TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.08 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Արևմուտքն իրեն թակարդի մեջ է գցել` Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով.The Guardian

19:48 27.03.2022

ԱՄՆ-ի և Եվրամիության (ԵՄ)  դաշնակիցների հակառուսական պատժամիջոցները հանգեցրին նրան, որ արևմտյան երկրներն իրենք ընկան Ռուսաստանի համար պատրաստված ծուղակը։ Այս մասին մարտի 24-ին հայտնել է The Guardian-ը։ «Վաշինգտոնը լծակներ ունի համաշխարհային ֆինանսական համակարգի վրա, սակայն հաճախ Միացյալ Նահանգները չի կարողանում որոշել նպատակները», – նշում է հրատարակությունը։ Գլոբալացման ներկայիս մոդելը ցանց է, որտեղ երկրները կարող են թակարդի […]

̰
Թբիլիսիում բողոքում են վառելիքի թանկացման դեմ

19:23 27.03.2022

Թբիլիսիում բողոքում են վառելիքի թանկացման դեմ։ Ցուցարարները հավաքվել են Հանրապետության հրապարակում, որտեղից երթով շարժվել են խորհրդարանի շենքի ուղղությամբ։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Քաղաքացիներն ասում են, որ վառելիքի գինը հասել է պատմական առավելագույնի, և այժմ կոնկրետ գործողություններ են անհրաժեշտ։ Ցուցարարները պահանջում էին վերացնել ակցիզի հարկը, ինչը, ըստ նրանց, կբերի վառելիքի գնի նվազմանը։ Վառելիքի գների թանկացման դեմ բողոքի […]

̰
ԵՄ-ն նախատեսում է ստեղծել էներգառեսուրսների գնումների միասնական հարթակ

17:00 27.03.2022

Եվրամիությունը (ԵՄ) նախատեսում է ստեղծել էներգառեսուրսների գնումների ընդհանուր հարթակ, որը հասանելի կլինի Բալկաններին և Արևելյան գործընկերության երեք ասոցացված անդամներին, ասվում է ԵՄ խորհրդի կողմից երկօրյա գագաթնաժողովից հետո հրապարակված հաղորդագրությունում: Հաղորդում է 1tv.ge-ն։ Փաստաթղթի համաձայն՝ ԵՄ-ն աստիճանաբար կվերացնի իր կախվածությունը ռուսական գազի, նավթի և ածուխի ներկրումներից որքան հնարավոր է շուտ, ինչպես նշված է Վերսալյան հռչակագրում։ Ռուսական […]

̰
Ֆրանսիական հայտնի ընկերություններից մեկը հրաժարվել է լքել ռուսական շուկան

13:20 27.03.2022

Ֆրանսիական «Ашан» մանրածախ առևտրի գլխավոր տնօրեն Իվ Կլոդն ասել է, որ ընկերությունը շարունակում է գործել ՌԴ-ում՝ չնայած ճնշումներին, քանի որ ցանկանում է պահպանել աշխատակիցների հաստիքները և նաև «շարունակել կերակրել բնակչությանը», գրում է Коммерсант-ը։ «Մեզ համար ամենակարևորը մեր աշխատակիցներին պահելն ու մեր հիմնական առաքելության իրականացումն է՝ շարունակել կերակրել այս երկու երկրների բնակչությանը։ Մենք երբեք այլ նպատակ […]

̰
Բիտանացիները դժգոհում են թանկացումներից և իշխանությունների անգործությունից

11:42 27.03.2022

Վառելիքի և ապրանքների գների աճի պատճառով Մեծ Բրիտանիայի բնակիչներին կորցրել են ապագայի նկատմամբ վստահությունը, հայտնում է Sky News-ը։ Սոցիալական աշխատող Դոն Սքոֆիլդի խոսքով, ստեղծված իրավիճակում պետության  աջակցության միջոցները նրան ավելի են նյարդայնացնում։ Մասնավորապես, սոցիալական ապահովագրության պետական ​​համակարգի նորամուծությունների շնորհիվ տարեկան մոտ 300 ֆունտ խնայելու հնարավորությունը լավատեսություն չի ներշնչում, քանի որ այդ գումարը դեռ բավարար չէ։ […]

̰
Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել գործարարների հետ

20:40 26.03.2022

Նախարար Վահան Քերոբյանը մարտի 26-ին էկոնոմիկայի նախարարությունում առանձին զրույցների ձևաչափով հանդիպում է ունեցել մի խումբ գործարարների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների (մետաղագործություն, բազալտի թելի, կոշիկի արտադրություն, ձկնաբություն, ջերմոցային տնտեսություն, գյուղմթերքի վերամշակում, համակարգիչների և համակարգչային տեխնիկայի ներմուծում և վաճառք, նավթամթերքի մեծածախ և մանրածախ վաճառք, հանգստի և ցուցահանդեսների […]

̰
Ամերիկացիները դժգոհում են պարենային ապրանքների գների կտրուկ աճից

19:47 26.03.2022

Նյու Յորքի բնակիչները դժգոհել են պարենային ապրանքների գների աճից։ Մարտի 26-ին RT-ի թղթակիցը զրուցել է Նյու Յորքի խանութների հաճախորդների հետ։ «Գործերն այնքան էլ լավ չեն։ Սահմանափակ բյուջե ունեցող մարդիկ դժվարանում են. դժվար է, շատ դժվար»,- լրագրողին ասել է տեղի բնակիչներից մեկը։ «Գները բարձր են, սնունդը թանկ է։ Սա լավագույն խանութներից մեկն է,  որտեղ փնտրում եք […]

̰
Ուկրաինական  ճգնաժամը սպառնում է իտալական տնտեսություններին

18:41 26.03.2022

Իտալիայում գրեթե 100,000 գյուղատնտեսական ընկերություններ փակման վտանգ տակ են արտադրական ծախսերի լուրջ աճի պատճառով, որոնք զգալիորեն գերազանցում են ֆերմերների և անասնաբույծների կանխիկ մուտքերը: Այս մասին հաղորդվում է Coldiretti գյուղատնտեսական արտադրողների ասոցիացիայի զեկույցում, որը կազմվել է՝ հաշվի առնելով Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ազդեցությունը կորոնավիրուսային համաճարակի հետևանքով առաջացած ճգնաժամից հետո։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ Զեկույցում ներկայացված տեղեկատվության […]

̰
Շիրակի մարզի հողագործների մեծ մասը վարուցանքից առաջ հողի փորձաքննություն չի կատարում

18:33 26.03.2022

Հողի գերպարարտացումից խուսափելու, ժամանակին ու ճիշտ սնուցում ապահովելու համար մինչև վարուցանքը հողի լաբորատոր փորձաքննությունն անհրաժեշտություն է։ Հայաստանի խոշոր ֆերմերային տնտեսությունները գյուղատնտեսական սեզոնի մեկնարկից առաջ հիմնականում ցանքատարածքների որակի ստուգում կատարում են, որպեսզի հեկտարներով մշակվող ցանքերից հետո բավարար բերք ստանան։ Շիրակի մարզի գյուղացիական տնտեսությունների գերակշիռ մասը հողը լաբորատոր անալիզի չի ենթարկում, թեև բերքատվության բարձրացման առումով այն առաջնային […]

̰
Կատարը գազի մատակարարման հարցում չի կարող օգնել Եվրոպային․ ԱՄԷ պետնախարար

18:24 26.03.2022

Կատարը գազի մատակարարման հարցում չի կարող օգնել Եվրոպային։ Ռուսական գազի այլընտրանք, այս փուլում չկա։ Այս մասին Դոհայում հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի հարցով պետնախարար Սաադ բեն Շարիդա այ-Քաաբին։   «Ես չեմ կարծում, որ ներւկա պահին մենք կարող ենք հրատապ օգնել Եվրոպային։ Էներգակիրների մատակարարման հարցում ոչ ոք չի կարող զբաղեցնել Ռուսաստանի դիրքը»,- ասել է նա։ […]

̰ ̰
Դիզելի գինը Վրաստանում կարող է հասնել 4,5 լարիի

20:18 25.03.2022

Վրաստանի նավթ ներկրողների միության նախագահ Վանո Մվրալաշվիլիի խոսքով՝ դիզելի գինը Վրաստանում կարող է հասնել 4,5 լարիի։ Հայտնում է aliq. ge-ն։ Ըստ Մրավլիշվիլիի՝ համաշխարհային ներկա գներով դիզվառելիքը դեռ երկիր չի մտել, հետևաբար, եթե նոր գինը միջազգային շուկայում պահպանվի, տեղական շուկայում այն կհասնի 4,5 լարիի։ «Ներկա փուլում հատկապես բարձր է դիզվառելիքի գինը։ Եթե ​​նայենք լցակայաններին, ապա նման […]

̰
Կայացել է «Ոչխարաբուծության եվրոպական փորձը և դրա կիրառումը Հայաստանում» համաժողովը

16:49 25.03.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մարտի 24-ին մասնակցել է «Ոչխարաբուծության եվրոպական փորձը և դրա կիրառումը Հայաստանում» թեմայով համաժողովին։ Համաժողովի հիմնական նպատակն էր հավաքագրել ոլորտում առկա գիտելիքները՝ հիմնվելով միջազգային առաջադեմ փորձի վրա, վերլուծել ոլորտում առկա խոչընդոտներն ու դրանց լուծման հնարավոր եղանակները: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, Հայաստանում ԵՄ պատվիրակության […]

̰
ԵՄ-ն և ԱՄՆ-ն քննարկել են լրացուցիչ հակառուսական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը

08:53 25.03.2022

Եվրամիության 27 երկրների և Միացյալ Նահանգների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու և արդեն իսկ ներդրված միջոցները շրջանցելու Մոսկվայի ցանկացած փորձ կասեցնելու պատրաստակամությունը։ Այս մասին հաղորդվում է Եվրոպական խորհրդի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասնակցությունից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։ «Նրանք քննարկել են Ռուսաստանի և Բելառուսի վրա […]

̰ ̰
Վրաստանն ունի ցորենի մեկ ամսվա պաշար, և երկրում ալյուրի պակաս չի սպասվում․ Սիլագավա

20:54 24.03.2022

Վրաստանի ցորենի և ալյուր արտադրողների միության գործադիր տնօրեն Լևան Սիլագավայի խոսքով՝ Վրաստանում ցորենի մեկ ամսվա պաշար կա, և երկրում ալյուրի պակաս չի սպասվում։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Նրա խոսքով, աշխարհաքաղաքական գործընթացների պատճառով մեկ տոննա ցորենը թանկացել է 20-25 տոկոսով, և պետությունը քննարկում է հացի գնի սուբսիդավորման հարցը։ Լևան Սիլագավայի խոսքով, Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով Ռուսաստանից ցորենի […]

̰
Մոդելավորվել է Հայաստանում կլիմայական ռիսկերի ազդեցությունը տնտեսապես կարևոր մշակաբույսերի  բերքատվության վրա

18:48 24.03.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «Ընտրված մշակաբույսերի վրա ազդող կլիմայական ռիսկերն ու սցենարները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով աշխատաժողովին, որը կազմակերպվել է Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի (DSIK), ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի (ՀՄԿ) և Լայբնիցի անվան անցումային տնտեսությունների գյուղատնտեսական զարգացման ինստիտուտի (IAMO) համատեղ ջանքերով։ Նշված կառույցները ներկայումս համագործակցում […]

̰
«Եթե մենք գազի գինը ֆիքսենք ռուբլով, կլինի շատ մեծ հաջողություն». Վահան Քերոբյան

17:33 24.03.2022

Ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու Մոսկվայի առաջարկի, պարենային ապրանքների դեֆիցիտ չունենալու, փետրվարին արտահանման ծավալների անկման և առաջիկայում արտահանման ծավալների ավելացման հեռանկարի մասին է խոսել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Գազի հետ կապված կա երկու հարց՝ մեկը գնագոյացումն է, մյուսը՝ վճարման արժույթը, և այդտեղ կան էական տարբերություններ։ Եթե մենք գինը ֆիքսենք ռուբլով, դա կլինի շատ մեծ […]

̰
Գազի դիմաց ռուբլով վճարելը ԵՄ-ին կստիպի շրջանցել սեփական պատժամիջոցները․ գերմանացի պատգամավոր

09:23 24.03.2022

Տեխնիկապես հնարավոր է գազի համար վճարել ռուբլով, բայց դա կստիպի ԵՄ-ին շրջանցել սեփական պատժամիջոցները, ասել է Բունդեսթագի էներգետիկայի և կլիմայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Կլաուս Էռնստը։ «Այո, տեխնիկապես հնարավոր կլիներ վճարել ռուբլով: Ռուսաստանի տեսանկյունից դա նպատակահարմար է: (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի որոշումը կստիպի «ոչ բարեկամ պետությունների» ցուցակում հայտնված երկրներին շրջանցել ընդունված պատժամիջոցները: Դա կարող է էլ […]

̰ ̰
Ռուսաստանն այլևս գազ չի վաճառի արտարժույթով

20:18 23.03.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման սկզբում ասել է, որ Ռուսաստանն այլևս գազ չի վաճառի արտարժույթով։ «Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Արևմուտքը ոչ լեգիտիմ որոշումներ է կայացրել՝ սառեցնելու ռուսական ակտիվները։ Արևմուտքը գիծ է քաշել իր արժույթների հուսալիության վրա, հատել է վստահությունը այդ արժույթների նկատմամբ: Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ ԵՄ-ն չեն կատարել  Ռուսաստանի հանդեպ իրենց […]

̰
Արագածոտնի 12 համայնքում սուբվենցիոն ծրագրերով արդիականացվել են խմելու ջրի ջրագծերը

19:52 23.03.2022

Պետական աջակցությամբ 2021 թ․ Արագածոտնի 11՝ Ներքին Բազմաբերդ, Նոր Եդեսիա, Ագարակ, Ղազարավան, Բյուրական, Եղնիկ, Մելիքգյուղ, Ավան, Կաթնաղբյուր, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն բնակավայրերում իրականացվել են խմելու ջրի ջրագծերի արդիականացման աշխատանքներ։ Տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։ 11 ծրագրի իրականացման համար ներդրվել է 179 977 283 ՀՀ դրամ, որի կեսից ավելին տրամադրել է պետությունը, մնացածը ներդրել են նշված համայնքները։ […]

̰
Եգիպտոսի կառավարությունն անցել է խնայողության խիստ ռեժիմի՝ մինչև ուկրաինական ճգնաժամն ավարտվի

19:37 23.03.2022

Եգիպտոսի կառավարությունը մինչև ռուս-ուկրաինական ճգնաժամի ավարտը բյուջեի խնայողության խիստ ռեժիմ է սահմանել։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է կառավարության մամուլի քարտուղար Նադեր Սաադը։ Կառավարությունը երեքշաբթի օրը կայացած նիստում հաստատել է 2022-2023 ֆինանսական տարվա (սկսվում է հուլիսի 1-ին) երկրի բյուջեի նախագիծը։ Նրա խոսքերով՝ բյուջեի նախագիծը, որը կներկայացվի խորհրդարան, ենթակա է վերափոխման։ «Դա բնութագրվում է առավելագույն ֆինանսական […]

̰
Վրաստանը Հայաստանից ռեկորդային ծավալի էլեկտրաէներգիա է գնել

18:47 23.03.2022

Վրաստանը 2022 թվականի հունվարից վերսկսել է Հայաստանից էլեկտրաէներգիա գնել։ Վրաստանի «Էներգետիկ հաշվեկշռի» փաստաթղթի համաձայն՝ այս տարվա առաջին երկու ամսում Հայաստանից ձեռք է բերվել 136 մլն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ վրաստանյան էլեկտրաէներգիայի շուկայի օպերատորի (ESCO-ի)՝ 2021, 2020 և 2019 թվականներին Վրաստանը Հայաստանից էլեկտրաէներգիա չի գնել, իսկ 2018 թվականի ընթացքում Հայաստանից ձեռք է բերել […]

̰
Արևմուտքի պատժամիջոցների պատճառով ՌԴ-ն ընդհանուր առմամբ կորցրել է 78 ինքնաթիռ

11:28 23.03.2022

Արևմուտքի պատժամիջոցների պատճառով ռուսական ավիաընկերությունները կորցրել են ընդհանուր առմամբ 78 ինքնաթիռ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը։ Նախարարի խոսքով, երկրում գրանցված է 1367 ինքնաթիռ, որից 78-ն այլ երկրներում հայտնվել են կալանքի տակ։ Ինքնաթիռները վերադարձնելու նպատակով ներկայում աշխատանքներ են տարվում տարբեր լիզինգային ընկերությունների հետ։  

̰ ̰
Բելառուսը և ՌԴ-ն համաձայնել են էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձևավորման նախագծի մասին

19:20 22.03.2022

Բելառուսական և ռուսական կողմերը համաձայնության են եկել Միութենական պետության էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձևավորման մասին միջպետական ​​համաձայնագրի նախագծի հետ կապված հարցերի մեծ մասի շուրջ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Հանրապետության էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը՝ Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի փոխնախարարներ Դենիս Մորոզի և Պավել Սնիկկարսի միջև տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած բանակցություններից հետո։ «Բելառուսի էներգետիկայի նախարարությունը և ՌԴ-ն […]

̰
ՀՀ կառավարության կողմից մարտի 21-ին հաստատված որոշումներով ՀՀ տարածք ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ կկիրառվի սակագնային քվոտա

18:57 22.03.2022

ՀՀ կառավարության կողմից մարտի 21-ին հաստատված որոշումներով ՀՀ տարածք ներմուծվող շաքարի, թռչնամսի, առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ կկիրառվի սակագնային քվոտա։ Մասնավորապես․ ՀՀ տարածք ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին որոշմամբ մինչև 2022 թ․օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագիր) ներմուծումը, որը […]

̰
Կառավարության կողմից մարտի 21-ին հաստատված որոշումներով ՀՀ տարածք ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ կկիրառվի սակագնային քվոտա

17:59 22.03.2022

ՀՀ կառավարության կողմից մարտի 21-ին հաստատված որոշումներով ՀՀ տարածք ներմուծվող շաքարի, թռչնամսի, առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ կկիրառվի սակագնային քվոտա։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: «Մասնավորապես․ ՀՀ տարածք ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին որոշմամբ մինչև 2022 թ․օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում սպիտակ շաքարի (ԵԱՏՄ […]

̰
ԵԱՏՄ տարածքում պարենային անվտանգության խնդիր չի առաջանա․ Սերգեյ Գլազև

16:14 22.03.2022

Ի՞նչ հետևանքներ կունենան Արևմուտքի հակառուսական պատժամիջոցները Ռուսաստանի և ամբողջ ԵԱՏՄ տարածքի վրա։ Ինչպե՞ս կարձագանքի Եվրասիական միությունը սահմանափակումներին, ի՞նչ հակաճգնաժամային ծրագրեր են մշակվում ԵԱՏՄ երկրների հետ։ Այս և այլ հարցերի պատասխանել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը։ Նա վստահեցրել է, որ ԵԱՏՄ տարածքում պարենային անվտանգության խնդիր չի առաջանա։ Իսկ ընդհանրապես Գլազևի […]

̰
BACK_TO_TOP