TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2021-ի ապրիլին Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալները ռեկորդային նվազում են գրանցել

20:02 07.05.2021

2021-ի ապրիլ ամսին Թուրքիայից դեպի Սաուդյան Արաբիա արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ռեկորդային 94.4% նվազում են գրանցել՝ 201 մլն դոլարից հասնելով 11 մլն դոլարի: Սա 1980-ականներից այս կողմ Թուրքիայից Ս. Արաբիա արտահանման ամենացածր ցուցանիշն է: Դրան հակառակ 2021-ի մարտին ռեկորդային աճ են գրանցել Սաուդյան Արաբիայից Թուրքիա իրականացվող արտահանման ծավալները՝ հասնելով 284.3 մլն դոլարի: […]

̰
Գյումրին կրկին պահանջված տուրիստական ուղղություններից մեկն է․ զբոսաշրջիկների  հոսքն ակտիվացել է

20:00 06.05.2021

2020-ի համավարակը, այնուհետ պատերազմական դրությունը լուրջ ազդեցություն թողեցին զբոսաշրջային տեմպերի վրա, տնտեսության այս ճյուղում վնասներն էական են։ Հայաստան զբոսաշրջիկների մուտքը սահմանափակումների պատճառով արգելված էր, նվազեցին նաև ներգնա տուրիզմի տեմպերը։ Ընդամենը մեկ ամիս է, որ Գյումրիում տուրիստական խմբերի աշխուժություն է նկատվում, և քաղաքը նորից  հայտնվել է պահանջված ուղղությունների շարքերում։ «Գյումրիի բրենդավորումը շատ կարևոր է և դա […]

̰
3 միլիոն 523 հազար եվրոյի ներդրում Վանաձոր և Լեռնապատ համայնքներում. ՏԿԵՆ

17:42 06.05.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակում է իրականացնել Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը (ՀԵԾ 2 ՓՈՒԼ 3), որի շրջանակներում Լոռու մարզի Վանաձոր և Լեռնապատ համայնքներում մեկնարկել են լայնածավալ աշխատանքներ, տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը: Վանաձորում նախատեսվում է 13,93 կմ ջրատար խողովակաշարի մոնտաժում, 3 ջրընդունիչների կառուցում, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանի վերակառուցում, 22,87 կիլոմետր […]

̰
Հարկային եկամուտներն ավելացել են. Նիկոլ Փաշինյան

11:49 06.05.2021

Կառավարության այսօրվա նիստում, մինչ օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց հարկային եկամուտներիի ավելացման մասին։ Նրա խոսքով՝ մասնավորապես 2021 թվականի ապրիլի հարկային եկամուտները, ներառյալ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 միլիարդ դրամ, ինչը Հայաստանի համար պատմական ռեկորդ է։ «Ճիշտ է, այստեղ մի փոքր խորամանկություն կա այն առումով, որ անցյալ տարի, կապված կորոնավիրուսի համավարակի հետ, […]

̰
6 տարվա դադարից հետո Գյումրիում մեկնարկել է ջրամատակարարման ցանցի նորացման ծրագիրը

18:52 05.05.2021

  Գյումրիում մեկնարկել է գերմանական KFW բանկի միջոցներով իրականացվող ջրահեռացման և ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի երրորդ փուլը։ Հիշեցնենք՝ 2010-2015 թվականներին ծրագրի երկու փուլերով Գյումրիի մի շարք թաղամասերում, ինչպես նաև Ազատանում, Ախուրյանում և Մարալիկում ջրամատակարարման ցանցը նորացվեց, կառուցվեցին ու վերանորոգվեցին օրվա կարգավորիչ ջրամբարներ։ 6 տարվա դադարից հետո երրորդ փուլը մեկնարկել է Անի թաղամասից։ Այն համարվում է […]

̰
Խելամիտ չեմ համարում․ ԿԲ նախագահը՝ 2 միլիոն վարկառուների վարկերը մարելու հայտարարությունների մասին

18:27 04.05.2021

Վերջին շրջանում հաճախ հնչող՝ 2 միլիոնից ավելի վարկառուների վարկերը մարելու հայտարարությունները ԿԲ նախագահը խելամիտ չի համարում։ «Հետազոտությունները ցույց են տվել, որ անցած անգամ համաներում ստացած մարդկանց 50 տոկոսը կրկին գտնվում է նույն վիճակում, ինչ մինչ համաներումը»,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է նա: Նրա պարզաբանմամբ՝ ստեղծվում է ինսենթիվների մի մեխանիզմ, որը տնտեսական տրամաբանություն չունի իր […]

̰
Համաշխարհային շուկայում նորից նկատվում է գների աճ․ ԿԲ նախագահ

17:45 04.05.2021

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքերով՝ համաշխարհային շուկայում այժմ 80 տոկոս գնաճ կա ձեթի և յուղերի ոլորտում, 40 տոկոս շաքարավազի գնի աճ է նկատվում, գնաճ կա նաև կաթնամթերքի, հացահատիկի ոլորտում։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նա հայտնել է, որ այդ գները ՀՀ-ն` որպես փոքր ներմուծող երկիր, չի կարող անտեսել։ «Մենք չունենք ներքին արտադրությունը, որն ուղղված է […]

̰
Պտղատու այգիների խնամքի հետ կապված՝ էկոնոմիկայի նախարարությունը խորհուրդներ է տալիս

17:43 04.05.2021

Էկոնոմիկայի նախարարությունը պտղատու այգիների խնամքի հետ կապված՝ հետևյալ խորհուրդներն է տալիս. «Ծաղկումից հետո պտղատու այգիներում պարտադիր կերպով անհրաժեշտ է շարունակել խնամքի աշխատանքները՝ կատարելով սնուցումներ, ջրումներ, հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ։ Այդ փուլում ազոտով պարարտացումը կարող է բացասաբար անդրադառնալ պտղակալման պրոցեսի վրա։ Դրանով պայմանավորված՝ անհրաժեշտ է ազոտական պարարտանյութերը օգտագործել փոքր չափաքանակով և ծաղկաթերթիկները թափվելուց անմիջապես […]

̰
ԿԲ-ն փորձում է զսպել Հայաստանում աճող գները․ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին բարձրացվեց

16:49 04.05.2021

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով՝ սահմանելով 6%: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ԿԲ նախագահը։ Այս միջամտությունը պայմանավորված է պահպանվող գնաճով։ Մարտին Գալստյանի խոսքերով, սակայն, ԿԲ կանխատեսմամբ` 12-ամսյա գնաճը կարճաժամկետ հատվածում արագացումից հետո աստիճանաբար կնվազի։ «2021թ. մարտին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5%-ի […]

̰
Հարկ վճարող-հարկային մարմին հաղորդակցությունը COVID-19-ի ժամանակ

13:23 01.05.2021

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները մասնակցել են հաղորդակցության վերաբերյալ միջազգային առցանց ֆորումի: Ներեվրոպական հարկային կազմակերպության (IOTA) կազմակերպած «Հարկային հաղորդակցություն. վերադարձ դեպի ապագա» խորագրով ֆորումին քննարկվել են կազմակերպության անդամ 44 երկրներում կորոնավիրուսի համավարակի ժամանակ հարկ վճարող-հարկային մարմին հաղորդակցության մարտահրավերները, հեռավար աշխատանքի պայմաններում մշտական երկխոսություն ապահովելու համար կիրառված գործիքները: Մասնակիցները փոխանակվել են […]

̰
Վրաստանում Արևելք-Արևմուտք մայրուղու արդիականացումից հետո Հայաստանի հետ կստեղծվի անվտանգ և ժամանակակից ճանապարհ

09:42 01.05.2021

Եվրոպական ներդրումային բանկը (EIB) Վրաստանի կառավարությանը կտրամադրի 106.7 միլիոն եվրո վարկ՝ Արևելք-Արևմուտք մայրուղու վերակառուցման համար: Այս մասին հայտնում է երկրի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է newsgeorgia.ge-ն։ Արևելք-Արևմուտք մայրուղին կամ Եվրոպական տարանցիկ ճանապարհ E-60-ը եվրոպական երկրորդ մեծ տարանցիկ միջանցքն է, որը սկսվում է Ֆրանսիայի Բրեստ քաղաքից և ավարտվում Ղրղզստանի Իրկշտամ քաղաքում: Վրաստանում […]

̰
Վահան Քերոբյանը կաթնամթերք արտադրող և վերամշակող ընկերությունների հետ քննարկել է մատակարարումների դիմաց վճարման հստակ ժամկետներ սահմանելու հարցերը

19:47 30.04.2021

Ապրիլի 30-ին նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանդիպում-քննարկում էր կազմակերպել կաթնամթերք արտադրող և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Հանդիպման նպատակն էր լսել ոլորտի ներկայացուցիչներին, գույքագրել ոլորտի խնդիրները և համատեղ գտնել դրանց լուծման հնարավորությունները։ Վահան Քերոբյանը նշել է, որ պատրաստ է արտադրողներին օժանդակություն ցուցաբերել ոլորտի խնդիրների լուծման հարցում: «Պետք է […]

̰
Աշխատանքային իրավունքների ոտնահարման խնդիրները կորոնավիրուսի պայմաններում. ՄԻՊ զեկույցը

12:15 30.04.2021

ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր ԱԺ-ում ոլորտի 2020թ-ի գործունեության տարեկան զեկույցը ներկայացնելիս անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված հիմնական խնդիրներին: Գլխավոր խնդիրներից առանձնացրել է աշխատանքային իրավունքների հարցերը: «Խոսքը վերաբերում էր աշխատավարձերի վճարման խնդիրներին, քաղաքացիները հնարավորություն չունեին հաճախել աշխատանքի, գործատուն հնարավորություն չէր ունենում գործունեության ոլորտով պայմանավորված զբաղվածություն ապահովել, ստացվում էր, որ զբաղվածությունից էին զրկվում մարդիկ։ Ունեցել ենք դեպքեր, […]

̰
Շիրակի մարզում այս տարի կարտոֆիլի ցանքատարածքները կկրճատվեն․ տնտեսությունները բերքի իրացման և արտահանման դժվարություններ ունեն

20:58 29.04.2021

Շիրակի մարզում այս տարի կարտոֆիլի ցանքատարածքները կկրճատվեն։Ըստ գյուղացիական տնտեսությունների և ֆերմերների,պատճառը   նախորդ տարվա ստացված բերքի իրացման դժվարություններն են: Ներքին սպառման համար պահեստավորած կարտոֆիլը շատ է,իսկ արտահանման սակագինը շատ է նվազել  ինքնարժեքից: Նախորդ տարվա 25 հեկտարի փոխարեն գյուղատնտես Անդրանիկ Իկիլիկյանը այս տարի պատրաստվում է 15 հեկտարի վրա  կարտոֆիլ ցանել։ «Քչացրել եմ ցանքատարածքները, թանկացել է սերմացուն, եվրոյի […]

̰
Աշտարակ-Եղվարդ տրանսպորտային հանգույցում միջին նորոգման աշխատանքներ են ընթանում

19:10 29.04.2021

Արագածոտնի մարզում գտնվող Մ-1, Աշտարակ-Եղվարդ տրանսպորտային հանգույցում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներ, որոնք իրականացվում են «Լիլիթ-87» ՍՊԸ-ի կողմից։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտը»։ Միջին նորոգման շրջանակներում կատարվելու են փոսային նորոգման, կողնակների մաքրման և ամրացման (կոպճային խառնուրդով), հարթեցնող շերտի, ասֆալտբետոնե ծածկի, նոր նշանների տեղադրման, գծանշման աշխատանքներ։ Տրանսպորտային հանգույցը գտնվում էր անբարեկարգ […]

̰
Աշոցքի երեք գյուղեր կգազաֆիկացվեն սուբվենցիոն ծրագրերով

18:40 29.04.2021

Շիրակի մարզի 32 համայնք 70 սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել: Դրանք վերաբերում են տարբեր ենթակառուցվածքների անցկացմանն ու վերանորոգմանը: Խոսքը ջրամատակարարման և ոռոգման համակարգերի, ճանապարհների ասֆալտապատման և խճապատման, ինչպես նաև գազաֆիկացման մասին է: Գազաֆիկացումը ծրագրերից ամենաթանկարժեքն է: Կառավարության համաֆինանսավորմամբ գազաֆիկացման սուբվենցիոն հայտ Շիրակի մարզի երկու համայնք է ներկայացրել՝ Մեծ Մանթաշն ու Աշոցքը: Այն գյուղերն են, որտեղ տարիներ […]

̰
Երկարաձգվելու է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը․ Վահան Քերոբյան

14:56 29.04.2021

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույց ունեցավ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Նա տեղեկացրեց, որ երկարաձգվելու է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2020-ի հոկտեմբերի 20-ի որոշմամբ արգելք էր դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է 2020-ի դեկտեմբերի 31-ից՝ վեց ամիս ժամկետով: «Կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի […]

̰
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկումը տնտեսվարողներին

14:08 28.04.2021

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տնտեսվարողներին տեղեկացնում է, որ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին վերապահվել է նոր վարչական գործիք: Այն է՝ գործունեության կասեցում: «Եթե Դուք նախաձեռնել եք Ձեր գործունեությունը 2020 թվականի հոկտեմբերի 17-ից հետո, ապա գործունեության կասեցման վերաբերյալ կարգավորումներն արդեն իսկ գործում են Ձեզ համար: Իսկ եթե Դուք գործունեությունը նախաձեռնել եք մինչ 2020 […]

̰
«Հյուսիս-հարավ» մայրուղու Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում ասֆալտապատումը մեկնարկել է

18:10 27.04.2021

«Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների կառուցումը կավարտվի աշնանը։ Այս մասին այսօր հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։ Ժամանակավոր դադարից հետո շինաշխատանքները մեկնարկել են, Լանջիկ գյուղի հատվածում  ասֆալտապատման աշխատանքներն են տարվում։ Օրեր առաջ այս հատվածում փորձնական ասֆալտապատում էր կատարվել։ Փորձարկման արդյունքները բավարար են եղել։ Կապալառու չինական «Սինոհիդրո» […]

̰
Կառավարությունը հստակեցնում է փողերի լվացման իրական շահառուների, քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը. օրինագիծ ԱԺ-ում

17:31 27.04.2021

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով կառավարությունը հստակեցնում է իրական շահառուների, քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը, ընդլայնում պատասխանատվության ենթակա կուսակցական, իրավաբանական, դիվանագիտական և այլ գործունեությամբ զբաղվողների ցանկը: Օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: Այն միաձայն դրական եզրակացություն է ստացել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Apple-ը տուգանվել է 12 միլիոն դոլարով

17:11 27.04.2021

Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (FAS) Apple-ի համար շրջանառության տուգանք է սահմանել ավելի քան 12 միլիոն ԱՄՆ դոլարի չափով` բջջային հավելվածների շուկայում իր գերիշխող դիրքի չարաշահման համար: Դա տեղի է ունեցել «Կասպերսկի լաբորատորիայի» հայտարարությունից հետո, ասվում է նախարարության հայտարարության մեջ: Նշվում է, որ 2020 թվականի օգոստոսին Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը ավարտել է Apple-ի դեմ գործի քննությունը: Պարզվել […]

̰
Կապսի անտառային տարածքն ավելանալու է շուրջ 7 հեկտարով

18:45 26.04.2021

Կապս գյուղին հարակից անտառային տարածքը Շիրակի  մարզի այն քիչ հատվածներից է, որն անտառածածկ է: Բնական աճի հաշվին այստեղ սոճիների, վայրի խնձորենիների ու հացենիների անտառ է ձևավորվել: «10 մլն ծառ» նախաձեռնության հերթական փուլով Կապսում անտառային տարածքն ավելանալու է շուրջ 7 հեկտարով: Տնկում են այն ծառատեսակները, որոնց դիմացկությունը տարածքի բնակլիմայական պայմաններում փորձված է: Նորից սոճիներ, եղևնիներ, վայրի […]

̰
Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է

16:30 26.04.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է։ Այսուհետ կարող են միջոցառման շահառու դառնալ և աջակցություն ստանալ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված անձանց ընտանիքների անդամները, որոնց կտրամադրվի 1,000,000 […]

̰
Նավթի գները նվազում են՝ Հնդկաստանում կորոնավիրուսի ռեկորդային ցուցանիշների ֆոնին

12:43 26.04.2021

Նավթի համաշխարհային գներն աշխատանքային շաբաթը սկսել են չափավոր նվազումներով՝ Հնդկաստանում կորոնավիրուսային համավարակի ռեկորդային բարձր թվերի նորությունների ֆոնին: Այս մասին վկայում են երկուշաբթի օրվա առևտրային գները: Այսպես, Brent-ի հունիսյան ֆյուչերսները լոնդոնյան «ICE Futures» բորսայում նվազել են 0,76 դոլարով կամ 1,16%-ով՝ հասնելով բարելի դիմաց 64,66 դոլարի: Իսկ Նյու Յորքի առևտրային բորսայում ֆյուչերսները նվազել են 0,69 դոլարով կամ […]

̰
«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանում տնկվեց 360․000 ծառ

20:10 25.04.2021

Այսօրվա համապետական ծառատունկի շրջանակում Հայաստանի բոլոր մարզերն ընդգրկող անտառային տնտեսություններում ու համայնքային տարածքներում շուրջ 360 հազար ծառի տունկ իրականացվեց։120.000-ը՝ համայնքային պուրակներում, զբոսայգիներում եւ ջրովի տարածքներում,240.000-ը՝ ՀայԱնտառի տնկարկներում (ավելի քան 65հա), որտեղ վերջին օրերին բուռն նախապատրաստական աշխատանքներ են տարվել։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։ «Միջոցառումը միտված է «10 […]

̰
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հանդիպել է Հայաստանի օպերաատորների միության ներկայացուցիչների հետ

20:52 23.04.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ապրիլի 23-ին ընդունել է Հայաստանի օպերատորների միության ներկայացուցիչներին՝ միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանի գլխավորությամբ։ Նախարարը կարևորել է ոլորտային միությունների, ասոցիացիաների, նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները, նշել, որ համագործակցության հիմնական սկզբունքը լինելու է ոլորտի վրա հենված աշխատանքը. «Մեր խնդիրը իրական սպեկտրի զարգացումն է, որի վրա հենվելով պետք է առաջ գնալ։ 10 […]

̰
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանդիպում-քննարկում

17:17 23.04.2021

Ապրիլի 22-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՊԵԿ-ի կողմից մշակված «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին կից գործող ՓՄՁ զարգացման խորհրդի անդամ հանդիսացող մասնավոր հատվածի, Գործարարության աջակցման գրասենյակի և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։ Քննարկման նպատակն էր պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակներում […]

̰
Ուժի մեջ է մտել ՌԴ տարածքում առանց մակնշման կոշկեղենի և թեթև արդյունաբերության ապրանքների ներկրման արգելքը

12:41 23.04.2021

Հայկական կոշկեղենն ու հագուստը Ռուսաստան արտահանել թույլատրվում է միայն մակնշմամբ: Ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության տարածքում առանց մակնշման կոշկեղենի և թեթև արդյունաբերության ապրանքների ներկրման արգելքը։ Ազգային օպերատորը, մակնշման պահանջ սահմանող երկրի օպերատորից ստանալով մակնշման կոդերը, տրամադրում է ՀՀ տնտեսվարողներին, ինչպես նաև կազմակերպում տեղեկատվության փոխանակում: Մակնշման համակարգը ներառում է ապրանքի մակնշումը և շրջանառության ողջ ընթացքի […]

̰
Սարդոստայն հիշեցնող՝ բաց մալուխներով վթարային ենթակայաններ Գյումրիի թաղամասերում․ էլցանցը մի քանիսում նորոգման աշխատանքներ է սկսել

20:58 22.04.2021

Կցոններով բաց մալուխներ են, որոնք մտնում են վթարային ենթակայաններ։ Նման տեսարանների կարելի է հանդիպել Գյումրիի տարբեր թաղամասերում։ Փայտե հենասյուները թեքված են տների վրա, իսկ էլեկտրալարերի սարդոստայնն անցնում է գազի խողովակների վրայով: Գյումրիի Մսի կոմբինատ թաղամասի շենքերից մեկի բակում է տեղադրված այդպիսի բաշխիչ ցանցի, որտեղից էլ դուրս են գալիս հաղորդալարերը: էլեկտրական հաշվիչի 12 բաժանորդները մոտ 30 […]

̰
Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է մինչև 2050 թվականը դադարեցնել վնասակար արտանետումները դեպի մթնոլորտ 

18:10 22.04.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հայտարարել է ջերմոցային գազերի արտանետումների կրկնակի կրճատման մասին մինչև 2030 թվականը։ Իսկ մինչև 2050 թվականը Միացյալ Նահանգները մտադիր է հասնել զրո արտանետումների: Միևնույն ժամանակ, Բայդենը համաշխարհային հանրությանը կոչ է արել ակտիվացնել ջանքերը կլիմայի ճգնաժամը հաղթահարելու համար՝ շեշտելով, որ ոչ մի երկիր ի վիճակի չէ այս խնդիրը լուծել միայնակ: Նա նշել […]

̰
BACK_TO_TOP