18:13 03.05.2022
Սլովակիան առայժմ իրեն չի կարող թույլ տալ հրաժարվել ռուսական գազից և միանալ ԵՄ Ռուսաստանից նավթի ձեռք բերման էմբարգոյին։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի էներգետիկայի նախարար Ռիխարդ Սուլկին։ Նշվում է, որ Սլովակիայում օգտագործվող նավթի ամբողջ խմբաքանակը ներմուծվում է Ռուսաստանից։ Սլովակիայի էներգետիկայի նախարարը նշել է, որ նավթամշակող Slovnaft ընկերությունը չի կարող միանգամից հրաժարվել ռուսական հումքից և այլ […]
19:11 02.05.2022
ՀՀ կառավարության աջակցությամբ այս տարի կավարտվի Վերին Գետաշենի ներհամայնքային փողոցների սալարկման ծրագիրը: Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղում ընթացքի մեջ է ներհամայնքային փողոցների սալարկման սուբվենցիոն ծրագիրը, որի մեկնարկը տրվել է 2021 թվականին։ Ծրագրի պայմանագրային արժեքը 86 միլիոն 989 հազար դրամ է, որից 60 միլիոն 892 հազար դրամը կազմում է ՀՀ կառավարության, 26 միլիոն 96 […]
18:50 02.05.2022
Եվրահանձնաժողովը Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը կքննարկի մայիսի 3-ին Եվրահանձնակատարների խորհրդի նիստում։ Այս մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը։ «Վաղը այն կլինի ԵՀ կոլեգիայի հաջորդ նիստի թեման, որից հետո, վստահ եմ, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի»,- ասել է Սիմսոնը։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք պետք է սպասել ԵՄ-ի […]
18:36 02.05.2022
Ֆրանսիան դեմ է Ռուսաստանից գազի համար ռուբլով վճարելուն, նման քայլը հակասում է նախկինում ընդունված պայմանագրերին։ Մայիսի 2-ին նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի էկոլոգիական հարցերի նախարար Բարբարա Պոմպիլին՝ մեկնաբանելով «Գազպրոմի» կողմից Բուլղարիա և Լեհաստան մատակարարումների դադարեցումը, որոնք հրաժարվել են ռուբլով վճարել գազի դիմաց։ «Այսօր Բրյուսելում բանակցությունների ընթացքում մենք մտադիր ենք համերաշխություն հայտնել մեր եվրոպացի գործընկերներին, […]
15:42 02.05.2022
Ապրիլի 29-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ նախարարությունում կայացել է փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցել են խորհրդի անդամները, հրավիրյալներ պետական տարբեր գերատեսչություններից՝ ֆինանսների նախարարությունից, արդարադատության նախարարությունից, Պետական եկամուտների կոմիտեից, Կադաստրի կոմիտեից, ինչպես նաև լիզինգային շուկայի առաջատար հանդիսացող ֆինանսական կառույցներից, ՎԶԵԲ և ՄԹ կառավարության Լավ կառավարման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Գործարարության […]
10:18 02.05.2022
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր։ Փոխվարչապետին ուղեկցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը, այլք։ Առաջին կանգառի ընթացքում փոխվարչապետը […]
17:50 01.05.2022
Գերմանիան մտադիր է օգնել երկրներին, որոնք կարող են ուկրաինական իրադարձությունների պատճառով բախվել սովի խնդրին, հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը մայիսի 1-ի առթիվ Դյուսելդորֆում կազմակերպված միջոցառման ժամանակ։ «Հիմա մենք պետք է անհանգստանանք այն փաստի համար, որ կլինեն նրանք, ովքեր քաղցած կմնան, որ կան երկրներ, որոնք այլևս չեն կարող իրենց թույլ տալ հացահատիկ գնել իրենց բնակչության համար: […]
19:37 30.04.2022
Եվրամիության և Արթիկի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ և «ԵՄ հանուն Հայաստանի կայուն Էներգետիկայի» նախագծի շրջանակներում, այսօր Արթիկում շահագործման է հանձնվել Հայաստանում առաջին համայնքային արևային էներգակայանը, որի հզորությունը կազմում է 600 կՎտ, այն տարեկան կարտադրի ավելի քան 900,000 կվտ/ժ էլեկտրաէներգիա։ Կայուն էներգիայի ապահովման արդյունքում նաև կկրճատվի նաև ածխաթթու գազի արտանետումների քանակը՝ տարեկան 480 տոննայով: 1,2 հեկտար տարածքում կառուցված […]
19:14 30.04.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամփոփել է այսօր` ապրիլի 30-ին, կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները: Ըստ ՀՀ մարզերից և Երևան համայնքից ստացված տեղեկատվության՝ ընդհանուր առմամբ ՀՀ մարզերում շաբաթօրյակին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, դպրոցականներ, ուսանողներ և բազմաթիվ կամավորներ։ Շաբաթօրյակին ներգրավվել է 1830 […]
19:06 30.04.2022
Լեհաստանում մոտ 500 հեղուկ գազով բեռնված երկաթուղային վագոններ պայթյունի վտանգի տակ են՝ Novatek դուստր ձեռնարկության դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով, հայտնում է ընկերությունը: «Զգալի և շատ իրական վտանգ կա հեղուկ գազով լցված մոտ 500 երկաթուղային վագոնների հետագա տեղափոխման և բեռնաթափման անհնարինության պատճառով, որոնք օրինականորեն մտել են Լեհաստանի տարածք»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։ Ընկերությունում պարզաբանել են, որ […]
18:50 30.04.2022
Եվրամիությունը ցանկանում է մինչև տարեվերջ հրաժարվել ռուսական նավթ գնելուց։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ ԵՄ-ն ծրագրում է աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթից: Մոսկվայի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը կարող է հաստատվել հաջորդ շաբաթ։ Բրյուսելը մտադիր է նաև հասնել նրան, որ էլ ավելի շատ ռուսական բանկեր կանջատվեն SWIFT համակարգից։ Ավելի վաղ The […]
17:53 30.04.2022
Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հայտարարել է, որ Գերմանիան չի պատրաստվում ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել։ Այս մասին TASS-ի հաղորդմամբ նա գրել է Twitter-ում։ «Մենք առաջիկայում էլ ռուսական գազի դիմաց ռուբլով չենք վճարի։ Մենք ձեռնարկում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի էներգակիրների մատակարարման հարցում Ռուսաստանից անկախանանք»,- ասել է Լինդները։ Ապրիլի 26-ին «Գազպրոմ» ընկերությունը Լեհաստանի […]
17:20 30.04.2022
Ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի և տարածքների պատասխանատուների հետ քննարկել է ոռոգման նախապատրաստական աշխատանքների հետ կապված, ինչպես նաև ոլորտում առաջնահերթ լուծում պահանջող հարցեր։ Ինչպես զեկուցել է «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Արտաշ Սարդարյանը, նախորդ տարվա երաշտի առաջացրած դժվարությունները հիմնականում հաջողվել է հաղթահարել կազմակերպված ու հետևողական աշխատանքի շնորհիվ։ «Մեր հաշվեկշռում եղած 1966 հեկտար հողամասերը […]
17:12 30.04.2022
Շիրակի մարզի ավտոճանապարհները սպասարկող չորս ընկերություններն անցել են ճանապարհների ամառային սպասարկման պարտականություններին։ Այս տարի ուշ են մեկնարկել՝ մարտ ամսվա ձմեռային եղանակի պատճառով։ Ճանապարհաշինական ընկերութունները միջպետական, հանրապետական նշանակության մայրուղիներում ընթացիկ նորոգումներ են կատարում։ Փոսալցումներից բացի, սպասարկման պարտավորությունների ցանկում են ճամփեզրերի աղբի մաքրումը, վնասված կողային արգելապատնեշների վերանորոգումը, անհրաժեշտության դեպքում նաև ճանապարհային երթևեկության նշանների նորացումը։ Ձյան հալվելուց հետո […]
09:38 30.04.2022
Ապրիլի 28-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ-ԵՄ էներգետիկ անվտանգության համատեղ խմբի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է առաջընթացը դեպի Եվրոպա մատակարարումների դիվերսիֆիկացման և բնական գազի պահանջարկի կրճատման ուղղությամբ: Այս մասին ասվում է խմբի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը։ «Միացյալ Նահանգների պետքարտուղարի ավագ խորհրդական Ամոս Հոքսթինի և Եվրահանձնաժողովի նախագահի կաբինետի ղեկավար Բյորն Զայբերտի գլխավորությամբ կայացած […]
21:00 29.04.2022
Եվրոպական Միության «Քաղաքապետների դաշնագրի նախագծերի» EuropeAid/155713/DH/ACT/Multi դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ և «Համայնքների Միություն» ՀԿ հետ համատեղ իրականացվող «ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի տեսանելիության բարձրացման նպատակով ապրիլի 28-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում մեկնարկեցին «Կայուն էներգետիկայի օրեր» եռօրյա միջոցառումների շարքը։ Միջոցառումների նպատակն է բարձրացնել իրազեկվածության մակարդակը դպրոցական տարիքի երեխաների շրջանում, մայրաքաղաքից հեռու գտնվող […]
20:34 29.04.2022
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Եվրոպայի տարածաշրջանի համաժողովին ընդառաջ նախապատրաստական հանդիպում է տեղի ունեցել ՊԳԿ-ի, ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների միջև։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ ՊԳԿ Եվրոպայի տարածաշրջանի համաժողովը տեղի կունենա մայիսի 10-13-ին` Լեհաստանի Լոձ քաղաքում։ Տարածաշրջանային համաժողովը ՊԳԿ-ի կառավարման ամենաբարձր մարմինն է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, որի ընթացքում տարածաշրջանի […]
20:05 29.04.2022
Նորվեգիայի իշխանությունները հայտարարել են բեռների համար Ռուսաստանի հետ սահմանը, ինչպես նաև ռուսական գրեթե բոլոր նավերի համար նավահանգիստները փակելու որոշման մասին։ Այս մասին հայտարարել է Նորվեգիայի արտգործնախարար Աննիկեն Հյուիտֆելդը։ Նշվում է, որ ռուս-նորվեգական սահմանի միակ անցակետը՝ Storskog-ը, փակ է լինելու Ռուսաստանից եկող բեռնատարների համար։ Բացի դրանից, արգելվել է Ռուսաստանի նավերի մուտքը նորվեգական նավահանգիստներ։ Բացառություն է արվել […]
17:30 29.04.2022
Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը՝ (SOCAR)-ը կդադերեցնի նավթի տեղափոխումը Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով «Ռոյթերս» ընկերության աղբյուրի հայտնած լուրերը։ Ըստ հրապարակումների` Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով մայիսի ընթացքում տեղափոխվելիք նավթը կմղվի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով։ Նշվում է, որ նման որոշում կայացվել է՝ զուտ կոմերցիոն գործոններով պայմանավորված։ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհանն ունի ազատ հզորություն և ուղղակի մուտք դեպի միջերկրածովյան շուկա։ SOCAR-ը […]
11:32 29.04.2022
Ռուսական արժութային պահուստների սառեցումը կործանարար միջոց է, որը Ռուսաստանին ստիպում է գազի դիմաց վճարը գանձել ռուբլով։ Այս մասին հայտարարել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդ Տինո Կրուպալլան։ «Ռուսական արտարժույթի սառեցումը կործանարար միջոց է, որն ուղղված է Ռուսաստանի տնտեսությանը և Եվրոպայում առևտրային հարաբերություններին վնաս հասցնելուն։ Ռուբլու վրա այս հարձակումը ստիպեց Ռուսաստանին գազի համար վճար գանձել ռուբլով»,- […]
08:30 29.04.2022
Բրիտանացի լրագրող Քրիս Ջայլսը Financial Times-ում հրապարակված իր հոդվածում եվրոպացիներին կոչ է արել սառչել «հանուն Ուկրաինայի»։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրների բնակիչները պետք է իրենց բնակարաններում ջերմաստիճանն իջեցնեն մինչև 18 աստիճան՝ ռուսական գազի մատակարարումներից կախվածությունը նվազեցնելու համար։ Ըստ նրա՝ Ուկրաինային աջակցողները պետք է ավելի քիչ վառելիք օգտագործեն: «Մենք կարող ենք ավելի շատ հագուստ կրել, վերմակներ օգտագործել […]
20:37 28.04.2022
Հունգարիան պատրաստ չէ հրաժարվել ռուսական գազից և նավթից, քանի որ չի կարողանում այլընտրանք գտնել, ամերիկյան CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Հունգարիայի նախարարի խոսքով՝ գազի 85%-ը և նավթի 65%-ը Հունգարիա է գալիս Ռուսաստանից։ « Չկան գազի այլընտրանքային աղբյուրներ, մատակարարման այլընտրանքային ուղիներ, որոնք մեզ թույլ կտան հրաժարվել ռուսական նավթից և գազից […]
20:16 28.04.2022
Համայնքների տնտեսական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերով մարզի Արարատ համայնքի Զանգակատուն և Արտաշատ համայնքի Վարդաշեն բնակավայրերում բարեկարգվում է ոռոգման ցանցը։ Վարդաշենում գյուղատնտեսությամբ է զբաղվում բնակչության 95 %–ը, առկա ոռոգման ջրատարը, խողովակները գտնվում են վթարային վիճակում, ինչի հետևանքով առաջանում է 50% ջրի կորուստ։ Ծրագրի արդյունքում վերակառուցվում է 500 մետր երկարությամբ ոռոգման համակարգը, ինչն […]
19:06 28.04.2022
Ամասիայի տարածաշրջանի Արեգնադեմ գյուղում հող մշակելու, հողից բերք ստանալու պայմանները խիստ նվազ են։ Գյուղը սահմանին շատ մոտ է, բայց սահմանամերձի կարգավիճակ չունի, արտոնություններ էլ, հետևաբար, չեն գործում։ Վարուցանք անելուց հետո բերքատվություն ապահովելու համար խիստ անհրաժեշտ ոռոգման ջրից զրկված է գյուղը, ցանում են անձրևի հույսով։ Ոռոգելի չեն, բայց մշակովի մոտ 600 հեկտար ցանքատարածք ունեն։ Արեգնադեմցիները ներկայացնում […]
18:53 28.04.2022
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության ֆինանսների նախարար Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԻԻՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալը, Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը եւ փոխդեսպանը: Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել Հայաստանում հյուրընկալվելու համար եւ անդրադարձ կատարել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ծրագրերին Հանդիպման […]
16:40 28.04.2022
SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, որն ավելի վաղ հայտարարել է Twitter-ը գնելու մասին, հայտնել է, որ հաջորդը գնելու է Coca-Cola ընկերությունը։ «Հաջորդը ես գնելու եմ Coca-Cola-ն, որպեսզի վերադարձնեմ ըմպելիքի բաղադրության մեջ կոկաինը»,- գրել է Մասկը Twitter-ում: Ինչպես ավելի վաղ հայտել էինք՝ նա Twitter-ը մտադիր է գնել 44 միլիոն դոլարով: Բացատրելով իր ներդրումները սոցցանցում՝ միլիարդատերը […]
11:37 28.04.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Տաշքենդում ընթացող «Իննոպրոմ. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում ապրիլի 26-ին հանդիպում է ունեցել Նիժնի Նովգորոդի մարզի փոխնահանգապետ Անդրեյ Սանոսյանի հետ։ «Իննոպրոմ. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում, մարզի տաղավարում կայացած հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Նիժնի Նովգորոդի մարզի արդյունաբերության, առևտրի և ձեռներեցության նախարար Մաքսիմ Չերկեսովը, մարզի […]
20:24 27.04.2022
SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկի կարողությունը նվազել է 29 միլիարդ դոլարով այն բանից հետո, երբ նա Twitter-ի հետ պայմանավորվել է գնել սոցիալական ցանցը: Նման կորուստների պատճառ է դարձել Tesla-ի բաժնետոմսերի արժեքի անկումը։ Երեքշաբթի օրը կայացած սակարկությունների արդյունքում ընկերության արժեթղթերը նվազել են ավելի քան 12%-ով։ Սա ամենաուժեղ օրական անկումն է 2020 թվականի փետրվարից ի վեր։ […]
19:40 27.04.2022
Մեծամոր միավորված համայնքում ավարտական փուլում են գտնվում Տանձուտ համայնքի ջրամատակարարման ցանցի վերակառուցման և ընդլայնման աշխատանքները։ Ծրագրի արժեքը՝ 38.6 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 50%` 19.3 մլն դրամ, համայնքի մասնակցությունը 50%` 19.3 մլն դրամ: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 35.7 մլն դրամ։ Կապալառու կազմակերպությունը՝ «Խլղաթյան Շին» ՍՊԸ, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունը՝ «ՆՈ […]
19:00 27.04.2022
Շվեյցարիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ արգելք ածխի ներկրման համար։ Այս մասին ասվում է կառավարության ապրիլի 27-ի հայտարարության մեջ։ Շվեյցարիայի կառավարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Եվրամիության (ԵՄ) սահմանած գրեթե բոլոր պատժամիջոցները երկրում կիրառվել են: «Շվեյցարիան իրականացնում է նոր միջոցառումներ, որոնք ԵՄ-ն ընդունել է ապրիլի 8-ին։ Արդեն ապրիլի 13-ին Տնտեսության, կրթության […]