17:16 09.06.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորությամբ նախաձեռնել է GIS (աշխարհագրական տեղեկատվական) առաջատար համակարգի ուսումնական դասընթաց նախարարության աշխատակիցների համար։ Պիլոտային համակարգի ներդրումը գյուղատնտեսության ոլորտում հնարավորություն կընձեռի ձևավորել մոնիթորինգի և գնահատման մի հարթակ, որի միջոցով գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրերն ավելի հասցեական կդառնան։ Նոր հարթակի ստեղծումը նաև կնպաստի գյուղատնտեսության ավելի ճշգրիտ վարմանը և ոլորտում ապացույցների վրա […]
13:38 08.06.2021
Apple ընկերության սմարթֆոնների և պլանշետների նոր գործառնական համակարգերը բազմաթիվ գործառույթներ և բարելավումներ են ստացել: Apple-ը WWDC 2021-ում ներկայացրեց սմարթֆոնների և պլանշետների գործառնական համակարգերի նոր տարբերակները: Ինչպես iOS 15-ը, այնպես էլ iPadOS 15-ը բազմաթիվ փոփոխություններ են ստացել: Նկարներ, երաժշտություն, փոդքաստներ և ավելին տարածելու նոր եղանակներ հասանելի են դարձել Messages հավելվածում: Ուղարկված ամբողջ բովանդակությունը պահվում է համապատասխան […]
17:30 07.06.2021
Ֆիլիպինների Ներկայացուցիչների պալատը օրեր առաջ ընդունեց սիգարետի համեմատ ավելի քիչ վնասակար փոխարինիչների (Juul, IQOS և այլն) արտադրությունը, վաճառքն ու օգտագործումը կարգավորող օրենք։ «Առանց այրման նիկոտին մատակարարող համակարգերը կարգավորող ակտը» 154 ներկայացուցիչների կողմից համահեղինակած օրենք է, որն ակնհայտ տարբերակում է նոր սերնդի արտադրատեսակները այրվող սիգարետից՝ ըստ էության, ճանաչելով դրանց ավելի քիչ վնասակար լինելը։ Օրենքն արտացոլում է […]
15:26 05.06.2021
Ռուսաստանն արգելք է դրել հնդկաձավարի արտահանման վրա: Այն ուժի մեջ կլինի մինչև օգոստոսի 31-ը: Կառավարության նման որոշումը ընդունվել էր ապրիլի վերջին`պարենային անվտանգության ապահովման նպատակով: Արգելքը չի տարածվում միջազգային մարդասիրական օգնության, տարանցիկ ապրանքների, ապրանքների` այլ երկրներում Ռուսաստանի ռազմական կազմավորումների գործունեությանը աջակցելու, ինչպես նաև Բայկոնուրում և Շպիցբերգենում ռուսական կազմակերպությունների ապրանքների վրա: Ապրիլի վերջին Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը հանդես […]
14:06 05.06.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ամփոփ ներկայացրել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում երկու օրերի ընթացքում ունեցած հանդիպում-քննարկումները: Այս մասին նախարարի պաշտոնակատարը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Երեկ մասնակցել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած լիագումար նիստին, որի ընթացքում նախագահը ներկայացրեց ՌԴ գործարար օրակարգի առաջնահերթությունները։ Սա մեզ կօգնի ճիշտ ուղիներ ընտրել Ռուսաստանի […]
19:00 04.06.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը ուկրաինական բանակի պահպանման համար ռուսական գազի տարանցման կարևորության մասին, շեշտել է, որ Ռուսաստանը պարտավոր չէ կերակրել բոլորին: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ПМЭФ) լիագումար նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: Նիստի վարողը հիշեցրել է, որ Զելենսկին նախկինում […]
14:02 04.06.2021
Բիթքոինի գինն ընկել է 3 հազար դոլարով՝ հասնելով 36,5 հազար դոլարի, նշված է Binance բորսայի տվյալների մեջ: Դա տեղի է ունեցել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի թվիթից հետո: Առևտրի սկսվելուց առաջ նա տեղադրել է բաժանման մեմ՝ գրելով Bitcoin և ավելացնելով կոտրված սիրտ: Ավելի վաղ բիթքոինի գինը իջել էր 40 հազար դոլարից: Շաբաթվա ընթացքում կրիպտոարժույթն էժանացել է […]
19:54 03.06.2021
Սյունիքի մարզի սահմանամերձ 5 բնակավայրերի տրամադրվել են մոտոբլոկներ և խոտհնձիչներ։ Ծրագիրն իրականացվում է կառավարության և USAID-ի «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի համաֆինանսավորմամբ: Կառավարության միջգերատեսչական աշխատանքային խումբը մինչ այս ավելի քան 3 ամիս ուսումնասիրել է Սյունիքի տարբեր բնակավայրերի առաջնահերթ խնդիրները և, ըստ կարիքի գնահատման, ձեռնարկել համապատասխան քայլեր։ Այս անգամ էլ Շիկահող, Ուժանիս, Բարգուշատ, Խդրանց, Սրաշեն բնակավայրերին տրամադրվեց […]
12:47 03.06.2021
Եվրամիության մաքսային մարմինները հինգշաբթի օրվանից՝ հունիսի 3-ից, Եվրամիության մաքսային սահմանով 10 հազար եվրոն գերազանցող կանխիկ դրամի փոխադրման համար կկիրառեն նոր կանոններ։ Համապատասխան տեղեկատվությունը հրապարակված է Եվրոպական հանձնաժողովի կայքում: Նշվում է, որ նոր կանոններն ընդունվել են՝ փողերի լվացման և ահաբեկչական գործունեության ֆինանսավորման դեմ պայքարն ուժեղացնելու համար: «Բոլոր այն մարդիկ, ովքեր մտնում կամ դուրս են գալիս Եվրամիության […]
09:27 03.06.2021
Եվրախորհրդարանի փոխնախագահ և պատգամավոր Հեյդի Հաութալան, ով աջակցում է վրացական «Նամախվանի» ՀԷԿ-ի դեմ բողոքի ակցիաներին, հայտարարել է, որ ցնցված է ՀԷԿ-ի կառուցման պայմանագրի վերաբերյալ թափանցիկության և հաշվետվողականության բացակայությունից, հայտնում է apsny․ge-ն։ «Ես ողջունում եմ վրացի ժողովրդի նոր տեսակի մոբիլիզացումն ընդդեմ հետամնաց և ապակառուցողական տնտեսական մոդելի: Գաղտնի պայմանագրերի վերաբերյալ թափանցիկության և հաշվետվողականության բացակայությունը ցնցող է», – […]
20:58 02.06.2021
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր, հունիսի 2-ի արտահերթ նիստում, առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի` վերականգնվող էներգիա օգտագործող կայանները ներկայում կարող […]
14:03 02.06.2021
Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, հունիսի 1-ին արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել, փոխանցում է Ermenihaber-ը։ 2020թ. մայիսի 28-ին դոլարի նկատմամբ սահմանված 8.61 լիրա փոխարժեքից հետո, որը լիրայի պատմական ռեկորդն էր, հունիսի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ […]
11:40 01.06.2021
Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ուղղված իր շնորհավորական ուղերձում հայտնել է Սիրիայի տնտեսության վերականգնման, բնակչության կյանքի որակի բարելավման և կորոնավիրուսի դեմ պայքարի համար օգնության տրամադրման մտադրության մասին: Այս մասին հայտնում է Xinhua․net-ը: Սի Ցզինպինը հայտնել է, որ Սիրիան և Չինաստանն ունեն բարեկամական հարաբերություններ: Նա ավելացրել է, որ Սիրիան արաբական առաջին պետություններից է, […]
11:32 01.06.2021
Նավթ արտահանող երկրների կազմակերպության` ՕՊԵԿ-ի նիստին ընդառաջ նավթի համաշխարհային գներն աճել են 1%-ով: Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent-ի մեկ բարելի գինը գերազանցել է 70 դոլարը։ Ներդրողները հղում են անում ՕՊԵԿ-ի տեխնիկական կոմիտեի անդամների գնահատականներին, համաձայն որոնց` համավարակի ընթացքում կուտակված նավթի ավելցուկը գրեթե վերացել է: Նշվում է, որ երկրորդ կիսամյակում նավթի պաշարներն էականորեն կրճատվելու են: ՕՊԵԿ-ի […]
15:42 31.05.2021
ԱՄՆ-ն այս տարի Իրանից նավթ չի ներմուծել: Այս մասին ասուլիսում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ մեկնաբանելով մարտին ԱՄՆ իրանական նավթի մատակարարման վերաբերյալ տեղեկատվությունը, երկուշաբթի օրը՝ մայիսի 31-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ինչ վերաբերում է այս խնդրին, ես նման տեղեկություն չունեմ: ԱՄՆ նախկին նախագահ Քլինթոնի ժամանակներից ի վեր Վաշինգտոնը Իրանից նավթ չի գնել իր […]
14:14 31.05.2021
Հունիսի 1-ին OPEC +-ի նախարարական հանդիպմանն ընդառաջ նավթի էտալոնային տեսակի համաշխարհային գներն աճում են: Այսպիսով, երկուշաբթի՝ մայիսի 31-ի առավոտյան, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը մեկ բարելի դիմաց գերազանցել է 69 դոլարը (+ 0,55%): WTI ֆյուչերսների գինը հուլիսին Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առքուվաճառքում հասել է մեկ բարելի դիմաց 66,7 […]
12:43 30.05.2021
Բոսֆորը շրջանցող «Ստամբուլ» ջրանցքի շինարարությունը կսկսվի այս տարվա հունիսի վերջին, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այդ մասին հաղորդում է Anandolu- ն: Ըստ Թուրքիայի առաջնորդի՝ նոր ալիքը կբարձրացնի Ստամբուլի ռազմավարական նշանակությունը: Միաժամանակ Էրդողանը խոստովանել է, որ նախագծի իրականացումը կարող է դժգոհություն առաջացնել այլ պետությունների կողմից: «Իհարկե, կգտնվեն նրանք, ովքեր մտահոգություն կհայտնեն այս մեգանախագծի վերաբերյալ: […]
18:32 29.05.2021
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մայիսի 29-ին Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանում գործող բիզնես միությունների, բիզնեսի աջակցման կառույցների և գործարարների հետ «Enterprise Armenia» հիմնադրամի նախաձեռնած՝ առանց փողկապների ձևաչափով հանդիպմանը: Միջոցառման առաջին հատվածում անցկացվել է պանելային քննարկում, որի մեկնարկին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նկատելով, որ, COVID 19-ի համավարակով պայմանավորված, համաշխարհային տնտեսությունը […]
16:42 29.05.2021
Մարտ ամսին Ռուսաստանը ԱՄՆ-ին է մատակարարել ռեկորդային ծավալի նավթ և նավթամթերք վերջին 12 տարվա ընթացքում: Այս տեղեկությունը հրապարակել է ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչությունը: Նշված ժամանակահատվածում ներկրման ծավալն աճել է 1,8 անգամ՝ մինչև 22,938 բարել: Սա 2009 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշն է: Այն ժամանակ Ռուսաստանն ԱՄՆ-ին է մատակարարել 23,484 միլիոն բարել: Նավթի և […]
13:29 29.05.2021
Մեկնարկել է էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԷՆ նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի համատեղ կազմակերպված ռազմավարական համաժողովը, տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից: Համաժողովին մասնակցում են ՀՀ ԷՆ նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, պետական կառույցների, մասնավոր հատվածի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ և միջազգային […]
20:50 28.05.2021
Ռուսաստանը և Պակիստանը «Պակիստանյան հոսք» գազատարի կառուցման պայմանավորվածություն ձեռք բերեցին, հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը: 2015 թվականի հոկտեմբերի 16-ի միջկառավարական համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին փաստաթուղթը ստորագրել են վարչության պետ Նիկոլայ Շուլգինովը և Ռուսաստանում Պակիստանի դեսպան Շաֆկաթ Ալի-Խանը: «Ստորագրումը թույլ կտա մեր ընկերություններին մոտ ժամանակներս սկսել ծրագրի գործնական փուլը՝ դրանով իսկ օգնելով պակիստանյան կողմին ամրապնդել […]
16:34 27.05.2021
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2021թ. հուլիսի 1-ից մինչև 2022թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համալիր ստուգումների տարեկան ծրագիրը: «Կոմիտեն, հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը, այս տարի նույնպես նվազեցրել է համալիր հարկային ստուգումների քանակը, քանի որ առաջնահերթությունը տրվում է վերլուծական գործիքակազմի կիրառմանը՝ նպաստելով հարկ վճարողների ինքնահայտարարագրմանը: Հաստատված ծրագրով նախատեսված է իրականացնել համալիր հարկային ստուգումներ 750 հարկ վճարողի […]
13:25 27.05.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ մայիսի 26-ին կայացած հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին առաջարկվել է էլեկտրոնային առևտրի ոլորտում իրագործել համատեղ ծրագրեր։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշել է. «COVID-19 համավարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում արագ զարգանում է թվայնացումը և այժմ դարձել է տնտեսությունների շարժիչ ուժն ու զարգացման անբաժան մասը։ Հաշվի առնելով համավարակով […]
18:06 26.05.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մայիսի 26-ին կայացած տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին։ Նիստի համանախագահներն էին․ հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ղազախական կողմից՝ Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը։ Նիստի ընթացքում քննարկվել է հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, […]
11:17 26.05.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրի մասին․ Կառուցման համար առաջարկվում է 3 մոդել․ 1️⃣-ին մոդել՝ 130-280 քմ արտադրական տարածքով, անկապ պահվածքով Առնվազն՝ 10-15 գլուխ կենդանի Կառուցման ծախսերը՝ շուրջ 11 մլն ՀՀ դրամ Փոխհատուցումը՝ 5.5 մլն ՀՀ դրամ 2️⃣-րդ մոդել՝ 281-450 քմ […]
19:35 25.05.2021
Շիրակի մարզում նաև ջրամատակարարման ցանցի նորացման աշխատանքներն են սկսվել: Այս մասին այսօր Շիրակի մարզում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: Խոսքը KFW-ի ծրագրի մասին է: Խմելու ջրի ցանց չունեն Արթիկի տարածաշրջանի գյուղերը: Գյուղապետները նախարարի պաշտոնակատարին ներկայացրել են Մանթաշի ջրամբարում զտման կայան ունենալու և Արթիկի ջրամբարը վերակառուցելու […]
17:25 25.05.2021
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր հերթական քննարկումն էր կազմակերպվել տնտեսավարող սուբյեկտների համար՝ տնտեսական մրցակցության օրենսդրության հնարավոր խախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում: Այս անգամ քննարկման թեման գովազդի միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսևորումները և դրանց կանխարգելումն էր, որին մասնակցում էին գովազդ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ, գովազդատուներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք: ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ողջունելով […]
16:43 25.05.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դրագիցա Պոնորացին։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը։ Շնորհավորելով Դրագիցա Պոնորացին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` Վահան Քերոբյանը նորանշանակ դեսպանին մաղթել է հաջող ու բեղմնավոր աշխատանք և պատրաստակամություն հայտնել ծավալել […]
12:30 25.05.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ու ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրով նախատեսվում է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ Հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շրջանակը՝ ▪️ներդրումների ներգրավման, ▪️իրանական կողմի մասնակցությամբ արդյունաբերական ավանի կառուցման, ▪️լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման, ▪️բեռնափոխադրումների գործընթացում […]
18:55 23.05.2021
Ռիոնի գետի վրա թուրքական ընկերության կողմից Նամախվանի հիդրոէլեկտրակայանի կառուցման դեմ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույց է անցկացվել։ Ավտոշարասյուններով ցուցարարներին են միացել Վրաստանի տարբեր շրջանների ակտիվիստներ: «Մենք այսօր հավաքվել ենք ամբողջ երկրից՝ մեկ անգամ ևս բարձրաձայնելու մեր պահանջները: Դա թուրքական ENKA ընկերության հետ ՀԷԿ-երի կառուցման պայմանագրի չեղարկումն է: Մենք պահանջում ենք, որ նրանք անհապաղ լքեն տարածքը»,-այս մասին […]