TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+16.04 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ինչ են իրարից գնում Հայաստանն ու Վրաստանը

19:14 21.12.2021

2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանից Հայաստան է արտահանել 226 380 դոլար արժողությամբ արտադրանք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 164 764 միլիոն դոլարի արտադրանք: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը: Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այս տարվա 11 ամիսներին Վրաստանը Հայաստանից ձեռք է բերել 385 313 մլն դոլարի արտադրանք՝ նախորդ […]

̰
Ռուսական գազի տարանցումը Եվրոպա դադարեցվել է

18:20 21.12.2021

Յամալ-Եվրոպա գազատարով դադարեցվել է դեպի Գերմանիա գազի մատակարարումը՝ «Գազպրոմ» ընկերության կողմից մայրուղու պոմպային հզորությունների ամրագրումից հրաժարվելու պատճառով։ Այդ մասին վկայում են գերմանական Gascade գազափոխադրումների օպերատորից դեկտեմբերի 21-ին  ստացված տվյալները։ Gascade-ի թարմացված տվյալների համաձայն՝ գազատարն անցել հակադարձ ռեժիմի՝ արևմուտքից արևելք։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Գազպրոմ» ընկերությունը դեկտեմբերի 21-ի համար չի ամրագրել «Յամալ-Եվրոպա» խողովակաշարով դեպի […]

̰
Էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է թանկանա․ ՀԾԿՀ-ն քննարկում կանցկացնի

21:53 20.12.2021

Հանրային ծառայությունները կարգավորող ծառայությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի դեկտեմբերի 23-ին ժամը 16:00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների, այդ թվում՝ մատակարարի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում: «Այդ առնչությամբ, ի լրումն հանձնաժողովի կայքում 17.12.2021թ. […]

̰
Գնել Սանոսյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նոր նախագահին

21:41 20.12.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը դեկտեմբերի 10-ին Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նոր նախագահ Վահագն Գևորգյանին։ Նախարարը շնորհավորել է Վահագն Գևորգյանին և ընդգծել, որ վերջինս լավ հմտություններ, փորձ ու գիտելիքներ ունի և հույս է հայտնել, որ այդ ամենը կներդրվի բարդ ու չափազանց կարևոր ոլորտի զարգացման գործում։ Վահագն Գևորգյանն իր հերթին շնորհակալություն […]

̰
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վրաստանում գործող երեք ընկերությունների նկատմամբ

19:55 20.12.2021

Ամերիկայի Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել մի շարք երկրներում գործող ընկերությունների, այդ թվում՝ Վրաստանում գործող երեք ընկերության նկատմամբ։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 17-ին հրապարակված հաղորդագրության համաձայն՝ «սև ցուցակում» ընդգրկված են այն ընկերությունները, որոնք ԱՄՆ-ի կողմից դիտվում են որպես սպառնալիք իր արտաքին քաղաքականության կամ ազգային շահերի համար։ Ընդհանուր հաշվով` «սև ցուցակում» հայտնվել են Չինաստանում, […]

̰
Ռուսաստանը հրաժարվել է իրանական պղպեղից և թուրքական նռից

19:37 20.12.2021

  2021 թվականի նոյեմբերի 17-ից Ռուսաստանը դադարեցրել է պղպեղի և նռան ներկրումը Թուրքիայից, իսկ դեկտեմբերի 10-ից՝ թուրքական խաղողի ներկրումը, այս մասին հայտնում է Роспотребнадзор-ի կայքը։ Գերատեսչությունում նշում են, որ հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 7-ը ընկած ժամանակահատվածում Թուրքիայից և Իրանից 33 արտադրողի վեց տեսակի գյուղմթերքներում, այդ թվում՝ կիտրոն, մանդարին, պղպեղ, խաղող և նուռ, հայտնաբերվել են 12 թունաքիմիկատների […]

̰
ՀՀ-ն ու Վրաստանը փորձելու են առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի. տեղի է ունեցել երկկողմ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը

19:19 20.12.2021

Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների արտաքին քաղաքական, տնտեսական, պաշտպանական և այլ ոլորտները համակարգող գերատեսչությունների ղեկավարները: Նիստի սկզբում ողջույնի խոսքով հանդես են եկել նախ Վրաստանի, ապա Հայաստանի կառավարությունների ղեկավարները: Իր խոսքում […]

̰
Դավոսի  Համաշխարհային տնտեսական համաժողովը հետաձգվում է

18:18 20.12.2021

Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովը հետաձգել է իր տարեկան նիստը Omircon շտամի տարածման  պատճառով, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ «Տարեկան ժողովը պետք է կայանար Շվեյցարիայի Դավոս-Կլոստերս քաղաքում 2022 թվականի հունվարի 17-21-ը: Այն այժմ նախատեսվում է անցկացնել ամռան սկզբին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ընդգծվում է, որ համաճարակային ներկա իրավիճակում չափազանց դժվար է գլոբալ  հանդիպում անցկացնելը։ Չնայած հանդիպման […]

̰
Հայաստանը Թբիլիսիում մասնակցում է դեսպանատների ամանորյա տոնավաճառին

19:58 18.12.2021

Թբիլիսիի Sheraton Metechi Palace հյուրանոցում բացվել է Վրաստանում դեսպանատների ավանդական բարեգործական ամանորյա տոնավաճառը։ Կանանց միջազգային ասոցացիա-Վրաստանի (IWAG) կազմակերպած երկօրյա տոնավաճառին մասնակցում են 15 դեսպանատներ, ինչպես նաև ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի վրաստանյան ներկայացչությունները: «Ալիք մեդիայի» հաղորդմամբ, սուրբծննդյան բարեգործական ցուցահանդեսին մասնակցում է նաև Վրաստանում ՀՀ դեսպանատունը։ Հայկական տաղավարում ներկայացված են ազգային հուշանվերներ, զարդեր, ձեռագործ  աշխատանքներ, հայկական արտադրության քաղցրավենիք, խմիչքներ, […]

̰
Արմավիրի մարզպետը հետևել է Մյասնիկյան և Դալարիկ բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

18:05 18.12.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Բաղրամյան համայնքի Մյասնիկյան և Դալարիկ բնակավայրեր, ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացել պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով ավարտված և ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքներին։ Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։ Մյասնիկյանում մարզպետին ներկայացվել է, որ հաշվետու տարում բնակավայրում հաստատվել է 106 մլն 501,99 հազար դրամ ընդհանուր ծրագրային արժեքով համաֆինանսավորման երեք ծրագիր՝ նախատեսված Մոնթե […]

̰
Վրաստանում բարձր գնաճի պատճառը նաև հայ-ադրբեջանական հակամարտությունն է․ Ազգային բանկի նախագահ

08:58 18.12.2021

Վրաստանում, Ադրբեջանի և Հայաստանի համեմատ, ավելի բարձր գնաճ է նկատվել։ Ըստ Վրաստանի Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեի՝ պատճառներից մեկը հայ-ադրբեջանական հակամարտությունն է։ Այս մասին փոխանցում է Aliq.ge-ն։ «Գիրչի» կուսակցության անդամ Յագո Խվիչիան Գվենետաձեից հետաքրքրվել է, թե ինչպես է ստացվել, որ Վրաստանում գնաճն ավելի բարձր է, քան հակամարտության կողմ հանդիսացող երկրներում: Գվենետաձեն նշել է, որ Վրաստանում […]

̰
ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Հյուսիսային 3 մարզերի աշխատախմբերի հանդիպումը

20:54 17.12.2021

2021թ․ դեկտեմբերի 16-17-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» ծրագրի (EU-GAIA) շրջանակներում տեղի է ունեցել Տավուշի, Շիրակի եւ Լոռու մարզերի 3 աշխատանքային խմբերի միջմարզային համատեղ երկօրյա աշխատաժողովը: Աշխատաժողովին մասնակցել են Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և մարզպետարանի համապատասխան ոլորտների ներկայացուցիչներ: Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել, քննարկել և վավերացնել «AM Partners» ընկերության […]

̰
Էրդողանը փոխել է ֆինանսների փոխնախարարներին՝ լիրայի արժեզրկման ֆոնին

20:40 17.12.2021

Թուրքական լիրայի շարունակական արժեզրկման ֆոնին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պաշտոնանկ է արել երկրի ֆինանսների և գանձապետարանի երկու փոխնախարարներին: Գրում է  Ermenihaber․ am-ը։ Շաքիր Էրջան Գյուլի եւ Մեհմեթ Համդի Յըլդըրըմի փոխարեն ֆինանսների պաշտոնում նշանակվել են Մահմութ Գյուրքանն ու Յունուս Էլիթաշը։ Մինչդեռ դեկտեմբերի 2-ին ևս Էրդողանի հրամանով աշխատանքից ազատվել է ֆինանսների և գանձապետարանի նախարար Լյութֆի Էլվանը, որին […]

̰
«Ներուժ» ծրագրի համատեղ իրականացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

19:43 17.12.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի միջև դեկտեմբերի 17-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել «Ներուժ» ծրագիրը համատեղ մշակելու և իրականացնելու համար: Հուշագրի նպատակն է Հայաստանի տնտեսության զարգացման գործում Սփյուռքի ներուժի ներգրավումը և հայրենադարձության խթանումը: Նախատեսվում է նաև համագործակցություն իրականացնել Հայաստանում նորարարական և տեխնոլոգիական ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր […]

̰
Գյումրիի 2022-ի բյուջեում կանխատեսվում է սեփական եկամուտների ավելացում տեղական տուրքերի դրույքաչափերի բարձրացման հաշվին

19:37 17.12.2021

Գյումրիի քաղաքապետարանի սեփական եկամուտները հաջորդ տարում կաճեն, ինչն էլ իր հերթին կապահովի 2022-ի բյուջեում սեփական եկամուտների ավելացում՝ 2021-ի համեմատ։ Այս մասին այսօր բյուջեի հանրային քննարկման ժամանակ հայտնել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարը։ Սեփական եկամուտների աճ է կանխատեսվում՝ ի հաշիվ տեղական տուրքերի դրույքաչափերի բարձրացման։ Քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։ […]

̰
ԵՀ-ն մտադիր է ատոմը և գազը էներգիայի՝ էկոլոգիապես մաքուր աղբյուրներ ճանաչել

17:00 17.12.2021

Եվրահանձնաժողովը (ԵՀ) մինչև 2021 թվականի վերջը կճանաչի, որ ատոմը և բնական գազը էներգիայի ստացման՝ էկոլոգիապես մաքուր աղբյուրներ են: Դեկտեմբերի 17-ին այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Չեխիայի վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Բաբիշն՝ ամփոփելով իր՝ նախարարների կաբինետի աշխատանքի արդյունքները, որը մի քանի ժամ անց իշխանությունը հանձնել է վարչապետ Պետր Ֆիալայի կառավարությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «(Դեկտեմբերի 17-ի) առավոտյան […]

̰
ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները

15:52 17.12.2021

ԵՄ 27 երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում միաձայն որոշել են վեց ամսով երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական սեկտորային պատժամիջոցները։ Այս մասին ուրբաթ գիշերը գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ «ԵՄ 27 երկրների ղեկավարները միաձայն որոշել են երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին կատարել գործարքի իր մասը և […]

̰ ̰
Առաջարկվում է կանոնակարգել սեզոնային առևտրի կազմակերպման գործընթացը

21:00 16.12.2021

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ սահմանվում են Երևանում հանրային […]

̰
192 մլն 484,1 հազար դրամ՝ Արմավիրի մարզի 14 համայնքում սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու համար

19:01 16.12.2021

Կառավարության այսօրվա նիստում 192 մլն 484,1 հազար դրամ է հատկացվել Արմավիրի մարզի 14 համայնքում սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու նպատակով: Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։ Համայնքներն իրենց մասով ֆինանսավորվել են, և պետության ֆինանսավորման անհրաժեշտությունն էր առաջացել, որի համար, ըստ ծրագրերի, կտրամադրվի 7 մլն 160,5 հազար դրամ Դալարիկ համայնքի Օրջոնիկիձեի, Երիտասարդական, Գորկու և Շահումյան փողոցներում ոռոգման ներտնտեսային բաց […]

̰
Վրաստանը և Թուրքիան շարունակում են նվազեցնել գյուղատնտեսական ապրանքների և ծառայությունների առևտրի մաքսատուրքերը

18:53 16.12.2021

Գյուղատնտեսական ապրանքների և ծառայությունների առևտրի մաքսատուրքերի հետագա ազատականացման շուրջ Վրաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին Թբիլիսիում։ Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության լրատվական ծառայությունից։ Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան Բաքվում Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա գործարար համաժողովի շրջանակներում Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշի հետ քննարկել է Վրաստանի և Թուրքիայի միջև […]

̰
Փորձում ենք գործիքներ գտնել գնաճը զսպելու համար. Վահան Քերոբյան

16:16 16.12.2021

Իրական տնտեսական աճ՝ գնաճի ֆոնին․ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է այս թեմայից և նշել, որ թեև կա իրական տնտեսական աճ, սակայն կառավարությունն անհանգստացած է Հայաստանում գնաճի մակարդակով և փորձում է գործիքներ գտնել այն զսպելու համար։ «Թե՛ ներքին շուկայում, թե՛ ԵԱՏՄ գործընկերների հետ փորձում ենք գործիքներ գտնել, որպեսզի կարողանանք գնաճը զսպել։ Որոշակի […]

̰
ՀՀ-ից մի շարք ապրանքների (անմշակ կաշի) վրա վեց ամիս ժամկետով արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել

15:53 16.12.2021

Կառավարության որոշմամբ ՀՀ-ից մի շարք ապրանքների (անմշակ կաշի) վրա վեց ամիս ժամկետով արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել։ ▪️ խոշոր եղջերավոր անասունների կամ ձիազգի կենդանիների չմշակված մորթեր՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված ▪️ ոչխարների չմշակված մորթեր կամ գառների մորթիկներ բրդյա ծածկույթով կամ առանց բրդյա ծածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված ▪️ այլ չմշակված մազածածկույթով կամ առանց […]

̰
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների համար լրացուցիչ 8 մլրդ դրամ կհատկացվի

15:09 16.12.2021

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին և երկրորդ միջոցառումների և «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով սահմանված վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքների առավելագույն չափ և արտոնյալ պայմաններ սահմանելու մասին» որոշումներով ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարումն ապահովելու համար: Ընդհանուր առմամբ առաջարկվում է վերոնշյալ միջոցառումներին լրացուցիչ հատկացնել 8,015,504.4 հազ. […]

̰
Քերոբյանը ներկայացրեց, թե որքան գումար է անհրաժեշտ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ- Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցման համար

14:25 16.12.2021

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մանրամասնեց, թե որքան գումար է անհրաժեշտ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շինարարության համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Քերոբյանն ասաց, որ կան որոշ մանրուքներ, որոնք պետք է հաշվի առնվեն` սկսած ժամանակացույցից և վերջացրած նրանով, թե որ հատվածներում է կառուցվելու երկաթգիծը: «Գիտեմ, որ շատ քիչ գումար է անհրաժեշտ, որպեսզի վերանորոգվի […]

̰
Գյումրիի Տիգրան Մեծի 5 շենքի ամրացման նախագիծ կազմելու համար կառավարությունը գումար է հատկացրել

19:26 15.12.2021

Գյումրիի Տիգրան Մեծի 5 շենքը ընդգրկվել է ամրացման պետական ծրագրում։ Հոկտեմբերին կառավարությունը որոշում է կայացրել ու գումար հատկացրել շենքի ամրացման նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու համար։ Պատմաճարտարապետական արժեք շենքի մեկ մուտքը 2003-ին է ամրացվել «Լինսի» հիմնադրամի միջոցներով, մյուս 3 մուտքերի բնակիչները ամրացման ծրագրին սպասում են արդեն որերորդ տարին։ 2019-ին Տիգրան Մեծի 5-ի ու ևս 3 վթարային շենքերի […]

̰
Ազատամուտ գյուղում սուբվենցիոն ծրագրով 5 շենքի տանիքներ են հիմնանորոգվում

18:56 15.12.2021

Ազատամուտ գյուղում շենքերի կառուցումից հետո առաջին անգամ 5 շենքի տանիքներ ևս հիմնանորոգվում են։ Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։ Կառավարության սուբվենցիոն ծրագրով, Ազատամուտի համայնքապետարանի, համայնքի բնակիչների և բարերաների համաֆինանսավորմամբ, վերանորոգվում են համայնքի բազմաբնակարան 5 շենքի տանիքներ: Ծրագրի արժեքը 48.4 մլն ՀՀ դրամ է, որից կառավարության ներդրումը կազմում է 50%, Ազատամուտի համայնքապետարանի ներդրումը՝ 30%, բնակիչների և բարերարների ներդրումը՝ […]

̰
Նավերի շարժը Բոսֆորով վերսկսվել է

16:04 15.12.2021

Նավերի շարժը Բոսֆորով, որը նախկինում դադարեցվել էր լցանավի վթարի պատճառով, վերականգնվել է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Թուրքիայի առափնյա պահպանության վարչությունից։ Չորեքշաբթի օրը, ավելի վաղ, նախարարությունը հայտնել էր, որ «Ahmet Telli» լցանավի շարժիչի խափանման պատճառով Բոսֆորի նեղուցով նավերի շարժը դադարեցվել է, լցանավի քարշակը տարվում է անվտանգ վայր։ «Մեկուկես ժամով դադարեցված Բոսֆորի երթևեկությունը վերականգնվել է»,- ասել է […]

̰
Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1550 դոլարը

15:48 15.12.2021

Հոկտեմբերի 6-ից ի վեր առաջին անգամ Եվրոպայում գազի ֆյուչերսների գները գերազանցել են հազար խորանարդ մետրի դիմաց 1550 դոլարը: Նախորդ օրվա գնահատված գնի՝ 1499 դոլարի համեմատ ինքնարժեքն աճել է 3,7%-ով։ Թանկանում են նաև տեղում պայմանագրերը։ Եթե ​​նոյեմբերին վառելիքի արժեքը մոտենում էր 950 դոլարին, ապա այժմ այն ​​մոտենում է 1130 դոլարի մակարդակին։ Էներգետիկ հետազոտությունների անկախ Rystad Energy […]

̰
ՄԱԿ-ն ԱՄՆ-ին կոչ է անում չեղարկել կամ սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները

12:27 15.12.2021

ՄԱԿ-ը ԱՄՆ-ին կոչ է անում չեղարկել կամ սառեցնել Թեհրանի դեմ պատժամիջոցները՝ որպես Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մաս։ Խոսքը վերաբերում է նաև նավթի առևտրին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, երեքշաբթի օրն այսպիսի հայտարարություն է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոն։ «Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ ես […]

̰
BACK_TO_TOP