TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+17.5 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտական օրվա առթիվ շնորհակալագրեր՝ երկար տարիների փորձ ու ներդրում ունեցած երկրաբաններին

18:23 01.04.2022

Երկրաբանների մասնագիտական տոնին ընդառաջ Երկրաբանների միությունը՝ «ԷՅԹԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հետ համատեղ, կազմակերպել էր «Երկրաբանական ֆորում 2022» խորագրով միջոցառում: Ֆորումին մասնակցում էին նախարարներ, երկրաբանական ոլորտին առնչվող տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող կազմակերպությունների տնօրեններ ու երկրաբաններ։ Ֆորումի ընթացքում մասնակիցները քննարկել են երկրաբանության ոլորտի ամենատարբեր հարցեր, օգտակար հանածոներ արդյունահանող կազմակերպությունների ղեկավարներն էլ մանրամասներ են […]

̰
Միացյալ Նահանգները ցանկանում է համոզել Չինաստանին և Հնդկաստանին հանել նավթի պաշարները

15:13 01.04.2022

Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Բրայան Դիզը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է համոզել Չինաստանին և Հնդկաստանին հանել պահուստային նավթի պաշարները՝ շուկայում առաջարկը մեծացնելու համար։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ Դիզի խոսքով՝ ԱՄՆ-ը շարունակում է համագործակցել այն երկրների հետ, որոնք Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԱ) անդամ չեն՝ մասնավորապես Չինաստանի հետ։ «Եվ մենք կշարունակենք դա անել»,- վստահեցրել է […]

̰
ՀՀ ՏԿԵ նախարարության պատասխանատուները պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցության ծրագիրը քննարկել են Կոտայքի մարզում

20:56 31.03.2022

Կոտայքի մարզպետարանում կազմակերպվել էր համայնքային և այլ նշանակության հարցերի քննարկմանն ուղղված աշխատանքային հանդիպում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի, նախարարության համայնքային քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Աննա Իվանյանի, ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության խորհրդական Սմբատ Ղահրամանյանի, Ջրային կոմիտեի մասնագետի մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցել են մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, մասնագետները, մարզային վիճակագրական […]

̰
Վրաստանի պետական արտաքին պարտքն աճել է

20:32 31.03.2022

Վրաստանի Ազգային բանկը հրապարակել է արտաքին պարտքի թարմացված վիճակագրությունը, որի համաձայն՝ Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքը՝ ներառյալ պետական ​​և մասնավոր պարտքը, կազմում է 21,8 մլրդ դոլար, ինչը 2021 թվականի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 117 տոկոսն է։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ տվյալների՝ 2021 թվականի չորրորդ եռամսյակում Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքն աճել է 775,7 մլն դոլարով։ Դրանից […]

̰
Շոլցը հայտարարել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու անհնարինության մասին

19:47 31.03.2022

Ըստ պայմանագրերի՝ ռուսական գազի դիմաց վճարումը կատարվում է եվրոյով և դոլարով, և այդպես էլ պետք է մնա։ Այս մասին հինգշաբթի օրը՝ մարտի 31-ին, Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Պատասխանը շատ կարճ է. Մենք դիտարկել ենք պայմանագրերը, որոնց հիման վրա կատարվում են գազի մատակարարումներ և այլ մատակարարումներ։ Այնտեղ գրված է, որ վճարումը […]

̰
Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը քառակողմ հռչակագիր են ստորագրել «Տրանսկասպյան արևելք-արևմուտք միջանցքի վերաբերյալ»

19:40 31.03.2022

Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը քառակողմ հռչակագիր են ստորագրել «Տրանսկասպյան արևելք-արևմուտք միջանցքի վերաբերյալ»՝ ընդգծելով Անդրկասպյան արևելք-արևմուտք միջանցքի կարևորությունը և հռչակագրի մասնակից պետությունների տարանցիկ ներուժի հզորացմանն ուղղված քայլերը: Տեղեկությունը տարածել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Նրանց խոսքերով՝ հռչակագրում ընդգծվում է տրանսպորտային միջանցքների զարգացման և տարանցիկ ներուժի ավելացման, միջազգային տրանսպորտային […]

̰
Պուտինը հրամանագիր է ստորագրել «ոչ բարեկամ երկրների» հետ ռուբլով գազի առևտրի վերաբերյալ

19:25 31.03.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ «ոչ բարեկամ երկրներին» գազի մատակարարումների հաշվարկները կիրականացվեն ռուբլով։ Գազի վաճառքի նոր կանոնները ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ից։ Հրամանագրում ասվում է, որ ռուբլով հաշիվների բացման լիազորություն է ստացել «Գազպրոմբանկը»։ Ստորագրված փաստաթղթի հիման վրա ռուսական գազի կապալառուներին առաջարկվում է հետևյալ սխեման. նրանք արժույթը փոխանցում են «Գազպրոմբանկ»-ում բացված հատուկ […]

̰
Այս հարթակը կնպաստի նաև մեր երկրի անվտանգության համակարգերի հզորացմանը. նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել «ԱրմՀայԹեք 2022» 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը

19:17 31.03.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել մարտի 31-ից ապրիլի 2-ն անցկացվող՝ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով ներկաներին, իր խոսքում նշել է, որ իր համար այս միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ունի: «Մենք՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության պատասխանատուներս, հասկանալով այս ամենն ու գնահատելով […]

̰
ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում խորհրդարանում քննարկվել են բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները

19:04 31.03.2022

Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացվող ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում խորհրդարանում տեղի է ունեցել «Տարածելով պաշտպանության թևերը» խորհրդանշական խորագիրը կրող սեմինար, որի հիմնական թեման ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն է բնության պահպանության ոլորտում: Սեմինարին մասնակցել են ներկայացուցիչներ օրենսդիրից և գործադիրից, Եվրոպական միությունից, ՀՀ-ում հավատարմագրված արտակարգ և […]

̰
Ապրիլի 1-ից մինչև հուլիսի 1-ը ծխախոտային արտադրատեսակների տուփերի վրա տեխնիկական կանոնակարգով սահմանված, հայերեն լեզվով պարտադիր մակնշման պահանջը չի կիրառվի

18:43 31.03.2022

Աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ ծխախոտ ներմուծող գործարարներին աջակցելու և ստեղծված իրավիճակում պետական բյուջե ակնկալվող հարկերի վճարման ապահովման նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 2402 20 և ԱՏԳ ԱԱ 2404 11 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ (սիգարներ, տաքացվող ծխախոտային արտադրանք) 2022 թ․-ի ապրիլի 1-ից մինչև հուլիսի 1-ը չի կիրառվի ծխախոտային արտադրատեսակների տուփերի վրա տեխնիկական […]

̰
Վրաստանում կիրականացվեն բնական գազի որոնման աշխատանքներ

18:30 31.03.2022

Ավստրիական նավթի և գազի OMW Petrom ընկերությունը Վրաստանում կիրականացնի ուսումնասիրություններ բնական գազ և նավթ արդյունահանելու նպատակով, հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը հանդիպել է ավստրա-ռումինական OMW Petrom ընկերության պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է OMW Petrom-ի գործունեությունը Վրաստանում, որը նախատեսում է Վրաստանի սևծովյան ավազանում գտնվող բնական գազի […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Մյանմայի առևտրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռման հուշագիր

17:14 31.03.2022

Մարտի 30-ին Դուբայ «Էքսպո 2020» ցուցահանդեսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Մյանմայի Միության Հանրապետության առևտրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռման հուշագիր։ Հուշագրի նպատակն է ամրապնդել երկու երկրների միջև համագործակցությունը տնտեսության, զբոսաշրջության և մշակույթի տարբեր ոլորտներում: Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Մյանմայի գլխավոր հանձնակատարի տեղակալ Լեվի Սապ Նեյ Թանգը։

̰
Հնարավորություններ են ստեղծվել կապիտալ ծախսերի իրականացման նոր նշաձողի հասնելու. Փաշինյան

13:59 31.03.2022

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև կապիտալ ծախսերին և ընդգծել դրանք բարձր կարգապահությամբ իրականացնելու կարևորությունը՝ տնտեսական պատշաճ ակտիվություն ապահովելու նպատակով: Վարչապետը նշել է նաև, որ այս պահի դրությամբ, նախորդ տարվա արդյունքներով հնարավորություններ կան ի վերջո կապիտալ ծախսերի իրականացման նոր նշաձողի հասնելու: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021 թ. արդյունքներով արձանագրվել է 218 մլրդ դրամ […]

̰
Ռուսաստանում մտադիր են արգելել արտարժույթով պայմանագրեր կնքելը

11:35 31.03.2022

Ռուսաստանի  Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ՀԱԾ) մշակել է օրենքի նախագիծ, որն արգելում է արտարժույթով պայմանագրային գների սահմանումը։ Այն ներկայացվել է քաղաքացիական օրենսդրության կոդավորման և կատարելագործման նախագահական խորհրդի քննարկմանը, հայտնում է РБК-ն։ Գործակալությունը կոչ է արել ամբողջությամբ արգելել Ռուսաստանի ներսում արժույթի կամ համաշխարհային ապրանքային ինդեքսների հետ կապված պայմանագրերը: Սա կարող է հանգեցնել ապրանքների լրիվ կանխավճարի ներդրմանը և […]

̰
127․628․500 դրամ Կարմիրգյուղին՝ առաջնային կարևորության սոցիալական խնդիրների լուծման համար

19:54 30.03.2022

ՀՀ կառավարության աջակցությամբ 127 միլիոն 628 հազար 500 դրամ կհատկացվի, որպեսզի Կարմիրգյուղը լուծի իր առջև ծառացած առաջնային կարևորության սոցիալական բովանդակության խնդիրները։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Գավառ խոշորացված համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի փողոցների առանձին հատվածների ասֆալտապատման և ջրահեռացման առուների կառուցման սուբվենցիոն ծրագրի շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2021 թվականից, կվերսկսվեն և կավարտվեն 2022 թվականի ընթացքում։ Ծրագրի համար […]

̰
Պուտինը Իտալիայի վարչապետի հետ քննարկել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարման որոշումը

19:40 30.03.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցում բացատրել է մի շարք երկրների բնական գազի մատակարարումների դիմաց ռուբլով վճարումների անցումը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Պարզաբանումներ են տրվել մի շարք երկրների, այդ թվում՝ Իտալիայի բնական գազի մատակարարումների համար ռուբլով վճարումների անցնելու որոշման հետ կապված հարցերին»,- ասվում է զեկույցում։ Կողմերը քննարկել են […]

̰
Պետական աջակցության ծրագրով Շիրակի մարզում 5100 տոննա ազոտական պարարտանյութ կսուբսիդավորվի

19:03 30.03.2022

Մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման համար ներկայացված հայտերով Շիրակի մարզում կսուբսիդավորվի մոտ 5100 տոննա ազոտական պարարտանյութ: Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել էր այն 14 ընկերությունների ցանկը, որոնք ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին կմատակարարեն սուբսիդավորված պարարտանյութի անհրաժեշտ խմբաքանակը: Մարզում պահեստավորած ազոտական պարարտանյութը ներկրված է Վրաստանից։ 34.4 տոկոսանոց պարարտանյութը որակով չի զիջում: Մինչ պահեստներ հասնելն […]

̰
Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 185 մլն դոլար

18:56 30.03.2022

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը մարտի 30-ին հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Դաբան Շադալայի հետ: Ողջունելով հյուրին՝ Ռուստամ Բաքոյանը դրական է գնահատել վերջին տարիներին երկու երկրների միջև առկա հարաբերությունների զարգացման դինամիկան: Զրուցակիցները փաստել են՝ երկու երկրները տնտեսության ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Հայաստանի և […]

̰
Վոլոդինն առաջարկել է ընդլայնել ռուբլով արտահանվող ռուսական ապրանքների ցանկը

12:45 30.03.2022

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կարծում է, որ ճիշտ կլինի ընդլայնել ռուբլով արտահանվող ապրանքների ցանկը, առաջարկում է ռուսական արժույթի դիմաց վաճառել ոչ միայն գազը, այլև հացահատիկը, նավթը և փայտանյութը։ «Եվրոպական պետություններն ունեն բոլոր շուկայական հնարավորությունները ռուբլով վճարելու համար, դրանում ոչ մի ողբերգություն չկա, իրավիճակը շատ ավելի վատ է, երբ փող կա, բայց ապրանք չկա: <…> Եթե […]

̰
Չինաստան ապրանքների արտահանման և ներմուծման օրենսդրական կարգավորումներում փոփոխություններ են կատարվել

12:05 30.03.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ի գիտություն Չինաստանի ժողովրդական Հանրապետություն ապրանքներ ներմուծող կամ արտահանող, ինչպես նաև ներմուծման և արտահանման գործընթաց նախաձեռնելու մտադրություն ունեցող գործարարների տեղեկացնում է, որ Չինաստանի ժողովրդական Հանրապետության գլխավոր մաքսային վարչության կողմից հրապարակված՝ «Ներմուծվող սննդամթերքի արտադրությամբ զբաղվող օտարերկրյա ձեռնարկությունների գրանցումը կառավարելու մասին ՉԺՀ-ի դրույթների» վերաբերյալ թիվ 248 և «ՉԺՀ ներմուծվող և արտահանվող սննդամթերքի անվտանգության ապահովման […]

̰
Մակրոնը Պուտինին ասել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու անհնարինության մասին

23:14 29.03.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ անհնար է համարում կատարել Ռուսաստանի Դաշնության պահանջները ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատի իր աղբյուրին։ Պուտինը հանձնարարել է անբարյացակամ երկրներին գազի մատակարարումների դիմաց վճարումները փոխանցել ռուբլով։ Նա հայտարարել է, որ […]

̰
Գյումրիի «Անի» թաղամասի փողոցների հիմնանորոգման փորձագիտական ուսումնասիրությունների համար քաղաքի բյուջեից հատկացվել է 40 մլն դրամ

18:46 29.03.2022

Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական աշխատանքների առաջին տրանշը Գյումրիում 2018-ին էր, երկրորդը՝ 2020-ին։ Երկրորդ փուլում նախատեսվում էր հիմնանորոգել ընդհանուր 13 կմ՝ 23 փողոց, բայց ի հայտ եկած խնդիրների ու նախագծային փոփոխությունների պատճառով մի քանի փողոցներում աշխատանքները նախորդ տարի մնացին անավարտ։ Երկրորդ փուլն ավարտին է հասցվելու, զուգահեռ նաև երրորդն է մեկնարկելու։ Իսկ երրորդ […]

̰
Պատժամիջոցները «թանկացրել» են նաև եվրոպացիների կյանքը․ ՌԴ ԱԳՆ

19:53 28.03.2022

ՌԴ նկատմամբ պատժամիջոցները եվրոպացիների կյանքը ևս «թանկացրել են»: Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները խարխլում են միության երկրների տնտեսությունները, հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Եվրոպական խորհրդի նիստի արդյունքները։ «Բրյուսելի պաշտոնյաները  հասարակ եվրոպացիներին են դատապարտում ոչնչացված սոցիալական մոդելի, էլեկտրաէներգիայի և վառելիքի չափազանց թանկ գների, սոցիալական նպաստների կրճատման՝ հօգուտ ռազմական բյուջեի, արագընթաց գնաճի և զանգվածային գործազրկության»,- […]

̰
Ֆրանսիայում վառելիքի գները հասել են ռեկորդային առավելագույնի

19:36 28.03.2022

Անցած շաբաթ Ֆրանսիայում վառելիքի գներն աճել են միջինը 14 ցենտով՝ հասնելով ռեկորդային առավելագույնի, համաձայն երկրի շրջակա միջավայրի նախարարության տվյալների: Պաշտոնական տվյալներով՝ վերջին յոթ օրվա ընթացքում դիզվառելիքի գինը բարձրացել է միջինը 14 ցենտով՝ հասնելով 2,1165 եվրոյի մեկ լիտրի համար (մեկ շաբաթ առաջ՝ 1,9755 եվրո մեկ լիտրի դիմաց), SP95 բենզինի գինը հասել է 1,9670 եվրոյի մեկ լիտրի […]

̰
Ժոզեպ Բորելն ասել է, թե երբ ԵՄ-ն կկարողանա հրաժարվել ռուսական գազից

21:13 27.03.2022

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը կարծում է, որ ԵՄ երկրները երկու տարվա ընթացքում կկարողանան հրաժարվել ռուսական գազից։ «Երկու տարվա ընթացքում Եվրոպան կհրաժարվի ռուսական գազից»,- ասել է Բորելը Sky News Arabia-ին տված հարցազրույցում։ Եվրոպացի քաղաքական գործչի խոսքով՝ ԵՄ-ն նախատեսում է գազի մատակարարման համար օգտագործել տարբեր աղբյուրներ։ «Մենք ձգտում ենք նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգառեսուրսներից, այլ ոչ […]

̰
Արևմուտքն իրեն թակարդի մեջ է գցել` Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով.The Guardian

19:48 27.03.2022

ԱՄՆ-ի և Եվրամիության (ԵՄ)  դաշնակիցների հակառուսական պատժամիջոցները հանգեցրին նրան, որ արևմտյան երկրներն իրենք ընկան Ռուսաստանի համար պատրաստված ծուղակը։ Այս մասին մարտի 24-ին հայտնել է The Guardian-ը։ «Վաշինգտոնը լծակներ ունի համաշխարհային ֆինանսական համակարգի վրա, սակայն հաճախ Միացյալ Նահանգները չի կարողանում որոշել նպատակները», – նշում է հրատարակությունը։ Գլոբալացման ներկայիս մոդելը ցանց է, որտեղ երկրները կարող են թակարդի […]

̰
Թբիլիսիում բողոքում են վառելիքի թանկացման դեմ

19:23 27.03.2022

Թբիլիսիում բողոքում են վառելիքի թանկացման դեմ։ Ցուցարարները հավաքվել են Հանրապետության հրապարակում, որտեղից երթով շարժվել են խորհրդարանի շենքի ուղղությամբ։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Քաղաքացիներն ասում են, որ վառելիքի գինը հասել է պատմական առավելագույնի, և այժմ կոնկրետ գործողություններ են անհրաժեշտ։ Ցուցարարները պահանջում էին վերացնել ակցիզի հարկը, ինչը, ըստ նրանց, կբերի վառելիքի գնի նվազմանը։ Վառելիքի գների թանկացման դեմ բողոքի […]

̰
ԵՄ-ն նախատեսում է ստեղծել էներգառեսուրսների գնումների միասնական հարթակ

17:00 27.03.2022

Եվրամիությունը (ԵՄ) նախատեսում է ստեղծել էներգառեսուրսների գնումների ընդհանուր հարթակ, որը հասանելի կլինի Բալկաններին և Արևելյան գործընկերության երեք ասոցացված անդամներին, ասվում է ԵՄ խորհրդի կողմից երկօրյա գագաթնաժողովից հետո հրապարակված հաղորդագրությունում: Հաղորդում է 1tv.ge-ն։ Փաստաթղթի համաձայն՝ ԵՄ-ն աստիճանաբար կվերացնի իր կախվածությունը ռուսական գազի, նավթի և ածուխի ներկրումներից որքան հնարավոր է շուտ, ինչպես նշված է Վերսալյան հռչակագրում։ Ռուսական […]

̰
Ֆրանսիական հայտնի ընկերություններից մեկը հրաժարվել է լքել ռուսական շուկան

13:20 27.03.2022

Ֆրանսիական «Ашан» մանրածախ առևտրի գլխավոր տնօրեն Իվ Կլոդն ասել է, որ ընկերությունը շարունակում է գործել ՌԴ-ում՝ չնայած ճնշումներին, քանի որ ցանկանում է պահպանել աշխատակիցների հաստիքները և նաև «շարունակել կերակրել բնակչությանը», գրում է Коммерсант-ը։ «Մեզ համար ամենակարևորը մեր աշխատակիցներին պահելն ու մեր հիմնական առաքելության իրականացումն է՝ շարունակել կերակրել այս երկու երկրների բնակչությանը։ Մենք երբեք այլ նպատակ […]

̰
Բիտանացիները դժգոհում են թանկացումներից և իշխանությունների անգործությունից

11:42 27.03.2022

Վառելիքի և ապրանքների գների աճի պատճառով Մեծ Բրիտանիայի բնակիչներին կորցրել են ապագայի նկատմամբ վստահությունը, հայտնում է Sky News-ը։ Սոցիալական աշխատող Դոն Սքոֆիլդի խոսքով, ստեղծված իրավիճակում պետության  աջակցության միջոցները նրան ավելի են նյարդայնացնում։ Մասնավորապես, սոցիալական ապահովագրության պետական ​​համակարգի նորամուծությունների շնորհիվ տարեկան մոտ 300 ֆունտ խնայելու հնարավորությունը լավատեսություն չի ներշնչում, քանի որ այդ գումարը դեռ բավարար չէ։ […]

̰
BACK_TO_TOP