10:32 15.12.2021
Չինաստանի առանցքային արդյունաբերական տարածքներից մեկում՝ Չժեցզյան նահանգում, որին բաժին է ընկնում երկրի ՀՆԱ-ի մինչև վեց տոկոսը, տասնյակ ձեռնարկություններ կարանտինի են ենթարկվել COVID-19-ի բռնկման պատճառով, արտադրությունը դադարեցվել է։ Reuters-ի հաղորդմամբ՝ տեղական նավահանգիստներում սահմանափակող միջոցները սպառնում են համաշխարհային տնտեսությանը և կարող են սրել ծովային ճանապարհով փոխադրումների խնդիրները: Գործակալությունը պարզաբանել է, որ բորսայում գրանցված առնվազն 20 առևտրային ընկերություններ […]
21:11 14.12.2021
2021թ. դեկտեմբերի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75%: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ 2021թ. նոյեմբերին արձանագրվել է 1.7% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.3% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 9.6%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս՝ նախորդ ամիսների կայուն վարքագծից հետո […]
19:59 14.12.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր առցանց ձևաչափով նախագահել է միջազգային էներգետիկ խարտիայի 32-րդ համաժողովը։ 2021 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել էր էներգետիկ խարտիայի համաժողովի նախագահությունը մեկ տարի ժամկետով: Նախարարը ՀՀ կառավարության և իր անունից ողջունել է էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակին, համաժողովի մյուս մասնակիցներին և արդյունավետ աշխատանք է մաղթել։ Նախարարը […]
19:56 14.12.2021
Վրաստանը սկսում է Թբիլիսի-Սագարեջո ավտոմայրուղու շինարարությունը, որը Վրաստանի մայրաքաղաքը կկապի Կախեթի մունիցիպալիտետի հետ։ Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտը։ Երթուղու երկու հատվածների կառուցման մասին համաձայնագիրը կազմվել է Կախեթի ուղղությամբ էքսպրես մայրուղու նախագծի շրջանակներում։ Թբիլիսի-Սագարեջո հատվածը Ադրբեջանի հյուսիս-արևմտյան շրջան տանող տարանցիկ միջանցքի մի մասն է։ Այս հատվածում երթևեկության հոսքերի ինտենսիվությունը […]
19:50 14.12.2021
Սուբվենցիոն ծրագրով Գյումրիի համար ձեռք բերված նոր միկրոավտոբուսների շահագործումն այս տարի չի լինի։ Ամռանը ներկրված 63 միկրոավտոբուսները, որոնք նախատեսված էին երթուղի դուրս բերել նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, տարբեր պատճառներով ձգձգվեցին: Նոր երթուղիների ցանցի շահագործման հստակ մեխանիզմ դեռ մշակված չկա, սպասարկող կազմակերպության ընտրությունն ու իրավակազմակերպչական ձևը ևս հստակեցված չէ։ Հուլիս ամսից բաց տարածքում կայանած 63 նոր միկրոավտոբուսներն ամիսը […]
19:33 14.12.2021
ԱՄՆ-ում SpaceX-ը գործարկել է Երկրի մթնոլորտը ածխաթթու գազից մաքրելու ծրագիր՝ դրա հետագա վերամշակմամբ։ Այս մասին Twitter-ում հայտնել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը։ «SpaceX»-ը ծրագիր է գործարկում մթնոլորտից CO2-ը հեռացնելու և այն հրթիռային վառելիքի վերածելու համար»,- գրել է գյուտարարը և կոչ արել բոլոր ցանկացողներին միանալ նախաձեռնությանը։ Մասկի խոսքերով՝ այս նախագիծը իր դերը կունենա նաև դեպի Մարս […]
18:08 14.12.2021
Այս տարի հիմնանորոգվել է Գեղարքունիքի մարզով անցնող Մ-14, Մ-4, Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի 39.4 կմ-ից մինչև 60.3 կմ հատվածը։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ 20.9 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը կատարել է «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ն։ Ամբողջ մակերեսով տեղադրվել են ճանապարհի նոր հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Շինաշխատանքների ընթացքում վերանորոգվել են նաև 12 կամուրջ և կամրջային անցումներ, տեղադրվել […]
15:46 14.12.2021
ՀՀ կենտրոնական բանկը գտնում է, որ կառավարությունը 2022-ին ոչ միայն ավելացնելու է տնտեսական աճը, այլ նաև բարձրացնելու է պոտենցիալը, 2021-ի համար 4.2 տոկոս տնտեսական աճ, 2022-ի համար՝ 5.3 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսում այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «Հաջորդ տարի նախատեսվում է ոչ միայն ընթացիկ ծախսերի որոշակի աճ, այլ նաև հսկայական ծավալի պետական […]
12:13 14.12.2021
Դեկտեմբերի 14-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 9.25% է, ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույք` 6.25%:
21:00 13.12.2021
Sputnik կենտրոնում Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Նուր–Սուլթան տեսակապի ձևաչափով տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերի նախարար Մաքսատ Մամիտկանովի ճեպազրույցը: Վերջինս անդրադարձել է միության 2022 թվականի նախագծերին, մասնավորապես ԵԱՏՄ տարածքում նավիգացիոն կապարակնիքների, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի վերահսկման համակարգերի ներդրման խնդիրներին: «2021 թվականի հուլիսի 1-ից է գործարկվել ինտերնետ-առևտրի պիլոտային ծրագիրը: Այդ համակարգի կարևոր գործիքներից մեկը ԵԱՏՄ անդամ պետություններում […]
19:46 13.12.2021
Եթե Բելառուսի դեմ արևմտյան պատժամիջոցները հանգեցնեն երկրում արտակարգ դրության, ապա ռուսական գազի տարանցումը Եվրոպա կդադարեցվի։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է թուրքական TRT հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում, որից հատվածներ է մեջբերում է BelTA լրատվական գործակալությունը։ «Եթե պատժամիջոցները, որոնք կիրառում են կամ կիրառելու դեպքում մեզ դնեն արտակարգ դրության մեջ, ուրեմն մեզ այլ ելք չի մնում, […]
19:07 13.12.2021
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով նավթի մատակարարումների ծավալը հասել է 500 մլն տոննայի։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ հայտնում է BP Azerbaijan-ը։ «ԲԹՋ-ի արտահանման նավթամուղը, որը շահագործվում է BP-ի կողմից, հասել է զգալի ցուցանիշի՝ Բաքվի մոտ գտնվող Սանգաչալի տերմինալից ընդհանուր առմամբ 500 մլն տոննա նավթ տեղափոխելով Ջեյհան՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով: Այն հանգրվանին հասավ դեկտեմբերի 12-ին, երբ 500 […]
18:50 13.12.2021
Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրով ավարտական փուլում են Ստեփանավանի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի շինարարական և վերանորոգման աշխատանքները: Այս կենտրոնը մեկ պատուհանի սկզբունքով որակյալ սոցիալական ծառայություններ է մատուցելու շուրջ 25 000 շահառուի: Հայաստանում արդեն իսկ գործում են նմանատիպ 35 կենտրոններ: Տեղեկացնում է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակը։
18:15 13.12.2021
Նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Արշակ Ասլանյանն ու Ռաֆայել Գևորգյանը։ Ողջունելով հյուրին՝ Վահան Քերոբյանը կարևորել է տնտեսության ոլորտում փոխշահավետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը։ Նախարարն ընդգծել է, որ հայ-սերբական տնտեսական հարաբերություններն ունեն ընդլայնման մեծ ներուժ և առաջարկել է նախանշել այն հիմնական […]
14:21 13.12.2021
Դեկտեմբերի 13-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է «Հարդ Ռոք Կաֆե Ինթերնեյշնլի» ֆրանչայզի գործառնությունների և զարգացման գծով փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեսին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանը: Փոխվարչապետը ողջունել է հյուրին՝ արտահայտելով իր ուրախությունը հանրաճանաչ բրենդի՝ Հայաստան մուտք գործելու և նոր բիզնես նախաձեռնության կապակցությամբ: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը բիզնեսի […]
12:01 13.12.2021
Դեկտեմբերի 10-ին նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ։ Հանդիպման հիմնական նպատակն էր նախանշել 2022 թվականին երկու երկրների տնտեսական համագործակցության առաջնահերթ ուղղությունները։ Հանդիպման սկզբում նախարար Քերոբյանը կարևորել է երկու երկրների համագործակցությունը տնտեսության մի շարք ոլորտներում։ «Մեր երկրների հումանիտար և քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա […]
22:20 12.12.2021
JPMorgan Chase Global Research-ի վերլուծաբանները կանխատեսել են կորոնավիրուսային համաճարակի ավարտ և համաշխարհային տնտեսության լիարժեք վերականգնում 2022 թվականին։ Այս մասին հայտնում է Axios-ը։ Փորձագետների կարծիքով՝ նոր պատվաստանյութերի և թերապևտիկ միջոցների մշակումը կհանգեցնի «գլոբալ շարժունակության ցիկլային վերականգնման և վերադարձի, ինչպես նաև սպառողների կողմից կուտակված պահանջարկի ազատման»: Միևնույն ժամանակ, փորձագետները նախազգուշացրել են նոր տարում ներդրողների համար հնարավոր ռիսկերի […]
19:41 11.12.2021
Եվրոպայում գազի գները շաբաթվա վերջին գերազանցել են 1200 դոլարը՝ հազար խորանարդ մետրի դիմաց։ Գազի հունվարյան ֆյուչերսների արժեքը շաբաթվա վերջին ֆիքսվել է հազար խորանարդ մետրի դիմաց 1200 դոլարից բարձր մակարդակի,այս մասին վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները։ Փորձագետները գների աճը կապում են եվրոպական ստորգետնյա պահեստարանների ցազի պաշարների ցածր մակարդակի, խոշոր մատակարարների կողմից սահմանափակումների և Ասիայում հեղուկ […]
18:30 11.12.2021
Վրաստանում՝ Գարդաբանիում, նախատեսվում է գազի առաջին պահեստարանի կառուցումը սկսել 2022 թվականին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Դավիթ Թվալաբեիշվիլին։ Ստորգետնյա պահեստարանների շինարարության նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 250 մլն եվրո։ Ֆինանսավորումը կկատարվի Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի ու միջազգային ֆինանսական կառույցների միջոցների հաշվին։ Նախորդ տարիներին ֆինանսական համակարգերի կողմից ստորգետնյա […]
22:16 10.12.2021
Դեկտեմբերի 6-8-ը հայկական 8 ընկերություն մեկ միասնական տաղավարով մասնակցել են Դուբայում անցկացվող Մերձավոր Արևելքի օրգանական և բնական արտադրանքի «MENOPE» ամենամյա ցուցահանդեսին, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ: Ցուցահանդեսը տարածաշրջանի միակ բիզնես միջոցառումն է, որը կենտրոնանում է բնական արտադրանքի վրա: Հայաստանի միասնական տաղավարով մասնակցությունը կազմակերպվել է Հայաստանում ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, […]
20:32 10.12.2021
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչն այցելել են Լոռի և Տավուշ մարզերի մի շարք համայնքներ՝ դպրոցներում ՊՀԾ աջակցությամբ ներդրված գյուղատնտեսական նորարար կարողությունները դիտարկելու նպատակով։ Պաշտոնյաները այցելել են Վանաձորի թիվ 27 և Թեղուտի դպրոցներին կից կառուցված ժամանակակից ջերմատներ, որտեղ աճեցվում են ավանդական և բարձրարժեք […]
16:34 10.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ԵԱՏՄ-ում որպես դիտորդ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսը, ինչպես նաև Եվրասիական […]
14:54 10.12.2021
ԵԱՏՄ փոխգործակցության գլխավոր ուղղություններից մեկը պետք է դառնա միության ներքին շուկայի զարգացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց ռեժիմով նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Առանց խոչընդոտների ներքին շուկայի զարգացումը կնպաստի մեր պետությունների տնտեսական աճին, մրցակցության բարձրացմանը, բիզնեսի ակտիվացմանը, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը, գործազրկության կրճատմանը: Ինտեգրացիոն գործընթացների ակտիվացումն ու խորացումը կնպաստեն Միության պետությունների […]
20:54 09.12.2021
Նավթի գներն աճում են՝ շնորհիվ այն նոր ազդանշանների, որ Omicron շտամի տարածումը համաշխարհային տնտեսության վրա այնքան լուրջ ազդեցություն չի ունենա, ինչպես իսկզբանե սպասվում էր, հայտնում է Interfax-ը։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի փետրվարյան ֆյուչերսների արժեքը մինչ օրս կազմել է 76,42 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,6 դոլարով (0,79%) բարձր է նախորդ շրջանի համեմատ։ WTI տեսակի […]
20:05 09.12.2021
Կառավարությունն այլևս չի համաֆինանսավորի հակակարկտային կայանների տեղադրման սուբվենցիոն հայտերը։ Մասնագիտական ուսումնասիրություններից հետո հակակարկտային կայանների արդյունավետությունը գնահատվել է ցածր և, ըստ մասնագետների, դրանք առաջացնում են բնապահպանական և մթնոլորտային մի շարք խնդիրներ: Շիրակի մարզում 196 հակակարկտային կայան է տեղադրված։ Բոլորը համայնքային սեփականություն են։ Գյուղապետարանները իրենց բյուջեների հաշվին են գնել ու տեղադրել։ Միայն 97 կայան վերջին 3 տարիներին […]
18:44 09.12.2021
2022թ․ հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, խնամքի նպաստը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի («ՀայՓոստի») միջոցով: Տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Անկանխիկ վճարումների անցումն առաջին փուլով արդեն տեղի է ունեցել 2021 թվականին, ըստ որի՝ 2021թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում […]
12:07 09.12.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են որ կառավարության որոշմամբ կհիմնադրվի «ՀԱՅ-ԱԼՄԱՍՏ» փակ բաժնետիրական ընկերություն։ Որոշման ընդունումը հնարավորություն կտա ադամանդի արտադրության ծավալներն ու արտահանումն ավելացնել տարեկան միջին հաշվով 150 մլն ԱՄՆ դոլարով։ Ոլորտում զբաղվածների թիվը հնարավոր կլինի հասցնել մինչև 5000, գործող խոշոր ձեռնարկությունների թիվը՝ 20-25-ի։ Ստեղծվող ընկերության նպատակը հայկական ընկերությունների կոնսոլիդացված պահանջարկի ձևավորումն է և դրա բավարարումը […]
19:54 08.12.2021
Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ 1995-1999 թվականների թողարկման բոլոր լարի անվանական թղթադրամները որպես վճարման միջոց օգտագործելու ժամկետը կլրանա 2021 թվականի վերջին։ Փոխանցում է Aliq Media-ն։ 2022 թվականի հունվարի 1-ից 1995-1999 թվականների թողարկման բոլոր լարի անվանական արժեքով թղթադրամների փոխանակումը հնարավոր կլինի միայն Վրաստանի Ազգային բանկի դրամարկղային կենտրոնում (Թբիլիսի, Կախեթի մայրուղի թիվ 72)։ «2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ […]