TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.08 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական մոտ 20 կազմակերպությունների դեմ

16:01 08.04.2022

Ճապոնիան պատժամիջոցների ցուցակում կներառի ևս մոտ 20 կազմակերպություն և մոտ 400 ֆիզիկական անձ, այդ թվում զինվորականներ և պատգամավորներ Ռուսաստանից՝ ուկրաինական իրադարձությունների լույսի ներքո, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Ֆումիո Կիսիդան։ «Պատժամիջոցներ են կիրառվում ռազմական ոլորտին առնչվող շուրջ 20 կազմակերպությունների, ինչպես նաև մոտ 400 անձանց, այդ թվում՝ զինվորականների և պատգամավորների նկատմամբ»,- ասել է նա։ Մինչ […]

̰
ԵՄ-ն անձնական պատժամիջոցներ է սահմանել 217 անձանց և 18 կազմակերպությունների նկատմամբ

15:30 08.04.2022

ԵՄ-ն, որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի մաս, անձնական պատժամիջոցներ է սահմանում 217 անձանց և 18 կազմակերպությունների, այդ թվում՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարության 179 ներկայացուցիչների և պատգամավորների նկատմամբ՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ, ասվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից տարածված հայտարարության մեջ։ «Եվրահանձնաժողովը ողջունում է նաև 217 անձանց և 18 կազմակերպությունների համալրումը պատժամիջոցների ցուցակներում, որոնց թվում […]

̰
Կայացել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման շինարարական աշխատանքների միջազգային մրցույթը. ՊԵԿ

10:31 08.04.2022

Մեղրիի սահմանային անցակետի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար 2021թ. դեկտեմբերի 23-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գնումների էլեկտրոնային համակարգում տեղադրվել էր մրցութային փաթեթ և հայտարարվել էր մրցույթ: Հայտերի ընդունելության վերջնաժամկետի լրանալով պայմանավորված՝ մրցութային ամբողջական փաթեթների ուսումնասիրման նպատակով գնահատող հանձնաժողովի կողմից պաշտոնապես բացվել են կազմակերպությունների ներկայացրած հայտերը։ Գնահատող հանձնաժողովը, որի կազմում են ՊԵԿ-ի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, […]

̰
Գյումրիի երկրորդային փողոցների ասֆալտապատումը վերջին 4 տարում իրականացվում է սուբվենցիոն ծրագրերով

21:02 07.04.2022

Սուբվենցիոն ծրագրերով՝ կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում վերջին 4 տարիներին Գյումրի համայնքում իրականացված փողոցների կառուցման/նորոգման, ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակել Շիրակի մարզպետարանը 2022 թ․ – երկրորդային 22 փողոցների հիմնանորոգում (8,3 կմ), 1,935,752,000 դրամ (նախանական), որից պետության համամասնությունը կազմում է 45%: 2021 թ․ – երկրորդային 8 փողոցների և 1 հրապարակի հիմնանորոգում (2,8 կմ), 740,244,341 դրամ, որից պետության […]

̰
ԱԺ մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները գյուղատնտեսական հիմնախնդիրները քննարկել են Ախուրյանի համայնքապետարանում

19:50 07.04.2022

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները, Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ, այսօր այցելել են Ախուրյանի համայնքապետարան։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական հիմնախնդիրներին վերաբերող հարցեր, մասնավորապես, ոռոգման սեզոնին ընդառաջ ձեռնարկվող քայլերն ու միջոցառումները։ Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերին։ Հանձնաժողովականներն այցելել […]

̰
Վերսկսվել է Գյումրիի «Անի»  թաղամասի ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի երրորդ փուլը

18:38 07.04.2022

Գյումրիի «Անի» թաղամասում վերսկսվել է գերմանական KFW բանկի միջոցներով ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի երրորդ փուլը։ Նախորդ տարվանից մեկնարկած աշխատանքների արդյունքում արդեն փոխվել է թաղամասի ջրագծերի գլխավոր խողովակների 80 տոկոսը։ Այս տարի նախատեսվում է նորացնել ևս մի քանի տեղամասերի ջրագծերը, զուգահեռ կատարելու են տնային միացումները։ Ջրագծերի անցկացման աշխատանքներ են տարվում նաև Երկաթգծի բանավանում և Կոմիտաս փողոցում։ […]

̰
ՊԵԿ-ում տեղի է ունեցել Հայաստանում ոչ ֆորմալ տնտեսության գնահատման զեկույցի շնորհադեսը

12:05 07.04.2022

ՊԵԿ-ում ամփոփվել են «ՀՀ հարկային վարչարարության աջակցության» ծրագրի արդյունքները: Ներկա են եղել ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Զարգացման ֆրանսիական գործակալության ֆինանսավորմամբ ու «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության ջանքերով իրականացվող ծրագրի համատեքստում «Որքան է ոչ ֆորմալ տնտեսությունը Հայաստանում և դրա ծավալը ՀՆԱ-ում» զեկույցի շնորհանդեսը ներկայացրել է Ֆրանսիայի […]

̰
Ռուսաստանից նավթի էմբարգոն կհանգեցնի գների արագ աճի. ԱՄՆ ֆինանսների նախարար

22:36 06.04.2022

Ռուսական նավթի արտահանման վրա էմբարգոյի սահմանումը կհանգեցնի գների արագ աճի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը՝ չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ։ «Ռուսաստանից նավթի արտահանման արգելափակման խնդիրն այն է, որ շատ երկրներ՝ հատկապես Եվրոպայում, շատ ուժեղ են կախված դրանից: Եվ մենք, ամենայն հավանականությամբ, կտեսնենք գների […]

̰
Ռուսաստանում հնարավոր է արհեստական ​​դեֆոլտի իրավիճակ. Պեսկով

20:15 06.04.2022

Ռուսաստանում իրական դեֆոլտի հիմքեր չկան, սակայն տեսականորեն նման իրավիճակ կարող է ստեղծվել արհեստականորեն, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ «Տեսականորեն, իհարկե, ինչ-որ դեֆոլտի իրավիճակ կարելի է կազմակերպել, բայց սա զուտ արհեստական ​​իրավիճակ է։ Իրական դեֆոլտի հիմքեր չկան»,- ասաց նա։ Նախագահի մամուլի քարտուղարը նաև ասել է, որ եթե Արևմուտքը […]

̰
ԱԺ հանձնաժողովն արտագնա նիստ է անցկացրել Գյումրիում

19:45 06.04.2022

Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ Գյումրիում ապրիլի 6-ին կայացած արտագնա նիստում: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը և Վաղարշակ Հակոբյանն առաջարկում են լրացումներ կատարել ՀՀ Հողային օրենսգրքում: Ներկայումս սեփականատիրոջ նախաձեռնությամբ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու դեպքում սեփականատերը համայնքային […]

̰
Գեղարքունիքի մարզում ընթանում են ճանապարհների ամառային սպասարկման աշխատանքները

19:12 06.04.2022

2022 թվականի ապրիլի 1-ից ավարտվել են պետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքները և մեկնարկել ամառային աշխատանքները: Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Գեղարքունիքի մարզի ճանապարհները սպասարկող կազմակերպությունները ձեռնամուխ են եղել ճանապարհների եզրերից աղբի մաքրման, ձմեռային պահպանության նպատակով իրականացված աշխատանքների ընթացքում օգտագործված և ասֆալտբետոնե ծածկի վրա առկա ավազի հեռացման, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի մաքրման աշխատանքների իրականացմանը: Եղանակային պայմանների […]

̰
Պուտինն ու Վուչիչը քննարկել են Սերբիա գազի մատակարարման նոր համաձայնագիրը

15:34 06.04.2022

Նախագահական ընտրություններում հաղթած Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանից Սերբիա գազի մատակարարման նոր համաձայնագիրը, հայտնում է Սերբիայի ղեկավարի վարչակազմը։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել այսօր։ «Նախագահ Վուչիչը տեղեկացրել է նախագահ Պուտինին նավթի ներմուծման հետ կապված դժվարությունների մասին և վստահություն է հայտնել, որ «Գազպրոմ Նեֆտ»-ի և Սերբիայի ղեկավարությունը, ինչպես նաև […]

̰
Մեկնարկել է էլեկտրոնային գնումների արդիականացման գործընթացը

11:19 06.04.2022

Ֆինանսների նախարարությունը մեկնարկել է էլեկտրոնային գնումների արդիականացման գործընթացը: Արդիականացումը ավելի թիրախային դարձնելու և գործառնական խնդիրները վերահանելու նպատակով Ֆինանսների նախարարությունը և ԲԿԳ քարտուղարությունը հայտարարում են առաջարկների հավաքագրման գործընթաց: Այն կազմակերպությունները կամ անհատները, որոնք կներկայացնեն առաջարկներ, կհրավիրվեն թեմատիկ փակ քննարկման: Խնդրվում է մինչև ապրիլի 13-ն առաջարկները ներկայացնել [email protected] կամ [email protected] էլ. հասցեներով:

̰
Շիրակի մարզի 50 բնակավայրերում աղբից ու տիղմից մաքրվելու է շուրջ 28 հազար մետր սելավատար 

19:58 05.04.2022

Շիրակի մարզում այս տարվա մարտ ամիսը տեղումնառատ էր, գարնան առաջին ամիսը ձյան առատությամբ գերազանցեց ձմռանը։ Գարնանային եղանակին բնորոշ ջերմաստիճանային տատանումներն էլ ոչ միայն առողջության համար են վտանգավոր, այլ նաև բնության։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ, հնարավոր հեղեղումների վտանգն է մեծանում։ Շիրակի մարզի փրկարարական վարչության մոնիթորինգի տվյալներով՝ այս պահին թեև մարզում այդպիսի վտանգ չկա, բայց նկատելի է, որ […]

̰
Թուրքիայում գրանցվել է վերջին 20 տարվա գնաճի ամենաբարձր ցուցանիշը

19:40 05.04.2022

Թուրքիայում թեև փորձում են ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը 15 լիրայից ցածր պահել, այնուամենայնիվ, դա չի կասեցնում աննախադեպ գնաճը երկրում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Մարտ ամսվա դրությամբ գնաճը կազմել է 60%, և սա աննախադեպ է վերջին 20 տարվա կտրվածքով: Համապատասխան գերատեսչություններն ակնկալում են, որ մինչև տարեվերջ գնաճը կնվազի՝ հասնելով ողջամիտ մակարդակի: Սակայն տնտեսագետներն այնքան էլ […]

̰
Գեղարքունիք բնակավայրի ոռոգման ցանցի կառուցման սուբվենցիոն ծրագրի աշխատանքների 70%-ն ավարտված է

18:19 05.04.2022

Գավառ խոշորացված համայնքի Գեղարքունիք բնակավայրի ոռոգման ցանցի վերանորոգման և կառուցման սուբվենցիոն ծրագրի շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2021 թվականից, կվերսկսվեն և կավարտվեն 2022 թվականի ընթացքում։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Ծրագրի պայմանագրային արժեքը 32 միլիոն 853 հազար դրամ է, որից 22 միլիոն 997 հազար դրամը կազմել է ՀՀ կառավարության, 9 միլիոն 855 հազար 900 դրամը՝ Գեղարքունիքի […]

̰
Գերմանիայի ԱԳ նախարարը բացառել է ռուսական գազի մատակարարումների էմբարգո սահմանելը

12:32 05.04.2022

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը Tagesschau հեռուստաալիքի եթերում դեմ է արտահայտվել Ռուսաստանից գազի ներկրման արգելքին։ Նրա խոսքով, եթե ամբողջական էմբարգոյի ներդրումը ի զորու լիներ դադարեցնել ուկրաինական ճգնաժամը, «ապա մենք դա կանեինք անմիջապես»: Սակայն ստեղծված իրավիճակում նման որոշումը միայն կբարձրացնի հակամարտության գինը, հավելել է նախարարը։ Միևնույն ժամանակ, Բերբոկն ընդգծել է, որ Ռուսաստանից ածխաջրածինների ամբողջական մերժում […]

̰
Ավստրալիան արգելել է շքեղ ապրանքների արտահանումը Ռուսաստան

11:07 05.04.2022

Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Ավստրալիան արգելում է մի շարք շքեղ ապրանքների արտահանումը Ռուսաստան, այդ թվում՝ ոսկերչական իրերի, ոսկու, գինիների, տրանսպորտային միջոցների, մորթու և այլ ապրանքների, հայտնել է երկրի Արտաքին գործերի նախարարությունը։ «Ավստրալիան լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Ուկրաինա ներխուժման: Ավստրալիան կարգելի որոշակի շքեղ ապրանքների մատակարարումը, վաճառքը, փոխադրումը ուղղակիորեն կամ անուղղակիորեն դեպի Ռուսաստան կամ […]

̰
Շիրակի մարզի Վարդաքար գյուղում սելավատարի հունի մաքրման աշխատանքներ են

19:45 04.04.2022

Արթիկ համայնքի Վարդաքար բնակավայրում ընթանում են բնակավայրով անցնող սելավատարի հունի մաքրման աշխատանքներ, իրականացվել է շուրջ 180 մետր երկարությամբ հատվածի մաքրման աշխատանք։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ 2022 թվականի գարնանային հնարավոր վարարումների և սելավների ռիսկերից մարզի բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար, ղեկավարվելով Շիրակի մարզպետի «Հայաստանի […]

̰
Գեղարքունիքի մարզում գործարկման են պատրաստ յոթ սպանդանոց, երկուսի  շահագործումը ավարտական փուլում է

19:36 04.04.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանում ընդունել է ՀՀ սննդի անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանին։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Գեղարքունիքի մարզում սննդի անվտանգության կանոնների պահպանման, սպանդանոցային մորթի ապահովման և անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումների իրականացման հետ կապված հարցեր։ Կարևորվել է սպանդանոցային մսի և մսամթերքի վաճառքի կազմակերպման գործընթացը և փողոցային մորթի, անհայտ ծագման մսամթերքի […]

̰
Վահան Քերոբյանն Արմավիրի մարզում այցելել է «Ոսկենի Գինիներ» գինեգործարան

19:30 04.04.2022

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել են Արմավիրի մարզ՝ «Ոսկենի» գինեգործարանի գործունեությանն ու ընդլայնման ծրագրերին ծանոթանալու նպատակով։ Գործարանի հիմնադիր Սուսաննա Դավոյանի ուղեկցությամբ Վահան Քերոբյանը շրջել է գործարանում։ Շրջայցի ընթացքում ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ վերջին շրջանում ընկերության գինիների հանդեպ պահանջարկը մեծացել է, և առաջիկայում նպատակ կա մեծացնել արտադրական ծավալները, որին զուգահեռ […]

̰
Գյումրիում կանաչ միջավայրի պիլոտային ծրագիր է իրականացվելու

18:43 04.04.2022

  Գյումրիի 4 հատվածներում նախատեսվում է կանաչապատման պիլոտային ծրագիր իրականացնել, որն ունենալու է դիզայներական նոր լուծումներ, կանաչ միջավայրը համապատասխան է լինելու քաղաքի զբոսաշրջային գրավչությանը։ Փորձնական ծրագիրը սկսվելու է կենտրոնական հրապարակից, որը գրեթե զուրկ է կանաչ գոտիներից։ Գծագրումներն ու չափագրումները Գյումրիի քաղաքապետարանը պատվիրել է «Լանդշաֆտ» ընկերությանը։ Մոտ 2 շաբաթից քաղաքապետարան է ներկայացվելու հրապարակի կանաչապատման նոր դիզայնը։ […]

̰
Եվրոպան ցրտի պատճառով կրկին սկսել է օգտագործել գազի պահուստայի պաշարները

12:59 04.04.2022

Ապրիլյան ցուրտը ստիպել է Եվրոպային օգտագործել ստորգետնյա պահեստների գազի պաշարները: Ըստ Gas Infrastructure Europe ասոցիացիայի տվյալների՝ մարտի 22-ից մինչև մարտի 30-ը ԵՄ գազի պահեստներում արձանագրվել էր գազի պաշարների մակարդակի աճ, սակայն մարտի 31-ից կրկին դուրսբերում է սկսվել։ Ապրիլի 2-ի տվյալներով՝ պաշարները նվազել են 26,29%-ով։ Ապրիլի սկիզբն այս տարի բավականին ցուրտ էր Եվրոպայում՝ վերջին տարիների նույն […]

̰
2022 թ․ առաջին եռամսյակում հարկային եկամուտների հավաքագրումը գերակատարվել է 5.2 մլրդ դրամով կամ 1.3%-ով

12:53 04.04.2022

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է 2022թ. հունվար-մարտ ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները: 2022 թվականի 1-ին եռամսյակի պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի գծով փաստացի մուտքերը կազմել են 400.6 մլրդ դրամ: ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված ծրագրային ցուցանիշը սահմանված է եղել 395.4 մլրդ դրամ, այսինքն՝ գերակատարումը կազմել է 5.2 մլրդ դրամ կամ 1.3%: 2021թ. նույն ժամանակաշրջանում […]

̰
Լատվիան դիտարկում է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու հնարավորությունը

11:40 04.04.2022

Լատվիական Latvijas Gāze ընկերությունը հնարավոր է համարել ռուսական գազի դիմաց ռուբլով վճարման անցումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ըստ ընկերության մամուլի հաղորդագրության՝ ֆորմալ կերպով ռուսական ազգային արժույթով վճարումը չի խախտում պատժամիջոցների ռեժիմը և հնարավոր է թվում։ Latvijas Gāze-ն հայտարարել է, որ իրենք շարունակում են վերլուծել մատակարարումների համար առաջարկվող վճարման եղանակը՝ ինչպես իրավական, այնպես էլ բիզնես […]

̰
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 200 բնապահպան ակտիվիստի

10:53 04.04.2022

Բրիտանական ոստիկանությունը երեք օրում Լոնդոնում ձերբակալել է ավելի քան 200 ցուցարարի, ովքեր խափանել են նավթային տերմինալների աշխատանքը, հայտնում է Sky News-ը։ Ցուցարարների բողոքը վերաբերել է էներգակիրների գնաճին Ուրբաթ օրվանից էկոակտիվիստներն արգելափակել էին նավթի արդյունաբերության օբյեկտները՝ պահանջելով կառավարությունից դադարեցնել ածխաջրածնային վառելիքի օգտագործումը: Կիրակի օրը ցուցարարները ներխուժել էին Հերթֆորդշիրի նավթային տերմինալ, փակել այն՝ ստիպելով դադարեցնել աշխատանքը: Ոմանք […]

̰
Լիտվան հայտարարել է ռուսական բնական գազից ամբողջությամբ հրաժարվելու մասին

19:51 02.04.2022

Լիտվան այլևս բնական գազ չի ներկրում Ռուսաստանից. Այդ մասին լուրը շաբաթ օրը հաստատել է Բալթյան Հանրապետության էներգետիկայի նախարարությունը։ «Լիտվայի գազատրանսպորտային համակարգը գործում է այս ամսվա սկզբից՝ առանց Ռուսաստանից ներկրվող գազի»,- ասվում է զեկույցում։ Ինչպես նշել է գործակալությունը՝ հղում անելով Հանրապետության «Amber Grid» ցանցի օպերատորին, ապրիլի 2-ի դրությամբ ռուսական հումքի ներմուծումը  Լիտվա-Բելառուս գազային հանգույցով զրոյական է։ […]

̰
Լեհաստանը խոստովանում է, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են

19:09 02.04.2022

Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցները չեն գործում. Դա հաստատում է ռուբլու ամրապնդումը, ապրիլի 2-ին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ռուբլին վերադառնում է այն արժեքին, որն ամրագրված էր Դոնբասի պաշտպանության հատուկ գործողության մեկնարկից առաջ։ «Այն պատժամիջոցները, որոնք մենք մինչ այժմ սահմանել ենք Ռուսաստանի դեմ, չեն գործում։ Սա […]

̰
Լոնդոնում բողոքի ցույցեր են սկսվել էներգակիրների գների աճի պատճառով

18:36 02.04.2022

  National Assembly շարժման ակտիվիստները հակակառավարական ցույցի են դուրս եկել Լոնդոնի կենտրոնում՝ էլեկտրաէներգիայի և գազի գների կտրուկ թանկացման պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Նրանք հավաքվել են Դաունինգ սթրիթում գտնվող վարչապետի նստավայրի դիմաց՝ պահանջելով Բորիս Ջոնսոնի և ողջ պահպանողական կառավարության հրաժարականը։ Բացի Լոնդոնից, շարժման ակտիվիստները հայտարարել երկրի երկու տասնյակ խոշորագույն քաղաքներում, այդ թվում՝ Լիվերպուլում և […]

̰
ԱՄՆ-ը մայիս-հուլիս ամիսներին պաշարից կբացի 90 մլն բարել նավթ

14:21 02.04.2022

Միացյալ Նահանգները, համաշխարհային շուկայում նավթի սակավության պայմաններում, մտադիր է մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում իր ռազմավարական պահուստից ազատել առաջին 90 միլիոն բարելը, հայտնել են երկրի էներգետիկայի նախարարությունից: «Առաջին 90 միլիոն բարելը կհատկացվի մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում, մնացած 90 միլիոն բարելը նախատեսվում է թողարկել 2022 թվականի օգոստոսից հոկտեմբեր»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո […]

̰
BACK_TO_TOP