջգերանաիան։

Հիշեցնենք, որ թուրքական դեղամիջոցների թանկացման վերաբերյալ հարցին ի պատասխան Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հայտնել էր, որ Թուրքիայից ներկրվող դեղերը չեն թանկանա։

Նշենք, նաև, որ ինչ վերաբերում է Վրաստանում գնաճի տեմպերին, ապա Վրաստանի ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստում հայտնել էր, որ տարեկան գնաճը կնվազի ավելի դանդաղ տեմպերով, իսկ 2023 թվականից գնաճի նվազումը կարագանա։

Գվենետաձեն նշել էր, որ ընթացիկ կանխատեսումներով՝ տարեվերջին պետք է լինի տարեկան մոտ 9 տոկոս գնաճ՝ միջինը, հավանաբար, 10 տոկոս։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP