18:10 17.01.2022
Մարզի գյուղացիական տնտեսությունները գարնան գյուղատնտեսական աշխատանքներին պատրաստվելու համար դեռ տարեսկզբին են կարգավորում ազոտական պարարտանյութի ձեռք բերման հարցը։ 4-րդ տարին է՝ գյուղացին պարարտանյութը ձեռք է բերում շուկայից, մատակարար ընկերությունները ֆերմերներին զգուշացրել են, որ միջազգային շուկայում տեղի ունեցած թանկացումների պատճառով 6-7 հազար դրամ արժողության պարարտանյութը հողագործին այս տարի կվաճառվի եռակի թանկ։ Մարզի գյուղացիական տնտեսությունները խնդիրը կարգավորել և […]
09:05 15.01.2022
Նավթի համաշխարհային գներն արագացրել են աճի տեմպը, իսկ Brent տեսակի նավթի գինը, հոկտեմբերի 27-ից ի վեր առաջին անգամ, գերազանցել է մեկ բարելի դիմաց 86 դոլարը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով բորսային տվյալներին։ Brent-ի մարտյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1,74%-ով՝ հասնելով 86 դոլարի։ WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը բարձրացել է 2,12%-ով՝ հասնելով 83,86 […]
23:12 14.01.2022
Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը Twitter-ում հաստատել է, որ էլեկտրական մեքենաների իր Tesla ընկերությունը սկսել է ընդունել Dogecoin կրիպտոարժույթը՝ որպես տարբեր բրենդային ապրանքների համար վճարում։ «Tesla-ի ապրանքները կարելի է գնել Dogecoin-ով»,- գրել է Մասկը Twitter-ում: Կրիպտոարժույթը ներկայումս արժե 0,2 դոլար և ունի 26,45 միլիարդ դոլար շուկայական կապիտալիզացիա: Վերջին 24 ժամվա ընթացքում Dogecoin-ի փոխարժեքն աճել է ավելի […]
19:37 14.01.2022
2021 թվականին հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 816 660 զբոսաշրջիկ։ Զբոսաշրջության կոմիտեի վիճակագրության համաձայն՝ Հայաստան են այցելում հիմնականում զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և ԱՄՆ-ից։ Մասնավորապես, անցյալ տարի Ռուսաստանից ժամանել է 375 930 զբոսաշրջիկ, Իրանից՝ 85 310, Վրաստանից՝ 57 713, ԱՄՆ-ից Հայաստան՝ 30 494 զբոսաշրջիկ։ Ամենաշատը զբոսաշրջիկները երկիր են ժամանել օգոստոսին՝ 143.168: Ամենապասիվ ամիսը հունվարն էր, […]
20:32 13.01.2022
Կառավարությունը հաստատել է ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին որոշումը։ Որոշումը կնպաստի տեղական ցեմենտ արտադրողների արտադրական ծավալների աճին, որի արդյունքում երրորդ երկրներից ներկրվող ցեմենտը որոշակի մասով կփոխարինվի տեղականով։ Որոշման նպատակն է շարունակական դարձնել պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները, նպաստել տեղական ցեմենտի արտադրության զարգացմանը, ցեմենտի […]
15:14 13.01.2022
Ռուսաստանը «չի լքի» Բելառուսին, որի դեմ պատժամիջոցներ են սահմանվել, հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա չի պատասխանել այն հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Ռուսաստանի Դաշնությունը վերահղել բելառուսական կալիումային պարարտանյութերի մատակարարումներն իր տարածքով այն բանից հետո, երբ Լիտվան հրաժարվեց նման տարանցումից Մինսկի դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։ «Ես անպատասխան եմ թողնում ձեր […]
19:24 12.01.2022
«Ռոսսելխոզնադզորը» հունվարի 12-ից արգելում է Ղազախստանից կենդանիների և անասնաբուծական արտադրանքի ներկրումը, որը պայմանավորված է էպիզոոտիկ հիվանդությունների վիճակի վատթարացմամբ։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Արգելք է մտցվել նաև հում մսի և մսամթերքի, կաթի և կաթնամթերքի, բրդի, աղիքային հումքի, կաշվի, կենդանական և բուսական ծագման կերային և կերային հավելումների ներմուծման վրա։ […]
15:30 12.01.2022
Հունվարի 12-ին Վահե Հակոբյանի նախագահությամբ կայացել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի անդամները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել Կառավարության հեղինակած ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրանց կից ներկայացված օրինագծերի փաթեթներին, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության հարկային […]
11:42 12.01.2022
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն պարբերաբար ստացվել են օպերատիվ տվյալներ, որ մի շարք քաղաքացիներ իրենց փաստացի պատկանող, սակայն երրորդ անձանց անվամբ գրանցված ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի միջոցով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն են ներմուծում մեծ քանակությամբ ցորեն և այդ գործընթացի ժամանակ խուսափում են առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց: Վերջիններս օգտվել են հարկային օրենսգրքով սահմանված […]
19:51 11.01.2022
Թուրքիայից 2021 թվականին արտահանվել է ընդհանուր 22.4 միլիարդ դոլար արժողությամբ մեքենա և սարքավորում, ինչը 21․4 տոկոսով ավելին է 2020 թվականի համեմատությամբ։ Իսկ ընդհանուր արտահանումը երկրից 2021-ին կազմել է 225.4 միլիարդ դոլար։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի մեքենաշինական միության կառավարման խորհրդի նախագահ Էմրե Գենջերը։ Նա նշել է, որ մեքենաների և սարքավորումների արտահանման գրեթե […]
11:56 11.01.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարել է երկու ամսում մշակել և ընդունել երկրի բնակչության եկամուտների ավելացման ծրագիր։ «Պետք է ձեռնարկել հետևյալ միջոցառումների համալիրը՝ մշակել բնակչության եկամուտների ավելացման ծրագիր, աշխատանքը պետք է լինի ճշգրիտ և հասցեական։ Հանձնարարում եմ կառավարությանն ընդունել եկամուտների ավելացման ծրագիր։ Երկու ամսվա ընթացքում կառավարությունը պետք է ապահովի Սոցիալական օրենսգրքի ժամանակին ընդունումը»,- ասել է […]
10:15 11.01.2022
2018-2021 թվականներին իրականացվել է շուրջ 1190 սուբվենցիոն ծրագիր։ Այս մասին հայտարարվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ հունվարի 10-ին տեղի ունեցած Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Կառավարության կողմից համայնքների զարգացմանը նպաստող այս գործիքի կիրառումն ու ընդգծել, որ այն իրական […]
19:52 10.01.2022
Շրջակա միջավայրի նախարարությունը e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրել «Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը: «Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվի աղբավայրի մոնիթորինգի ծրագրի մշակման և իրականացման կարգը։ Սահմանված կարգին համապատասխան պատշաճ իրականացված մոնիթորինգը կնպաստի աղբավայրերի շահագործման ընթացքում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար […]
18:26 10.01.2022
2021 թվականին Շիրակի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4 մլրդ 463 մլն դրամ, որից պետության մասնաբաժինը՝ 2մլրդ 278 մլն դրամ (51%), իսկ համայնքների մասնաբաժինը՝ 2 մլրդ 185 մլն (49%)։ Իրականացվել են փողոցների կառուցում, նորոգում, ասֆալտապատում, սալարկում և խճապատում, մանկապարտեզների և հասարակական շենքերի վերանորոգում ու կառուցում, խմելու […]
18:56 08.01.2022
Բուլղարիան տեխնիկապես պատրաստ է եվրոյի ներդրմանը, մնացել են լուծել չնչին խնդիրներ։ Այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ասեն Վասիլևը, գրում է vesti.ru-ն։ Այսպիսով, 2024 թվականի հունվարի 1-ից Բուլղարիան կանցնի եվրոյի։ «Անհրաժեշտ է բացատրական քարոզարշավ անցկացնել, որպեսզի բոլորը հասկանան, թե ինչ է նշանակում այս անցումը»,- ընդգծե է Ա.Վասիլևը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։ Եվրագոտու պաշտոնական արժույթի […]
19:05 06.01.2022
Աջարիայում խուրմա արտահանելու շրջանն արդեն ավարտվել է, սակայն բնակչությունը դեռևս մանդարին է արտահանում։ Այս մասին ասել է Աջարիայի գյուղատնտեսության նախարարության ցիտրուսների վաճառքը համակարգող շտաբի ղեկավար Իրակլի Օնիանին։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ըստ Օնիանիի՝ հունվարի 4-ի դրությամբ արտահանվել է 36 535 տոննա մանդարին, ինչը 4 535 տոննայով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 32 000 տոննայի համեմատ։ […]
19:27 05.01.2022
Եվրոպան կարող է հայտնվել առանց գազ մնալու սպառնալիքի տակ առաջիկա երկու ամիսներին ցուրտ եղանակի և պահեստարաններում կապույտ վառելիքի քիչ պատճառով, գրում է Bloomberg-ը։ Որպես վառելիքի ճգնաժամի նախադրյալներ նշվում են անցումը էներգիայի վերականգնվող էներգիայի աղբյուրներին և բնական գազի ներքին արդյունահանմման ծավալների անկումը։ Անցյալ տարի եվրոպական երկրներում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է հողմային և արևային էներգիայի անկայունության պատճառով։ […]
19:08 05.01.2022
Ոռոգման համակարգերի արդիականացման նպատակով 2021 թվականին Արմավիրի մարզում տարբեր ծրագրերով մեծածավալ աշխատանքներ են իրականացվել։ Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։ Եվրոպական զարգացման բանկի ֆինանսավորմամբ մեկնարկել է ներտնտեսային ոռոգման համակարգերի վերականգնման ծրագիրը՝ ուղղված 39 համայնքի 92066 մ երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանցերի վերականգնմանը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2,2 մլրդ դրամ՝ համայնքների 10 տոկոս համաֆինանսավորմամբ: Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով […]
14:43 05.01.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2022 թվականի առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող մի շարք բարեփոխումներին: Կառավարությունը սահմանել է Ինքնակամ կառույցների և կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների հաշվառման կարգը: Հիմնավորման համաձայն՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու […]
12:36 05.01.2022
Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում իրավապահները ձերբակալել են գազի վերամշակման գործարանի տնօրենին, ով անհիմն բարձրացրել էր գազի գինը՝ առաջացնելով հասարակական դժգոհության ալիք։ Այս մասին հայտնում է zakon.kz լրատվական պորտալը։ Ֆինանսական մոնիտորինգ իրականցնող գործակալության տվյալներով՝ ձեռնարկության ղեկավարի կողմից անհիմն կերպով թանկացման դեպքի առթիվ նախաքննություն է սկսվել։ Բերման է ենթարկվել նաև հեղուկացված վառելիքի առևտրի էլեկտրոնային հարթակի ղեկավարը։ Նշվում է, […]
20:00 04.01.2022
2021 թվականին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզի 38 համայնքից ներկայացված 60 սուբվենցիոն ծրագիր: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 2.86 մլրդ դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը եղել է 114 մլրդ դրամ: Սուբվենցիոն ծրագրերն ուղղված են եղել հետևյալ ենթակառուցվածքների զարգացմանը. բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում ասֆալտապատմամբ – 12 ծրագիր, բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում սալարկմամբ,խճապատմամբ – 5 […]
19:40 04.01.2022
Իրանը նախատեսում է էներգիայի վերականգնվող աղբյուրների ռեսուրսների կիրառմամբ կառուցել մի քանի էլեկտրակայաններ՝ 35 հազար ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է էներգետիկայի փոխնախարար, Էներգիայի վերականգնվող աղբյուրների և էներգաարդյունավետության կազմակերպության ղեկավար Մահմուդ Կամանին։ Նա նշել է, որ հաջորդ տարի Իրանը մտադիր է սկսել վերականգնվող էներգիայի աղբյուրների հիման վրա նոր էլեկտրակայանների […]
19:33 04.01.2022
ՀՀ մաքսային ծառայությունը նշում է 30-ամյա հոբելյանը։ ՊԵԿ-ը մաքսային ծառայության կայացման և զարգացման 30-ամյա պատմության մասին տեսանյութ է հրապարակել
19:03 04.01.2022
Կորոնավիրուսային համաճարակի պատճառով համաշխարհային ճգնաժամը թուլացրել է ԱՄՆ դոլարի դիրքերը, ռուսական «Փրայմ» գործակալությանն ասել է Ռուսաստանի տնտեսական համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի փորձագետ Պլեխանովա Կավա Խոջան։ Տնտեսագետի խոսքով՝ շվեյցարական ֆրանկը նախորդ տարի դարձել է արտարժույթի շուկայում ամենակայուն արժույթը։ Ըստ նրա , դա պայմանավորված է Շվեյցարիայի հզոր տնտեսությամբ և վստահելի բանկային համակարգով: 2021 թվականի լավագույն եռյակում են […]
18:55 04.01.2022
2021 թվականին Արմավիրի մարզում հիմնվել է 1040,71 հա բազմամյա տնկարկ, որից՝ 927,19 հա պտղատու և 113,52 հա խաղողի այգի: Մարզում ինտենսիվ այգիները կազմում են 1314,77 հա, որից՝ խաղող՝ 378,8հա, ընկուզենի՝ 262,4 հա, նշենի՝ 198 հա, պիստակ՝ 221,7հա, կեռասենի՝ 100,6հա: 2021 թվականին մարզի գյուղացիական տնտեսություններից մթերող կազմակերպությունները մթերել են 7935 տոննա պտուղ, 5268 տոննա բանջարեղեն և […]
18:17 04.01.2022
Կառավարական հանձնաժողովը Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքում ցուցարարներին խոստացել է նվազեցնել գազի գինը և նրանց պատասխանատվության չենթարկելու երաշխիքներ է տվել, երեքշաբթի օրը հայտնել է երկրի վարչապետի մամուլի ծառայությունը։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նոր տարվա սկզբին Ղազախստանի արևմուտքում, նավթարդյունահանող Մանգիստաու շրջանի Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել հեղուկ նավթի գների կրկնակի բարձրացման դեմ։ Երկրի […]
15:05 04.01.2022
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը երկարաձգելու տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ Հայաստանում վերջնական որոշակի տեսակետ չկա: Այդուհանդերձ, կառավարությունը որոշում է կայացրել հանելու արգելանքը՝ հաշվի առնելով բոլոր կողմ և դեմ կարծիքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին պարզաբանեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ արգելքն, ըստ էության, չէր ծառայում իր նպատակին, քանի որ թուրքական ապրանքները, միևնույն […]
15:00 03.01.2022
Մեծ Բրիտանիայում տնային տնտեսությունների թիվը, որոնք ի վիճակի չեն վճարել իրենց էլեկտրաէներգիայի վարձերը, սպառնում է մինչև գարուն հասնել ռեկորդային մակարդակի, եթե կառավարությունը միջոցներ չձեռնարկի՝ մեղմելու էլեկտրաէներգիայի վարձավճարների ռեկորդային աճը։ Այս մասին գրում է Observer-ը՝ հղում անելով National Energy Action բարեգործական կազմակերպությանը, որը զբաղվում է «վառելիքային աղքատության» խնդիրներով։ Երկրում գրեթե 4 միլիոն տնային տնտեսություն արդեն տուժել […]
12:38 03.01.2022
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դենմեզը խոսել է այս տարի երկրում սևծովյան գազն օգտագործելու ծրագրերի մասին։ Այս մասին հաղորդում է Anadolu-ն։ Չայջումա շրջանում կառուցվող բնական գազի վերամշակման Ֆիլիոս գործարան կատարած այցի ժամանակ գերատեսչության ղեկավարն ասել է, որ գործարանի նախնական հզորությունը կկազմի օրական 10 միլիոն խորանարդ մետր։ Ավելի ուշ այս ցուցանիշը նախատեսվում է հասցնել […]
22:03 02.01.2022
Ձյան տեղումներով պայմանավորված մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման և փողոցները աղ ու ավազով մշակման աշխատանքները: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան իր էջում։ «Այս պահին Երևանի փողոցներում աշխատում է 43 միավոր հատուկ տեխնիկա, որից 38-ը ձյուն մաքրող, խոզանակող, աղ ու ավազ շաղ տվող, 3 ամբարձիչ և 2 ինքնաթափ: Ըստ անհրաժեշտության «Երևանի աղբահանություն և […]