17:12 26.06.2021
Հանրապետությունում առանց տեղումների եղանակը շարունակվում է հունիսի սկզբից։ Երկարատև տեղումների բացակայությունը, օդի բարձր ջերմային ֆոնը, որն ուղեկցվում է ուժեղ քամիներով, լուրջ վնասներ է հասցնում գյուղատնտեսությանը։ Հանրապետությունում երաշտային պայմաններ են, իսկ խնդիրն ավելի լուրջ է Շիրակի մարզում։ Ճաքած ու չորացած հողում բանջարանաբոստանային կուլտուրաները բայանդուրցիների տնամերձներում նորմալ վեգետացիա չտեսած չորացել են։ Լոլիկի, վարունգի, լոբու ու կարտոֆիլի բերքը […]
16:28 25.06.2021
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ցուցանիշները: Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի մայիսին աճել է 10.9%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդ որում՝ արդյունաբերության արտադրանքի թողարկման ծավալն աճել է 7.9%–ով, ծառայությունների ծավալն աճել է 17.3%–ով, առևտրի շրջանառությունն աճել է 17.6%–ով, շինարարության ծավալն աճել է 0.5%–ով, արտահանման ծավալն աճել է 36.7%–ով, ներմուծման ծավալն աճել […]
19:23 24.06.2021
Ախուրյանի տարածաշրջանի մոտ 10 գյուղերի տնտեսությունները մի քանի հազար հեկտար ցանքատարածքները ոռոգելու հնարավորություն չունեն: Պատճառը Կառնուտի ջրամբարում կուտակված ջրային պաշարի երեք անգամ պակաս ծավալն է: Ալփի լճից Կառնուտի ջրամբար օրվա ընթացքում ոռոգման նպատակով ջուր գրեթե չի հասնում: Ուժեղ քամիների ու չորային եղանակների պատճառով դաշտերի հացահատիկի բերքը դեռ չհասած՝ դեղնել է, բայց բերքահավաքին դեռ երկու ամիս […]
12:57 24.06.2021
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել փոփոխություն կատարել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ժամկետներում: Արագածոտնի մարզում դեռևս 3 տարի առաջ նախագծված 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի վերջնական կառուցումը կհետաձգվի 2 տարով։ Նախորդ որոշմամբ՝ կառուցապատողի հետ պայմանագրի ստորագրումից հետո նրան տրվում էր 180 օր ֆինանսական ամփոփման համար։ Բայց, ինչպես հայտնել է […]
12:44 24.06.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2021 թվականի մայիսին ՀՀ-ում արձանագրված աշխատատեղերի ցուցանիշին։ «Հայաստանում աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը և ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին խնդրել ներկայացնել թվերը: ՊԵԿ նախագահը նշել է, որ 2021 թվականի մայիս […]
12:43 24.06.2021
Հայաստանում թուրքական ապրանքների ներմուծման արգելքը երկարաձգվել է ևս վեց ամսով և կգործի մինչև 2021թ-ի վերջը։ Որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում։ «Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը պետք է դիտարկել ոչ միայն որպես Թուրքիայի հանդեպ տնտեսական սանկցիա, այլև անվտանգության տեսանկյունից՝ ՀՀ–ի կողմից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսավորման դադարեցում»,– հարցի ներկայացման ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։
19:16 23.06.2021
Սաքստատի տվյալներով՝ 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 5,019 մլրդ դոլար, ինչը 18,2 տոկոսով ավելի է, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում: Հաղորդում է jnews.ge-ն։ Արտահանմանը բաժին է ընկնում 1,5 մլրդ դոլար (+24,4%), ներմուծմանը՝ 3,4 մլրդ դոլար: Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը կազմել է 1,9 մլրդ դոլար, ինչը կազմում է ընդհանուր առևտրաշրջանառության 38,7%-ը: Հաշվետու […]
18:53 23.06.2021
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների պակաս կա: Այսօր Գյումրիում հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացման ժամանակ լրագրողներին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը: Նա միասնական գրասենյակների ձևավորումը ևս երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացման և կիրառման արդյունքն է համարում: Մեր ոլորտում ամենամեծ խնդիրը մասնագետների խնդիրն է և այստեղ ունենք 3 կարևոր ուղղություն, որոնցից առաջինը […]
16:16 23.06.2021
Իրանն այսօր՝ հունիսի 23-ին, հայտարարել է, որ Վաշինգտոնը համաձայնել է հանել Իրանի նավթի և բեռնափոխադրման բոլոր պատժամիջոցները, ինչպես նաև որոշ բարձրաստիճան անձանց՝ «սև ցուցակից», համաշխարհային տերությունների հետ Թեհրանի 2015-ի միջուկային համաձայնագիրը վերականգնելու բանակցություններում, որոնք այժմ դադարեցված են, գրում է Reuters-ը: Հեռացող նախագահ Հասան Ռոհանիի աշխատակազմի ղեկավարի հայտարարությունները համահունչ էին Ռոհանիի պրագմատիստ ճամբարի պաշտոնյաների նախկին պնդումներին, […]
12:34 23.06.2021
Ամերիկյան Microsoft կորպորացիայի շուկայական կապիտալիզացիան երեքշաբթի օրը հասել է 2 տրիլիոն դոլարի: Այս մասին են վկայում Nasdaq բորսայի տվյալները: Ըստ Bloomberg- ի՝ Microsoft- ը դարձել է աշխարհի երկու ընկերություններից մեկը, որոնց կապիտալիզացիան գերազանցում է 2 տրիլիոն դոլարը (մյուսն Apple-ն է): Microsoft-ն անդրազգային ընկերություն է, աշխարհի խոշորագույն ծրագրակազմեր արտադրողներից մեկը: Microsoft- ի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոն […]
15:52 22.06.2021
«Թուրքական հոսքով» գազի մղումը դադարեցվել է ամենամյա սպասարկման և ախտորոշման պլանային աշխատանքների համար, որը տեղի կունենա հունիսի 22-ից հունիսի 29-ը: Ինչպես ավելի վաղ նշել էր ծովային գազատար համակարգի օպերատոր South Stream Transport B.V.-ն՝ աշխատանքները կիրականացվեն իրենց կողմից: Թուրքական հոսքը բաղկացած է 15,75 միլիարդ խորանարդ մետր տարողությամբ երկու գծերից, որոնք ռուսական գազը տեղափոխում են Սև ծովով: […]
12:21 22.06.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «2021 թվականի մայիսին աշխատանքի շուկան անկախ Հայաստանի պատմության ռեկորդ է խփել՝ 634,951 հարկման բազա ունեցող անձ։ Լավ նորությունը նաև այն է, որ աշխատատեղերի քանակն ավելացել է նույնիսկ 2019 թվականի սեզոնայնությամբ ճշգրտված։ Ես կոչով դիմում եմ բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում կա աշխատողների խիստ պակաս՝ […]
10:20 22.06.2021
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2021 թվականի մայիս ամսվա ցուցանիշները: Մասնավորապես, 2021 թվականի մայիսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 635 հազար, ինչը 2021 թվականի ապրիլի համեմատ՝ ավելի է շուրջ 8.5 հազարով, […]
08:52 22.06.2021
Լոնդոնյան ICE բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը գերազանցել է մեկ բարելի դիմաց 75 դոլարը (75.02$): Մինչ այդ հյուսիսծովյան նավթային խառնուրդի արժեքը 75 դոլարից անցել էր 2019 թվականի ապրիլին։ Փորձագետները կարծում են, որ մինչև ամսվա վերջ նավթի գինը կարող է հասնել 77 դոլարի։ Նավթի գնի աճը կապված է ներդրողների՝ տեղաշարժի սահմանափակումների աստիճանական վերացումից հետո […]
09:26 19.06.2021
Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, մեկնարկել են «Բարեկամություն» կամրջի աշխատանքները, հաղորդում է Aliq.ge-ն: Երկու երկրները կապող կամուրջը կառուցվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների համաֆինանսավորմամբ։ «Բարեկամության կամուրջը կառուցվում է հին՝ այսօր գործող կամրջի հարևանությամբ: Կազմված է երկու կամրջից, յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ երթևեկելի գոտիներով, ջրահեռացման […]
12:17 18.06.2021
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Նորդուզ սահմանային անցակետում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Իբրահիմ Նաղդիի գլխավորած պատվիրակության հետ: Օրակարգում եղել են մի շարք աշխատանքային հարցեր, որոնք վերաբերում են երկու երկրների միջև առևտրաշրջանառության զարգացման խթանման նպատակով Մեղրիի և Նորդուզ անցումային կետերում գործընթացների առավել դյուրին և սահուն իրականացմանը: […]
18:40 17.06.2021
Գյուղացիական տնտեսությունները Կառնուտի ջրամբարում ոռոգման ջրի դեֆիցիտի պատճառով բերքը կորցնելու վտանգի առջև են հայտնվել։ Շիրակի մարզի մի քանի գյուղերի ցանքատարածքների մեծ մասը ոռոգման սեզոնի մեկնարկից՝ մայիսից մինչև հիմա չեն ոռոգվել, այնինչ ցորենի և գարու, ինչպես նաև վաղահաս կարտոֆիլի ցանքերը գոնե մեկ անգամ պետք է ջրած լինեին։ Գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջուր չի հասնում։ Հունիսի կեսն է, […]
16:30 17.06.2021
ՀՀ պետական եկամուտների կոմիտեում հունիսի 16-ին Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Միավորված ազգերի կազմակերպության, պետական եկամուտների կոմիտեի, ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության միջև: Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչները: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ փոխըմբռնման հուշագրով Հայաստանի Հանրապետությունը […]
19:45 16.06.2021
ՀՀ կառավարության կողմից 2021 թ. մայիս ամսին համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխության արդյունքում` ՀՀ պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշիվներում հաշվառված և 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարը վերադարձվել է կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի միասնական հաշվին: Տեղեկացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։ Մասնավորապես, շուրջ 4.1 մլրդ դրամ գերավճարի մնացորդը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ամբողջությամբ […]
17:26 14.06.2021
Հունիսի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Նիստին մասնակցել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Նիստի ընթացքում ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ամփոփ ներկայացրել է Հիմնադրամի 2021 թվականի խաղողագործության և գինեգործության ոլորտներում իրականացրած ծրագրերի կիսամյակային հաշվետվությունը։ Մասնավորապես […]
17:11 14.06.2021
Հարկ վճարողների իրազեկման նպատակով ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել են 2020 թվականի արդյունքներով 1 մլն դրամ և ավելի հարկային պարտավորության աճ ունեցող առաջին 1000 հարկ վճարողների տվյալները: Հարկային տարվա արդյունքներով ապառքներ կուտակած հարկ վճարողների ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքում:
18:07 13.06.2021
G7- ը ցանկանում է «արդար հարկեր» ամբողջ աշխարհում: «Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են իրենց ջանքերը կենտրոնացնել ամբողջ աշխարհում հարկային համակարգի բարելավման հարցում, ինչպես գրում է Bloomberg- ը, նշված է գագաթնաժողովին հաջորդած համատեղ հայտարարության մեջ: «Մեզ հարկավոր է գլոբալ առումով արդարացի հարկային համակարգ: Մենք աջակցում ենք G7- ի կողմից հունիսի 5-ին ստանձնած պատմական պարտավորությանը: Այժմ մենք […]
23:35 11.06.2021
Ռուսաստանի հետ սահմանին՝ Քվեսեթի-Կոբի հատվածում, 23 կիլոմետրանոց ճանապարհի և ինը կիլոմետրանոց թունելի շինարարություն է սկսվել, որը Հյուսիս-հարավ մայրուղու արդիականացման ծրագրի կարևոր մասն է: Այդ մասին ասված է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության հայտարարության մեջ: Քվեսեթի-Կոբի հատվածը Կոբի-Գուդաուրի ճանապարհահատվածի շրջանցիկ երթուղին է, որտեղ ձմռանը հաճախ ձնահոսքերի վտանգ է առաջանում: Այդ պատճառով ճանապարհը փակ է: Վրաստանը և Ռուսաստանը կապող […]
19:20 11.06.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԵՄ փորձագիտական խմբի կողմից 2021թ․ հունիսի 9-ին Երևանում կազմակերպվել և անց է կացվել աշխարհագրական նշումների ոլորտում առկա կարգավորումներին առնչվող Իրավական աշխատաժողովը։ Միջոցառումը կազմակերպվել է «Կոնյակ» աշխարհագրական նշման օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման գործընթացի իրականացման շրջանակներում։ Աշխատաժողովին մասնակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցներ, […]
18:12 11.06.2021
Հունիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ընդունել է TeamViewer AG գերմանական ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Կառլ Մարկգրաֆին և գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Մայք Էյսելեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Վահան Քերոբյանը ողջունել է ընկերության ներկայացուցիչներին և նշել տնտեսության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և նոր տեխնոլոգիաների կիրառման կարևորության […]
23:30 10.06.2021
Չինաստանը մինչև 2029 թվականը կարող է գերազանցել ԱՄՆ-ին գերհարուստ մարդկանց թվաքանակով, որոնց անհատական կարողությունը գերազանցում է 100 մլն դոլարը, ասվում է Boston Consulting Group-ի (BCG) «Գլոբալ բարեկեցություն 2021» ուսումնասիրության մեջ, գրում է РИА Новости-ն։ «Եթե ներդրված հարստության տարեկան աճի տեմպը մնա ներկայիս 13% մակարդակի վրա, Չինաստանում գերհարուստների ակտիվները 2029 թվականին կկազմեն 10,4 տրիլիոն դոլար, ինչն […]
19:16 10.06.2021
ՀՀ կառավարության նիստում հաստատվել է կորոնավիրուսի տարածման դեռևս շարունակվող պայմաններում տուժած զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերություններին ուղղված՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման» ժամկետի երկարաձգելու և շահառուների ցանկի ընդլայնման մասին որոշումը։ Որոշմամբ, տուժած զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունները հնարավորություն կունենան պետության կողմից 2021 թվականի ապրիլից-հուլիս ամիսը ներառյալ ստանալ վարկի դիմաց վճարման ենթակա տոկոսների 75 տոկոսի […]
11:38 10.06.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հունիսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Նարեկ Տերյանը։ Ողջունելով հյուրին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Իրանի հետ ձևավորված […]
21:00 09.06.2021
ԱՄՆ Հարկային ծառայությունը (IRS) ուսումնասիրում է տեղեկատվության այն արտահոսքը, որ Իլոն Մասկը և մյուս միլիարդատերերը քիչ դաշնային հարկեր են վճարել: Այս մասին երեքշաբթի՝ հունիսի 8-ին, Սենատի լսումների ժամանակ ասել է վարչության պետ Չարլզ Ռետիգը: Ավելի վաղ ProPublica հետաքննող լրագրողական անկախ կազմակերպությունը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող IRS- ի տվյալները, հաղորդել էր, որ ԱՄՆ-ում միլիարդատերերը գործնականում հարկեր […]
18:15 09.06.2021
Հայաստանում 2018-2020 թվականների ընթացքում տնտեսական աճին զուգընթաց էականորեն կրճատվել է ստվերային տնտեսությունը, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: «Կառավարության իրականացրած` տնտեսական ստվերի դեմ արդյունավետ պայքարի շնորհիվ Հայաստանի պետական եկամուտներն ավելացել են ավելի քան 40%-ով»։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում: