18:42 22.05.2021
Ռուսաստանի վիճակագրության կոմիտեն խանութներում նախորդ տարիների համեմատ արձանագրել է կարմիր խավիարի թանկացում: Այս մասին հայտնում է РБК-ն: Պետական վիճակագրական դաշնային ծառայության տվյալներով` այս տարվա ապրիլին մեկ կիլոգրամ սաղմոնի խավիարը սպառողների համար արժեցել է 4,7 հազար ռուբլի: Վերջին անգամ նման գին եղել է 2011 թվականին: Դեռ 2020 թվականի նոյեմբերին խավիարի մեկ կիլոգրամն արժեցել է շուրջ 4 […]
19:25 21.05.2021
«Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխությունների միջոցով երկրում թույլատրվելու է արտադրական կանեփի արտադրությունը, օրինական շրջանառությունը, ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը, սահմանվում են քվոտավորման պահանջները, նախատեսված են բացառապես գյուղատնտեսական ու արտադրական նշանակության համար: Հարցն այսօր քննարկվել ու դրական եզրակացություն է ստացել ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Մանրամասները՝ տեսանյութում:
18:51 21.05.2021
Տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող ծառայությունների և անհատ ձեռնարկատերների համար օդանավակայանի տարածքից փոխադրումներ իրականացնելու հավասար պայմաններ ստեղծելու նպատակով կառավարությունն առաջարկում է տրամադրել լիցենզիա, որի տուրքը տարեկան սահմանվում է 200 հազար դրամ: Հարցն այսօր քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Ինչպես հիմնական զեկուցող, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն է ներկայացրել, օրինագիծը սահմանում է, որ […]
18:19 21.05.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 21-ին մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության կողմից կազմակերպված «Food & Drinks EXPO-2021» 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը։ Միջոցառման հիմնական նպատակն է աջակցել սննդի արդյունաբերության ոլորտում գործող ձեռնարկություններին և կազմակերպություններին` շուկան հագեցնել բարձրորակ արտադրանքով ու սպառողների լայն շրջանակի համար մատչելի ապրանքներով, […]
15:27 21.05.2021
ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դարձյալ քննարկել է ցեմենտի և դրա հումք հանդիսացող կլինկերի պետական տուրքը սահմանելու մասին հարցը: Որոշվել է ցեմենտի ներկրման համար պետական տուրք սահմանել 14 000, իսկ կլինկերի համար՝ 2000 դրամ: Հանձնաժողովում հարցի քննարկման ընթացքում ի հայտ են եկել օրենսդրական բացթողումներ, որի պատճառով որոշվել է հետաձգել օրենքի կիրառման ժամկետը: Մանրամասները՝ տեսանյութում:
12:45 21.05.2021
Էկվադորի ոստիկանությունն առգրավել է 2,14 տոննա կոկաին, որը թաքցված է եղել բանանով լի արկղերի մեջ։ Բեռը պետք է Գուայակիլ նավահանգստից տեղափոխվեր Ռուսաստան: Այս մասին հայտնում է TN23- ը՝ հղում անելով իրավապահներին: Պարզվում է, որ այդ քանակությամբ թմրանյութը ընթացիկ տարվա սկզբից հայտնաբերվածներից ամենամեծն է: Կոկաինը հայտնաբերել է ծառայողական շունն առաքումից առաջ, երբ բեռնարկղը գտնվում էր նավահանգստի […]
17:24 20.05.2021
Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստը։ Հանձնաժողովը քննության է առել հարկ վճարողների ներկայացրած բողոքները, որոնք հիմնականում վերաբերում էին հարկման ռեժիմների ընտրությանը և ՀԴՄ շահագործման կանոնների խախտմանը: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի դիտարկմամբ՝ շատ են դեպքերը, երբ հարկ վճարողները սահմանված ժամկետում շրջանառության հարկ վճարող կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ […]
14:21 20.05.2021
Պատերազմի հետևանքով պարտապանի զոհվելը, հաշմանդամ դառնալը, անհետ կորած ճանաչվելը կարող են հիմք դառնալ բանկերի ու այլ վարկային կազմակերպությունների կողմից պարտքը ներելու համար, բայց կան դեպքեր, երբ մինչ պարտքը ներելը հարուցվել են կատարողական վարույթներ: Կառավարությունն առաջարկում նշված անձանց և նրանց հարազատների վերաբերյալ վարույթները կարճել: Օրենքի նախագիծն այսօր քննարկվել ու դրական եզրակացություն է ստացել ԱԺ պետաիրավական հարցերի […]
09:07 20.05.2021
Մայիսի 19-20-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հրավերով Հայաստանում է գտնվում Իրանի խոշորագույն ներդրումային Շասթա ընկերության պատվիրակությունը` գլխավոր տնօրեն պարոն Մոհամմադ Ռեզվանիֆարի գլխավորությամբ։ Քննարկել ենք համագործակցության և ներդրումների հեռանկարները դեղագործության, ենթակառուցվածքների շինարարության և շինանյութերի արտադրության, նավթաքիմիական արդյունաբերության և այլ ոլորտներում։
15:13 19.05.2021
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը չորեքշաբթի օրը սկսել են Չինաստանի Տյանվանի ատոմակայանի (ԱԷԿ) յոթերորդ և ութերորդ բլոկների և «Սյույդապու» ատոմակայանի երրորդ և չորրորդ բլոկների կառուցումը: Երկու երկրների ղեկավարները մասնակցել են այդ հանդիսավոր արարողությանը տեսակոնֆերանսի միջոցով: Համապատասխան ատոմակայանների ղեկավարները զեկուցել են աշխատանքներ սկսելու իրենց պատրաստակամության մասին և խնդրել են Սի Ցզինպինին […]
13:21 19.05.2021
Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում, մասնավորապես նվազեցնել անհատ ձեռնարկատերերի կողմից կատարվող տարեկան դրոշմանշային վճարների չափը: Նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում և դրական եզրակացություն ստացել: Մանրամասները՝ տեսանյութում:
18:34 18.05.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ռոմիկ Կիրակոսյանին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասում (Լոռու մարզ, գ. Կաթնառատ) և հայտնաբերել երկրի օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները շտկելու համար:
12:52 18.05.2021
2021-ի հուլիսին Brent տեսակի նավթի մատակարարման գինը մեկ բարելի դիմաց հասել է 70,12 դոլարի (+ 0,95%): Այդ մասին վկայում են Լոնդոնի ICE բորսայի մայիսի 18-ի առևտրային տվյալները: Վերջին անգամ Brent- ը բարելի դիմաց 70 դոլարից բարձր է եղել մարտի 15-ին: Միևնույն ժամանակ, WTI հում նավթի հուլիսյան ֆյուչերսներն աճել են 0,97% -ով՝ մեկ բարելի դիմաց կազմելով […]
16:46 17.05.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանը 62 երկրների շարքում մայիսի 15-19-ը մասնակցում է Միջին Արևելքի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին, որը տարածաշրջանում կազմակերպված ամենախոշոր ցուցահանդեսն է համավարակի ժամանակահատվածում։ «Դուբայի աշխարհի առևտրային կենտրոնում, մայիսի 15-ին՝ «Նոր լուսաբաց ճամփորդությունների և զբոսաշրջության համար» խորագրի ներքո, պաշտոնապես բացեց իր դռները ATM Dubai 28-րդ զբոսաշրջային ցուցահանդեսը։ Չնայած համավարակով պայմանավորված ճամփորդական սահմանափակումներին՝ […]
12:26 17.05.2021
Աշխարհում լայն տարածում ունեցող հարկային վարչարարության գործիքներից մեկը՝ տրանսֆերային գնագոյացումը, 2020 թվականից կիրառվում է նաև Հայաստանում։ Տրանսֆերային գնագոյացման գլխավոր նպատակներից է փոխկապակցված անձանց միջև շահույթի տեղաշարժի կանխումը և հարկային կարգապահության բարելավումը։ Հարկային վարչարարության այս նոր գործիքի կիրառման տեսանկյունից՝ առաջին քայլը այդ անձանց շրջանակը պարզելն է: Կազմակերպության փոխկապակցված անձանց շրջանակի նույնականացումն անհրաժեշտ է իրականացնել հաշվետու տարվա […]
10:25 17.05.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Նորայր Արսենյանի կաթնամթերքի՝ պանրի, արտադրամասում (գ. Այնթապ) ու ԽԱՔ ՍՊԸ-ում (կաթնամթերքի արտադրամաս, գ. Քաղցրաշեն) և պարզել, որ տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չէ իրավական նորմերով ամրագրված պահանջներին համապատասխան, խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության, […]
15:59 16.05.2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը պետք է ավարտվի՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին: Նա դա ասել է գազի ոլորտում առկա խնդրի պատճառով: Եվրոպայում աճում է պահանջարկը սեփական արտադրության կրճատման պայմաններում: Գերմանիան նույնպես հրաժարվում է ածխից և ատոմակայաններից: Եվ հիմա էլ ավելի է սրվել ռուսական «կապույտ վառելիքի» պահանջարկը: Ինչպես ասել է […]
15:26 16.05.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մասնակցել է «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» խորագրով ֆորումին։ «Մենք մշակել ենք նոր տնտեսական քաղաքականություն, որը շուտով կներկայացվի արդեն ավելի լայն քննարկման։ Այդտեղ առանցքային դեր ունի գիտությունը՝ որպես մեր երկրի զարգացման, կարելի է ասել միակ ճանապարհ, որովհետև մեր փոքր բնակչություն ունեցող փոքր երկրում ուժեղ տնտեսություն ունենալու համար […]
18:08 15.05.2021
Պետություն- համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող այս տարվա սուբվենցիոն հայտերում ընդգրկվել է համայնքների գազաֆիկացմանն ուղղված երկու ծրագիր։Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը shantnews-ին տված հարցազրույցում անդրադառնալով գազաֆիկացման ծրագրերին, նշել է, որ նախորդ տարի սուբվենցիայով հնարավոր է եղել բնական գազով ապահովել Բայանդուր համայնքը, որը ապագայում հնարավորություն կտա գազաֆիկացումից օգտվել նաև հարակից բնակավայրերին։ «2020 […]
17:26 14.05.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և փոխնախարար Նարեկ Տերյանը մայիսի 14-ին YerevanExpo ցուցահանդեսային համալիրում մասնակցել են «Շինարարություն և ինտերիեր-2021» 13-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման արարողությանը։ Ցուցահանդեսի նպատակն է Հայաստանի և արտերկրների կազմակերպությունների միջև համատեղ ծրագրերի խթանումը, իրացման նոր շուկաների որոնումը, շինարարական ոլորտի պատշաճ ներկայացումը մասնագետներին: Ցուցահանդեսը ներդրողներին կօգնի ծանոթանալ շինարարական ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաներին, տեղական […]
10:26 14.05.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հրավիրել էր խորհրդակցություն պտուղ-բանջարեղեն վերամշակող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման հիմնական նպատակն էր ագրովերամշակման ոլորտում առկա խնդիրների ու ընթացիկ հարցերի քննարկումն ու վերամշակողների կողմից առաջարկների ներկայացումը` ոլորտում գործունեությունն […]
10:41 13.05.2021
Էլեկտրական տրանսպորտային միջոցների ամերիկյան արտադրող Tesla-ն կասեցրել է բիտքոին կրիպտոարժույթի ընդունումը որպես վճարման միջոց՝ դրա ստացման ոչ էկոլոգիապես մաքուր մեթոդի պատճառով։ Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը: «Tesla-ն դադարեցրել է բիտքոինի օգտագործմամբ մեքենաների ձեռքբերումը: Մենք մտահոգված ենք հանածո վառելիքի և բիտքոինային գործառնությունների համար հանածո վառելիքի, հատկապես ածխի կիրառման համար, որն ամենավատ արտանետումներն է […]
22:33 12.05.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ամենաբարձրաստիճան օտարերկրացի պաշտոնյան է, որը 44-օրյա պատերազմից հետո այցելում է Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորում է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ Այնուհետև Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությանը Բաղրամյան 26–ում սպասվում էր հանդիսավոր ընդունելություն։ Հնչում են երկու երկրների հիմները, քայլերթով անցնում է պատվոպահակախումբը։ Հայաստան-Վրաստան առևտրատնտեսական կապերի խթանման համատեքստում կարևորվել է տրանսպորտային կոմունիկացիաների, ներառյալ […]
16:42 11.05.2021
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ, ի.գ.թ. Տիգրան Մարկոսյանն անդրադարձել է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների շրջանակին, ինչպես նաև տնտեսական մրցակցությանն պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներին: Տնտեսական գործունեության ազատությունը շուկայական տնտեսության հիմնարար սկզբունք և միևնույն ժամանակ դրա ձևավորման ու զարգացման օբյեկտիվ նախադրյալ է: Այնուամենայնիվ, ազատ տնտեսական գործունեության իրավունքը բացարձակ չէ. այն ենթակա է […]
20:15 10.05.2021
Նավթի էտալոնային տեսակի համաշխարհային գները շաբաթը սկսել են չափավոր աճով՝ հաքերային գրոհից հետո ԱՄՆ Colonial Pipeline ամերիկյան խողովակաշարի խափանումների ֆոնին: Այդ մասին վկայում են երկուշաբթի, մայիսի 10-ին կայացած առևտրային տվյալները: Այսպիսով, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent– ի հուլիսյան ֆյուչերսներն աճել են 0,57 դոլարով (0,83%)՝ մեկ բարելի դիմաց կազմելով մինչև 68,85 դոլար: Ուրբաթ առևտրի արդյունքում այդ […]
15:49 10.05.2021
Քուվեյթում հրդեհ է բռնկվել Big Burgan նավթային հանքավայրում: Երկու աշխատակից տուժել է, երկուշաբթի՝ մայիսի 10-ին, հայտնել է KUNA լրատվական գործակալությունը: «Հրդեհ է բռնկվել հանքավայրում, հրդեհն արագորեն հսկողության տակ է առնվել, երկու բանվոր վիրավորում է ստացել, բայց դա չի ազդել արդյունահանման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ: Աշխատակիցները այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: […]
09:29 10.05.2021
ԱՄՆ-ի վառելիքի խոշորագույն օպերատոր Colonial Pipeline-ը, որի ցանցն ԱՄՆ Արևելյան ափի վառելիքի մոտ կեսի մատակարարն է, ենթարկվել է կիբերհարձակման, այսպես կոչված, «շորթող» վիրուսի կղմից: Colonial Pipeline- ը հայտարարել է, որ սպառնալիքը չեզոքացնելու նպատակով անջատել է համակարգը: Այս մասին հայտնում է Reuters- ը: Ենթադրաբար, հարձակումն իրականացրել է DarkSide խմբավորումը: Այն հայտնի է նրանով, որ չի հարձակվում […]
17:00 08.05.2021
Մինչև ընթացիկ տասնամյակի ավարտ ԵՄ երկրներում անհրաժեշտ է հասնել ոչ պակաս, քան 78%-ի զբաղվածության մակարդակին: Սա սոցիալական խնդիրների լուծման նպատակներից մեկն է մինչև 2030 թվականը, որը ներկայացվել է մայիսի 7-ին՝ Պորտոյում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրը: Բացի դրանից, ամեն տարի ԵՄ չափահաս բնակչության առնվազն 60%-ը պետք է խորացված ուսուցման դասընթացներ անցնի: Իսկ մարդկանց թիվը, որոնց սպառնում […]
10:49 08.05.2021
Microsoft կորպորացիայի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը պատվաստանյութերն անվանել է մարդկության պատմության մեջ ամենամեծ գիտական նվաճումը: Այս կարծիքը բարերարը հայտնել է Handelsblatt թերթին տված հարցազրույցում, որը լույս է տեսել ուրբաթ՝ մայիսի 7-ին: «Նախ պետք է նշեմ պատվաստանյութերը: COVID-19 պատվաստանյութերը մեզ մեծ հույս տվեցին, որ այս տարի կհաղթահարենք համաճարակը», – ասել է Գեյթսը և ավելացրել, որ պատվաստանյութերը, […]
21:50 07.05.2021
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվում է Արագածոտնի մարզում գտնվող Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այն սկիզբ է առնում Մ-1 միջպետական ճանապարհից, հարում է Վերին Սասնաշեն համայնքին, անցնում է Ներքին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ համայնքներով և ավարտվում Մեծաձոր բնակավայրում։ Տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Այս պահին կապալառու կազմակերպությունն իրականացնում է […]